К основному контенту


 Արա (ԱրայիկՄարտիրոսի  Աբգարյան

 

 

 

ԱՆԴՈՐՐՈՒԹՅԱՆ  ԱՐԱՐԻՉԸ

 

(Տիեզերաբանական-մետաֆիզիկական, գիտական,

էզոթերիկ մեկնությունների

իմաստասիրական  աշխատություն)

 

Հեղինակային  հրատարակչություն

 

ԵՐԵՎԱՆ  2002

 

    ՀՀ Սահմանադրությամբ  հեղինակային բոլոր  իրավունքները  պաշտպանված են:

 

   Էլեկտրոնային  գրքի  այս  տարբերակը  ներկայացվում  է  որոշակի  փոփոխություններով ու  կրճատումներովԱյն  հեղինակի  կողմից  ստուգվել և    վերախմբագրվել է  2014  թվականին, ապա և՝ 2025 թվ.-ին:

 

 

 

Գ Լ Ո Ւ Խ   1

Ա Ր Դ Ի   Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ն Ե Ր Ի 

Մ Տ Ա Հ Ա Յ Ե Ց Ո Ղ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը*

 

     Սեղմվող կամ ընդարձակվող Տիեզերքի մասին գիտական արդի պատկերացումները իրենց տրամաբանական հենքով ու միտվածությամբ մակերեսային են կամ թվացյալ «էմպիրիկ»: Հենց այն կարևոր հանգամանքը, թե տրամաբանական ինչպիսի սկզբունքայնությամբ են լուսաբանվում երևույթները ինչպես միկրոկոսմոսում, այնպես էլ տիեզերական լայնարձակ տիրույթներում, առիթ է տալիս մեզ մտորելու մարդաբանական տիպերի ու մտածելակերպերի  «զիգզագայնության» մասին, որի արդյունքում շատ գիտական կամ փիլիսոփայական տեսություններ  կամ ամլանում են, կամ էլ պարզապես  հասնում տրամաբանական «կաթվածի»...   Առ այսօր քննարկվող գիտական խնդիրների մեծ մասը կորցնում են իրենց արժեքը այն իմաստով  նաև, որ մտահայեցողական եղանակների սահմանափակությունը կամ վերջավոր լինելը, լայն  առումով, խոչընդոտում է երկրային մարդաբանական տիպի վերընթաց՝ ուղղահայաց զարգացումը, ինչը թույլ կտար բազմակողմանիորեն ուսումնասիրել մեր  «այստեղ»  գտնվելու և Տիեզերքի հետ ունեցած երկրային հարաբերակցույթունը:  Մտածողության մեջ սովորաբար, հակասությունները առաջանում են այն դեպքում, երբ մետաֆիզիկական հայեցակարգին հակադրվում է գիտական-մատերիալիստականը, կամ վերջինիս՝ կրոնա-առասպելաբանականը:   Այնինչ՝ տիեզերական աշխարհների բազմաշերտությունն ու անվերջությունը երբեք չի հանդուրժում մտածելակերպերի սահմանափակությունը և Մեծ Տիեզերքում իրականացվող անընդհատ ու հարափոփոխ գործընթացները բանական արարածների մտածելակերպերի զարգացման ու նպատակասլացության երաշխիքն է:   Հարցն այն թե ինչպե՞ս հասնել մտածողության տրամաբանական հենքի վերափոխմանն ու «տիեզերականացմանը», և երկրորդ. թե այն որքանո՞վ կնպաստի մարդաբանական նոր տիպի սկզբնավորմանն ու զարգացմանը:

    Պայմաններից մեկը, կարծում եմ, այն է, որ գիտականի, մետաֆիզիկականի ու կրոնականի միջև առկա հակասությունները հասցվեն նվազագույնի, կամ էլ իսպառ վերացման, եթե իսկապես այս երեք «մոտեցումներից» հնարավոր լինի ձևավորել մեկ ընդհանուր հայեցակարգ:   Եթե  «հաշտեցումը»  իսկապես կայանա, ապա կարելի կլինի համարել, որ բանական ռասայի Նոր տեսակի սկիզբը արդեն դրվել է  և ապագայում մեզ բախտ կվիճակվի լինելու Տիեզերական  Սպիտակ  Եղբայրակցության լիիրավ անդամը:  Անձամբ ես լավատեսորեն նկատում եմ, որ առկա բոլոր նախադրյալները մեզ տանում են այդ նպատակի իրագործմանը՝ հաստատելով այն միտքը, թե օրինաչափությունները պատահականությունների արդյունքը չեն և Տիեզերական Կարգն է հաստատում Քաոսում իշխող օրինաչափությունները:  Այն միամիտ պատճառաբանությունը. թե «մենք այսպես ենք մտածում, որովհետև այստեղ ենք՚» նույնական  է այն մտքին, թե ՙ«Տիեզերքը այսպես ենք տեսնում, որովհետև եթե այն այսպիսին չլիներ, մենք այստեղ չէինք գտնվի՚»:   Տեսնելու և մտածելու նույնականությունը դիտելով որպես Տիեզերքում ՙ«այստեղ»՚ գտնվելու պատճառաբանություն, ինքնըստինքյան ապացուցում է մեր տեսնելու և մտածելու ՙ«կուրությունը՚», և ոչ այն մանկականակերպ ՙ«արդարացումը»՚, թե ՙ«Մենք այսպես ենք մտածում, որովհետև Տիեզերքը այլ կերպ չենք կարողանում տեսնել»՚:   Մտածողության այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մարդկային մտքի էվոլյուցիայի ընթացքում, սկսած Երկրի գնդաձևության և Արեգակի շուրջը պտտվելու գաղափարից մինչև Մեծ Պայթյունի և Հարաբերականության ընդհանուր տեսության ստեղծում՝ պատկերավոր ասած, նման է Օվկիանոսից կաթիլ առ կաթիլ ջուր զտելուն:   Ընդ որում, եթե նույնիսկ ընդունենք, որ այդ Օվկիանոսը տիեզերականն է, և ոչ երկրայինը, ապա նրանից քամված ջրի կաթիլները այնքան մաքուր չեն զտված, որպեսզի հնարավոր լինի դրանից պատրաստել Տիեզերական Կյանքի ՙ«էլիքսիր»՚:  Իսկ այդ Կյանքը ուզենք, թե չուզենքտեսնենք, թե չտեսնենք, լսենք, թե չլսենք, իմանանք, թե չիմանանք՝ բազմազան է, հարուստ և զարգացմամբ՝ անընդհատական:    Ահա թե ինչու բանական ռասայի զարգացման դանդաղ ընթացքը ապացուցումն է Ոգու, Մտքի և Հոգու աններդաշնակ գոյակցությունը Մատերիայում, կենսաբանական մարմնում, ֆիզիկական եռաչափ տարածաժամանակում:   Մինչև այսօր գիտական մի շարք ոլորտներում անտեսվում է այն ամենակարևոր և նշանակալից փաստերից մեկը, թե ինչպես մտքերը իրենց զանազան կերպերով ընդունակ են փոփոխելու, կողմնորոշելու և կանխորոշելու Կեցության լինելիությունը, առավել ևս այն ազդեցությունները, որ ունենում են համամարդկային մտքերը Երկրի էվոլյուցիայի վրա՝ ամրապնդելով վերջինիս դրական կամ բացասական  կանխորոշյալությունը արեգակնային համակարգում ու Տիեզերքում:   Իսկ այսօր` XXI դարի սկզբին, մտային էներգիաների  ՙ«թափոնը»՚ ավելի ախտանշական է ու ընդունակ ավելի մեծ փորձություններ բերելու երկրագնդի գլխին, քան օզոնային շերտերի խոցերը:

   

  *  Այս և հետագա երեք գլուխները գրել եմ՝ դեռևս  հաղորդ չլինելով այնպիսի հիմնարար աշխատությունների հետ, ինչպիսիք են Ե.Պ.Բ.-ի «Գաղտնի Վարդապետություն» աշխատությունը՚ և Ագնի Յոգա ուսմունքը:  Նպատակահարմար գտա չվերախմբագրել կամ  փոփոխել շարադրանքը

 

Այս կերպ՝ տարածություն-ժամանակի բազմաբնույթ հարաբերակցությունները երկրի ֆիզիկական եռաչափ  տարածաժամանակի հետ ունենում է իր պատճառաբանված  ՙ«զիգզագայնությունը»՚, որպես օրինաչափ հետևանք հայեցակարգերի տարանջատվածության ու ամլության:  Սակայն, դրույթը, որն իր հիմքում չի մերժում մտածելակերպերի տարաբնույթ եղանակները, ըստ էության նպատակ ունի պարզաբանել (եթե ոչ ապացուցել), որ իրականում ինչպես մենք ենք փորձում տեսակավորել՝ գոյություն չունեն զուտ մետաֆիզիկական, զուտ գիտական կամ զուտ կրոնա-առասպելաբանական հայեցակարգեր, այլև, որ սրանք հետևանք են հոգևոր-բանական ռասայի էվոլյուցիոն զարգացման ու աստիճանական ձևավորման:  Մեկ ուրիշ տեսակետից՝ հայեցակարգերի աններդաշնակությունը կամ անկախ գոյությունը երբեմն կորցնում, երբեմն էլ վերագտնում է իր արժեքավորման կողմնորոշվածությունը՝ գործնականում անընդհատ մղվող այն պայքարի բազմազան ու բազմաբնույթ շերտերում, որ տեղի են ունենում Լույսի ու Խավարի Հիերարխիաների միջև:   Եվ բնական ու օրինաչափ է այն հարցադրումը, թե ինչու՞ Մատերիայի զարգացման (պայծառակերպման) այս թատերաբեմում Խաղի ներկայացուցիչները հանդես են գալիս տարբեր օժտվածությամբ...   Իսկապե՛ս:   Չէ՞ որ Դեզդեմոնայի անմեղությունը զոհաբերելու համար հարկավոր էր մի ստոր, քինախնդիր ու չարակամ Յագո, ճիշտ այնպես, որպես որ Խավարի իշխանի լինելությունը ապացուցելու համար անհրաժեշտ էր Հուդայի դավաճանությունը:   Ուրեմն և՝ մարդաբանական կերպերի ու սկզբունքների դարձդարձությունները, որպես օժտվածություններից բխող իրողություններ՝ ներկայացնում կամ  ՙ«արդարացնում են»՚ աշխարհի ներկայիս կազմախոսությունը, կամ էլ իրենց լինելիությամբ ցուցանում կուռ, միասնական, մտածելակերպի սրությամբ ու միտվածությամբ ամբողջական հայեցակարգի անհրաժեշտությունը:  Այս ամենին ուզենք, թե չուզենք, մեզ դրդում է ինֆորմացիաների առատությունը, որը ըստ երևույթին պիտի համարել որպես բանական Նոր ռասայի ձևավորման ու զարգացման նոր փուլի անցնելու կանխանշան: Նկատի ունենալով սակայն, որ նոր տեսակին անցնելու  ՙ«սահմանագծում»՚, երբ դեռևս մաքրագործված չէ աշխարհը՝ տեղի են ունենալու համամոլորակային աղետներ ու հեղափոխություններ, ապա առավել ևս մեծ նշանակություն  է ձեռք բերում համընդհանուր տրամաբանական սկզբունքի միասնականության գաղափարը՝ անցումը նվազ հիվանդագին ու  նվազ կործանարար դարձնելու համար:   Ի վերջո՝ ի՞նչ օգուտ Տիեզերքի մասին սխալ կամ ճշմարտանման պատկերացումների զարգացումից, եթե դրանք չեն նպաստելու նոր տեսակին անցնելու գործընթացին, և իրենց դատողական կեղծ կամ թվացյալ էմպիրիկ հայեցակարգերում անտեսելու են մետաֆիզիկական ու կրոնա-թեոսոֆիական շերտերի միասնականությունը:    Հազարմյակների փորձը՝ կրոնականի հակադրությունը գիտական մտածելակերպերին և վերջինիս ՙ«կրոնազերծ»՚, զուտ մատերիալիստական դատողականությունը, բնականաբար, օրինաչափ արդյունքն է քաղաքակրթությունների զիգզագ, կտրուկ փոփոխական ընթացքի, ուր տեխնիկական նմուշները կամ ստորադասվում, կամ գերադասվում են այն արժեքների համեմատությամբ, որոնք գիտական վերլուծության ենթակա չեն այնքան ժամանակ, մինչև որ համամարդկային հոգևոր Գիտակցականությունը չհասնի անհրաժեշտ պատրաստվածության աստիճանի:   Շատ է խոսվել ոգին, միտքը, մղումն ու գործողությունը մատերիայի մեջ համաչափորեն ներառելու անհրաժեշտության մասին, սակայն տիեզերական այս բանաձևի կենասգործումը դեռևս պատկանում է միայն եզակիներին ու ընտրյալներին:   ՙ«Նեղ»՚ դռնով անցնելու համար, ակնհայտորեն պետք է ունենալ կարմայական մեծ փորձառություն, որպեսզի թեկուզ քչերի նպատակաուղղված էներգիայի ուժգնությունը հակադարձ համեմատականությամբ կարողանա ծածկել միլյարդավորների պայթյունավտանգ   ՙ«վիրուսակրությունը՚»:   Այս պարագայում, ուրեմն, օրինաչափությունների կիզակետում կունենաք աշխարհակարգերի առաջացման ու վերափոխման ընդհանուր համայնապատկերը:

     Հիմա՝  որոշ համադրություններ գիտական ու մետաֆիզիկական մտածելակերպերի ու հայեցողական սկզբունքների միջև:   Գիտական շրջանակներում դեռևս քննարկվող եռաչափ ֆիզիկական աշխարհի (Տիեզերքի) անսահմանության կամ սահմանափակ լինելու հակասական դրույթները, կարծես թե ընդհանուր լուծումներ գտնելու միտումներ չունեն:   Այս հակասականության հիմնական պատճառը, ըստ երևույթին, կոլլապսի ենթարկվող աստղերի՝  սև խոռոչների տեսության ՙ«տիեզերականացման» ՚  հետևանքն է, որը որպես գրավիտացիոն հավասարակշռության ՙ«խախտման» ՚ արդյունք՝  հիմք է ընդունվում պարփակ կամ ընդարձակվող Տիեզերքի մասին տեսությունների առաջացման համար:   Մտածելակերպերի ինչպիսի՞ ձևափոխություն-փոփոխություններ կառաջանային գիտնականների շրջանում, եթե նրանք դադարեին Տիեզերքը դիտել (համարել) որպես սոսկ եռաչափ տարածաչափումներով  «ՙհանդերձավորված» ՚ Մատերիայի մի ամբողջություն, որում թեկուզ տարբեր կոնֆիգուրացիաներով գործող մասնակի տիեզերկան օրենքները կարող են ընդգրկվել մեկ ընդհանուր համակարգում միայն այն դեպքում, եթե դրանք չհակասեն մեկը մյուսին:   Սակայն, հականյութի կամ հակամատերիայի առկայությունը ՙ«ֆիզիկական՚»  Տիեզերքում նպաստեց, որպեսզի այդ տեսությունների հանդեպ խանդավառությունը կամաց-կամաց վերածվի... հիասթափության:   Սա կարծես այն  ՙ«խայծն է»՚, որը մատերիալիստական ու իդեալիստական հայեցակարգերի միջև կտարուբերվի այնքան ժամանակ, մինչև որ իրարամերժությունը ավարտվի ՙ«ձեռքսեղմումով՚»:   Բայց, գիտնականների համար ցանկալի չէ, որ այդ հաշտեցումը ավարտվի պայթյունով, կամ էլ՝ ընդհանրապես Մեծ Պայթյունով, թեև տեսությունները հակառակ դեպքում կիմաստազրկվեին:    Նրանց համար Ամենակարող Աստծո գաղափարը անհամատեղելի է զուտ գիտական ուսումնասիրություններում, անկախ այն բանից՝ փորձարարական լաբորատորիաներու՞մ, թե՞«ՙՏիեզերքում» ՚ են տարվում նման ուսումնասիրությունները:

       Միտքը որպես մատերիայի բարձրագույն արտահայտություն՝  ՙ«զուտ»՚ մատերիալիստական սկզբունքով տրամաբանելու դեպքում, դիտվում է որպես (թեկուզ ՙ«դեռևս»՚ չհիմնավորված ու բացահայտված) տիեզերական Էվոլյուցիայի արդյունք, երբ ի վերջո տիեզերական անսահման Քաոսում բարեպատեհ պայմանների առկայությամբ ձևավորված ու բանական աստիճանի հասած մարդ արարածը չկարողանալով ճշգրտորեն վերակազմել իր անցած ուղին՝ կսկսի մտածել Աստծո և Արարչագործության մասին:  Իսկ իդեալիստական հայեցակարգում   ՙ«հիշողության կորուստներ»՚ չկան.  Տիեզերքը իր բազմազան կոնֆիգուրացիաների ընդհանրությամբ ու միասնական օրենքներով Աստծո կամ ՙ «ժամանակակից» ՚ լեզվով ասած՝ Բարձրագույն Տիեզերական Բանականության արդյունքն է... Այս հակասական հայեցակարգերի միջև անհաշտ «ՙթշնամությունը՚» ինքնին խոսում է տրամաբանության դեռևս մանկական տարիքի մասին:   Ինչու՞:  Որովհետև ֆիզիկոսների մեծ մասը կհամարեն, որ այո, հնարավոր է Ա. Էյնշտեյնը  Հ. Ը. Տեսությունը ստեղծելիս մտածած լինի Աստծո մասին, բայց ոչ իհարկե անմիջականորեն՝ Բարձրագույն Բանականության ոգեշնչմամբ:   Այս դեպքում  գիտության համար ՙ«Խայտառակություն» ՚ կլիներ. դե եկ ու Հռոմի Պապին բացատրիր, թե ինչ նորանոր փոփոխություններ են տեղի ունենում մետագալակտիկաներում ու գալակտիկաներում...   Մյուս կողմից էլ՝  չպիտի մեղադրել գիտնականներին հիշաչարության մե՝ փաստարկելով կաթոլիկ եկեղեցու միամտությունն ու անարդարությունը այն մարդու (Գ. Գալիլեյ) հանդեպ, որը համարձակվել էր խախտել Երկրի տիեզերակենտրոնության գաղափարը...    Այս դեպքում, հավանաբար, սկեպտիկը հավատարիմ մնալով իր սկզբունքայնությանը՝ կցուցաբերի անտարբերություն.  ՙ«Դե, միևնու՞յն չէ, թե արդյունքում ով ի վերջո կամաչի. Գիտությու՞նը, թե՞ կրոնը...՚»:    Բայց իրականում ամաչում են և դեռևս կամաչեն... մարդիկ:

        Ստեղծելով Միասնական Դաշտի տեսությունը և այն հիմնավորելով գիտափորձով՝ Էյնշտեյնը հնարավոր է երկար է մտածել Ֆիլադելֆիայում  (ամերիկյան ռազմաբազայում) կատարած փորձի արդյունքների մասին, այլապես, մահից առաջ նա չէր ոչնչացնի այդ իր տեսակի մեջ յուրօրինակ ու համարձակ գիտափորձի արդյունքները  ամփոփող փաստաթղթերը...    Չէ՞ որ գիտնական լինելուց զատ նա նաև խորապես հավատացյալ մարդ էր և մեծ հումանիստ:

      Փորձենք մտովի վերարտադրել այն պատկերը, որը կատարվել էր 1943 թ. ամերիկյան գաղտնի ռազմաբազայում:    Ինչպես հայտնի է, Էյնշտեյնի նպատակն էր մաթեմատիկական ընդհանուր հաշվարկների ներքո պարզաբանել երեք ֆունդամենտալ և մեկ ՙ«թույլ» ՚ դաշտերի միջև գործող փոխազդեցությունները՝ էլեկտրամագնիսական, ձգողության և միջուկային էներգիաների միջև:   Ռազմանավի վրա մագնիսական ուժեղ գեներատորների հաճախականային տատանումների միջոցով ստանալով էլիպսոիդ շարժմամբ պտտվող մագնիսական դաշտ՝ աստիճանաբար նավը կորցրել է իր տեսանելիությունը և ակնթարթորեն Ֆիլադելֆիայից հայտնվելով Նորֆոլկի նավահանգստում՝ կրկին հետ «ՙվերադարձել»՚...    Դեռևս աներևակայելի է գիտության համար բացատրել այս «ՙարտառոց» ՚ գիտափորձի արդյունքները, բայց չէ՞ որ սա փաստացի վկայություն է եռաչափ տարածությունից դեպի այլ՝ ժամանակի, մատերիայի և էներգիայի այլ տարածական հարաբերակցություններ...

      Կենսաուժի էներգիան (պրանա), որով պայմանավորվում է օրգանական կյանքը Երկրի վրա՝ գիտության համար դեռևս մնում է չբացահայտված. ինչպե՞ս է գործում այդ էներգիան, ի՞նչ հարաբերակցություն ունի ֆունդամենտալ կամ ունիվերսալ դաշտերի հետ փոխազդեցություններում, և ինչպե՞ս է այն կարգավորում հավասարակշռությունը օրգանական ու անօրգանական գոյացությունների միջև և այլն, և այլն:   Իսկ մտային և հոգեկան էներգիանե՞րը...    Ինչպե՞ս են ազդում սրանք Մատերիայի այն նրբին շերտերի վրա, որոնք ընդունված է անվանել տրանսֆիզիկական:   Չէ՞ որ տարրական մասնիկներից մինչև կազմակերպված Մատերիա հիերարխիայում նյութի և էներգիայի փոխազդեցություններից առաջանում են թրթռումներ, հաճախականային տատանումներ և այս յուրօրինակ ՙ«շնչառությունը»՚ ապահովում կամ իրագործում է կապերը տարածության ու ժամանակի այլ չափողականությունների միջև:   Սակայն մասնիկ-հակամասնիկ զույգերի միջև գործնականում տեղի ունեցող անընդհատ ՙ«ամուսնությունները»՚ մնում են անորսալի, չպատճառաբանված ու անբացատրելի:   Ինչպե՞ս է տեղի ունենում նյութի ու հականյութի փոխարկումը էներգիայի. Մասնակիորե՞ն, նոր ծնվող մասնիկների հաշվի՞ն, թե՞, բոլորովին այլ սկզբունքներով:    Հարցեր, որոնց պատասխանները դեռևս գիտությանը անհայտ են: Սակայն, փաստը մնում է փաստ, որ այս գործընթացները տեղի են ունենում ոչ միայն մեր Արեգակնային համակարգում, այլև՝ տիեզերական լայնարձակ ու թեկուզ օրինաչափություններով միասնական, բայց  ՙ«քաոսային» ՚ Տիեզերքում:   Մյուս կողմից, մեզ համար անհասկանալի է նաև, թե բանականությունը Տիեզերքում ինչու՞ է անհավասարաչափ  տեղաբաշխված:

    Եթե ընդունենք, որ արարչագործությունը Տիեզերքում իրագործվել է (կամ իրագործվում է) փուլ առ փուլ, ապա, և՛ գիտական, և՛ մետաֆիզիկական տեսակետից այն ինքըստինքյան պատկերանում է որպես անկատար-կատարյալ գործառույթների մի Ամբողջություն, որի սկիզբն ու վերջը պայմանական են՝ կախված այն բանից, թե Բարձրագույն Տիեզերական Բանականության ու Արարչագործ Ոգու միասնությամբ ինչպիսի՞ դրսևորումներ ու կենսակերպեր կառաջանան Միասնական Տիեզերքի տարբեր հատվածներում, որոնք ունեցել են կամ ունեն զարգացման բոլորովին այլ կոնֆիգուրացիաներ, էվոլյուցիոն այլ սկզբունքներ: Չէ՞ որ, տրամաբանական է մտածել, որ թեկուզ հիմնովին տարբերություններին՝ այդ աշխարհները միմյանց հետ կապող Բ. Տ. Բ.-ն  նույնպես համամասնակիցն է աներևակայելի անսահմանությունների միջև ընթացող բոլոր փոփոխությունների ու վերափոխությունների: ՙ «Զուտ՚»  գիտական հայեցողության կողմնակիցները անտարակույս կհարցնեն.  «ՙԻսկ ի՞նչ հիմքեր  կան   ենթադրելու, որ  այսպիսի  մի   ՙ«անկատար-կատարյալ»  Տիեզերքում

գործառույթները կունենան անհավասարաչափ, բայց միաժամանակ կանոնավոր ընթացակարգ»՚:    Եթե Մեծ Պայթյուն չի եղել, և հետևաբար՝ Արարչագործական մեկ ընդհանուր Պահ ողջ Տիեզերքի համար, ապա ի՞նչ իմաստ են ձեռք բերում այսպիսի չհիմնավորված, մետաֆիզիկորեն պայմանական՝  ՙ«դրական ու բացասական անսահմանությունների» ՚ միջև ընթացող գործընթացները:   Ի՞նչ իմաստ է ձեռք բերում կյանքը Ժամանակի, Տարածության, Մատերիայի և Էներգիայի այսպիսի խիստ տարաբնույթ ու հակասական հարաբերակցություններում...

     Մետաֆիզիկական հայեցողության կողմնակիցներից մեկը գուցե հապշտապ կառչի վերջին արտահայտությունից և ասի. «Իսկ կարո՞ղ եք բացատրել, թե ինչպիսի հոգեկան էներգիաների դրդմամբ է մարդը նախանձախնդրորեն հետամուտ լինում գաղտնիքների բացահայտմանը, և ինչու՞ է նա չթուլացող սիրով փորձում գտնել դեռևս չգտնվածը՝ թեկուզ ենթագիտակցորեն ընդունելով, որ ցանկացած նորի հայտնաբերումը կարող է լինել, և բնականաբար, է՛, որպես մոռացության մատնված հինը. կամ էլ՝ այն, ինչը հայտնաբերվում է այստեղ, արդեն վաղուց հայտնաբերվել են այլ աշխարհներում, և էներգիան, որը դրդում է մեզ նման փնտրտուքների՝ իմաստավորում է կյանքը Տիեզերքում և՛ մասնակի, և՛ ընդարձակ տիրույթներում»:   Մի ավելի ուժեղ մարդաբանական սկզբունքի ներկայացուցիչ կփորձի լրացնել առաջինին. «Անկախ այն հանգամանքից, որ Տիեզերքում բանականությունը անհավասարաչափ է տեղաբաշխված, այնուամենայնիվ, նոր աշխարհների ծնունդն ու էվոլյուցիան անմիջականորեն առնչվում է գործառույթների օրինաչափ Շղթային, որպես վերականգնողական էներգիայի արտահայտություն»:  Ահա՛ թե ինչ:  Ուրեմն՝ Երկիր մոլորակը կարող է ունենալ պարամետրերով համանման այլ երկվորյակ մոլորակներ Տիեզերքի տարբեր հատվածներում, բայց նրանց մասին տեղեկություններ կարող ենք ունենալ միայն այն դեպքում, երբ համամարդկային միասնական Գիտակցությամբ հասկանանք, թե ինչու՞ ենք այստեղ: Այլապես, եթե մեր պիտանելիությունը Տիեզերքում  չդառնա ակնառու, բնականաբար, Տիեզերքի ՙհանդերձանքն՚ էլ կմնա հանելուկային ու խորհրդավոր, անտեսանելի ու բանականորեն անճանաչելի:

 

***

       Այժմ փորձենք քննարկել, թե ինչու՞ է բանականությունը Տիեզերքում անհավասարաչափ տեղաբաշխված, և իսկապես հիմքեր կա՞ն ենթադրելու, որ այս հանգամանքը ինքնին հակասում է Մեծ Պայթյունի տեսությանը:  Մեզ համար ընդունված է ասել, որ Տիեզերքը քաոսային է, որ նրանում կատարվող գործընթացները ենթադրել են տալիս, որ մասնակի կամ գուցե ընդհանուր առտումներով՝ Տիեզերքը ընդարձակվում է:  Եվ իսկապե՛ս:   Չէ՞ որ գրավիտաացիոն  փոփոխությունները օրինաչափորեն հաստատում են Մատերիայի մեծամասշտաբ տիրույթների անհաստատունությունն ու չափողականությունների  լայնարձակ տատանումները:

Բայց ինչու՞ սա համարել բավարար չափանիշ՝ Մեծ Պայթյունի տեսության օգտին: Ինչու՞ միանգամից գայթակղվել ու համարել, որ իրարից ՙփախչող գալակտիկաներն ու մետագալակտիկաները խոր անցյալում պիտի որ ընդգրկվեին մի շատ սերտ ընտանիքում, մինչև 0-ական կետի հասնող գերխիտ նյութում:   Էնտրոպիան  որպես քաոսային Տիեզերքի ատրիբուտներից մեկը՝  հուշում է, որ տիեզերական ցանկացած կոնֆիգուրացիա, որպիսին էլ որ նա լինի իր նախասկզբնական  օրենքների շարքում, պիտի որ անցնի էվոլյուցիայի հատկապես ի՛ր ընթացքը՝ չհակասելով այլ սկզբունքայնությամբ զարգացող տիեզերական գոյացությունների հետ հնարավոր հաղորդակցությունները:   Այդ հաղորդակցությունների  իրականացմանը կարող են խանգարել զարգացվածության անհավասարակշռությունները, կամ էլ չխանգարել՝ մասնակի խոչընդոտները նվազագույնի հասցնելու պայմանով:  Եվ այստեղ չպիտի աչքաթող անել այն կարևոր հանգամանքը, որ էնտրոպիան (փոխակերպումը) որոշ առումներով ոչ թե խաթարում է զարգացման ընթացքը, այլև ընդհակառակը՝ նպաստում հաղորդակցության համար  նպաստավոր շերտեր ստեղծելու գործում: Աստվածաշնչում ասվում է, որ սկզբում եղել է Բանը՝ բանականությունը, Ոգեղեն՝ իմաստավորված Միտքը:  Այսինքն, այն նախասկզբնական է, արարող է, ամենուր է և ամեն ինչում:   Սակայն, սա չի նշանակում, թե Բանականությունը փոփոխությունների չի ենթարկվում և տիեզերական անսահման աշխարհների մեծ Հիերարխիայում չի անցնում զարգացման (կամ՝ ետզարգացման) ամենատարբեր փուլեր:   Հասկանալի է, որ Ժամանակի, Տարածության, Մատերիայի և Էներգիայի տարաբնույթ հարաբերակցությունների մասին հիշատակությունը աներկբայորեն հուշում է Բանականության ամենակարող հատկանիշի մասին այն  դեպքում, երբ ինչպես գիտենք, վերջինս Տիեզերքում անհավասարաչափ է տեղաբաշխված: Աստղաֆիզիկոսները կքմծիծաղեն. «Էհ°, շատ ենք լսել. ինչու՞ եք համառորեն քթներովս մտցնում Արարչի գաղափարը...՚»:

     Եվ այսպես, մետաֆիզիկոսը հավանաբար չի դիմանա գայթակղությանը և միանգամից կասի, որ թեև ճիշտ է, դեռևս գիտնականները լիովին չեն հիմնավորել սև խոռոչների գոյությունը, բայց ինքը միևնույն է՝ հավատում է, որ այդպիսի գոյացություններ կան Տիեզերքի բավականին լայն հատվածներում և նրանցում անտարակույս կուտակվում են դիվային հիերարխիայի հատկապես հզորագույն ուժերը:   Այսինքն թե՝ որպես Աստծո Սերն ու գերիշխանությունը մերժող, հակաարարչական ուժերին միավորող «հակատիեզերակայաններ»:  Նա կասի նաև, որ այս  ամենի պատճառը ոչ միայն համատիեզերական նրբագույն գաղտնիք է, այլև որ «հակատիեզերքի»  գոյությունը ինքնին ապացույցն է Արարչի ՙամենահանդուրժողական՚ բնույթի, և բացարձակ առումով՝ որպես ազատ  կամքի և ազատ ընտրության իրավունքի արտահայտությունը ողջ Տիեզերքում:

     Աստղաֆիզիկոսը, միևնույն է՝ կառարկի, որ այսպիսի պնդումները պարզապես դոգմաներ են և գիտության հետ գրեթե չեն առնչվում:   Հասկանալի է, որ այս կերպ  հաղորդակցությունը չի կայանա երկուսի միջև՝ մարդաբանական հատկանիշների ու գիտակցականության անհավասարաչափ օժտվածության պատճառով: Սակայն, հանգիստ թողնենք  երկուսին էլ, և շարունակենք մեր զրույցը:   Մենք գիտենք նաև, որ Աստծո հատկանիշներից գերագույնը համապարփակ Սերն է, այսինքն՝ ամենասրբագույն դրական էներգիայի անսահման արտահայտությունը, Որն իր կենարար էներգիան առատորեն բաշխում է բոլորին, և՛ Իրեն ընդունողներին, և՛ չընդունողներին...  Եվ այսպես. կարո՞ղ ենք արդյոք համատեղել «դրական էներգիա» հասկացությունը ՙ«դրական անսահամանություն»՚ հասկացության հետ, հասկանալով, թե ինչու է ինֆորմացիան  (լայնարձակ առումով) նույնպես անհավասարաչափ տեղաբաշխվում: Անցնելու համար մեր հիմնական դրույթին, առայժմ համառոտակի ասենք, որ ինֆորմացիան Բանականության ճառագայթն է՝ իմպուլսային էներգիան, որի ամենանրբագույն ալիքները Ժամանակի, Տարածության և Մատերիայի կենսահաղորդ, ծրագրավորող ու պահպանող բաղկացուցիչներն են, ավելի լայն առումով՝ Տիեզերական Բարձրագույն Բանականության Միասնական էներգիայի արտահայտությունը Տիեզերքում:

     Բայց ի՞նչ հիմքեր ունենք ենթադրելու, որ Բանականությունն ու նրա արտահայտությունը՝ ինֆորմացիան  անհավասարաչափ են տեղաբաշխված Տիեզերքում:  Մի՞թե, թեկուզ ըստ Հարաբերականության ընդհանուր տեսության, մեզ համար հասկանալի չի դառնում Ինֆորմացիայի ՙ«արդյունավետ»՚ կամ՝  ՙ«պակաս արդյունավետ»՚ գործելը Ժամանակի, Տարածության, Մատերիայի և Էներգիայի հարաբերակցություններում:   Եվ ուրեմն՝ հենց հարաբերակցություններում է խաթարվում ինֆորմացիայի հավասարաչափ բաշխվածությունը:  Ֆիզիկական աշխարհի եռաչափ տարածությունում ինֆորմացիան կարող է ավելի նվազ ինտենսիվությամբ գործել, քան, ասենք՝ քառաչափ, հնգաչափ, և այլն, տարածաժամանակային  տիրույթներում, ուր ոչ միայն ժամանակային չափումների առատությունը, այլև մատերիայի վիճակը (նրբինությունը) ավելի լայն դրսևորումների հնարավորություն կարող են ստեղծել:  Մյուս կողմից, կարելի է ասել, որ ինֆորմացիան սերտորեն  կապված է կենսաուժի էներգիայի (պրանա) գործունեության հետ, եթե իհարկե, կարողանանք պատկերացնել, որ այդ յուրօրինակ կենսադաշտն իր շրջանառության մեջ առնելով Բնության ու կենդանական աշխարհների էությունները՝ հնարավորություն է ստեղծում ինֆորմացիայի տարածմանն ու ընկալմանը, միաժամանակ ՙծրագրավորելով՚ նաև կյանքը՝ իր հետագա դրսևորումներով, օրինաչափություններով...

      Մտահայեցողական մեկ այլ սկզբունքի համաձայն՝ մտքի սահմանափակ և անսահմանափակ լինելը կախված է հոգեվիճակային փոփոխությունների հետ, այն պարզ պատճառով, որ տրամաբանական բոլոր գործընթացները ոչ միայն ուղեղի, այլև, կենդանի օրգանիզմի բոլոր բջիջներում ուղեկցվում է էներգիայի (ավելի ստույգ՝ հոգեէներգիայի) ընդունման և անջատման մի շարք հատկանիշներով ու դրանց փոփոխություններով:   Ոգին, միտքը, մղումն ու գործողությունը որպես կազմակերպված Մատերիայի արտահայտություն կամ ամբողջականացնող էություն՝ ժամանակի և տարածության տարբեր շերտերում բացահայտում են կյանքի բազմաշերտությունը, անսահմանությունը, գեղեցկությունն ու հարստությունը:  Բայց մենք արդեն գիտենք, որ Մատերիայի այս չորս ատրիբուտները համաչափորեն չեն ներառվում մոլորակային Կյանքում, այն պարզ պատճառով, որ վերջինս էվոլյուցիայի «ՙզգայական»՚ ոլորտից դեռևս անցում չի կատարել դեպի բարձր՝ հոգևոր-բանական ոլորտ:  Բայց այստեղ կանգ առնենք և փորձենք պարզաբանել վերը հիշատակված վերականգնողական էներգիա և էնտրոպիա (փոխակերպում) հասկացությունների միջև եղած առնչությունը:   Մարս և Յուպիտեր մոլորակների միջև թափառող աստերոիդների առատությունը գիտնականներին հնարավորություն է տվել ենթադրելու, որ նախկինում այդտեղ ինչ-որ մոլորակ պիտի որ եղած լինի:  Այն կոչում են Ֆաետոն:  Դ. Անդրեեվի աշխատության մեջ (ՙ«Աշխարհի վարդը»՚մոլորակը կոչվել է Դայյա:  Խավարի ուժերից լիովին ձերբազատվելով (ինչպես աշխատության մեջ է ասվում), մոլորակը դադարել է ֆիզիկական աշխարհում գոյություն ունենալուց և փոխակերպման (պայծառակերպման) միջոցով անցում կատարել գոյության բարձրագույն ոլորտներ...

     Վերականգնողական էներգիա հասկացության էությունը պարզաբանելու համար անհրաժեշտ է կրոնա-մետաֆիզիկական մտահայեցողություն՝ պատկերացնելու համար երկրի և համանման մոլորակների գոյության իմաստն ու նշանակությունը Գալակտիկայում կամ ընդհանրապես Տիեզերքում:

      Ուրեմն այսպես. յուրաքանչյուր մղում, ցանկություն, հոգևոր թռիչք, մտքի և Ոգու նպատակասլացություն, որպես Մատերիայի զարգացման ինչ-որ աստիճանին հատուկ կողմնորոշող էներգիաներ, անպայմանորեն մտային (մենտալ) և հոգեբանական (աստրալ-զգայականաշխարհներում ստեղծում են ակնկալիքների հետադարձության անհրաժեշտություն և անխուսափելիությունԱյս հանգամանքը ինքնին, կարելի է  դիտել որպես Տիեզերքում էվոլյուցիոն շարժման  խթան  և անընդհատականություն:  Այսպես օրինակ, հեթանոսության ժամանակներում աշխարհի, մարդկանց և աստվածների մասին պատկերացումները ձևավորվում ու ամրապնդվում էին հենց աշխարհի ներսում, և ոչ մի դեպքում նրանից դուրս՝ գիտակցականության համար անըմբռնելի ու անհայտ այլ աշխարհներում: Եվ, բնականաբար, Գեղեցկության, Ուժի, Պատժի և Հատուցման գաղափարները թևածում էին այն ՙ«շրջանակի՚» ներսում, որում էությունները պայմանավորվել էին հոգևոր-գիտակցականության ներփակ կենսադաշտը:  Այդ ՙ«կենսադաշտը»՚ հոգևոր ակնկալության այն պատվանդանն էր, որը պիտի հանդիսանար պարտադիր նախապայման՝ հետադարձության սկզբունքի իրագործման և հոգևոր զարգացման հաջորդ աստիճանին ոտք դնելու համար :

     Այս առումով հարաբերակցելու համար դրական էներգիա՝ դրական անսահմանություն և բացասական էներգիա՝ բացասական անսահմանություն հասկացությունները միմյանց հետ, պիտի կարողանանք հասկանալ, թե ինչու՞ է Տիեզերքը քաոսային, բայցև՝ ոչ աննպատակ:  Պիտի կարողանանք հասկանալ նաև, որ հակադիր անսահմանությունների ՙ«արանքում»՚ անընդհատ ծնվող, փոփոխվող աշխարհները որպես վերականգնողական էներգիայի արտահայտություն՝ ենթակա են աներևակայելի թռիչքների և գոյության այնպիսի կերպերի, որի իրագործման համար պատրաստվածության աստիճանին հասած Մատերիան (մոլորակը) Լոգոսային Կամքի հետ միասնական ամբողջականությամբ անցում է կատարում դեպի նպատակասլաց փոխակերպում (Պայծառակերպում): Սակայն, նկատի ունենալով, որ վերականգնողական էներգիային կամ փոխակերպմանը ենթակա են նաև բացասական միտվածությամբ աշխարհները, ապա ավելի մեծ իմաստ է ձեռք բերում Տիեզերքի բազմաշերտությունն ու քաոսայնությունը:  Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. Կդադարե՞ն արդյոք, գոյություն ունենալ նախախնամական և դիվային սկզբունքներով առաջացող և զարգացող աշխարհները, եթե նրանց վերածնունդը կամ լինելիությունը այլևս կախված չլինի Վերականգնողական էներգիայի սնուցումից (գիտենք, որ Տիեզերքում կան «ՙանշարժ»՚ գոյացություններ, որոնք իրենց կենտրոնում ստեղծում են տարածության միաչափ գրավիտացիոն անդունդներ...):  Իսկապե՛ս: Կխախտվի՞ արդյոք հավասարակշռությունը Տիեզերքում, և գրավիտացիոն փոփոխությունների նկատելի աճը համատիեզերական Աղետի պատճառ չի՞ հանդիսանա...   Չէ՞ որ, անտրամաբանական չէ մտածել, որ եթե ամեն մի մարդ-էություն հստակորեն իմանա (կարողանա վերհիշել) իր վերամարմնավորումների (ծնունդ-մահ-ծնունդ...) ամբողջական ինֆորմացիոն շղթան՝ հստակ գիտակցականությամբ, ապա ոչ միայն իր էության մեջ կկատարվեն աներևակայելի փոփոխություններ, այլև, այդպիսի փոփոխությունները կարող են  անհատական և մոլորակային զարգացման առումով՝ հոգու և բանական իմպուլսային էներգիայի ՙ«կաթվածահարություն»՚ առաջացնել:  Ինչպես որ մանկան ուղեղի զարգացման համար անհրաժեշտ է ժամանակ և բարեպատեհ հանգամանքներ, այնպես էլ՝ ինֆորմացիան դեռևս չզարգացած (կազմափոխված) ուղեղի բջիջներում չի գտնի պատասխան արձագանք-իմպուլսներ:

     Մենք գիտենք, որ բոլոր կրոնները մոտ ապագայում պիտի միավորվեն մեկ միասնական Եկեղեցու ներքո, բայց (ցավոք), մարդ-էություններից քչերը կարող են նախապես ընբռնել այսպիսի Միասնականության նշանակությունն ու անհրաժեշտությունը:  Քչերը կարող են ըմբռնել, որ տրանսֆիզիկական շերտերի առաջացումն ու զարգացումը Մատերիայի շուրջը՝ իրականացվում է Բարձրագույն ԵՍ-երի միասնական՝ ոգեղեն-բանական էներգիաների անմիջական մասնակցությամբ:  Մենք գիտենք նաև, որ սուբստանցիոնալ առումով, Տիեզերքում կան այնպիսի համաստեղություններ, որոնցից իսպառ վտարված են Խավարի  ուժերը, սակայն, Լույսի ու Խավարի հիերարխիաների այսպիսի ՙ«անհավասարաչափ»՚ տեղաբաշխվածությունը Տիեզերքում չպիտի ստեղծի այնպիսի մի տպավորություն, որ Խավարի ուժերի անխուսափելիությունն ու ՙ«պիտանելիությունը՚» Տիեզերական  լայնարձակ մասշտաբով նվազում է՝ դիտարկված այն ասպեկտով, եթե ընդունելու լինենք, որ միևնույն է՝ բացասական ուժերը վաղ թե ուշ պիտի միանան Լույսին...

      Կարո՞ղ ենք հասկանալ սակայն, թե ինչպես է պահպանվում բանականությունը դրական և բացասական անսահմանությունների միջև:  Այս ֆենոմենը քիչ թե շատ ըմբռնելու համար պիտի ՙ«ձեռք քաշել»՚ Տիեզերքի միասեռության գաղափարից, որպեսզի հասկանալի լինի եռաչափ տարածականության ողջ պայմանականությունն ու ՙ«խաբուսիկությունը»՚:   Առողջ տրամաբանությամբ դատելու դեպքում հակամատերիան չպիտի առնչել ո՛չ հակատիեզերքի հետ և ո՛չ էլ «ՙբացասական անսահմանությանը»՚, որովհետև այն Պայծառակերպումը, որ կատարվել է ֆաետոն- Դայյա մոլորակի հետ, որպես Մատերիայի փոխակերպումը Էներգետիկ  գոյացության՝ ակնհայտ փաստարկ է ֆիզիկական  աշխարհի ՙ«խաբուսիկության»՚ և ակնարկ՝ վերականգնողական էներգիա լինելու մասին:

   Ուրեմն, ի՞նչ հարաբերակցություններ կարող են ունենալ հակամասնիկ, հակամատերիա և հակագրավիտացիա հասկացությունները միմյանց հետ: Ի՞նչ հիմունքներով  կարող է պայմանավորված-պատճառաբանված լինել սրանց ՙ«հարևանությունը» ՚ ֆիզիկական կամ տրանսֆիզիկական աշխարհների հետ այն դեպքում, երբ փորձնականորեն ճանաչված է, որ մասնիկ-հակամասնիկ զույգերի միասնությունից առաջանում է անհիլյացիա, այսինքն, նյութը ՙ«հիմնովին»՚ փոխարկվում է էներգիայի...

     Ինչպես գիտենք, ջրածնի ատոմը կազմված է դրականապես լիցքավորված մեկ պրոտոնից և դրա շուրջը պտտվող բացասական լիցքով մեկ էլեկտրոնից:  Ենթադրվում է, որ հակամասնիկն էլ (հակաջրածինը) իր հերթին  պիտի ունենա բացասաբար լիցքավորված պրոտոն և դրական լիցքով էլեկտրոն: Այստեղ միանգամից պիտի նկատել, որ Մեծ Պայթյունի տեսության անհավանականություններից մեկն էլ այն  է, որ չի բացատրում, թե ինչու՞  հատկապես պիտի  այնպիսի նախադրյալներ ստեղծվեին, որ Տիեզերքի ծագմանը նախորդեր դրական գրավիտացիայի մի գերհզոր, բայց սահմանափակ գոյացություն, որը համարում են օ-ական չափի  անսահման տաք Նյութի խտություն: Այս դեպքում հարց է ծագում. իսկ ինչպե՞ս կարող էին առաջանալ մասնիկ-հակամասնիկ զույգերը... Համանման հարցն է ծառանում մեր առջև. իսկ ինչպե՞ս կարող էր Դայյա մոլորակը անհետանալ ֆիզիկական աշխարհից:  Չէ՞ որ այս կարգի  երևույթները դեռևս չեն բացատրվում գիտությանը հայտնի այն  օրենքներով, որոնք հայտնաբերվել են և մի մասն էլ դեռևս հարցականորեն քննարկվում են...

     Տիեզերքի ՙ«ծագման՚» առեղծվածը փորձելով մեղմել այնպիսի ենթադրությունով, որ Բանականության ծնունդը թեկուզ մետաֆիզիկորեն ընդունելի է  (հասկանալի է) միայն երկու ՙ«ծայրահեղ»՚ անսահմանությունների միմյանց հետ հարաբերակցվելու գործընթացում, մեր նպատակն է, գոնե մասնակիորեն մոտենալ այն գաղափարին, որ Տիեզերքը ՙ«այժմ»՚ գոյատևում է այնպիսի մի շնչառությամբ, որը կարգավորում է Բարձրագույն Տիեզերական Բանականությունը:

     1981թ. Վատիկանում ճիզվիտների կազմակերպած տիեզերագիտական համաժողովում հանդես գալով՝ անգլիացի մաթեմատիկոս Ս. Հոքինգը ասել էր, թե հնարավոր է, որ տարածություն-ժամանակը վերջավոր լինի, բայցև՝ սահման չունենա: Այսինքն, սրանով ուզեցել է հասկացնել, որ Տիեզերքը չի ունեցել սկիզբ, հետևաբար՝ չի եղել նաև Արարչագործական պահ:

     Այսպիսի ենթադրությունը ճշմարտանման կլիներ միայն այն դեպքում, եթե  մեզ կարողանար հուշել, թե «ՙներկա»՚ Արարվածքը ինչպիսի՞  հանգամանքներում  կարող էր լինել վերջավոր-անսահման...

      Փորձելով հասկանալ Բանականության ծագման դրդապատճառները «ՙերկու  անսահմանությունների միջև»՚, հարկավոր է հիշատակել այն երևույթը, որը ֆիզիկական  աշխարհում համարում են վակուում՝ դատարկություն:  Հասկանալով, որ նման ՙ«դատարկություն՚» Տիեզերքում պատկերացնելն անիմաստ է՝ գիտնականները կռահեցին, որ այդպիսի տիրույթները պիտի որ լցված լինեն հակամասնիկային ՙ«չեզոք»՚ օվկիանոսների բացասական էներգիայով:  Տեսականորեն մեզ համար ընդունելի է  մատերիա-հակամատերիա գոյա-զույգերի «ՙհաշտ»՚ հարևանությունը Տիեզերքում, մանավանդ եթե նկատի ունենաք, որ գրավիտացիոն փոփոխությունները Գալակտիկայի ներսում հղի են անկանխատեսելի հետևանքներով:   Սակայն, Էյնշտեյնի  E=mc2 հավասարումը հուշում է, որ ՙ«դրական»՚ գրավիտացիային զուգահեռ պիտի որ գործի հակամատերիայի «ՙբացասական»՚ գրավիտացիան, և որ շարժման և փոփոխությունների հետևանքով այս երկուսի միջև կառաջանան սահմանային հավասարակշռություններ, որոնք էլ իրենց հերթին՝ տատանումների պատճառով կառաջացնեն գրավիտացիոն ալիքներ...  Եթե մաթեմատիկական տրամաբանությամբ փորձենք պատկերցնել, թե ինչպիսի՞ն կլինեն այսպիսի գրավիտացիոն ՙ«թրթիռները»՚ դրական  և բացասական անսահմանությունների միջև, ապա պիտի նկատել, որ տարածության  և ժամանակի փոփոխություններին զուգընթաց՝ էներգիան կամ կնվազի, կամ էլ՝ ընդհակառակը, հզորանալով՝ կվերածվի ուժային թաղանթների...

      Տեսականորեն  ենթադրելով, որ Տիեզերքում առկա Մատերիան (Ողջ Գոյը) ծնունդ է առել օ-ական (ՙդրական-բացասական՚) էներգիաների անսահմանությունից մինչև ՙ«շփման»՚ 1-ին մոտ թվային արժեքի սահմանային փոխազդեցություններից (տատանողական թրթիռներից), բանականության կողմից ընդունելի է դառնում, որ թեև Տիեզերքը Անսահման է, այն, այնուամենայնիվ, գոյություն ունի (կամ՝ գոյատևում է) էներգետիկ առումով մեծ նշանակություն ունեցող որոշակի չափումների մեջ: Այս ենթադրությունը իմաստ է ձեռք բերում հատկապես այն առումով, որ բանական էներգիայի (Բանականության) ծնունդը անեևակայելիորեն  արդյունք է բացասական  անսահմանությունից դեպի դրական անսահմանություն (դեռևս գոյություն չունեցող) մաթեմատիկորեն ընդունելի մի ՙ«տիրույթում»՚, որն անհնար է հաշվարկել, ըմբռնել... Բանականության ծնունդը, որպես Տիեզերքի ստեղծման նախասկզբնական Պատճառի, այս իմաստով ձեռք է բերում այն Եզակիությունը, որի Անչափելիությունը կրոններում նույնացվում է   Անհասանելիի հետ (-∞+∞): Այստեղ տեղին  է  նշել, որ Հայոց Այբուբենի խորիմաստությունը 1-ից (Աստված, Արարիչ, Արեգակ) մինչև 36-րդ՝ Ք տառը (Քրիստոս), հուշում է Տիեզերքի՝ չափումային առումով Ամբողջականության, և էներգետիկ առումով՝ Անսահմանության մասին:

     Բանականության ծագման վարկածի կողմնակիցները, հավանաբար, աչքաթող չեն անի դրական և բացասական էներգիաների ոչ հավասարաչափ  տեղաբաշխվածությունը Տիեզերքում, սակայն, ինֆորմացիայի թեկուզ շատ աննշան տատանումը  1 թվից առաջ և հետո՝ Օ-ական ՙանսահմանությունների միջակայքում՚, հուշում է բացասական էներգիայի նախասկզբնական, և հետևաբար՝ արարչագործության նախահիմքը լինելու և Մատերիայի ստեղծմամբ՝ դրական (շարժուն) կենսադաշտի սկզբնավորման ու Անսահմանության մասին:  Սակայն, այսպիսի մտահայեցողությունը գիտնականների համար անարդյունավետ կլինի այնքան ժամանակ, մինչև որ չուսումնասիրվեն վակուումի ՙ«չեզոք՚» էներգիան, գրավիտացիայի և հակագրավիտացիայի սահմանային հավասարակշռությունները, և սրանց միջև առաջացող տատանումներով (վիբրացիաներով) պայմանավորված տարածաչափումային, ավելի ճիշտ կլինի ասել՝ տրանսֆիզիկական շերտերի բազմազանությունը:  Այսպիսով, տեսականորեն ենթադրելով Բանականության  աուրայի ձևավորմանը 1 թվի շուրջը որպես Մատերիայի սկզբնավորման նախահիմքի, մեզ նաև կողմնորոշում է հասկանալու դրական էներգիայի անսահմանության  սկզբնավորմամբ՝ Աստվածային Էության Գործունեությունը.

ՙ«Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր: Նա   սկզբից Աստծո մոտ էր: Ամենայն ինչ նրանով եղավ և առանց նրա ոչինչ չեղավ, որ եղել է: Կյանքը նրանով էր: Եվ այդ Կյանքը մարդկանց լույս էր: Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց»՚:   (Հովհաննես 1:5):

     Այժմ վերադառնանք վակուումի շուրջը մեր խորհրդածություններին:  Անգլիացի գիտնական Պոլ Դևիսը իր ՙ«Գերուժը»՚ աշխատության մեջ ասում է, որ վակուումը դա տարածության մի մասն է, որից հեռացված են բոլոր մասնիկները, դաշտերը, ալիքները:   Մյուս կողմից՝ պնդելով, թե վակուումը անդեմ ու անկյանք չէ, այլ լիքն է էներգիայով:   Այսպիսի հակասականությունը, ինչպես շատ դեպքերում, առաջանում է տրամաբանական որոնումների ժամանակ, մինչդեռ՝ շատ ավելի դժվար է պատկերացնել, թե այդպիսի «ՙմաքրազարդված»՚ տիրույթներում  հակագրավիտացիոն ալիքները ինչպե՞ս են քողարկում իրենց լինելիությունը.  ի հաշիվ դրական էներգիայի մշտական հարևանությա՞ն, երբ սահմանային  «ՙշփումները» ՚ հասցվում են խիստ նվազագույնի, թե՞...

     Վակուումի, որպես «ՙխաբուսիկ»՚ տարածության նման բնութագրումները հատկապես ծնունդ են առնում Մեծ Պայթյունի տեսության գաղափարից՝ իբր մատերիայի առաջացումով ոչնչացել է ողջ տիեզերական հականյութի պաշարը, և դա է պատճառը, որ Տիեզերքում դրանց քանակությունը հասել է նվազագույնի:   «ՙԵվ այնուամենայնիվ, կարո՞ղ ենք համարել, որ ֆիզիկական առարկաներն ու նույնիսկ Տիեզերքը ամբողջությամբ առաջացել են ոչնչից՚», - գրում է Պ. Դևիսը:  Մեծ Պայթյունի կողմնակիցների համար Տիեզերքի ծնունդը վերածվում է չպլանավորված, խելահեղ, Աստվածային Կամքից անկախ մի ինքնաբուխ ու ինքնակա ստեղծագործության... Կրոնա-մետաֆիզիկական հայեցակարգում, ընդհակառակը՝ Տիեզերական աշխարհների արարումը անմիջականորեն իրագործվում և կանխապես  ծրարգրավորվում է Աստծո կողմից, որպես ամբողջական համակարգեր՝ մարդկային, բուսական և կենդանական էությունների բարեհարմարության, ճանաչման և զարգացման համար:   Մեր խնդիրն է ժամանակակից գիտության ձեռքբերումների ու մոլորությունների համեմատ փոքրիշատե զարգացնել կամ կաղապարազերծել տրամաբանության սահմանափակ տիրույթները՝ քայլ առ քայլ հասկանալու համար, որ Աստված և՛ Միասնական Էներգիա է, և՛ Կառավարիչ է, և՛ Բարձրագույն Տիեզերական Բանականություն... և Կենսատու Էություն:

      Անցնենք առաջ: Մենք խոսեցինք Դայյա մոլորակի պայծառակերպման մասին, թե ինչպես ֆիզիկական աշխարհում իրագործելով աստվածային Կամքի արտահայտությունը, այն կերպափոխվել է՝ բարձր հոգևոր (սուբստանցիոնալ) ոլորտներում անցնելու ստեղծագործական այլ ճանապարհ...   Ըստ համաբանական սկզբունքի՝ Երկիրն էլ հավանաբար ապագայում կունենա նման մի կերպարանափոխություն:   Եվ տրամաբանակա՞ն է մտածել, որ Երկրի պայծառակերպությունից հետո մի այլ մոլորակ պիտի զբաղեցնի ՙ«թափուր»՚ տեղը՝ համանման առաքելությամբ... Փոքր ինչ պրպտուն միստիկներին հավանաբար գայթակղի  այսպիսի միտքը. ՙ«Աստված ըստ երևույթին նման մոլորակները օգտագործում է որպես «ՙխայծ՚»՝ տիեզերամասշտաբ, դիվային էություններ ՙ«բռնելու»՚ և վերափոխելու համար»՚:

       Ծագումով լեհ, Ա. Էյնշտեյնի ապօրինի որդի համարվող Լյուդվեկ Զակլը պնդում է, թե գրավիտացիոն ալիքները դրանք ազդակներ (իմպուլսներ) են, որոնք արձակվում են սև խոռոչներից...   Սրանք էլ, իբր, իրենց հերթին, հանդիսանում են գալակտիկական կենտրոններ, և որ Գալակտիկաների զարգացումն ու հենց  գոյությունը կապված է գրավիտացիոն իմպուլսների հետ:  Իբր թե Տիեզերքի զարգացումը զարգացման՝ ծնվող և անհետացող սև խոռոչների  արդյունք է:

      Սև խոռոչները համարել գալակտիկաների կենտրոններ՝ բավականին ուշագրավ ենթադրություն է, մանավանդ, որ Մեծ Պայթյունի տեսության կողմնակիցների համար սա պարզապես գոհացուցիչ կարող է լինել:

     Մինչև վերջին ժամանակներս գոյություն ուներ մի տեսակետ, ըստ որի գալակտիկան կայուն (ստացիոնար) համակարգ է և բոլոր աստղերը միաժամանակ են առաջացել:   Մեր հայրենակից  Վ. Համբարձումյանը ժխտելով այդ տեսակետը՝ կարծիք հայտնեց, որ գալակտիկաների միջուկների նյութը զարգանում է մնացած մասերից անկախ. այնտեղից անընդհատ առաքվում է էներգիա, սակայն, թե ո՞րն է այդ ահռելի էներգիայի աղբյուրը, դեռևս անհայտ է...

     Ծիր Կաթին կոչվող գալակտիկայի Միջուկը, որը դիտարկումների համար ամենամոտն է, ծածկված է տիեզերական թանձր ամպերով, և որպես «ՙինքնուրույն»՚ ու յուրահատուկ գոյացություն, մեզ համար մնում է որպես ենթադրությունների օբյեկտ: Գիտահետազոտական սարքավորումների կատարելությունը մոտ կամ հեռավոր ապագայում հնարավորություններ կընձեռնի՞ գիտնականներին  հետազոտելու մեր Գալակտիկայի Միջուկը, թափանցելու թանձր ՙ«մառախուղներից»՚ ներս...   Չգիտենք: Սակայն, գիտենք, որ ցանկացած խորհրդավորություն, որպիսին էլ որ այն լինի ու թեև մարդկային բանականության համար ՙ«դժվարըմբռնելի»՚՝ ունի իր ճշգրիտ ու օրինաչափ բացատրությունը:   Տիեզերքի քաոսայնությունը, իսկապես, դժվարություններ է ստեղծում շատ խնդիների ու հանելուկների պարզաբանման գործում, սակայն, իրերի ու երևույթների հարափոփոխ, բայցև կապակցված բնույթն ու էությունը աստվածային Բանականության օգնությամբ կարելի է հասկանալ և ընդգրկել մեկ ամբողջական տեսության մեջ:   Հնարավոր է, որ այդպիսի ամբողջական Տեսություն արդեն ստեղծել են Տիեզերքի մի որևէ անհայտ անկյունում բնակվող ինչ-որ բարձր բանական արարածներ, սակայն, որպիսին էլ լինեն երկրային  մտահայեցողական կերպերը, պարզ, անմիջական տրամաբանությունը հուշում է, որ Տիեզերքում առկա Միասնական Էներգիան  պիտի որ անպայմանորեն  իր մեջ ընդգրկի հայտնի և դեռևս անհայտ էներգիաների բոլոր կերպերն ու տեսակները:  (Չի բացառվում, որ ուսումնասիրությունների նման  սկզբունքայնությամբ կարելի է հասկանալ ու բացատրել Մատերիայի, Ժամանակի և Տարածության բազմաչափ փոխհարաբերակցությունները):

      Լ. Զակլի տեսակետը, այն է թե՝ գալակտիկական կենտրոններից արձակվող գրավիտացիոն ալիքներն են սնուցում և պահպանում բազմաթիվ աստղային և արեգակնային համակարգերը՝ լիովին տրամաբանական է, սակայն, համարել, որ այդ  կենտրոնները հատկապես սև խոռոչներ են՝ առողջ ՙ«հավատքի՚» համար կարծես տեղ չեն թողնում:   Տիեզերական այդ գոյացությունները, որ համարվում են աստղերի ծագման նախանյութեր, մատերիական իրենց գերխիտ ու գրավիտացիոն բնույթով առաջին ՙ«հայացքից»՚  ստեղծում են լոյալության պատրանք՝ մեկուսացնելով իրենց գործունեությունը, և միաժամանակ՝ անքակտելիորեն իրենց հետ կապելով աստղասփյուռների գոյատևման ու զարգացման ճակատագիրը:

      Մեր Գալակտիկայի Կենտրոնը՝ Աստրաֆայրը (Դ. Անդրեեվ, ՙ«Աշխարհի Վարդը»՚), որպիսին էլ որ լինի որպես գոյացություն, այն հիրավի արարչական Գիրկ է, որն իր շուրջն է համախմբում ու կենտրոնացնում տիեզերական բազում հրաշալիքներ ու կենսակերպեր:

     Դեռևս հնագույն ժամանակներից եկող և մինչև ներկա ժամանակների պայծառատեսական հայտնագործությունները հաստատում են, որ դիվային (հակաարարչական) էությունները հիմնականում կուտակվում ու համախմբվում են նյութի առավելապես  գերխիտ շերտերում, որպես օրինաչափ հակազդեցություն տիեզերական օրենքների աստվածային նախասահմանմանն ու զարգացման ընթացքին:   Սակայն, ինչ խոսք, մեզ այնքան էլ պարզ չէ, թե հոգենյութային գոյացությունները իրենց բոլոր էութենական և գիտակցական (մենտալ) շերտերի ամբողջությամբ, արդյո՞ք Մատերիայի ցանկացած վիճակներում կարող են գոյատևել, թե՞, կան հատուկ, կատեգորիկ սահմաններ ...

         Դ. Անդրեեվի աշխատության մեջ պարզաբանվում է, որ մեր մոլորակի միաչափ Հատակը ստեղծվել է ֆիզիկական  մարմնի սառեցումից անմիջապես հետո, երբ երկրաբանական ձևափոխությունները ի վերջո ձեռք են բերել հատուկ կարգավորվածություն և հնարավորություններ ստեղծել՝ տիեզերամասշտաբ հզորության դիվային ուժերին ստեղծելու այդ սարսափելի շերտը:  Ասվում է նաև, որ Գալակտիկայում համանման Հատակները բազմաթիվ են և դրանք խաչաձևելով միմյանց հետ՝ ստեղծում են  միաչափ տրանսֆիզիկական տարածությունների հզոր դիվային կենտրոն, որի մի ծայրը հենվում է Կարիճ համաստեղության մեջ գտնվող Անտարես կրկնակ աստղային  համակարգի հետ, իսկ մյուսը՝ մոլորակային Հատակով գալակտիկական  Հատակի հետ...   Այսինքն թե՝ Գալակտիկայում կա մի գոյացություն, ուր  կա  միաչափ  տարածություն, բայց ժամանակ նրանում գոյություն չունի... (Հեղինակն այդ աշխատությունը ավարտվել է 1958թ. իսկ «ՙսև խոռոչ՚» տերմինը առաջացել է նրա մահվանից 11 տարի հետո՝ 1969թ-ին):

         Հասկանալու համար սև խոռոչ հասկացության տրանս-տիեզերական նշանակությունը, ավելորդ չէ հիշատակել, որ աստղագուշակությունը որպես հնագույն գիտություններից մեկը, իր հայեցողության հիմքում ունի խորը ճշմարտություններՄիամտություն կլինի կարծել, թե խոսքն այստեղ 12 կենդանակերպ համաստեղությունների՝ Երկրի վրա ունեցած զուտ  ՚«հատկանշային»ՙ ազդեցությունների մասին է, այլև որ տիեզերական բոլոր գոյացությունները միմյանց հետ կապակցված են բազմաչափ, տրանսֆիզիկական-էներգետիկ՝  հոգեբանական, էութենական կապերով:   Այսպես պիտի պատկերացնել Տիեզերքը, որպես Մեկ ամբողջական Մարմին, Մեկ ամբողջական Հոգի և Մեկ ամբողջական Բանականություն:

      Երկրի հաղորդակցությունը տիեզերական  հիերարխիկ հոգևոր աշխարհների հետ իրագործվում է մոլորակի տրանսֆիզիկական շերտերի միջոցով, որոնցում  ժամանակային չափումները հասնում են մինչև 240-ի (Դ. Անդրեեվ, ՙ«Աշխարհի Վարդը»՚):   Բնականաբար հասկանալի է, որ ժամանակային չափումների առատությունը նպաստում է ինֆորմացիայի հոսքը երկրային բրամֆատուրա (Շադանակար) ու հետևաբար, ավելի հեշտացնում կամ

 

  * Համարյա ամեն մի  երկնային  մարմին ունի տարակերպ նյութականության՝ փոխկապակցված ու փոխպայմանավորված  շերտեր: Այս շերտերը կապակցող բոլոր գործընթացների միասնականությունը մեկ ընդհանուր համակարգում կամ համակարգերում՝ անվանում են բրամֆատուրաներ: Մեր Գալակտիկայում  բրամֆատուրաների հիմնական գործընթացը, որ միավորում է յուրաքանչյուրի շերտերը միմյանց հետ, դա պայքարն է նախախնամական և դիվային ուժերի միջև: Սակայն, կան բրամֆատուրաներ, որոնք լիովին ընկել են դիվային ուժերի իշխանության տակ, և կան այնպիսիները, որոնք կատարելապես ազատագրվել են դրանիցից  (Դ. Անդրեեվ,  ՙ«Աշխարհի Վարդը»՚):

 

արագացնում վերջինիս զարգացումը:   Գիտնականներից շատերը մինչև այսօր փորձում են ժամանակը դիտել որպես տարածության անքակտելի չափումներից մեկը, այն առումով, որ ժամանակի հարաբերությունը տարածության կամ մատերիայի հետ ունենում է ուղղակի բնույթ:   Մինչդեռ՝ ժամանակը ոչ այլ ինչ է, եթե ոչ տրանսֆիզիկական և ֆիզիկական  բոլոր շերտերը միմյանց հետ հաղորդակցող ՙ«էներգո-չափակցություն»՚` ըստ պարբերական և հարաբերական ընթացքի (այս դեպքում ՙ«պտույտներ՚» բառը գրեթե իմաստազրկվում է, որովհետև ժամանակի բազմաչափությունը նրբին շերտերում ձեռք է բերում էներգետիկ-ինֆորմացիոն բնույթ):   Ահա թե ինչու, պատահույթների այն կապակցված շղթան, որով պայմանավորվում են երկրային քաղաքակրթությունների (կամ՝ Ռասաների) էվոլյուցիոն փուլերը, և որոնք ընդունված է համարել որպես մարդկության հոգևոր, գիտական, մշակութային ոլորտների զարգացման պատմություն, ունեն իրենց պատճառաբանված ՙ«նախապատրաստությունը»՚ տրանսֆիզիկական շերտերում (մետապատմություն):   Սակայն կարելի՞ է հետևություն անել, թե ժամանակն է պայմանավորում տարածության չափումները, համարելով, որ տարածության եռաչափ-ֆիզիկական համակարգում այն ունի ՙ«անքակտելի»՚ նշանակություն: Պատասխանը այստեղ չի կարող միանշանակ լինել ՙ«այո»՚ կամ ՙ «ոչ»՚, որովհետև  ճշգրիտ պատասխանը այս երկուսի միջև է, քանի որ մտածել Տարածության և Ժամանակի վերջավորության կամ անվերջության մասին Տիեզերքում՝ բոլորովին անիմաստ է ու անհարիր մարդկային մտածողությանը:

    Քննարկվող հարցը ունի այսպիսի նշանակություն, թե երկրային կյանքի բազմաշերտությունը ինչպիսի՞  հարաբերակցություններ կարող է ունենալ տիեզերական շատ ավելի բազմաշերտ ու բազմանշանակ աշխարհների հետ այն պարագայում, երբ երկրային մարդաբանական նոր ռասայի ձևավորումը անպայմանորեն կապված է  տրամաբանական ու մտահայեցողական կերպերի զարգացման ու փոփոխությունների հետ:  Պատասխանը, կարծում եմ, կռահելի է. որքանով որ մարդը ճիշտ պատկերացումներ ունի Տիեզերքի մասին՝ նույնքան էլ մեծանում է հավանականությունը Տիեզերքի հետ ավելի բարձրակարգ հաղորդակցություն, փոխկապվածություն ու համագործակցություն ձեռք բերելու առումով:

 

* * *

     Կրկին անցնենք դիտարկվելիք սև խոռոչների ուսումնասիրությանը: Գիտնականների կողմից կարծես թե «ՙբավարար» ՚ չափով պարզաբանված այս երևույթները համարյա թե ամբողջովին դուրս են մնում տրանսֆիզիկական հետազոտությունների շրջանակից:   Մինչև հիմա քննարկվում են այն հարցերը, թե արդյո՞ք հնարավոր  է, որ աստղը հասնի նեյտրոնային աստղերից ավելի գերխիտ վիճակի՝ ընդհուպ  մինչև կետ...    Տեսակետեր կան, որոնց համաձայն՝ տեսանելի աստղերի համեմատությամբ սև խոռոչների թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ սրանց հավելյալ գրավիտացիոն ձգողական ուժը կարող է բացատրել մեր գալակտիկայի պտտողական շարժման արագությունը:   Ըստ Ս. Հոքինգի՝ մեր Գալակտիկայի կենտրոնում մի մեծ սև խոռոչ կա, որի մեջ պարուրաձև մտնող  աստղերի մնացորդներն ու ժայթքող  գազերը վերջինիս ստիպում են նույն ուղղությամբ պտտվել և առաջացնել երկրի մագնիսական դաշտին հար և նման մագնիսական դաշտ:  Իբր, ներս լցվող նյութի պատճառով սև խոռոչի մոտերքում կառաջանան շատ բարձր էնեգիա ունեցող մասնիկներ, որոնք մագնիսական հզոր դաշտի ազդեցության տակ կիզակետվելով սև խոռոչի պտտման առանցքի ուղղությամբ՝ դուրս կժայթքեն դեպի Հյուսիսային ու Հարավային բևեռներ:

     1990թ. ծանոթացա ինձ հասակակից մի երիտասարդի հետ, որն զգալով իմ անհատականությունը և վստահելով ինձ՝ պատմեց իր հետ կատարված արտասովոր երևույթների մասին (հետագայում այդ  պատմությունը գրի առա և որպես փաստագրական պատմվածք՝ վերնագրեցի. ՙ «Սատանայի  գաղտնիքը»՚):  Նա պատմում էր, որ մոգական հիպնոսի միջոցով կապ է հաստատել մի գերբնական էակի հետ, որն իրեն միանգամից ներկայացրել է որպես մեծ մարդասպան, սև մոգ...   Ասել է, որ իբր Տիեզերքն առաջացել է 400 մլրդ. տարի առաջ (հիշենք, որ պաշտոնական գիտության մեջ այդ թիվը չի անցնում 20 մլրդ-ից), որ ինքն ստեղծվել է Աստծո ՙ«սխալից»՚... որ ՙ«իրենց՚»  Կենտրոնը  գտնվում է սև խոռոչներում և այլն և այլն:*

 

    * Խորհրդանշական  այս պատմությունը մանրամասնորեն ներկայացված է այս գրքի V գլխում, ՄԱՍ Ժ-ում:

 

     Եթե համաձայնենք Ս. Հոքինգի և Լ. Զակլի ենթադրությունների հետ, ապա մեզ ոչինչ չի մնա անել, քան Լյուցիֆերի  ՙ«նստավայրը»՚ տեղավորել Գալակտիկայի Կենտրոնում...   Սակայն կատակը մի կողմ:  Իսկապես՝ հասկանում ենք, որ Գալակտիկայի Կենտրոնը էներգիայի անսպառ աղբյուր է և  իր վրա է կրում իրենում ներառող աստղասփյուռների լինելության, զարգացման ու գոյատևման պատասխանատվությունը...   Իսկապես, կարելի է այն համարել Գալակտիկայի Սիրտը, որի սնուցող «ՙբաբախյունը» ՚ հնարավոր է, որ նույնական է տիեզերական Անսահմանության  այլ գալակտիկական կենտրոնների հետ...

     Խոսելով սև խոռոչների մասին, որպես տիեզերական  հավանական գոյացություններ, այնուամենայնիվ, մեզ համար դժվար ըմբռնելի է դրանց՝ դիվային հզոր հիերարխիաների համար ՙ«հաստատություններ» ՚ դառնալու պարագան: Որովհետև այլ բան է մոլորակային մատերիան իր միջուկով ու միաչափ Հատակով, այլ բան՝ հանգած (կամ հանգչող) աստղերի գերխիտ ու գերտաք միջուկները...   Սակայն համարելով, որ Տիեզերքում ՙ«անհնարին» ՚ ոչինչ չկա, ընդունելի (ենթադրելի)ենք համարում սև խոռոչների «վերածվելը» դիվային կենտրոնների...

      Հարց է ծագում. իսկ ինչպիսի՞ բացատրություն գտնել Գալակտիկայի Կենտրոնի համար, եթե վերոնշյալ տեսակետները միմյանց հակադրվում են:  Համարե՞լ այն մի հսկայական սև խոռոչ, որպեսզի հնարավոր լինի «ՙհիմնավորել» ՚ գալակտիկական Տիեզերքի ծագումը, թե՞, հանդգնաբար ՙ«ծիկրակել» ՚ տիեզերական մութ ամպերի ծածկոցից ներս...   Սակայն ՙ«ծիկրակելու» ՚ համար համարձակություն ունենալը քիչ է, հարկավոր է որպես նախապատրաստություն՝ երևույթի հանդեպ ձեռք բերել տրամաբանական ենթադրությունների գոնե որոշակիորեն փոխհամաձայնեցված համակարգ:

1.        Գալակտիկայի Կենտրոնը մի նախասկզբնական գոյացություն է, որն իր  օրենքների ու դրսևորումների առանձնահատուկ շարքով չի հակասում սև խոռոչների լինելիությանը և չի բացառում սրանց դերն ու նշանակությունը գալակտիկական Տիեզերքում:   Պայմանավորվելով Գալակտիկայի գոյությունը, զարգացումն ու տևականությունը, այն մնում է ամբողջական, բայց ոչ պարփակ՝ համատիեզերական առումով:

2.        Գալակտիկայի Կենտրոնը իր Էներգիայի համալրումը իրականացնում է գալակտիկական գոյացությունների  (աստղային, մոլորակային համակարգեր և այլն) հաշվին, պահպանելով, սակայն, իր ամբողջականությունը՝ հիշյալ գոյացությունների էվոլյուցիոն փոփոխականությանը համընթաց:

3.        Գալակտիկայի Կենտրոնը որպես էներգիայի անսպառ աղբյուր՝ չի հարիրվում սև խոռոչ հասկացության հետ, որովհետև իր բնույթով «չի ՙբացատրում»՚ գրավիտացիոն ալիքների իմպուլսային ճառագայթումը, որպես բանական և կենսական Էներգիայի աղբյուր:    

4.        Գալակտիկայի Կենտրոնից առաքվող գրավիտացիոն ալիքները (եթե համարենք, որ իրոք, դրանք այդպիսին են), որպես Միասնական  Էներգիայի արտահայտություն՝ կարող են նույնական լինել գալակտիկայի կենտորնամերձ և ծայրամասային տիրույթներում:

5.        Գալակտիկայի Կենտրոնից  առաքվող Միասնական  Էներգիան  ներգալակտիկական Կյանքում ապահովում է կենսակերպերի միջև Հավասարակշռությունն ու Ներդաշնակությունը, ուստի համընդգրկուն Էներգիան երաշխավորում է նաև հակատիեզերական բոլոր շերտերի լինելիությունն ու միասնականությունը:

6.        Գալակտիկայի Կենտրոնից առաքվող Միասնական Էներգիան չի կարելի համարել սոսկ գրավիտացիոն իմպուլսային ալիքներ, որովհետև դեռևս չենք կարող պատկերացնել, թե Մատերիայի տրոհելիության ենթամասնիկային տիրույթներից անդին ինչպիսի՞ գործընթացներ կարող են տեղի ունենալ...

7.        Գալակտիկայի Կենտրոնը ունի հզոր միկրոմետաբրամֆատուրա, որը ձևավորվում է Արարչական չորս էությունների շուրջը՝ Հուր, Օդ, Ջուր, Հող, որպես դրական էներգիայի նախասկզբնական Միավոր:

8.        Որպես էներգետիկ հզոր Պլազմա՝ Գալակտիկայի Կենտրոնը ֆիզիկական աշխարհի եռաչափ տարածականության տեսադաշտում մնում է անտեսանելիորովհետև նրանում անընդհատ տեղի ունեցող գործընթանցերը ենթամասնիկների ու հակաենթամասնիկների՝ զուտ էներգետիկ մակարդակներում փոխազդեցությունների արդյունք են՝ մինչև ՙ«դրական և բացասական՚»  օ-ական էներգիաների անսահմանություն:

 

9.        Գալակտիկայի Կենտրոնը  որպես ՙ«Ողջ Գոյի»՚ պատճառական նախահիմք, իր շուրջն առաջացնում է էներգետիկ փոխհամալրման հզոր գրավիտացիոն պտտադաշտ, որն էլ համախմբում և ապահովում է աստղային ու մոլորակային համակարգերի շարժումը, գոյությունն ու զարգացումը:  Շարժման և առաքվող Էներգիայի պասսիվ և ակտիվ հերթագայությունների Պտտադաշտում ձևավորվում և համակարգվում են տրանսֆիզիկական բոլոր շերտերի փոխպայմանավորվածությունն ու փոխհամաձայնեցվածությունը:

 

10.      Գալակտիկայի Կենտրոնը որպես դրսևորված Տիեզերքի նախասկզբնական Միավոր, իր էներգետիկ-ինֆորմացիոն թրթիռներով կապված է Մեծ Տիեզերքում առկա բոլոր գալակտիկական կենտրոնների հետ, որոնց էներգետիկ նրբանրբին Ճառագայթման նույնականությունը առաջացնելով մակրոմետաբրամֆատորային  համընդգրկուն  Շերտեր՝ ապահովում են  Բարձրագույն Տիեզերական Բանականության  և Հավերժական Էության  ամբողջականությունը...

 

11.        Գալակտիկայի Կենտրոնը որպես Միասնական Էներգիայի արարչական Պլազմա, երբեք չի ՙ«նյութականանում»՚, որովհետև նրա շուրջն առաջացող  գրավիտացիոն հզոր պտտադաշտը նույնականորեն է փոխազդում և անդրադարձնում այդ Էներգիան՝ գալակտիկական տիեզերքի և Պլազմայի հետ  ունեցած հարաբերությունների անընդհատական Գործընթացում:

 

12.        Պլազմայի էներգիան անսպառ է, որովհետև գրավիտացիոն պտտադաշտի մասնիկ-հակամասնիկ զույգերը թափանցելով Պլազմայից ներս՝ տրոհվում են ենթամասնիկ-հակաենթամասնիկ զույգերի, որոնք էլ իրենց հերթին անընդհատ տրոհվելով՝ առաջացնում են Դրական էներգիայի (չորս էությունների) արարչական -նախասկզբնական Միավորը:

  13.        Գալակտիկայի Կենտրոնից առաքվող Միասնական  Էներգիան արարչական չորս էությունների՝ միմյանց հետ գործնականում անընդհատ տեղի ունեցող փոխազդեցությունների արդյունք է, որի ՙ«արտաժայթքումը՚» Պլազմայից դուրս առաջացնում է գրավիտացիոն պտտադաշտ, և վերջինիս հաճախականային շարժումն էլ իր հերթին առաջացնում է գրավիտացիոն ՙ«թրթիռներ՚»Թրթիռային ալիքները միայն նյութի դրական էներգիայի հետ փոխազդեցություններում են ձեռք բերում իմպուլսիվ (ազդակային) բնույթ, քանի որ նյութական տիեզերքում գրավիտացիոն դաշտի էներգիան դառնում է ՙ«բացասական»՚: Այս առումով՝ Գալակտիկայում գտնվող բոլոր այն Արեգակնային համակարգերը, որոնցում առաջացել են կենսասֆերիկ պայմաններ՝ օրգանական կյանքի առաջացման և զարգացման համար, արդյունք են  այն  իմպուլսային ալիքների, որոնք որպես տրանսֆիզիկական  շերտեր կարող են կազմավորվել հատուկ՝ Արևի՝ աստղերի հետ ունեցած չափողականության և Արևի՝ մոլորակի հետ ունեցած  п-ին մոտ չափողականության դեպքում

 14.        Գալակտիկայի Կենտրոնից առաքվող Միասնական  Էներգիան որպես  միկրոմետաբրամֆատուրային ալիքներ՝  ներգալակտիկական Կյանքի տրանսֆիզիկական բազմանրբին շերտերը համակարգելով՝ առաջացնում են գալակտիկական մակրոբրամֆատուրայի ոգեղեն-բանական Աուրան, այս կերպ ապահովելով ինֆորմացիայի հաճախականային  ինտենսիվությունը՝  էվոլյուցիոն շրջափուլերոմ:  Բարձրագույն կերպի այդ հաճախականային ՙ«ինֆորմացիան»՚ կարող է  անդրադարձնել Ոգենյութի՝ նախասկզբնական արարչական  Միավորից  ՙ«անջատված»՚ միկրոմիավորը՝ մոնադան:  Ահա թե ինչու Մարդը, ըստ բարձրակարգ կերպի գիտակցականության ու նախասահմանվածության՝ ընդունակ է (ի զորու է) ընկալելու, անդրադարձնելու և գործարկելու Միասնական Էներգիայի ՙ«թրթիռները»՚:

  15.   Միկրոմետաբրամֆատուրային ալիքները տարածվում են ամենուր՝ ընդհուպ մինչև նյութում դիվային հիերարխիայի միաչափ Հատակ:  Բայց, քանի որ դիվային էությունների մոնադաները իրենց հակաարարչական միտվածությամբ (Սերը ուղղված է դեպի դիվայնացված ՙ«Ես՚»-ը) մերժում են  (և բնականաբար՝ չեն ընկալումՄիասնական Էներգիայի սրբագործող ՙ«թրթիռները»՚, ուստի, Մատերիայի ինֆրաֆիզիկական շերտերը և հակատիեզերական  գոյացությունները չեն վերափոխվում այնքան  ժամանակ, մինչև որ դրանք չձերբազատվեն  Խավար ուժերից և արարող  ու մաքրագործող Լույսը մուտք գործի արդեն  իսկ Դատարկված տիրույթները:

 

  16.     Գալակտիկայի Կենտրոնը որպես ՙ«արտատարածական ու արտաժամանակային՚»  նախասկզբնական  Միավոր՝ ապահովում է նյութ-հականյութիմատերիա-հակամատերիայի և ընդհանրապես՝ Ձգողության և Վանման ՙ«սահմանային» ՚ հավասարակշռությունները:   Այս առումով, տիեզերական բոլոր շերտերի միջև Հավասարակշռության և Ներդաշնակության ապահովումը դառնում է անխուսափելիություն և անհրաժեշտություն:

 

    17.    Գալակտիկայի Կենտրոնի գրավիտացիոն պտտադաշտի լինելության պայմանը E=mc2 հավասարման գործարկելիությունն է:  Մասնիկ-հակամասնիկ զույգերի ՙ«բախումը՚»  տվյալ պարագայում ունի բոլորովին այլ հիմնավորվածություն, քան Մեծ Պայթյունի տեսության մոդելում, այլապես՝ անհնարին կլիներ գոնե հասկանալ Պլազմային հարող խիտ տիրույթում աննիհիլյացիայի բնույթը:  Պտտական հզոր շարժումը պատճառ է հանդիսանում, որպեսզի մասնիկ-հակամասնիկ զույգերը միմյանց ՙ«ընտրեն՚»  այնպիսի զանգվածային հարաբերությամբ, որպեսզի հնարավոր լիներ վերջիններիս ՙ«Կլանումը»՚   Պլազմայի կողմից:    Պտտական շարժումը մյուս կողմից, թուլացնում կամ որոշ իմաստով  ՙ«հավասարակշռում է»՚ մասնիկ-հակամասնիկ զույգերի հակադիր լիցքերի էներգիան և արդյունքում տեղի է ունենում ոչ թե բախում և աննիհիլյացիա, այլ՝ յուրօրինակ ՙ«ամուսնություն»՚:    Այսպիսի հարաբերությունները միայն Եզակիությունում ունեն հատուկ նշանակություն, քանի որ գրավիտացիոն հզոր պտտադաշտի իմպուլսիվ թրթիռները առաջանում են նրանում մասնիկ-հակամասնիկ զույգերի այսպիսի զանգվածա-էներգետիկ աստիճանակարգության ստեղծման շնորհիվ:     Բնականաբար հասկանալի է, որ հարաբերակցությունների նման փոփոխությունները աստիճանաբար նվազում են գրավիտացիոն դաշտի ծայրամասային  շերտերում, ուր դուրս են մղվում  համեմատաբար թույլ զանգվածով ու թույլ լիցքավորմամբ ՙ«հակամարտ» ՚ զույգերը:   (Նման ենթադրությունը հուշում է նաև, թե որքան փոփոխական և տարբեր կարող  են լինել այս հարաբերակցությունները և՛ ներգալակտիկական  տիրույթներում, և՛ ընդհանրապես Մեծ Տիեզերքում, մանավանդ՝ հականյութի պարագայում, որի «ՙլոյալությունը՚» նյութական  գոյացությունների հարևանությամբ բացատրվում է ոչ թե  վերջիններիս քիչ քանակությամբ, այլև՝ միջուկի զանգվածի և դրական լիցքով էլեկտրոնի հարաբերությունների խիստ նվազմամբ):  Այսինքն, որոշ վերապահումներով կարելի է համարել, որ Տիեզերքում որքան նյութ, նույնքան էլ հականյութ գոյություն ունի: Գիտությանը մինչև այժմ հայտնի բոլոր մանրամասնիկ-հակամանրամասնիկներն ու դեռևս անհայտ բոլոր ենթամանրամասնիկ-հակաենթամանրամասնիկները Պլազմայում ենթարկվում են գերպտտական Ճառագայթման, որի իմպուլսային ՙ«արտաժայթքումները»՚ որպես միկրոմետաբրամֆատուրային՝ գերլուսային, բարձր հաճախականության ալիքներ՝ սնուցում են ներգալակտիկական բոլոր բրամֆատուրաները:

 

       18. Պլազմայի շուրջը կուտակվող  մասնիկ-հակամասնիկ զույգերի խտությունն ու ընդհանրապես՝ պտտադաշտի աներևակայելի արագությունն է պատճառ հանդիսանում, որպեսզի Պլազմայի ՙ«կուրացուցիչ»՚ փայլատակումը քողարկվի ֆիզիկական աշխարհի տեսանելիության կենսադաշտում:

 

      19.  Քաոսայնությունը որպես Մեծ Տիեզերքի առանձնահատկություն, այնուամենայնիվենթարկվում է անխախտելիորեն  հավերժ՝ Հավասարակշռության ու Ներդաշնակության  օրենքներին:     Շարժումը կարգավորում է Ժամանակի և Տարածության համաչափելիությունը Տիեզերքում, ուստի նոսր զանգվածով ու թույլ լիցքով հակամասնիկային հակագրավիտացիան որպես գալակտիկական պտտադաշտի պասսիվ արտահայտություն, ձեռք է բերում  ՙ«անպիտանելիության՚» կեղծ կարգավիճակ Տիեզերքում:

   

20.    Կենսաուժի դրական էներգիան և ընդհանրապես բոլոր տեսակի նրբանուրբ էներգիաները անընդհատորեն գտնվում են պտտական շարժման մեջ, սակայն այն տիեզերական գոյացություններում, որոնցում սահմանափակ են տարածական չափումները, կամ որոնցում  ընդհանրապես ժամանակ գոյություն  չունի՝ պահպանվում են սոսկ կենսաուժի բացասական էներգիայի շնորհիվ, որպես դիվային հիերարխիայի հակաարարչակայաններ...

    21.   Ժամանակը ընդհանուր առումներով նույնացնելով պտտականությամբ  դասդասվող Դրական էներգիայի հետ, մեզ համար հասկանալի է դառնում, որ բրամֆատուրաներում կատարվող բոլոր փոփոխությունների համամիասնականությունը հանգեցնում են բացարձակ Ժամանակի գաղափարին...

    

    22.    Բոլոր տեսակի էներգիաները ունեն վերականգնողական նշանակություն, այսինքն, տիեզերական բոլոր փոփոխությունները իրենց էվոլյուցիոն՝ դրական և ինվոլյուցիոն՝ բացասական գործընթացներով գտնվում են միասնական Ամբողջության մեջ և ոչինչ անհետ չի կորչում...    Սակայն, նախասկզբնական Միասնական էներգիան գերակա ուժ է Տիեզերքում և կոնտրաստային բոլոր կենսագոյացությունները ժամանակ առ ժամանակ միտվում են դեպի Դրական՝ արարչա-ստեղծագործական գոյակցության անսահմանություն...

 

     Դադարեցնելով Գալակտիկայի Կենտրոնի (Աստրաֆայրի) շուրջ խորհրդածությունները՝  կանխադրույթների աստիճանական զարգացման տեսքով, հարկ է հետագա փորձերում ձգտել հիմնավորել արծարծվող գաղափարների հավանականությունը...   Դայյա մոլորակի անհետացումը եռաչափ տարածականության ֆիզիկական աշխարհից՝ այն առանցքային փաստն է, որի շուրջ ինչպես հիմա, այնպես էլ ապագայում կծավալվեն լուրջ մտորումներ ու խորհրդածություններ, քանզի Մատերիայի էվոլյուցիոն փոփոխությունները (Պայծառակերպությունը), կամ էլ Տիեզերքում նոր աշխարհների արարումը անմիջականորեն առնչվում են վերականգնողական էներգիա հասկացության հետ: Վերջինս աներկբայորեն հուշում է, որ Տիեզերքում աննպատակ կամ անանդրադարձ էներգիա գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ... հավերժորեն:

      Այժմ՝ կանխադրույթների մասին:   Բառը հուշում է, որ այստեղ արծարծվող գաղափարները դեռևս ապացույցի կարիք են զգում, անկախ այն բանից, թե տեսական մտահանգումները որքանով են հավանական ու ընդունելի:   Սակայն, մտածող կամ ստեղծագործող անհատը միայնակ չի գործում. մեզ հետ են անտես Բարեկամները, որոնց  օգնությամբ ու ոգեշնչմամբ (էներգետիկ իմպուլսներով) գրվում են մտքեր, նկարվում են պատկերներ, հորինվում  երաժշտություններ...

      Դ. Անդրեեվի աշխատության մեջ ՙ«համամարդկային Եկեղեցին» ՚ բնորոշվում է ՙ «Солнце мира» արտահայտությամբ: Եթե փորձելու լինենք ըստ իմաստաբանության (և ոչ բառացիորեն) թարգմանել դա, ապա նշանակալիցության աստիճանները կփոփոխվեն նրանում:   Հայերենում  Արև, Արեգակ, Արփի, Արշալույս, Այգ բառերը իմաստաբանական առումով փոփոխվում ու ձեռք են բերում մի քանի նշանակություն. արարիչ-արև, ճշմարտության արեգակ, արդարության արեգակ և այլն:  Բառային մնացած ձևափոխություններում նախասկզբնական իմաստը տարալուծվելով՝ ձեռք է բերում բանաստեղծականություն:  Ռուսերենում «Солнце мира» բառերին համարժեք այլ բառակապակցություններ չկանորոնք ունենան կա՛մ բանաստեղծական, կա՛մ իմաստաբանական նշանակություն:  Սակայն, բանն այլ է ՙ«мир» բառի վերաբերմամբ, որն ինքնին, իմաստաբանական առումով ունի մի քանի նշանակություն և առավել ևս «Солнце» բառի հարևանությամբ բոլորովին վերաարժեքավորվում է:  «Солнце мира» արտահայտությունը և՛ կրոնական, և՛ գիտական, և՛ իմաստաբանական ասպեկտներով ձեռք է բերում համարժեքություն:   «Мир» - աշխարհ, տիեզերք, արարվածք և այլն, և  «мир»խաղաղություն, հաշտություն, անդորրություն և այլն«Солнце мира» - արարչական Արև, արարչական Լույս, արարչական  Էներգիա, կամ՝ ոգեղեն Արև, Տիեզերքի Լույս, տիեզերական Էներգիա:   Եվ ուրեմն՝ Խաղաղության Արև, Հաշտության Լույս, անդորրության Էներգիա:   Հարց է ծագում. իմաստաբանական այս երկու շերտերից ինչպե՞ս սինթեզել այն առավել հատկանշականը, որն իր մեջ կկարողանա  միավորել բոլոր իմաստները մեկ ընդհանուր արտահայտության ներքո:

    Կարծում եմ դա կլինի այսպես. Անդորրության Արարիչ...

      Հուսով եմ՝ ավելորդ չի լինի մեկ անգամ ևս նշել մեր ջանքերի ուղղվածությունը. և՛ գիտական, և՛ կրոնական պատկերացումները սկզբունքորեն հասցնել համատիեզերական նշանակության արժեքավորման:   Չէ՞ որ մտքի տրամաբանական ընթացքով չենք կարող ժխտել, որ մեր մոլորակին (ի վերջո) սպասվում է այն նույն Պայծառակերպությունը, ինչպես որ մի ժամանակ դրան ենթարկվել է Դայյա մոլորակը:    Ինչու՞:   Որովհետև, այս աշխարհի իշխանը կամ մոլորակային Դևը լինելով լյուցիֆերյան հիերարխիայի ներկայացուցիչ, ի վերջո պիտի կանգնի ընտրության առջև, կա՛մ թողնել մոլորակը և տիեզերական այլ աշխարհներում փնտրել հակաարարչական գործունեությանը հարմար «ՙկայաններ», ՚ կա՛մ էլ՝ մոլորակային Լոգոսի (Հիսուս Քրիստոսի) առջև ցած դնել «ՙզենքերը»՚...   Վերջին պարագայում ինչպե՞ս հասկանալ դիվային էության վերափոխման բնույթը, ինչպե՞ս կարող է տեղի ունենալ ՙ«քավվումը»՚...    Հասկանալով, որ դիվային մոնադաները շատ հին են և չեն փոփոխում իրենց գիտակցությունն ու էությունը՝ հակատիեզերական կամ հակաարարչական գիտելիքների ողջ պաշարով, ապա, ինչ խոսք, սրանց վերափոխումը կամ ՙ«կերպարանափոխությունը՚» պետք է որ ունենա նախասկզբնական բնույթ, այսինքն, տվյալ դեպքում մոլորակային նշանակության դևը պիտի անցնի հիմնավոր փոփոխման...   Միայն արարչական նախասկզբնական Էությունը կամ Արարիչը լիովին դրսևորվելով մոլորակային Լոգոսում՝ կարող է իրականացնել մոլորակի անհետացումը ֆիզիկական տիեզերքից, երբ նրանում արդեն հակաարարչական (դիվայինէությունը այլևս դիմադրություն չի ցուցաբերում...

 

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԵՐԿԲԵՎԵՌ   ԱՇԽԱՐՀԵՐ

 

       Դ. Անդրեեվի  (՚«Роза Мира»ՙ) աշխատության մեջ կան շատ անվանումներ, որոնք իրենց  հնչյունային կառուցվածքով թվում են անսովոր ու անբացատրելի, սակայն, դրանցից երկուսը անկասկած ուշադրության են արժանի...   Ֆայր և Աստրաֆայր: Լինելով տրանսֆիզիկական լուսավոր աշխարհներից թվով երկրորդը՝ Ֆայրը համարվում է վերընթաց ճանապարհի սահմանագիծը, որից հետո հոգիները կրկին  կարող են  վերամարմնավորվել երկրային եռաչափ տարածական աշխարհում՝ որոշակիորեն սահմանափակ առաքելությամբ կամ հանձնակատարությամբ...   Ըստ ռուս պայծառատեսի նկարագրության՝ այս շերտը նման է բազմագույն լուսային հրավառությամբ մեծ տոնակատարության, որը լիցքավորում է մարդկային հոգին տիեզերական անսպառ խանդավառությամբ...

        Որպեսզի հասկանալի լինի, թե ի՞նչ ՙկապ՚ կարող է ունենալ ՙ«Ֆայր»՚ անվանումը Գալակտիկայի Կենտրոն «ՙԱստրաֆայր»՚ անվան հետ, փորձենք պարզաբանել բառարմատի իմաստը օկուլտային մեկնաբանությամբ. աստր-աստրալ-աստղային... ֆայր:   Այսինքն՝ աստղային-աստրալ ՆԺԱՐ սահմանագիծ, կամ այլ կերպ՝ տիեզերական ԱՌԱՆՑՔ...   Ինչպես մեզ հայտնի է՝ մարդկային աստրալ (զգայական) հոգեբանությունը ձևավորվում է հակադրությունների բևեռացման սահմանագծում, որն էլ պայմանավորվում է գիտակցություն-տրամաբանություն-բանականություն շղթայի  զարգացման  մենտալ մակարդակը:   Սա էլ իր հերթին համամարդկային պլանով ստեղծում է երկրային ինֆորմացիոն դաշտը, որը եռաչափ ֆիզիկական աշխարհում ՙ«կիզակետում է»՚ տրանսֆիզիկական՝ ոգի-միտք-մղում-գործողություն ֆորմուլան կրող բազմաչափ ժամանակային ալիք-իմպուլսները...   Թե որքանով է մարդ արարծը իր աստրալ-հոգեբանական ՙ«նժար»՚-սահմանագծում անդրադարձնում տիեզերական բարձրագույն ոլորտներից սնուցվող այդ ալիք-իմպուլսները՝ ցույց է տալիս արդի քաղաքակրթության մակարդակը, որը գտնվում է աստրալ (երկրային) կենսադաշտի մաքրագործման  փուլում, որպես պարտադիր պայման դեպի անցմանը հաջորդ՝ բարձր հոգևոր քառորդ տարածաչափություն:  Մարդկային մարմնի կառուցվածքը, կենսակերպն ու հոգեբանական առանցքով գործունեությունը լիովին (թե՛ տրանսցենդենտալ- տիեզերական և թե՛ նյութական-էներգետիկ թրթիռներով) ներկայացնում է տիեզերական ամբողջական Օրգանիզմի բջիջ-մանրակերտը, որպես արարչական չորս էությունների (Հուր-Օդ-Ջուր-Հող) կազմակերպված արտահայտություն, և այս առումով հասկանալի է  ռուս պայծառատեսի նախանշած Միասնական կրոնի բազմաշերտությունը, որն իր մեջ ներառում է նաև բնության տարերքների ... ՙ«երկրպագությունը»՚:

      Բնականաբար, հասկանալի է, որ մարդկային հոգեմարմնավոր աստրալ թաղանթը ծննդյան (վերամարմնավորման) պահից սկսած իր մեջ ինֆորմացիա է պարունակում անցյալ, ներկա և... ապագա կյանքերի մասին, քանի որ եռաչափ ֆիզիկական աշխարհի խիտ կենսաթաղանթում (ուղեղի բջիջներում) բազմաչափ ժամանակային ալիք-իմպուլսները ենթարկվում են  ՙ«ֆիքսացիայի»՚՝ ինդուկտիվ էներգիայի միաչափ-գծային ժամանակային հորիզոնական  վեկտորով...    Թե ինչպիսի՞ տարածա-ժամանակային կոորդինատներում է ամփոփվում երկրային ինֆորմացիոն դաշտը՝ դեռևս անհայտ է, բայցև՝ կարելի է կռահել, որ այն ինֆորմացիա է պարունակում ինչպես անցյալ քաղաքակրթությունների, այնպես էլ՝ ներկա և գալիք քաղաքակրթությունների մասին...     Որոշ հետազոտողներ փորձում են  հայտնաբերել կամ հիմնավորել ՙ «զուգահեռ» ՚ աշխարհների լինելիությունը, մոռանալով, որ ինֆորմացիան համաժամանկյա-տրանսցենդենտալ հասկացություն է և դրսևորվում է որպես բազմաչափ ժամանակային իմպուլսներով կազմակերպված կոմբինացիաների մի ծրագրավորված ամբողջություն:   Եվ քանի որ մարդկային հասարակությունը իր պատմական ընթացքի ՙ«զիգզագայնությամբ»՚ ապացուցում է էներգետիկ (դրական և բացասական) երկբևեռայնության լինելիությունը երկրային աստրալ կենսադաշտում, ապա հասկանալի է, որ հակադրությունների բևեռացման սահմանագիծը իր հիմնավոր ուղղվածությունը կգտնի (հորիզոնականից- ուղղահայաց) միայն մարդկության աստրալ-հոգևոր մաքրագործությունից (կերպարանափոխությունից) հետո, որն էլ իր հերթին, համաձայն տիեզերական համամասնությունների օրինաչափ դրսևորման օրենքի (ըստ աստղագուշական «ՙսեկտորի՚» ազդեցության կամ հովանավորության աստիճանի), վրա կհասնի միայն Կրակի (Ջրհոսի)*  դարաշրջանում...

 

     * Այստեղ տեղին է հիշատակել ս. Հովհաննու Հայտնության այն ակնարկը, թե սրբերի հազարամյա իշխանության ընթացքում այլևս ՙ«պատմություն»՚ չի լինի, քանի որ ժամանակի (միաչափ) հորիզոնական վեկտորով ընթացքը կփոխարինվի ուղղահայաց՝ հոգևոր-մենտալ (բացասական ՙ«էներգոբևեռի»՚ ազդեցություններից ձերբազատված) համարժեք կենսագործունեությամբ ուղղվածություն, այսինքն թե՝ աստվածամարդկության կողմից իրագործվող ոգի-միտք-մղում-գործողություն տիեզերական ֆորմուլան անմիջականորեն ղեկավարվելու է մոլորակային  Լոգոսի՝ Հիսուս Քրիստոսի կողմից:

    Երբևեռայնության գաղափարը որպես արարչագործության նախահիմք (նժար-սահմանագիծ), իր առասպելաբանա-կրոնական անդրադարձումներն է գտել մի շարք հնագույն մշակույթներում՝ հաստատելով տիեզերամասշտաբ օրինաչափությունների ասպեկտներով մարդեղենա-աստվածային հոգեբանա-անալոգիաների և այլաբանությունների վերածելու մարդկային երևակայության ու պատկերացումների դրսևորումները:   Այս առումով, Տիեզերք՝ ամբողջական Մարմին և Հոգի և Արարիչ-Աստված-Ոգի՝ բարձրագույն նախահիմքի Միասնականությունը մեզ՝  ՙ«անշարժ կատարյալ մարդու ցեղի» ՚ ժառանգորդներիս էությունը բացահայտող ՙ«ամենահիմնավոր»՚ ու նշանակալից փաստաթուղթը կարելի է համարել...    Ս. Հովհաննեսի պարականոն ավետարանը, որում տիեզերական  արարչագործությունը ներկայացվում է վերևից-ներքև՝ բացահայտում է Ոգի - Միտք - Մղում - Գործողություն բանաձևի աստվածա-տիեզերաբանական կառուցվածքը: Տիեզերածնության համակարգը դրսևորվում է՝ Անեղծ, Անչափելի, Հավերժական Ոգի՝ Արարիչ Լոգոս, Հայր Աստված, Բարձրագույն Կամք (այսինքն՝ հինգ բարձրագույն սկզբունքների կրողը՝ Միտք - նախազգացում - Անխորտակելիություն -

Հավերժ  կյանք - Ճշմարտություն), այնուհետև՝ անդրոգեն (երկսեռ) սկզբունքով (Որդի) Քրիստոս՝ արարչական Միտք, արարչական միջասահման Ոգի՝ Լինելության Լույսի 12 էոններով, այսինքն՝ կատարյալ Մարդու կերպարը՝ Տիեզերքի Հոգին, անտեսանելի, անեղծ, հավերժական Ոգու արտահայտությունը, որի եզրափակման 12-րդ էոնը՝ Սոֆիան (Իմաստությունը) առանց իր արական սկզբունքի հետ համաձայնության, բայց Ոգու խոկումներին ու նրա նախազգացմանը համապատասխան՝ մտքով Միտք է արարում, որը դրսևորվում է  որպես ՆԺԱՐ՝ (Լույս - Խավար սահմանագիծ)  Տիեզերքանսահմանություն- արարչություն, և մյուսը՝ Հավերժ Կյանքը (Մղում - Գործողություն), որպես տիեզերական հոգևոր - աստրալ նախասկիզբ...

       Եվ այսպես, տիեզերական հիերարխիկ (տրանսցենդենտալ) Արարչությունը կարելի է ասել, ընթանում է երեք նախասկզբնական հիմունքներով. անտեսանելի Ոգու Կամք - անդրոգեն արարչական Միտք - հոգևորաստրալ՝ Մղում - Գործողություն:   Մետաֆիզիկական հասկացություններով՝  Արարիչ Լոգոս - նյութական Տիեզերք - Մարդ:  (Ինչպես որ կաբբալիստիկայում՝ Հայր - Մայր - Որդի, կամ էլ քրիստոնեության մեջ՝ Հայր - Որդի - Սուրբ Հոգի):

     Կրոնա - խորհրդաբանական իր ամբողջ խրթինությամբ հանդերձ, ս. Հովաննեսի պարականոն ավետարանը մեզ՝ մարդկային ցեղի երկրային ժառանգորդներիս հուշում է ՙ«այստեղ՚» մեր գտնվելու իմաստի ու ողջ Պատասխանատվության մասին, հանձինս մոլորակային Լոգոս Հիսուս Քրիստոսի...    Տիեզերական Մեծ Հակադարձության, կամ էներգետիկ փոխհամալրման օրենքի համաձայն՝ երկրային արարչությունը պետք է կարողանա համապատասխանաբար անդրադարձնել Տիեզերական Անեղծ Ոգու Կամքի աստվածային արարչության Եռմիասնական  պատկերը՝ Հավերժական Լույսի Ամբողջականությունը:*  

 

* Արդեն իսկ անվերապահորեն կարելի է ասել, որ Նոր Դարաշրջանի շեմին սկսել է ձևավորվել մարդկության Վեցերորդ ռասայի այն տիպը, որը պատրաստ կլինի անցնելու հոգևորաստրալ՝ 4-րդ չափման բարձր տարածաչափություն:

 

     Ահա թե ինչու, մարդը որպես ՙ«երկբևեռ՚» արարած, պարտավոր է ոչ միայն  արդարացիորեն կենսագործել իր արարչական նժար - սահմանագծի աստրալ զգայականությունը, այլև՝ ձերբազատվել բացասական ՙ«էներգոբևեռի»՚ ազդեցություններից...

     Պատկերացնելու համար Տիեզերքի, որպես մեկ ամբողջական Մարմնի, Հոգու և Ոգու արարչական Հիերարխիան, հարկ է ուշադրության կենտրոնում պահել այն հանգամանքը, որ աստվածային Աուտոգեն Քրիստոսի (Տիեզերական Լոգոսի) եզրափակման 12-րդ էոնը որպես նյութական տիեզերքի աստրալա - եթերային ՆԺԱՐ սահմանագիծ՝ ներկայացնում է տիեզերական բոլոր գալակտիկական կենտրոնների ամենաստորին շերտը (Միջասահման), որոնք իրենց երկբևեռ (դրական - բացասական) իմպուլսա - հաճախականային ալիքներով տարածվում - ամբողջացնում - հավասարակշռում են բոլոր աստղա - մոլորակային համակարգերի աստրալ կենսադաշտերը, ընդհուպ մինչև ամենաստորին՝ դիվային ստրուկտուրաները...     Այս առումով, լիովին ըմբռնելի է այն տեսակետը, որ նյութի հաճախական թրթիռները (վիբրացիաներըանսահման են ու արարչականորեն՝ ամբողջական այն պարագայում, երբ Տիեզերքը ընկալվում է նյութականորեն համապարփակ (թվային չափումներով), իսկ էներգետիկ առումով՝ անսահման:  Այսով հանդերձ, մեր մոլորակի աստրալ կենսադաշտը վաղուց խաթարվել է՝ Երկիր - մարդ - Տիեզերք կապի աններդաշնակության պատճառով, և այս առումով, կարմայական ՙ«դարձդարձությունները»՚ կարելի է բնութագրել մի քանի հատկանշական փաստարկներով.

1.         Երկրային աստրալ կենսադաշտի ինֆորմացիոն շերտերում պահպանվում է անցյալ քաղաքակրթությունների բոլոր սխալները, որոնք կարմայական համարժեք փոփոխությունների հորիզոնական վեկտորով դրսևորվում են յուրաքանչյուր Բոլորաշրջանի (բարեշրջության) ավարտի և սկզբի միջասահմանում՝ բազմաբնույթ աղետների, հոգեբանական անկումների ու վերելքների և այլ  կարգի փոփոխությունների (դրական-բացասական) տեսքով:

2.         Ոգիմիտքմղում - գործողություն տիեզերական բանաձևը երկրային կյանքի գրեթե բոլոր ժամանակահատվածներում ունեցել է կենսագործման խաթարվածություն, և հետևաբար, մարդկային էություններում ուժային անհավասարաչափ տեղաբաշխման ուղղվածություն՝ վաղ անցյալում բարձր հոգևոր տարածաչափումների և ցածր հոգևոր տարածաչափումների բանական էակների խաչասերմամբ՝ գենետիկ փոփոխականության և այլ կարգի (դրական - բասացական) միջամտությունների պատճառով:

3.         Մոլորակի ֆիզիկական, կենսաբանական և տրանսֆիզիկական շերտերի ձևավորման վաղնջական ժամանակներում խախտվել է  էներգետիկ փոխհամալրման Հակադարձության օրենքը՝ բացասական «ՙէներգոբևեռի՚»՝ մոլորակային դևի (մութ - բանական սուբստանցիայի) կողմից  աստրալ - կենսաուժային  կենսադաշտում ՙ «հանուն գոյատևման՝ մեկը մյուսին վնասելու՚» գազանային օրենքների հաստատման պատճառով:

4.         ՙ«Ողջ Գոյի»՚՝ Միջասահման ճառագայթող Օղակի և Երկրի՝ իր սկզբնավորման պահից ի վեր գործող իմպուլսային  փոխհակադարձության կապերը՝ մինչև Հիսուս Քրիստոսի փրկչական ծրագրի սկզբնավորումը, իրական աշխարհում դրսևորվել են ՙ«հայելային անդրադարձման»՚ սկզբունքով. ՙ «ակն ընդ ական, ատամ ընդ ատաման՚»: Ահա թե ինչու Աստվածաշնչյան մարգարեների միջոցով հնչում էր վրեժխնդիր Աստծո ՙ «ձայնը»՚, որոնք մեծամասամբ, կարելի է ասել, բարձր տարածաչափումների էակների ուղղակի կամ հեռազգայական իմպուլսներով առանձնահատուկ ընկալունակությամբ օժտված ընտրյալ անհատների վրա ունեցած ՙ«փոխանցողական»՚ կամ նախազգուշական ինֆորմացիաների օրինակներ են:

       Ցուցանելով Երկիր - բազմաշերտ Տիեզերք կապի աններդաշնակության մի քանի փաստարկումներ, փորձենք սկզբունքային  համադրումներ անցկացնել երկբևեռ աշխարհների Միկրոտիեզերք - Մակրոտիեզերք միասնականության հարաբերակցություններում:

       Դիտարկելով տիեզերական բոլոր գոյացությունների ուժային կենտրոնաձիգ (ինդուկտիվ) համակարգերի գրավիտացիոն փոխպայմանավորվածությունը, Տիեզերքը կարելի է համարել որպես «ՙբջջային»՚ անսահման  հիերարխիայով փոխկապակցված մի Միասնական Օրգանիզմ, որի շնչառությունն իրականացվում է նյութի (դրական) և հականյութի (բացասական) փոփոխական հակազդեցությունների և սահմանային հավասարակշռությունների դրսևորման ու պահպանման աստիճանակարգությամբ, ուստի ամենալայն իմաստով՝ Մատերիայի փոխակերպումները գրավիտացիոն ուժային համակարգերի ներսում գործնականում անընդհատական են և կազմավորում են տարածա - ժամանակային  շերտերը:  Եվ քանի որ ՙ«գրավիտացիոն հաստատունն» ՚ ու Մատերիան (տարածա - ժամանակային իր բոլոր տրանսֆիզիկական շերտերով) տիեզերական բոլորաշրջաններում անցնում են էվոլյուցիայի (բարեշրջության) իրենց համար նախասահմանված շրջանը, ապա հասկանալի է, որ Բանական Տիեզերքը իր զարգացման առումով ծրագրավորյալ - իմաստային է, իսկ դրսևորման առումով՝ անհաստատ ու քաոսային:   Տիեզերական օրինաչափությունների փոփոխա -շրջահոսելիության մյուս  օրինակը Տիեզերքում առկա ողջ նյութի տրոհելիության անսահմանությունն է, որին որ հակադրվում է մարդկային տրամաբանությունը:   Ինչի՞ց են առաջանում առարկաները, և  որտե՞ղ են դրանք ՙվերջանում՚ (անհետանում) հարցերը իրականում կորցնում են իրենց իմաստները՝ քննարկելիության կամ հետազոտելիության (թվացյալանհնարինության պատճառով:  Սակայն, չպետք է մոռանալ, որ գոյություն ունեցող աշխարհում վերացական մտքեր ու զգացմունքներ չեն  կարող լինել կամ առաջանալ, այլև, կարող են լինել սխալ, հավանական կամ ճշմարտանման  գաղափարներ, որոնք ենթակա են (ինչպես ամեն ինչ) էվոլյուցիայի և կատարելագործության:   Ինչպես որ մարդը լինելով կազմակերպված մատերիայի արտահայտություն (իր բանական ու զգայական էներգոթաղանթների ամբողջականությամբ) չի կարողանում տեսնել կամ պատկերացնել, թե ինչպիսի կենսաբանական կամ իմունային փոփոխություններ են տեղի ունենում սեփական օրգանիզմի միլիարդավոր բջիջներում կամ սրանց փոխհարաբերություններում, այնպես էլ անհնարին է թվում տիեզերական Ամբողջական Օրգանիզմի (Մարմնի) դիտարկելիությունը:   Սակայն, ինչպես ասում են՝ աշխարհում (Տիեզերքում) անհնարին ոչինչ չկա. մեզ համար «ՙընկալելի և անըմբռնելի» ՚ տիեզերքները մեկ ամբողջական Տիեզերքի բաղադրիչներ են:

      Նյութի անսահման տրոհելիության գաղափարի հիմքում ընկած է մաթեմատիկական տրամաբանության սկզբունքը, եթե համարում ենք, որ Տիեզերքը գործում է թվային կառուցվածքների հարաբերականության հիմունքներով...   Սակայն, ինչպե՞ս ՙ «սահմանազատումներ»՚ անցկացնել նյութի (մատերիայի) չափելիության  ու անչափելիության  միջև:   Պոլ Դևիսը իր ՙ«Գերուժը» ՚ գրքում (լույս է տեսել Ամերիկայում, 1985թ.), գրում է. ՙՙ «Ոչնչից՚ քվանտային Տիեզերքի ինքնաբուխ առաջացման դեպքում մեր ընկալունակությունը հասնում է հնարավորությունների վերջին սահմանին. (թունելի) մի ծայրը իրենից ներկայացնում է ֆիզիկական  Տիեզերքը տարածության ու ժամանակի մեջ, որը քվանտային թունելավորմամբ այդտեղ է ընկնում  ՙ«ոչնչից»՚, հետևաբար, թունելի մյուս ծայրը իրենից ներկայացնում է հենց այդ Ոչինչը:   Գուցե ավելի լավ կլինի ասել, որ թունելն ունի միայն մեկ վերջավորություն, իսկ երկրորդը պարզապես ՙ«գոյություն չունի»»՚՚:

     Մինչև հիմա գիտությանը հայտնի ամենափոքր մանրամասնիկը քվարկն է, որը համարվում է անբաժանելի...   Եթե համարում ենք, որ Մատերիայի բազմաշերտությունը Տիեզերքում իր լինելությունն ու Ամբողջությունը ապահովում - պահպանում է նյութի անընդհատ, հարափոփոխ տրոհելիության սկզբունքով, ապա մեզ համար, թեկուզ տեսականորեն՝ հասկանալի է դառնում, որ քվարկները իրենց հերթին բաժանվում են գուցե հազարավոր, մինչև օ-ական չափը ձգվող մանրամասնիկների...    Այստեղ, բնականաբար, հարց է ծագում. իսկ օ-ական «ՙչափումներից» ՚ անդին ի՞նչ գոյություն ունի, կամ, այս պարագայում Լինելությունն ինչպե՞ս է դրսևորվում...    Սակայն, որպեսզի մեր պատկերացումների շրջանակը չպատենք խավարով, աճող թվերի դրական անսահմանությունից մինչև 1-ը համարենք մեզ համար տեսանելի (կամ՝ «ՙընկալելի»՚) ֆիզիկական Տիեզերքը, իսկ նվազող թվերի անսահմանությունից մինչև 1-ը, այսինքն, օ-ից ցած կամ անդին ընկած ՙ«Տիրույթը» ՚ համարենք մեզ համար անտեսանելի կամ ՙ«անընկալելի»՚՝  սուբստանցիոնալ Տիեզերքը:    Արդի Ֆիզիկոսների համար անըմբռնելի այս երկու՝ տեսանելի և անտեսանելի անսահման աշխարհների միասնությունն է Ողջ Տիեզերքը, որոնց միջև փոխհարաբերակցությունը, Ներդաշնակությունն ու անընդհատական Շարժումը՝ Շնչառությունը ապահովում է ՙ«Ողջ Գոյը» ՚ սկզբնավորողպատճառակցող՝ Գալակտիկայի Կենտրոնական Աստղը...

     Ամենագլխավոր պարագան, որը մեր մտածողության հիմքում մեծ դեր է խաղում, դա ՙ«դրական և բացասական անսահմանությունների»՚՝  մեզ համար դեռևս անընկալելի - անըմբռնելի տարանջատվածությունն ու միաժամանակ՝ միասնական ՙ«Օղակ» ՚ կազմելն է:   Ահա թե ինչու, գիտնականների ջանքերը՝ Ողջ Գոյի միայն տեսանելի ՙ«լինելություններով՚»  վերակազմել Տիեզերքի նախասկզբնական վիճակը, այնուամենայնիվ, ապարդյուն են անցնում:   Քանի որ նյութի և հականյութի միջև եղած էական  տարբերությունը հակառակ լիցքավորվածության մեջ է, ապա, այս հանգամանքն էլ գլխավորապես պայմանավորում է սրանց ատոմական միջուկների զանգվածների հարաբերական կշռելիության անհնարինությունը, ինչպես նաև՝ փոխազդեցությունների  ու ՙ«սրանց» ՚ միջև սահմանային հավասարակշռությունների չափման անհնարինությունը:     Եթե ընդունենք, որ հականյութի մանրամասնիկային տրոհելիությունն էլ է հասնում մինչև ՙ«չափման» ՚ օ-ական աստիճանը, ապա հասկանալի է դառնում, որ օ-ական ՙ«չափումներոմ»՚ դրական և բացասական էներգիաները կլինեն նույնական (ՙկողք-կողքի՚) և միաժամանակ՝  ՙ«տարանջատված»՚: Այսինքն՝  կպատկերացնենք մի Օղակ, որն ունի ծագման սկիզբ, ունի և վերջ, բայց  այդ սկիզբն ու վերջը (կամ՝ սկիզբներն ու վերջերը) լինելով միմյանցից «ՙանսահմանորեն՚» մոտ՝  ՙ«անսահմանորեն» ՚ հեռու են, և երբեք միմյանց չեն միանում:    Ահա այստեղ է, որ մենք մոտենում (կամ հանգում) ենք Նախասկզբնական Արարչի, Տիեզերքի Ոգու, Նախախնամության գաղափարին, քանի որ տեսանելի և անտեսանելի աշխարհներով փոխշաղկապված Տիեզերքը, որում մենք ապրում ենք, օ-ական ՙ«չափումներից»՚ անդին գործնականում մեզ համար դառնում է անընկալելի ու անըմբռնելի...    Եվ այստեղ է, որ հիմնավորապես համոզվում ենք, որ արար աշխարհի բոլոր օրենքները արտահայտվում են 1-ից մինչև 10-ը թվերում...    Այնուամենայնիվ, անկախ այս ամենի Անըմբռնելիությանը, մենք հասկանում ենք, որ  ՙ«երկու»՚ (դրական ու բացասականանսահմանությունները, որոնց փոխհարաբերակցությամբ դրսևորվում է Տիեզերքի Լինելությունը՝  ունի իր «ՙմիջասահմանային՚»  շերտով Արարչակայանը, այն Գերանալիտիկ Էներգո - Պլազման, որը միմյանց հետ է կապում (ամբողջացնում) ՙ«ընկալելի ու անընկալելի»՚ տիեզերքները:    Խնդիրն այն է, թե մենք՝  «ՙանշարժ կատարյալ մարդու՚»  ժառանգորդներս, կարո՞ղ ենք թեկուզ օկուլտային (թաքնատեսական) հայեցաեղանակով փոքր-ինչ ըմբռնել...  Եզակիությունը:   Գուցեև շատերն են իրենց ներսում ապրել այսպիսի մի հոգեբանական թեստ. «ՙԵս գոյություն ունեմ:  Ես կարող էի և գոյություն չունենալ...   Ո՛չ:  Ես չէի կարող գոյություն չունենալ. ես հավերժական էակ եմ՚»:    Այս հարցադրումների դրական ու բացասական ժխտումներից մեզ համար սինթեզում ենք (կամ՝ հաստատում ենք) մեր գոյություն ունենալու իմաստային պատճառականությունն ու գոյություն չունենալու անհնարինությունը (սա, իհարկե, չի վերաբերում թերահավատներին կամ հոգևոր-գիտակցական ցածր աստիճանում գտնվողներին):    Մենք, դեռևս մեզ համար անըմբռնելի ուժային ներգործությամբ, որը լիցքավորում է (ծրագրավորում է) մեր կենսաբանական մարմինն իր էներգետիկ թաղանթներով՝ հասկանում ենք մեր Լինելության ողջ անդրանցականությունը, նրա հավերժականությունը:   Կեցության ու բանականության օրենքներին վերաբերող մյուս թեստը, որն իմաստավորում է մեր էությունը՝ փորձարարական - ստուգողական է.  «ՙԻմ լինելը լինելու մեջ է, և Լինելությունն է ըստ այդմ»՚:   Այսինքն՝ (մեր) ոգին (մոնադան, բարձրագույն ԵՍ-ը), միտքը  (մենտալ՝ ցածրագույն «ես»-ի գիտակցա - բանական աուրան), մղումը (աստրալ՝ հոգեբանական-զգայական դաշտը), գործողությունը (եթերային մարմնի գործարկող կենսադաշտը) պայմանավորող տիեզերական բանաձևը որպես որ գործարկվում է ֆիզիկական մարմնի հետ ամբողջության մեջ, նույն կերպ էլ իր համարժեք դրսևորումներն է ունենում աշխարհում ու Տիեզերքում՝ որպես կարմայի կամ  հակադարձության օրենք:     Մենք գիտենք, որ անսահման Տիեզերքում կան մութ տիեզերական բանականության մոդելով և լուսավոր տիեզերական բանականության մոդելով գործող աշխարհներ, համաստեղություններ, կան բազմապիսի կենսակերպեր, մարդաբանական տեսակներ ու էներգետիկ այլազան գոյացություններ, որոնք անկախ իրենց դրսևորումների բազմակերպությանը՝ ենթարկվում են մեկ ընդհանուր - Միասնական Օրենքին, որն է՝  Հավասարակշռություն - Ներդաշնակություն -Կարգավորվածությունը:    Սակայն, անկախ այս տիեզերական մեծ Սկզբունքից՝ Տիեզերքում էվոլյուցիան ու ինվոլյուցիան (ետզարգացումը) ընթանում են կողքկողքի՝ անհավասարաչափ- զիգզագ, հակասական բևեռների միջև պայքարի՝ գործնականում անընդհատ քաոսայնությամբ... ու այսով հանդերձ՝  Տիեզերքը պահպանում է իր ամբողջականությունն ու մնում աներեր...    Ինչպե՞ս բացատրել այն անդրանցական, թվային չափումներից դուրս Բարձրագույն Լինելությունը, որը ՙ«սահմանային»՚ երկբևեռ իմպուլսային շերտից անդին ձևավորում է Անեղծ, Անչափելի, Հավերժական Ոգին...     Բայց չէ՞ որ ինչպիսին էլ լինեն մեր պատկերացումները, դրանք միևնույն է՝ կնսեմացնեն սուրբ Գաղտնիքը...   Գուցե՞, հենց այդ Գաղտնիքի անբացահայտելիության մասին է ակնարկում ս. Թովմասի ավետարանում  եղող հետևյալ հատվածը. ՙՙ «Հիսուսն ասաց. ՙ«Փնտրեք և կգտնեք, բայց այն բաները, որոնց մասին դուք հարցրել եք ինձ այն օրերում, ես այնժամ չեմ ասել ձեզ:  Հիմա ես ուզում եմ ասել դրանք, և դուք չորոնեք դրանք»»՚՚:   Այո, Անչափելիի մասին մեզ պատմել կարող է միայն Նա, ով եղել է Այնտեղ...   Հիսուս Քրիստոսը՝  Ճշմարտության Ոգու մոլորակային ԱնձնավորողըՏիեզերական Սիրո Բանբերն ու Անձնավորողը...    Նա պատմեց մեզ իր կյանքով, իր կենդանի Խոսքով, այլաբանություններով...  քանզի՝ ոգիմիտքմղում - գործողություն (Հուր - Օդ - Ջուր - Հող) արարչական ֆորմուլան դրսևորվեց իր տիեզերական ողջ հիերարխիայով (կատարյալ Մարդու կերպով)...

      Այժմ փորձենք Երկիր - մարդ - Հիսուս Քրիստոս - Կենտրոնական Արեգակ կապի տիեզերական իմաստն ու նշանակությունը պարզաբանել:   Նախ աշխատենք ըմբռնել Կենաց Ծառ և չարի ու բարու իմացության ծառ հասկացությունները՝ տիեզերական իմաստաբանությամբ:   Եթե փորձենք պատկերել Կենաց Ծառի տիեզերական մոդելը, ապա այն կունենա այսպիսի տեսք. Արմատները սկիզբ են առնում Գալակտիկայի Կենտրոնից (Ծնանող-Սկզբնավորող Աուրայից), Բունը՝  ՙ«երկբևեռ» ՚ աշխարհների սկզբունքային դրսևորումներն են՝ նյութ - հականյութ, գրավիտացիա - հակագրավիտացիա և սրանց ՙ«սահմանային՚»  հավասարակշռությունները, Ճյուղերը՝ միլիարդավոր աստղերը...  ՙ«ստերջ՚» ճյուղերը՝ մարող կամ հանգած աստղերը (այսպես կոչված՝ սև խոռոչները), Տերևներն ու Ծաղիկները՝ արեգակնային  համակարգերն  իրենց բոլոր տրանսֆիզիկական շերտերով (մոլորակային բրամֆատուրաներով), և Պտուղը՝ բանական Մարդը:    Մյուսը՝ չարի և բարու իմացության ծառի տիեզերական մոդելը ամբողջությամբ Մարդն է, կամ այլ կերպ՝ ճանաչողության, իմաստնության ու բանականության արտահայտությունը  (ՙլույսի էպինոյան՚):   Եվ ահա Երկրի վրա մարդը (մարդկությունը) պիտի անցներ տիեզերական Մոդելով նախասահմանված իր էվոլյուցիան՝ բացահայտելու (արտահայտելու) համար աստվածային - արարչական սկզբունքների  Հիերարխիականությունը...   Սակայն, ՙ«պատրանքային հգգին»՚ (ս. Հովհաննեսի պարականոնում՝ առաջին արքոնտը կամ աշխարհակառավարիչը), որը ներկայացնում է ՙ«երկբևեռ» ՚ Տիեզերքի նախաստեղծ՝ աստրալ - սուբստանցիոնալ դրսևորումը, որպես Կենաց Ծառ տիեզերական մոդելը իրականացնող արարչություն, և նախասկզբնական՝ դրսևորված-կազմակերպված, բայց՝  դեռևս ոչ կատարյալ Տիեզերքի այս ՙ«Հոգին»՚  չէր գործում Անեղծ Ոգու, բոլոր էոնների ու Հավերժության՝ Հայր Աստծո հետ անմիջական՝ ոգե - իմպուլսային կապերով և Տիեզերքում (համաբանորեն՝ Երկրում) էվոլյուցիան ընթանում էր ՙ«կույր արարչության»՚ տեսքով, կամ այլ կերպ՝ կարմայական ՙ«դարձդարձությունների» ՚ հորիզոնական ուղղվածությամբ...   Կենաց Ծառ տիեզերական մոդելի երկրային առաջին դրսևորումը՝ Ադամը (արարչական չորս էությունների կատարյալ միասնությունը) երկրային ՙմիջասահմանում՚՝ դրախտում (աստրալ-զգայական ոլորտ) ապրում էր  անգիտության մեջ այնքան ժամանակ, մինչև որ «ՙչարի ու բարու»՚ տիեզերական երկբևեռ  մոդելը դրսևորվելով նրանում (իմպուլսային կապը Կենտրոնական Արեգակի կամ «ՙՈղջ Գոյը՚»  սկզբնավորող Ակունքի հետ), նա ճանաչեց իր ՙ«մերկությունը»՚՝ Անգիտությունը...    Ապա՝ իրականացավ Կենաց Ծառի (Կյանքի Հոգու) տիեզերական  ճշմարիտ հիերարխիականությունը, քանզի ոգեղենանալով՝  բանականության միջոցով նա ճանաչեց արարչությունը (էննոյան), Գոյա - գիտակցության միջոցով  Կյանքի հավերժականությունը և վերջինիս միջոցով՝ Անեղծ Ոգու Կամքը...

 

***

       Մյուս պարագան, որը  ոչ պակաս հետաքրքիր է ու քննարկման առումով կարևոր, դա Երկրի՝ տիեզերական բազմամեծ Ընտանիքում զբաղեցրած տեղի, դերի և նշանակությանն է վերաբերում:    Հնադարյան և արդի բազմաթիվ փաստարկները վկայում են, որ բոլոր ժամանակներում էլ Երկիրը եղել է տիեզերական  լուսավոր ու մութ բանականությունները (էությունները) ներկայացնող տարաբնույթ ու տարակերպ արարածների հետաքրքրության և ուշադրության կենտրոնում, և որոնք էլ արհեստականորեն միջամտել են  երկրային բնականոն էվոլյուցիայի ընթացքին: Սակայն, որպիսին էլ եղել է երկրային Կյանքի պատմությունն ու Անցյալը իր մարդկային տիպի գենետիկ ծագումնաբանությամբ, այնուամենայնիվ, քաղաքակրթությունների ու ռասաների սկզբնավորման ու անհետացման ՙ«միջանցիկ»՚ տիրույթներից անդին կիզակետվում-առանցքայնանում է Մարդը, որին ի Վերուստ տրված է  բոլոր պայմանականությունները հաղթահարելու և Կեցության իր համար նախասահմանված ոլորտում բարձր Գոյա-գիտակցություն  դրսևորելու հնարավորություն:    Այսինքն, տիեզերական   մեծ Հիերարխիայում արարչական միկրոմիավորները (մոնադաները) լինելով աստվածաստեղծյալ և աստվածածնյալ, ըստ իրենց ոգու ուժգնության ու նախասահմանվածության՝ անցնում են էվոլյուցիոն բոլոր այն աստիճանները, որոնք իրականացվում են տիեզերական ամբողջ լայնքով ու խորությամբ՝ վերևից-ներքև և ներքևից-վերև հավերժական պարբերականությամբ:

   ՙ   «Մոլորակային Լոգոսը - դա աստվածածնյալ մեծ մոնադա է, մեր բրամֆատուրայի աստվածային բանականությունը, ամենահինը, նրա բոլոր մոնադաների մեջ՝ ամենաառաջինը:   Նրա գերազանցությունը բոլոր մնացածներից կայանում է նրանում, որ նա իրենով արտահայտում է, ինչպես-որ Խոսքն է արտահայտում Բանը՝ Երրորդության անդամներից մեկին՝ Աստված-Որդուն:   Շադանակարի Լոգոսը իրականացնում է մեզ համար բացարձակապես անհասանելի արարչական վերելքների ճանապարհ՝ տիեզերական ուղիներով, և չկա  ոչ մի բրամֆատուրա, բացառությամբ դիվայինները, որ չունենա այդպիսի մի մոնադա, քանի որ այդպիսի մոնադան հայտնվում է ամեն մի բրամֆատուրայում՝ նրա արշալույսին, և նրա զարգացման ընթացքում դառնում է նախախնամական ուժերի և Աստվածային Ոգու սիրտն ու կենտրոնը»՚,- գրում է Դ. Անդրեեվը իր վերոհիշյալ աշխատության մեջ:

       Սկզբունքային հարցը (սկեպտիկորեն՝ ակնհայտ), որ ծառանում է  մեր առջև, հետևյալն է՝  տիեզերական անսահմանություններում ի՞նչ կարևոր նշանակություն պիտի ունենա մի ինչ-որ «ՙաննշան» ՚ Երկիր մոլորակ, որ հենց Ինքը՝  Որդի Աստծուն Անձնավորող մոնադան դարձներ իր գործունեության կեցավայրը...   Այս  մանկականորեն ՙ«անմեղ՚»  հարցին պատասխանելու համար, ամենից առաջ չպիտի մոռանալ, որ ՙ«բարու և չարի»՚ իմացության ծառի մոդելը Երկիր մոլորակի բրամֆատուրայում դրսևորում է «ՙբացասական էներգոբևեռի»՚ և ՙ «դրական էներգոբևեռի» ՚ տեսքով՝ մոլորակային դև և մոլորակային Լոգոս լինելիություններով: Տրամաբանական հարցը այսպես է կերպավորվում. Ինչպե՞ս պիտի գործեր  ՈգիՄիտքՄղում-Գործողություն բանաձևը համատիեզերական մակարդակներով իրականացվող Տիեզերքի Ոգին՝ Մատերիայի և Էվոլյուցիայի փոխպայմանավորվածությամբ ընթացող քաոսային Տիեզերքում, եթե ոչ Կենաց Ծառ տիեզերական մոդելի սկզբնավորմամբ՝  ՙ«ցածրագույն»՚ մոլորակային մակարդակներում, որպես վերականգնողական Սերմ ու սկզբնաաստիճան, Աստվածային Ոգու արտահայտություն՝  «ՙմիկրոբրամֆատուրա»՚...    Այստեղ սկեպտիկը մեր քթներին դեմ կանի իր հերթական հարցը. ՙՙ «Դե լավ, այդ ամենի իրագործման համար Տիեզերքի Լոգոսը ինչու՞ պիտի հատկապես «ՙընտրեր»՚ այս  մոլորակը... այս Գալակտիկայում՚՚:   Աստղաֆիզիկոսների քմծիծաղը կորզելով՝ հարցադրմանը պիտի մոտենալ երկու հիմնական կոնտեքստով.

ա) Ծիր Կաթին կոչվող Գալակտիկան արդյո՞ք պիտի համարել համատիեզերական դիվային հիերարխիաների տեղակայման, դրսևորման ու սնուցման առումով՝ Տիեզերքի ՙ«ամենաարգասաբեր ու ամենակապանքաբարդ ճյուղը»՚,

բ) Ծիր Կաթին կոչվող Գալակտիկայի Կենտրոնը (Աստրաֆայր), արդյո՞ք, համատիեզերական բոլոր գալակտիկական կենտրոնների հետ իր ունեցած համեմատական աստիճանով, և իր միլիարդավոր  աստղային համակարգերով անցնում է իր զարգացման՝ Վերականգնողական (Ոգեղեն-Բանական) էներգիայի արարչական Ուղին:

    Բանն այն է, որ 12 համաստեղությունների խորհրդանշական ՙ«շրջանակները» ՚ իրենց փոխդասավորվածությամբ ու անցնելիք Ուղու կարմայական հատուկ նշնակությամբ գալակտիկական միկրոբրամֆատուրայում ունեն այն ՙ«մետաֆիզիկական»՚ նշանակությունը, ինչպես որ, ասենք, դրանց օկուլտա - մետաֆիզիկական ազդեցությունները մեր Արեգակնային համակարգում՝ Երկրի նկատմամբ ու Երկրի՝ Արևի ու մնացած մոլորակների հետ ունեցած իր առանձնահատուկ հարաբերակցությամբ:   Կրոնա - մետաֆիզիկական հայեցողության ամենագլխավոր ու սկզբունքային գիծը Բարձրյալի ներհակին՝ Լյուցիֆերին տիեզերական  անհունի ամենախորունկ ՙ«Անդունդում»՚ տեսնելն է, քանի որ տիեզերական բոլոր Գալակտիկաների հակատիեզերական  միաչափ Հատակները, տրամաբանորեն, պիտի որ ունենան իրենց խաչաձևման միասնական Կետը:   Դ. Անդրեեվի աշխատության մեջ ասվում է, որ այդ Կետը  գտնվում է Կարիճ համաստեղության մեջ մտնող կրկնակ աստղային՝ Անտարես համակարգում, որի հսկայական մոլորակային համակարգը եռաչափ ֆիզիկական պլանի իր դիվային բնակիչներով ստեղծում է վիթխարի հակատիեզերական մետաբրամֆատուրա:  Ռուս պայծառատեսը դիվային ուժերի այս հզոր կենտրոնացումը համարում է Ծիր Կաթին համաստեղության հակատիեզերքը այն չափով, որքանով որ այդ հակատիեզերքը ընդհանրապես հայտնվում է Էնրոֆում (եռաչափ ֆիզիկական աշխարհում): Անտարես կրկնակ հսկա աստղի հսկա մոլորակը համարելով Շադանակարի Հատակը սնուցող ՙ«Օրգան»՚, նա գտնում է, որ այն շուտով պիտի փոշիանա՝ տեղը զբաղեցնելով ուրիշ մեկի, հենց նրան, որը անհիշելի ժամանակներում սնուցելով նորաստեղծ Երկրի բրամֆատուրան (Շադանակարը)՝ կործանվել է միլիոնավոր տարիներ առաջ... *  ՚

 

 * Այստեղ տեղին է նշել, որ քանի դեռ Տիեզերքում (Գալակտիկայում) կպահպանվի տիեզերական Մութ բանականությունը, Մատերիայի և Էվոլյուցիայի հարաբերակցությունը կդրսևորվի դիվային հակատիեզերական աշխարհների կործանման ու վերաստեղծման պարբերականությամբ:

 

Շադանակարի Հատակից չի երևում ոչ Արևը, ոչ էլ որևէ երկնային մարմին, ոչինչ, բացի անշարժ Անտարեսը, որին Հատակը հենվում է իր մի ծայրով. այդտեղից այն ինֆրակարմիր է երևում:   Հակառակ ուղղությամբ այս միաչափ աշխարհի տարածությունը երկրային սֆերայի վերին շերտերին մոտենալուն պես հանգչում է: Մյուս կողմում ոչինչ չի երևում:   Այնտեղ էլ քողարկվում է ժամանակից զուրկ՝ Գալակտիկայի Հատակի խորխորատը»՚,- գրում է Դ. Անդրեեվը:

      Այստեղից կարող ենք հանգել մի կարևոր եզրակացության. այն է թե՝ տիեզերական  բոլոր Գալակտիկաները իրենց ՙ«Միջուկի»՚՝ Կենտրոնի հետ զարգացմանը համընթաց ձևավորում են իրենց մակրոբրամֆատուրաները, որպես Միասնական Տիեզերքի հզոր մետաբրամֆատուրաներ:  Մետաբրամֆատուրաները, բնականաբար, պիտի համարել Գալակտիկաների՝ առանձին վերցրած՝ որպես ամբողջական Մատերիայի զարգացման բարձրագույն արտահայտություն, որոնք փոխհարաբերությունների  իրենց Միասնականությամբ ու Պայծառակերպությամբ (դիվայինները՝ Մութ սուբստանցիոնալ որակով), աստիճանաբար  (նրանցում դիվային  հիերարխիաների վերջնական ՙ«տարրալուծմանը՚» զուգընթաց), վեր են ածվում գալակտիկական «ՙՄիջուկները» ՚ փոխհակադարձությամբ  սնուցող Վերականգնողական Բարձրագույն Էներգիայի:   Վերոնշյալից դատելով, մենք պարզապես կարող ենք ենթադրել, որ Մեծ Տիեզերքի Միասնական Հիերարխիայում մեր Գալակտիկան զարգացման առումով  ոչ միայն գտնվում է Սկզբնական փուլում, այլև, լինելով Դրականի և Բացասականի բևեռացման «ՄԻջասահմանային Օղակ»՚՝  իրականացնում է Տիեզերքում նախասահմանված իր ՙ«առաքելական»՚ Միսիան:   Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ համատիեզերական, գալակտիկական, մոլորակային, կամ պարզապես՝ մարդկային աստրալ (Աստրալ) կատեգորիան Մատերիայի հիերարխիայում զբաղեցնում է Միջին՝ ձևավորող աստիճանը, որպես տիեզերական պարտադիր (օրինաչափ) նախապայման՝ գիտակցությունից դեպի Բանականություն  անցման ճանապարհին: Այս սկզբնավորող օրինաչափությունն էլ հուշում է՝  «ՙքաոսային» ՚ Տիեզերքում ինչպե՞ս պիտի կերպավորվեր այն Ոգե - միավորը, որը ոչ միայն աստվածածնյալ մոնադա է, այլև Իրենով արտահայտում է ս. Երրորդության անդամներից մեկին՝ Որդի Աստծուն: Հենց Նա, ում Ի Վերուստ նախանշված է իրականացնել Ցածրագույնից դեպի Բարձրագույնը բոլոր մակարդակներով՝ աստրալ-սահմանագծային արարչության ՙ«ապակարմայացման» ՚ համամոլորակային (գուցե թե Ապագայում՝ Գալակտիկական) Առաքելությունը:   Սակայն, որպեսզի ավելի հասկանալի լինի մոլորակային Լոգոսի՝ Կենաց Ծառ տիեզերական  մոդելի՝ « ՙամենախորքային Ճյուղում» ՚ Տրանասմուտացման գործընթացի մետապատմական առանձնահատկությունները, հարկավոր է Հիսուս՝ աստվածամարդ և Քրիստոս՝ Լոգոս համադրություններով կատարել կրոնա - գիտական որոշ վերլուծություններ:

      Եվ այսպես, Կենաց Ծառ տիեզերական  մոդելը Աստվածային Ոգով կերպավորելու համար Տիեզերքը ծնեց այն Ոգե-միավորը, Կենաց Ծառի այն իսկական Պտուղը՝ կատարյալ Մարդը, Ում միջոցով Երկրում արտահայտվելու (բացահայտվելու) էր Հավերժական Ոգու՝ Տիեզերական Սիրո Լինելիությունը, Ճշմարտությունը և Կյանքը... Բայցև,   «ՙ...Ինչպե՞ս հասկանալ, օրինակ, ՙ«մարդեղենացում՚» բառը Հիսուս Քրիստոսի պարագայում: Մի՞թե մենք այժմ էլ ենք պատկերացնում այնպես, թե հենց տիեզերական Լոգոսը տվյալ մարդկային մարմնում կերպավորվեց. Կարո՞ղ ենք մենք մեզ թույլ տալ ենթադրելու, որ սերնդեսերունդ՝ ֆիզիոլոգիական նախապատրաստության ճանապարհով  ստեղծվել է այսպես ասած՝ մարմնական գործիք, անհատական ֆիզիկական օրգանիզմ և մարդկային ուղեղ՝ պարունակելու համար տիեզերական Բանականությունը:  Եթե դա այդպես է, ապա չէ՞ որ պիտի ընդունել, որ Հիսուսը արդեն կյանքում տիրապետում էր ամենատեսությանը, որը չի  համապատասխանում նույնիսկ ավետարանական փաստերին և Իր սեփական խոսքերին:   Անհամատեղելի չէ՞, արդյոք, մեզ համար այս մասշտաբների անհամամասնությունները. տիեզերական կատեգորիաների հարիրումը, ամենասահմանափակ իմաստով` լոկալ-մոլորակային, նեղմարդկային կատեգորիաների հետ...   Ավելի ճիշտ չի՞ լինի արդյոք համարել, որ ոչ թե Հիսուս Քրիստոսի անհատականությամբ մարդեղենացավ Լոգոսը, այլև՝ աստվածածնյալ մեծ մոնադայի միջնորդությամբ՝ նրանում Նա արտահայտվեց, և այդ մոնադան դարձավ Երկրի Մոլորակային Լոգոսը՚»,- մեկնաբանում է Դ. Անդրեեվը:

 

1.

      Եթե ընդունում ենք, որ Հիսուս Քրիստոսը դարձավ Աստվածային Խոսքի (Լոգոսի) Արտահայտությունը ՙմահկանացու՚ մարմնում, ապա պիտի ընդունել նաև, որ այդ Մարմինը դարձավ այն կազմակերպված Մատերիան, որի միջոցով  Արտահայտողը դրսևորում էր Աստծո արարչական չորս  հիերարխիկ աստիճանները.

ա) աստվածամարդ Հիսուս Քրիստոս - (Հող տարերք) – Գործողություն,

բ) հոգիների Տեր Հիսուս Քրիստոս - (Ջուր տարերք) - Մղում,

գ) Մոլորակային Լոգոս Հիսուս Քրիստոս - (Օդ տարերք) – Միտք,

դ) Անդորրության Մոլորակային արարիչ Հիսուս Քրիստոս - (Հուր տարերք) - Ոգի:

     Քրիստոնեական ուսմունքի գիտակները, հուսով եմ, առավել ուշադրությամբ  ուսումնասիրելով Տիրոջ երկրային կյանքի ողջ խորհրդավորությունը, անպայման կհասկանան, որ Նա Իրենով ոչ միայն արտահայտում էր ՈգիՄիտքՄղում-Գործողություն տիեզերական  Կեցության բանաձևը, այլև որ այդ «ՙբանաձևը՚»  հենց Իր ապրած ողջ կյանքն էր: Այսպես օրինակ.

ա) աստվածամարդ Հիսուս Քրիստոսը բժշկում էր հիվանդներին, քշում դևերին, կենդանացնում մեռելներին, - սա աստվածային Ոգու Գործողությունն է...

   բ) Հոգիների Տեր Հիսուս Քրիստոսը Երկիր էր ուղարկում այն հոգիներին, որոնց հետ պիտի իրականացներ իր աստվածային  Միսիան. ՙ«Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ»՚, (ս. Հովհաննեսի ավետարան ԺԷ 18,19):

գ) Մոլորակային Լոգոս Հիսուս Քրիստոսը Երկրի վրա իրականացնում է Ճշմարտության Ոգու՝ Բարձրագույն Տիեզերական Բանականության Կամքը. ՙ«Եվ ինչ-որ իմն է, բոլորը քոնն է, և ինչ-որ քոնն է, այն իմն է, ու ես նրանց մեջ փառավորված եմ»՚, (ս. Հովհաննեսի ավետարան, ԺԷ 9,10):  Կամ էլ. ՙ«Ինչպես Հայրն ինձ գիտի, այնպես էլ ես գիտեմ Հորը»՚: (10,15):

դ) Անդորրության Մոլորակային արարիչ Հիսուս Քրիստոսը ոգեշնչում է (ուսուցանում է) Երկիր ուղարկած իր աշակերտներին կամ մարգարեներին,- սա աստվածային Ոգու լիիրավ դրսևորումն է. «ՙԵս նա եմ, որ ձեզ հետ է անընդհատ: Ես Հայրն եմ, ես Մայրն եմ, ես Որդին եմ» ՚(ս. Հովհաննեսի  պարականոն ավետարան):

    Տիրոջ խաչելության պահը, որը կազմում էր օրվա վեցերորդ ժամից մինչև  իններորդ ժամը՝ 6+9=15=1+5 =6, խորհրդանշում է ՙ«Որդու»՚ ծննդյան հայտնության (հունվարի 6) և Աստծո՝ 9-րդ չափումների միասնությունը, որոնց գումարային արժեքը (6), խորհրդանշում է Նրա Հարությունը...  Միջօրեին Արևը պատվեց անթափանց խավարով և Երկիրը պատռվեց մինչև իր միաչափ Հատակը, ՙ«հող՚» տարերքն էր իշխում Գողգոթայի (Երկրի) վրա:  Եթե այդ պահին խաչելության մոտ գտնվեր հոգևոր խորը ընկալունակությամբ օժտված որևէ Միստիկ, ապա նա կհասկանար, որ ՙ«երկրային  Կենաց Ծառ»՚ խաչափայտի վրա մեռնող աստվածամարդ Հիսուսը  իրագործում է Տիեզերքի Լոգոս՝ Քրիստոսի Զոհաբերությունը...    Այն կազմակերպված ՙ«Մատերիան»՚ (մարմինը), որի միջոցով դրսևորվում էր (կամ՝ դրսևովելու էր) Աստծո արարչական չորս հիերարխիկ աստիճանները՝ վերածվել է բազում չարչարանքներով, նվաստացումներով ու այտուցներով ՙ«ընդելուզված» ՚ մի մեռնող մատերիայի:   Եվ երբ Նա (մարդկային հոգու համար անտանելի ու աներևակայելի), իր Հոգում կրելով տիեզերական անհունի Խավարն ու դատարկությունը՝ արտասանում է. ՙ«Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչու՞ թողեցիր ինձ»՚ (կամ էլ՝ «Արեգա՜կ իմ, Արեգա՜կ իմ, ինչու՞ լքեցիր ինձ՚), տեղի է ունենում աստվածամարդ Հիսուսի և Տիեզերքի Լոգոսի՝ Քրիստոսի տրանսցենդենտալ (անդրանցական) և սուբստանցիոնալ ՙ«խաչաձևումը»՚, որի հետևանքով մահանում է աստվածամարդ Հիսուսը...     Եվ կատարվում է, հիրավի, երկրային արարաչագործության պահից ի վեր ամենամեծ Իրադարձություններից մեկը (գուցեև՝ ամենանշանակալիցը). տրանսմիստիկական դողը ցնցում է ոչ միայն երկրաբնակներինայլև՝ իր արձագանքն է գտնում բրամֆատուրայի նրբին շերտերում...    Մկրտության պահին Աստծուց (ՙՈղջ Գոյի Միջուկից՚) ստացած աղավնակերպ, Միասնական Կրակի ՙ«միկրոբրամֆատուրաային»՚ պլազման դուրս է գալիս աստվածամարդ Հիսուսի տանջահար (մեռնող) մարմնից և ՙ«պատռելով՚» Կենտրոնական Արեգակի արտաքին (Միջասահման) ՙ«դրական-բացասական»՚ շերտը՝ իմպուլսային հզոր ահազանգով ՙ«Բարձրյալին՚» ազդարարում է, որ Երկրի վրա առաջին հիերարխիկ աստիճանով գործող աստվածամարդ Հիսուս Քրիստոսի գործունեությունը (Միսիան) ավարտված է:   Ապա և՝ հոգիների Տեր և Մոլորակային Լոգոս (ՋուրՕդ՝ միջասահման) Հիսուս Քրիստոսի մենտալ - աստրալ մարմինը դուրս գալով ՙ«մեռած՚» մատերիայից՝ ուղղվում է (արդեն անդրանցական (ուղղահայաց) գործող ճանապարհով) դեպի Ոգու և Բանականության (Իր) Ծնողը և Հայր Աստծուց ստանալով ՙ«միկրոմետաբրամֆատուրային» ՚ ավելի զորեղ կենսալիցք՝ վերադառնում է Երկիր...    Աստվածային Ոգու զորությամբ ՙ«գոտեպնդված»՚՝  իջնելով մինչև միաչափ Հատակ՝ քանդում-արձակում է դժոխքի (ինֆրաֆիզիկական շերտերի) բոլոր դռներն ու պատնեշները, այս կերպ ՙ«ազդարարելով»՚, որ Երկրի վրա Մոլորակային Լոգոս Հիսուս Քրիստոսի գործունեությունը (Միսիան) սկսված է:   Երեքօրյա ՙ«կապանքազերծումը՚» խորհրդանշում է Աստծո Եռմիասնական ուժի դրսևորումը (24 ժամx3=72= 7+2=9), որն ավարտվում է կիրակի օրվա վաղ առավոտյան (լույսմութ՝ միջասահման) ժամին՝ Տիրոջ Հարությամբ...

 

2.

    Մյուս կարևոր պարագան, որը հստակորեն չի պարզաբանվում Դ. Անդրեեվի  աշխատության մեջ, դա Մոլորակային Լոգոսի (Հիսուս Քրիստոսի)՝ աստվածածնյալ մեծ մոնադայի գտնվելու վայրն է (զետեղարանը): ՙ  «Մոլորակային Լոգոսը մտավ Շադանակար, երբ հիերարխիայով ստեղծված բրամֆատուրայի նյութականությունը դարձավ տարողունակ՝ ընդունելու Նրան:   Առաջին շերտը, ուր մտավ, հետագայում դարձավ Իրոլնը, որը  Լոգոսի ջանքերով նախապատրաստված էր այն բանի համար, որպեսզի տեղավորվեին բազմաթիվ երիտասարդ աստվածաստեղծ մոնադաները...՚»: Եթե մոլորակի տրանսֆիզիկական շերտերում Իրոլնը այն առաջին աշխարհն է, ուր Արարչի գրկից իջնելով հանգրվանում է մարդկային ամեն մի անհատական մոնադա՝ մտնելով Շադանակար, ապա, հասկանալի է, որ վերամարմնավորումների շղթան եռաչափ ֆիզիկական աշխարհում ընթանում է յուրաքանչյուր անհատական մոնադայի (բարձրագույն ԵՍ) և սուբստանցիոնալ մյուս օղակների հետ (մենտալ՝ ցածրագույն ՙ«ես»՚, աստրալ, եթերային, ֆիզիկական մարմին) վերից վար (ոգեղենից՝ մատերիական) արարչական հիերարխիայով:    Եվ արդյոք, հավանակա՞ն չէ մտածել, որ այն աստվածածնյալ մոնադան, որը  կերպավորում է Մոլորակային Լոգոսին, պիտի որ իր երկրային  գործունեության  ավարտից հետո անցներ ավելի բարձր Ոլորտներ՝ աստվածային Ոգու լայնահունությամբ ընդգրկելու համար Լույսի ողջ հիերարխիկ ուժերին...

    Որտե՞ղ կարող է ուրեմն գտնվել այդ Մոնադան. երկրային բրամֆատուրայի ամենավերին Բարձունքում (Սալվատերրա՞), թե՞...  Առաջ անցնելու համար պիտի դիմենք ս. Հովհաննես ավետարանիչի այն վկայությանը, երբ Մարիամ Մագթաղինացին մտնելով Տիրոջ գերեզմանը՝ հազիվ է ճանաչում հարություն առած Հիսուսին. ՙ  «Ինձ մի մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մոտ ու նրանց ասա, որ ես բարձրանում եմ դեպի իմ Հայրը և ձեր Հայրը, դեպի իմ Աստվածը և ձեր Աստվածը»՚:   Այս  տողերը ակնհայտորեն մեզ հուշում են, որ աստվածամարդ, հոգիների Տեր և Մոլորակային Լոգոս Հիսուս Քրիստոսը իր երկրային գործունեությունը անմիջականորեն առնչում է Հայր Աստծո Կամքի դրսևորման հետ. Մոնադան, որը տիեզերական անհունի աստիճաններով իջել և Երկիր մոլորակի վրա իրագործել է Տիեզերական Լոգոսի (Ճշմարտության Ոգու) Զոհաբերությունը, Իր արդար, անեղծ ու ճշմարիտ Վաստակով պիտի որ ՙձուլվեր՚ Հայր Աստծո Պրոնոյային, որպեսզի սկսվեր... Անդորրության մոլորակային արարչի գործունեությունը...    Համատիեզերական  հոգիների* կարմայական

 

* Այս բառի տակ նկատի ունեմ գոյա-գիտակցական տարբեր աստիճաններով գործող հոգիներին...

 

(հորիզոնական) ընթացքը թեթևացնելու և հետագա՝ երկրային բրամֆատուրայի պայծառակերպման  գործընթացում նրանց միասնական գործունեությունը առավելագույնս իմաստավորելու համար Նա այսկերպ Իրենով փակեց ՙ«ակն ընդ ական,ատամ ընդ ատաման՚»՝ կույր տիեզերական օրենքների դռները, բացելով դեպի Հավերժական Ոգին՝ դեպի Տիեզերական Միասնական Էներգիայի արարչա - ստեղծագործական Ուղիները տանող դռները...   Այսինքն, եթե այն ժամանակ երկրային Աստրալի  ստորին  ոլորտներում գործում էր  կարմայական ալիքուղիների փակ շղթան, ապա, մոլորակային  Լոգոսի գործունեությամբ ՙ«քանդվում են»՚ կարմայական կապանքները ուղղահայաց՝ տրանսցենդենտալ կապով. ՙ«Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը՚»:     ՙ«Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լավ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ: Եվ նա գալով՝ պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի և արդարության հարցում և դատաստանի հարցում:  Մեղքի հարցում՝ որովհետև ինձ չեն հավատում. արդարության հարցում՝ որովհետև իմ Հոր մոտ եմ գնում, և այլևս ինձ չեք  տեսնի. դատաստանի հարցում՝ որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է՚» (ս. Հովհաննեսի ավետարան ԺԶ 7,11):   Այս հատվածը վկայում է այն մասին, որ աստվածամարդ Հիսուս Քրիստոսը մինչ Հայր Աստծո մոտ ՙ«վերադառնալը՚», արդեն իսկ գիտեր Իր, որպես Մխիթարիչի կամ՝ Անդորրություն մոլորակային արարչի ապագա ՙ«անդրանցական՚» գործունեության մասին, քանի որ բարձրագույն ՙ«Զոհաբերությամբ»՚ սրբագործված երկրային ՙ«Կենաց Ծառի՚»  մետակարմայական արմատները  պիտի սնուցվեն Ճշմարտության Ոգու ակունքներից...

      Սակայն, այնուամենայնիվ, ՙ«անհուսությունը, թերահավատությունն ու տարակուսանքը»՚ պիտի կեղեքեին նույնիսկ Նրա ամենամոտ ու ամենասիրելի աշակերտին, որը գայթակղվելով տաճարի առջև հանդիպած Ահրիման անունով փարիսեցու կծու ու փնովիչ խոսքերից՝ գնում է անմարդաբնակ մի վայր, փնտրելով Տիրոջ Բացատրությունը...

     Կրոնա - միֆական ավանդապատումներում սայթաքած հրեշտակի՝ Լյուցիֆերի կերպարը աղոտ կերպով ներկայացվում է որպես ճշմարտության  Ոգու ակունքներից տարանջատված մի բարձրակարգ ոգու, որը քաոսային Տիեզերքում ՙ«տարրալուծվելով»՚՝  վեր է ածվել ՙ«դյութող-մոլորեցնող-կործանող հակաարարչական սկզբունքի» ՚ և հակառակվելով Աստվածային Ոգու նախաստեղծ Էվոլյուցիային ու կարգավորվածությանը, աստիճանաբար  դուրս է մղվել Տիեզերքից՝ դառնալով հակատիեզերական Մութ բանական հիերարխիայի   սկզբնավորողն ու դիվային աշխարհներին ու էություններին սնուցող - ՙ«ոգեշնչող»՚ կենտրոնը:

     Բարձրագույնի (Մակրոմետատիեզերք) և Ցածրագույնի (միկրոմետատիեզերք) միջև ընթացող (գոյող-գոյավորող) ՙ«երկբևեռ»՚ սկզբունքներով փոխպայմանավորված գոյացությունները ժամանակի և տարածության հարաբերական (խաբուսիկփոքր  կամ  մեծ  (ինտերվալներով) շրջափուլերում ձևավորվում են այն Գոյա-գիտակցությունը, որն աստիճանաբար, միկրոմետաբրամֆատուրային արարչական միկրոմիավորների (մոնադաների) հետ բանական, նրբագույն Միասնությամբ բախում է, կամ՝ բախելու է ճշմարտության Ոգու անդրանցական, Անդորրության դռները...   Եվ այս կերպ՝ աստվածածնյալ մեծ մոնադայի միջոցով դրսևորվում է  Տիեզերքի Լոգոսը, որը ՙամենախորքային Ճյուղում՚՝ Դրականի և Բացասականի բևեռացման տիեզերական այս «ՙտիրույթներում»՚ (Երկիր - Գալակտիկա հարաբերակցությամբ) իրագործում է Տիեզերքի համար որոշակի նշանակություն ունեցող Առաքելություն. «Իսկ ես էլ ամեն ինչի կատարյալ Պրոնոյան եմ. ես այլափոխվեցի իմ սերմի մեջ:  Չէ՞ որ ես եղել եմ ամենասկզբում, ամենայն ուղիներով քայլելով, քանի որ ես լույսի հարստությունն եմ:   Ես Պլերոմայի հիշողությունն եմ:   Ես մուտք գործեցի խավարի վեհության մեջ և դիմացա՝ մինչև հասա անթափանց Խավարի մեջտեղը:  Եվ քաոսի հիմքերը տեղաշարժ եղան:  Եվ ես, ես թաքնվեցի խորամանկությամբ, և նրանք չճանաչեցին ինձ»՚ (ս. Հովհաննեսի պարականոն ավետարան):  Միամտություն կլիներ կարծել, թե այս տողերը վերաբերում են աստվածամարդ Հիսուս Քրիստոսի՝ երկրային ինֆրաֆիզիկական (դժոխային) շերտերում անցկացրած երեքօրյա գործունեությանը. Մոլորակային Լոգոսը իր էոնի եզրափակման լույսով (երկրի ապագա՝ հավանականորեն անխուսափելի Պայծառակերպությունը), միանալով Աուտոգենին (լույսի կատարյալ Պրոնոյա), Մատերիայի (Երկրի) էվոլյուցիոն փոխակերպման հիերարխիական աստիճաններում բացահայտում է (և բացահայտելու է այսուհետև) Իրեն, որպես Անդորրության մոլորակային արարիչ. ՙ«Եվ ես արթնացրի նրան (մոլորվածին) և ջրի լույսով դրոշմեցի նրան հինգ դրոշմներով, որպեսզի մահը այլևս զորություն չունենա նրա վրա»՚:  Սա արդեն, աներկբայորեն խոսում է մոլորակային Լոգոսի միջոցով գործող Ճշմարտություն Ոգու մասին, որը անտեսանելի Ոգու հինգ բարձրագույն էությունները  (միտքը, նախազգացումը, անխորտակելիությունը, հավերժ կյանքը, և ճշմարտությունը) որպես կատարյալ Մարդու կերպար՝ ձոնում է բոլոր այն հոգիներին, որոնք իրենց կարմայական պարտքերն են մարում այս երկնագույն մոլորակի վրա...

 

3.

      Ամփոփելով մինչև այստեղ շարադրվածը, փորձենք հիմնավորել բերված մեկնաբանությունների ճշմարտացիությունը այն աստիճանական վերլուծությունների ընթացքով, որոնք իրենց թաքնատեսական տրամաբանությամբ կբացահայտեն նաև ՙ«համատիեզերական հոգիների փորձարարական կենտրոն Երկիր մոլորակ՚» հասկացությունը:   Այստեղ արդեն ժամանակն է վերադառնալ այն գլխավոր հիմնահարցերից մեկին, որը բնականաբար դարձավ մեր քննարկումների առանցքային կետը. դա Գալակտիկայի Կենտրոն Աստրաֆայրին  վերաբերող մետաֆիզիկական և միկրոմետաբրամֆատուրային բնույթները պարզաբանող հետազոտություններն են:   Մենք հանգեցինք այն գաղափարին, որ տեսանելի և անտեսանելի նյութականություններով փոխշաղկապված աշխարհը, որում  մենք ապրում ենք, օ-ական չափումներից անդին գործնականում մեզ համար դառնում է անընկալելի ու անըմբռնելի...   Եթե ընդունենք, որ օ-ական չափումը էներգիա է, ապա այդ  էներգիան չափման ենթակա լինել չի կարող, քանի որ որպես ՙ«բացարձակ»՚ միավոր՝ նրանում բացակայում է տարածություն-ժամանակի խնդիրը՝ ամենուր և ամեն ինչում միատեսակ դրսևորվելու պատճառով:  Այստեղ հարց է ծագում. տարածության և ժամանակի մեջ զրոյական էներգիաները որպես ՙ«փոխարկիչներ»՚, ինչպե՞ս կարող են հանդես գալ տիեզերական պատճառ-հետևանք համակարգերում: ՙ  «Միտք-մղում»՚ գործընթացները որպես էներգետիկ փոխազդեցություններ՝ ձևավորում - կառուցում են մտազգայական կերպարներ, որոնք իրենց մեջ ոչ միայն ՙ«պարունակում են» ՚ տարածություն - ժամանակ, այլև գործնականում, տեղի են ունենում տարածության և ժամանակի մեջ:  Այստեղ պարզ տրամաբանությամբ հասկանալի է, որ մղումը դրդիչ ուժ է, կամ  ՙ«նախապատճառ»՚, իսկ միտքը՝ այս կամ այն կարգի մղումներին կարգ ու կառուցվածք հաղորդող ՙ«նախահետևանք»՚:  Սակայն, ավելի բարձր ու վեհ  հասկացություններով, Ոգին է հանդիսանում այն դրդիչ ուժը, որը որ լիարժեքորեն կապակցում է Կեցության արարչական շղթան՝ ոգիմիտքմղում-գործողություն:    Տարածաժամանակային առումով, այս ՙ«հիերարխիան»՚ դրսևորվում է մատերիականից - էներգետիկ աճման կարգով.

Ոգի՝  5-6-7-8-9 տարածաչափություններ,

ՄղումՄիտք՝ - քառաչափ,

Գործողություն՝  1-2-3 տարածաչափություններ:

     Հոգևոր-էվոլյուցիոն առումով, եռաչափ ֆիզիկական աշխարհում մատերիայի կազմափոխության համեմատ կարող են ապրել 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոգևոր աստիճանների (տարածաչափումների) մարդկային արարածներ, իսկ ինֆրաֆիզիկական առումով՝ միաչափ, երկչափ կամ այլն տարածություններում ապրող դիվային արարածների համար «ՙոգին»՚ գործնականում վեր է ածվում բացասական խտացված էներգիայի...

      Բնականաբար, հասկանալի է, որ նրբագույն էներգիաների տրոհելիությունը իր անընդհատականությունը պահպանում է միայն դրական էներգիայի գործարկման  դեպքում, եթե հաշվի առնենք այն կարևոր հանգամանքը, որ մտային այն գործընթանցները, որոնք իրենց հիմքում վեհ են և մշտապես  օղակվում են Ճշմարտության Ոգու Անհունության, Գեղեցկության և Սիրո գաղափարներով՝ ուժային իրենց ինտերվալով ոչ միայն հաղթահարում են կեցության  ստորին համակարգերը, այլև՝ իմպուլսային Հետադարձության  սկզբունքով բարձրագույն գիտելիք և ոգեղինություն են  ներմուծում Մատերիայի ամենատարբեր մակարդակները:   Այս առումով տեղին է հիշատակել Աուրոբինդո Գհոշի (1872-1950) և Միրա Ռիշարի (1878-1973) վեհ անունները, որոնց հիմնադրած սուպրամենտալ կամ Գեր - իմացական Յոգան ցուցանում էր մարդկային էության լիիրավ ամփոփումը աստվածային Անդորրության մեջ, որպեսզի բարձրագույն Գիտելիքի անսպառ աղբյուրը նույնիսկ երկրային մակարդակներով հասնի գործարկելիության աստիճանի:   Եվ քանի որ այս պարագայում (Ինտեգրալ Յոգայում) բացառվում է տարածության և ժամանակի խնդիրը, ապա օ-ական էներգիայի ՙ«փոխարկիչները»՚ կախված ոգու և մտքի միասնական ուժգնությունից՝ ստանում են  իմպուլսային հիերարխիկ կարգավորվածություն...    Աստրալ՝  ՙ«դրական-բացասական»՚ համակարգում անալիտիկ գործընթանցների պատճառով «ՙոգիմիտք»՚ շղթան աղճատվում է և օ-ական էներգիաները կատարում են ամենակարճ իմպուլսային փոխարկիչների դերը:   Այսինքն՝ մարդկային հոգեբանությունը դրսևորվում է դրական - բացասական էներգիաների  ՙ«առճակատման՚» սահմանագծում և բանականության իմպուլսային օղակը 4-րդ չափման մտա - զգայական կերպարները ձևավորում է որպես  կազմակերպված մտքեր՝ դրական կամ բացասական ուղղվածությամբ... Բացասական ուղղվածությունը եռաչափ ֆիզիկական աշխարհում հանդես է գալիս գրավիտացիայի տեսքով՝ կարմայական ալիքուղիների հորիզոնական վեկտորով և Գործընթացների այն  շարակցությունը, որոնց կարմայական փոխպայմանավորվածությունը անվանում ենք քաղաքակրթությունների պատմական ընթացք, ոչ այլ ինչ է, եթե ոչ երկրային Աստրալի ՙ«պարփակ»՚ արտահայտություն: Դրական ուղղվածությունը եռաչափ ֆիզիկական աշխարհում հանդես է գալիս իմաստայինի հիերարխիկ կարգավորվածության տեսքով՝ ըստ ուղղահայաց - տրանսցենդենտալ կապի արդյունավետ գործարկելիության աստիճանի: Մարդկության մի ստվար մասի անգիտությունը՝  4-րդ չափման մտա - զգայական էներգիաների ուղղակի ազդեցությունը ֆիզիկական կենսադաշտի նկատմամբ, պարզապես, նպաստում է ՙբացասական էներգոբևեռի՚ (մոլորակային դևի) խավարանենգ գործունեությանը:   Ուրեմն և՝ երկրային աստրալ կենսադաշտի մաքրագործությամբ է միայն երաշխավորում, որ 4-րդ չափման աշխարհի օրինաչափությունները դրականորեն կհաստատվեն եռաչափ ֆիզիկական  աշխարհում:

      Մյուս կարևոր հարցը ինֆորմացիաների անկորնչելիության պարագան է, որը ներմուծվելով ուղղահայաց - տրանսցենդենտալ ուղիներով՝ երկրային գրավիտացիայի եռաչափ - քառաչափ սահմանագծում պահպանում է քաղաքակրթությունների անցյալ, ներկա (ընթացող) և ապագա լինելությունների «ՙհամաժամանակյա» ՚ ինֆորմացիան, որպես կեցությունը ծրագրավորող իմաստային հատուկ Էներգոդաշտ:   Եթե, պայմանականորեն, քառաչափ աշխարհում «ՙնախապատճառ և նախահետևանք»՚ գործընթացների միջև ընդգրկվող տարածություն - ժամանակը նշանակենք +- o ∞Δх/Δt, ապա, եռաչափ ֆիզիկական աշխարհում գործողությունը (պատճառ - հետևանքը) կունենա կանխորոշյալության հարաբերականություն. դրական իմպուլսների դեպքում գործողությունը կիրականանա որոշակի-անհայտ ժամանակահատվածում՝ դրսևորելով կշռադատվածությամբ հիմնավորված կարգ ու կառուցվածք, այսինքն՝ փոխարկիչ իմպուլսները ոչ միայն  դրդիչի դեր կկատարեն, այլև ՙ«կտարրալուծվեն»՚ գործողության մեջ և ժամանակի շրջահոսելիության մեջ կպահպանվեն որպես ինֆորմացիա: Բացասական իմպուլսների դեպքում ՙ«նախապատճառ՚»-մղումը քառաչափի մտա-զգայական գործընթանցներից մինչև եռաչափ կենսադաշտում գործողության վերածվելը կունենա անկանխորոշելիության հարաբերականություն՝  փոխարկիչ իմպուլսների բավականին կարճ (բանականությամբ չվերահսկվող) ուժային հատվածով դրսևորվելու հետևանքով և նույնպես ՙ«տարրալուծվելով»՚ գործողության մեջ՝ կապահովեն բացասական կարմայա - ալիքուղիների հորիզոնական վեկտորով ընթացքը:

      Քվանտային մեխանիկայի սկզբունքները մեզ բացատրում են, որ էներգիան և մատերիան (զանգվածը) համեմատական են անցյալի և ապագայի հետ փոխպայմանավորվածությամբ և կախված են պատճառա - հետևանքային կապերի միջև եղած հեռավորությունից (E=mc2):   Այստեղից հետևում է, որ բանականությունը որպես նրբագույն էներգիաների կրողը  (գործարկողը) պիտի որ ունենա աստվածային Ոգու տրանսցենդենտալ անընդհատական (արտատարածաժամանակային) ծրագրավորումը, որը մարդկությանը (գիտությանը) դեռևս անհայտ միջոցներով գործում է կեցության բոլոր ոլորտներում...    Այսինքն թե՝ Մատերիայի փոխակերպումը  տիեզերական որևէ հատվածում ունի իր կանխորոշյալությունը և այն իրականացվում է միայն հատուկ՝ Բանականության և Ոգու միասնական  (թաքուցյալ) Կամքի արտահայտությամբ:   Այս առումով՝ Տիեզերքում Մատերիայի կազմափոխությունը իր զարգացման ընդհանուր հիմքերով ունի նաև ՙ«տեղային»՚ օրինաչափությունների համամասնականացված բնույթ և հայտնի ու անհայտ օրենքների հարակցված շղթայով անցնում է ի՛ր ճանապարհը:  Այս ամենի մասին այսպես համոզվածությամբ չէի գրի, եթե տողերիս հեղինակին վիճակված չլիներ ապրելու հոգեբանական փորձառություն:  Մանուկ հասակից ի վեր ունեցել եմ հակոտնյա զգացողություներ, որոնք այնուամենայնիվ, ՙ«հաշտվում էին՚» համատեղելիության սկզբունքով:   Զգում էի ջնջված հիշողությամբ ուղեկցվող  «ՙապակենտրոնացվածություն»՚, այսինքն՝ այս (երկրայինաշխարհից չլինելու զգացողություն, և միևնույն ժամանակ, երկրային պայմանները  իրենց «ՙխորթությամբ՚» հանդերձ ինձ թվում էին ջերմ ու տանելիությամբ ոչ այնքան արտասովոր:   Ուզում եմ ասել, թե իմ ՙ«հոգու»՚ անդրանցական  տիրույթներում պահպանվել էին եռաչափ-քառաչափ աստրալային աշխարհից այն կողմ՝ ավելի վերևում գոյող ոլորտների վեհ ու ոգեղեն փորձառությունների ՙ«չջնջվող»՚ լինելությունը:    Սա ևս ապացույցն է այն բանի, որ մարդկային ոգու, հոգու և մարմնի էվոլյուցիան տիեզերքում ունենում է մի այնպիսի միահյուսվածություն, որը Միասնական Դաշտի մեջ ՙ«բարձրագույնի և ցածրագույնի»՚ համատեղելիության սկզբունքով անհատականից համընդհանուրի փոխարկվելով՝ ապահովում է տատանման (վիբրացիայի), ճառագայթման (ոգու) և իմաստային (բանականություն) տիեզերական կենսագործնեությունը:   Իհարկե, չի նշանակում, թե բոլոր աշխարհներն էլ առաջնորդվում են էվոլյուցիայի այս կարմայա - ալիքուղիների հորիզոնական վեկտորի ընթացակարգով (քանի որ դա կհակասի հենց իր՝ Տիեզերքի օրենքներին), այլև, որ Երկիրը այն համանման մոլորակներից մեկն է, որում (կամ որի վրա) ակներևաբար իրագործվում է համատիեզերական ոգիների՝  ոգու բարձրակարգ (ծագմամբ ու փորձառությամբ հին) և ոգու ցածարակարգ (ավելի երիտասարդ) էությունների համատեղելիության աստվածային ծրագիրը:

 

4.

Ամփոփելով՝ ներկայացնում ենք որոշ ընդհանարցումներ.

1.        Տիեզերական բոլոր աշխարհները (բրամֆատուրաները) միմյանց հետ գտնվում են արտատարածաժամանակային (տրանսցենդենտալ) նրբագույն էներգիաներով գործող՝ ոգեղեն, բանական և զգայական ոլորտների Միասնական կենսագործնեության մեջ:    Համատիեզերական բոլոր գոյացությունները  միմյանց հետ միասնականացնող այդ Էներգիան համարելով զրոյական, որպես հարաբերականությամբ ներդաշնակության, ելման ու ավարտի խորհրդանիշ, այն նաև նշանավորվում է որպես բոլոր ՙ«սկիզբներն ու վերջերը»՚, բոլոր տեսակի էներգիաները միմյանց հետ «ՙկապակցող՚» բացարձակ Միավոր...

       Տիեզերքի բոլոր տարրերը նույնական են (միատեսակ են) օ-ական էներգիայի անսահմանությունում, որը հանդիսանում է Անդորրության, Արարչության նախասկիզբը. նրանից հառնում ու նրան են հանգում  տիեզերական  բոլոր գոյացությունները...     Զրոյական էներգիաները (Միասնական Կրակը) արարվում են Գալակտիկայի Կենտրոնում՝ տարրական մասնիկների               «միկրոհիերարխիականության»  շնորհիվ, և տիեզերական Մեծ Հակադարձության (փոխհամալրման) Օրենքի սկզբունքով՝ հավերժապես Տիեզերքում ապահովում Չորս արարչական էությունների (հուր, օդ, ջուր, հող) համադաշն կենսագործնեությունը:

2.        Կենաց Ծառ տիեզերական մոդելի պտուղը՝ մարդը որպես բանականության ՙ«լիիրավ՚» կրողն ու արտահայտիչ - գործարկողը, իր վրա է կրում ոչ միայն իր լինելության կերպի, այլև՝ շրջապատող բոլոր   կենսագոյացությունների  ՙ«լինելության կերպի՚» պատասխանատվությունը. ինչպես որ նա կգործարկի ոգիմիտքմղում-գործողություն տիեզերական (Կեցության) բանաձևը, նույն կերպ էլ շրջապատող իրականության մեջ (աստրալ կենսադաշտում) կհակադարձվեն գործարկվող էներգիաները:   Այս առումով, բանականությունը որպես ուղղորդող, կառավարող և վերահսկող միջոց, կիրառելով Միասնական (զրոյական) Էներգիայի կենսաուժը՝ դրական կենսագործնեությամբ (իմաստայինի ասպեկտով) նպաստում է էվոլյուցիային, իսկ հակառակ դեպքում՝ ժխտելով կամ չգործարկելով Աստվածային Ոգու կենսաուժի էներգիան՝ բացասական (ամուլ) կենսագործնեությամբ նպաստում է ինվոլյուցիային (ետզարգացմանը) ու քայքայմանը...

3.        Աստրալ քառաչափ ոլորտը որպես համատիեզերական Միասնական Էներգիայի դեռևս չմաքրագործված կենսադաշտ՝ արարչական չորս էությունների փոխազդեցությունները սինթեզող մի ուրույն համակարգ է: Այն որպես միջանկյալ օղակ՝ Կեցության մեջ ՙ«ներմուծում է» ՚ նախ՝ գիտակցություն, ապա՝ բանականություն: Այսինքն, այն անհրաժեշտ մի միջոց է՝ բանական կյանքի ձևավորման ու զարգացման համար:   Մաթեմատիկական տրամաբանության սկզբունքով՝ տրանսցենդենտալ-ուղղահայաց կապի բազմաչափ ժամանակային ալիք - իմպուլսները որպես զրոյական վեկտորներ (որոնք ունեն ցանկացած ուղղություն), կերպավորվելով (ծրագրավորվելով) ոգե - մտային ձևակառուցվածքներով՝ ձեռք են բերում կոնկրետ ուղղորդվածություն և նույնականության սկզբունքով, տիեզերական ցանկացած Աստրալ կենսադաշտում կարող են ունենալ անդրադարձման և կիբեռնետիկական կապի հետադարձողական բնույթ:  Սակայն, երկրային աստրալ՝  ՙ«դրական - բացասական»՚ կենսադաշտում զրոյական վեկտորները ձեռք են բերում կարմայական (հորիզոնական ուղղվածությամբ) կանխորոշյալություն՝ մոլորակային դևի (ՙբացասական էներգոբևեռի՚) հակազդեցության և միաչափ ժամանակային (ֆիզիկական եռաչափ ոլորտ) դաշտում ՙ«երկատվածությամբ» դրսևորվող հոգեբանա - մտային գործողությունների ու արարքների պատճառով:

4.        Փոխհակադարձության Օրենքի սկզբունքը ըստ էության երեք գերագույն  (հիմնարար) ոլորտների միջև անընդհատ գործող ազդեցության Միասնական դաշտ է. Մատերիա (ՙսկիզբ՚) - Աստրալ (Միջասահման) - Ոգի (ՙավարտ՚): Այս առումով  ՙ«Կենաց Ծառ»՚ հասկացության մետաֆիզիկական մոդելը ՙ«միկրոմետաբրամֆատուրային»՚ չորս արարչական էությունների փոխներգործություններն են Մատերիայի, Աստրալի և Բանականության տրանս-տիեզերական բարձրագույն՝ մակրոբրամֆատուրաներից մինչև միկրոբրամֆատուրաները ներառող բոլոր համակարգերում:

    Ապակարմայացումը կամ ապապատմականացումը երկրային աստրալում «ՙբացասական էներգոբևեռի»՚  ազդեցության չեզոքացումն է...

5.        Ժամանակը տարածական չափումների փոփոխմանն ու նրբացմանը զուգընթաց դրսևորվում է իր այլ՝ ինֆորմացիոն - իմպուլսային հաճախականային կերպերում: Օկուլտային իմաստով՝ տարածությունը և ժամանակը ոգու և բանականության ՙ«ատրիբուտներն՚» են. Ոգին դրսևորվում է Ժամանակի մեջ, Բանականությունը հաղթահարում է Տարածությունը...   Այս պարագայում՝ ՙ«հոգին՚» այն միջանկյալ օղակն է, որի միջոցով ոգին ու բանականությունը ճանաչում են անսահմանությունն ու հավերժությունը:

6.        Երկիր մոլորակը Գալակտիկայում իր «նշանակալից» տեղադրության ու համատիեզերական տարբեր աստիճանի հոգիների վերաբնակեցման շնորհիվ, Տիեզերքի այս հատվածում իրականացնում է  մի այնպիսի առաքելություն, որն առնչվում է վերականգնողական էներգիա հասկացության հետ:  Այսինքն, հոգիներն այստեղ անցնում են վերալիցքավորման ՙ«դասընթացներ»՚ (փորձառություն), ոչ միայն Տիեզերքում մութ - բանական ուժերի դեմ պայքարելու, այլև՝ Մոլորակային Լոգոսի  հետ միասին իրականացնելու համար Երկրի Պայծառակերպությունն ու անցումը ավելի բարձր ոլորտներ...

7.        Համատիեզերական հոգիների ՙ«փորձարարական կենտրոն՝ Երկիր մոլորակ»՚ հասկացությունը իր մեջ պարունակում է նրբատեսական մի քանի աստիճաններ.

   ա) ըստ ազատ կամքի և ընտրության օրենքի, տիեզերքի տարբեր անկյուններում փորձառություն ձեռք բերած հոգիները այստեղ անցնում են բարձրագույն իմաստով՝ Կամքի դաստիարակման, հանուն էվոլյուցիայի՝ Պարտքի և Զոհաբերության գիտակցականության և Ստեղծագործա - արարչական գործունեության աստիճաններ:

   բ) Հոգիները այստեղ անցնում են փորձությունների  ՙ«անխուսափելիության ու անհրաժեշտության» ՚ օրինաչափ շրջանակներով, հասնելու համար այն Գոյա-գիտակցությանը, որը ներառում է Տիեզերքի ճանաչողությունը՝ Լույսի և Խավարի  հիերարխիաների ներքո:   Սա բոլոր տեսակի հոգիների համար նախասահմանված ամենաառաջնային  Դասն  է  (կամ` Հիշողությունը) ու  անցնելիք Ճանապարհի սկիզբը:

 գ) ՙ«Բարձր հգգևոր աստիճանի հոգիների և ցածր հոգևոր աստիճանի հոգիների՚» վերամարմնավորման համատեղելիությունը եռաչափ ֆիզիկական կենսադաշտում առաջացնում է կենսաուժային և ոգե - բանական այնպիսի իմպուլսներ, որոնք յուրահատուկ՝  որակական- կողմնորոշիչ դեր են խաղում երկրային բրամֆատուրայի զարգացման գործընթացում:

8.        Ըստ գրավիտացիայի պահպանման օրենքի՝ անցյալն ու ապագան ունեն  ինֆորմացիոն անկորնչելիություն, այսինքն, եռաչափ - քառաչափ աստրալ սահմանագծում «ՙներկան»՚ դադարում է գոյություն ունենալուց, քանի որ զրոյական վեկտորները այդպիսի «ՙմիջասահմանում»՚ ձեռք են բերում արտատարածաժամանակային  ծրագրավորվածություն, և այն, ինչը համարվում է ժամանակի հոսք՝ բոլորովին իմաստազրկվում է նրանում:    Պատկերավոր ձևով՝ դա կարելի է համեմատել ձայնասկավառակի վրա ձայնագրված երաժշտությանը, որը հատուկ ռիթմային հաճախականությամբ պտտելու դեպքում է միայն վերարտադրվում:   Եթե ամենամոտ անցյալի ու ամենամոտ ապագայի միջև գոյություն ունի տարածաժամանակային ամենափոքր հեռավորություն՝  Δх/Δt, ապա, եռաչափ ֆիզիկական աշխարհում ապագան ՙ«անցնում է»՚ ներկա պահի օ-ական կետի միջով և անմիջապես դառնում անցյալ:  Այսինքն, եթե զրոյական վեկտորի ՙանցյալ՚ ընթացքը նշանակենք՝ –∞ō Δх/Δt, ՙ «ապագան»՝ ՚ + ∞ōΔх/Δt,  ապա ՙ«ներկա՚» պահի մեջ սրանք հավասար չեն լինի օ-ի, որովհետև ծրագրավորված ՙ«ձայնասկավառակը՚» այդ պահի մեջ ոչ թե «ՙվերարտադրում»՚, այլ՝  ՙ«ձայնագրում է երաժշտությունը՚»:   Այս պարագայում, զրոյական վեկտորները որպես ոգու և բանական մտքի ձևա - կերպավորումները  ՙ«գրանցող»՚, պահպանող և ուղղորդող էներգիաներ՝  ՙ«անցյալ - ձայնագրված»՚ տիրույթում ունենում են խտացվածության ինֆորմատիկ բնույթ, որն իր անկորնչելիությունն ըստ երևույթին պահպանում է ՙ«ապագայի»՚ իմպուլսային՝ հաճախականորեն նոսրացող, տարածաժամանակային բարձրագույն (5,6,7,8,9) չափումներով ներմուծվող ուղղահայց - տրանսցենդենտալ կապի անընդհատական շրջահոսելիությամբ:   Այսպիսի մեխանիզմի գործարկելիությունը եռաչափ-քառաչափ դաշտի աստրալ-ինֆորմացիոն սահմանագծում՝ զրոյական վեկտորով ընթացող  էներգիաների փոխարկումն է վեկտորական դաշտի, որն ըստ գրավիտացիայի պահպանման օրենքի, իր մեջ ներառում է անցյալի ու ապագայի ՙ«ձայնագրությունները»՚:

ՙ     «Անդորրություն՚»  հասկացությունը չի  նշանակում վերանցականություն (նիրվանա), կամ՝ փախուստ երկրային օրինաչափություններից, այլ՝ ընդհակառակը, Աստվածային արարչական օրենքների կիրառում և հավասարակշռության (ներդաշնակության) ներմուծում Աստրալ կենսադաշտում:

9.     Տրանսֆիզիկական իմաստով՝ Անդորրությունը բարձր հաճախականային նրբագույն էներգիաների իմաստավորված Շարժումն է զրոյական էներգիաների միջոցով՝  կեցության հոգեբանական և ոգեղեն - բանական մղումներում:

10.   Կրոն-մշակույթ-գիտություն շղթայում մարդկային քաղաքակրթության պատմությունը էվոլյուցիայից էվոլյուցիա փոխանցում-կատարելագործում-կիրառում է Անդորրություն հասկացության եռիմաստ՝ բարձրագույն ոգե-բանական, տրանսֆիզիկական հոգևոր-աստրալ և գիտա-մատերիալիստական դեպի Միասնականություն միտվող արարչական գործունեությունը:   Երկրային բրամֆատուրայում այս ՙ«եռաճյուղավորումը՚» ունի հետևյալ դասակարգումը. եռաչափ կենսադաշտի աստրալ ՙ«երկբևեռ»՚ համակարգ, քառաչափ-հնգաչափ (վերին) Աստրալի արարչական (աստվածային հիերարխիական) համակարգ և բարձր տարածաչափումների Ստեղծագործական և աստվածային Կառավարման համակարգ:   Այս առումով, Անդորրությունը Կենտրոնական Արեգակից բխող այն բարձր հաճախականային էներգիան է, որը հավասարակշռող-ներդաշնակող և բարձր Ստեղծագործական կյանքի մղող իմպուլսային թրթիռներով սնուցում է տիեզերական բոլոր բրամֆատուրաները:

11.   Գալակտիկայի Կենտրոնը (Աստրաֆայրը), որպես միկրոմետաբրամֆատուրային Պլազմա՝ երկրային բրամֆատուրայի հետ կապվում է չորս արարչական էությունների (Հուր-Օդ -Ջուր-Հող) տրանսֆիզիկական թելերով, որոնք սնուցում են Աստրալի վերին շերտերը:   Ըստ էներգետիկ  փոխհամալրման և Հակադարձության սկզբունքի՝ այս նրբին ոլորտներում մեկ Միասնություն դարձած բնական տարերքների ոգիները, կենդանիների գիտակցական դասը և մարդկային հոգիները Փառաբանության իմպուլսային էներգիա են առաքում դեպի Աստրաֆայր... (Ըստ Դ. Անդրրեվի՝ այդ տրանսֆիզիկական ոլորտը կոչվում է Ուսնորմ):

12.        Դրական և բացասական լիցքավորվածությամբ տարրերի տրոհելիության անընդհատականությունը Տիեզերքում հանգեցնում է Հավասարակշռության, Ներդաշնակության և Անդորրության գաղափարին...   Կենտրոնական Արեգակի արտաքին՝ բարձր հաճախականության դրական և ցածր հաճախականության  բացասական ՙ«բևեռների»՚ անընդհատական ճառագայթման Պլազման այն ՙ«Միջասահման - Օղակն է»՚, որը ուղղորդում-կարգավորում-ծրագրավորում է տիեզերական բոլոր բրամֆատուրաների համամասնական Շարժումը՝  Շնչառությունը:

        Օկուլտային հասկացություններով, Տիեզերքն ընդգրկում է երեք Տիրույթների Ամբողջականությունը, որը կարելի է ձևակերպել այսպես.

ա) Անդրանցական Ոգու Բանական ԱրարչությունԿամք- (Հուր) - Ժամանակ,

բ) Աստրալ կենսադաշտի միջասահմանային (ՙդրական - բացասական՚)

   ԱրարչությունԼինելություն (Օդ-Ջուր) - Տարածություն,

գ) Կյանքի Ոգու դրսևորման ԱրարչությունԿամք - (Հող) -Մատերիա:

 

 

 

ԳԼՈՒԽ    III

«ԱՍՏՐԱՖԱՅՐ»  ԱՆՈՒՆՆ  ՈՒ  ԲՈՒՐԳ  ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ  ՄՈԴԵԼԸ

 

ՄԱՍ Ա. ՏԱՍԸ  ՆԱՀԱՊԵՏՆԵՐՈՎ  ԱՄՓՈՓՎԱԾ   ՇՐՋԱՆԱԿՆ  ՈՒ  5-ՐԴ  ՌԱՍԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ

 

     Վերոնշյալ գաղափարները հարկ է դիտարկել նաև բառային և թվային իմաստների անալիտիկ համադրություններով, դրանց թվային արժեքների և միմյանց հետ փոխպայմանավորվածության՝ թվամիստիկական և թաքնիմացական հայեցաեղանակների մաթեմատիկական տրամաբանության սկզբունքներով: Մարդկանց հոգեբանա-գիտակցական  աշխարհահայացքի հիմքում ըստ էության խիստ պակասում է բառակազմության, լեզվամտածողության և հնչյունափոխության ներքին (էզոթերիկ) իմաստային առանձնահատկությունների իմացությունը, մանավանդ, որ այս պարագայում կրոնա-գիտական ու թաքնատեսական շատ երևույթներ բացահայտում են ճանաչողական գիտելիքների մի շարք գաղտնուսույց դռներ...   Բանն այն է, որ  աշխարհաճանաչողական այսպիսի եղանակը իր մեջ ներառում է նաև Տիեզերքը իր ամբողջության մեջ դիտարկելու և ըմբռնելու սկզբունքներ, և օրինաչափությունները բացահայտող  համակարգերում մատնանշում է  հայեցողությունների  բազմակերպությունն ու հարստությունը:

     Աստրաֆայր անվան «ՙհիմնակմախքում» ՚ յուրահատուկ և իմաստային առումով նշանակալից երանգավորում ունի ՙ«ֆայր»՚ վերջածանցը:   Անգլերենում fair (ֆեը) բառը ունի մի շարք բացատրություններ, նայած թե ո՞ր ոլորտում կամ «ՙինչի՞»  և ՙ«ու՞մ՚» վերաբերմամբ է այն գործածվում:   Այսպես օրինակ, մի դեպքում այն նշանակում է՝ տոնավաճառ կամ բարեգործական վաճառք, այլ դեպքերում՝ հիանալի, գեղեցիկ... շիկահեր, խարտյաշ... մաքուր, անբիծ...  բարենպաստ, բավական մեծ... արդար, ազնիվ, անաչառ և այլն:   Fair(y)-ի դեպքում՝ հավերժահարս, (ֆ)-փերի, կամ կախարդական, հեքիաթային...   Հետաքրքիր է, որ հունական դիցաբանությունում Ֆեա (ն) համարվում է չարի կամ բարու աստվածություն և Եհովա անվան հնչյունափոխված ձևն է՝ հ-վ-ֆ բաղաձայների աստիճանաբար նվազող խուլ շփումային՝ պարզ բաղաձայնի տեսքով:  Բոլոր դեպքերում այսպիսի առնչակցությունը հուշում է տիեզերաբանական կամ աստվածաբանական վաղ, դեռևս «ՙչհստակեցված՚» պատկերացումների մասին...

     Քննարկվող ՙ«ֆայր»՚ ածանցի պարագայում իմաստային փոփոխությունները համաբանորեն անալիտիկ վերլուծությունների կարիք են զգում, և այս տեսակետից հարկ է, որ այն դիտարկվի նաև հայերենի հնչույթային բառակազմություններում:  «Այր» բառը հայերենում ունի մի շարք իմաստային բացատրություններ, ամենից առաջ՝ արի, արու, արական, էակ, մարդ, և հնչյունափոխությամբ (յ-ն սղվում է)՝ դառնում է «ար» կամ «էր», որը Արարչի խորհրդանիշն է... Այլ դեպքերում, «այր»-ը նշանակում է՝ այր (էլ), կրակ, հուր, ապա՝ քարայր...   Հ-վ բաղաձայների միասնությամբ բառը ձեռք է բերում նոր որակներ՝ հայր, վայր (հ-էր, վ-էր):  Այստեղ ուշագրավ է այն փաստը, (որը սկզբում կարող է տարօրինակ թվալ), որ Երկիր բառը տրոհելով, ստանում ենք իր իմաստային հենքում հետաքրքիր հնչյունափոխություն.

Եր (էր) կ (իր-էր)-այր... Այստեղ Ե-Է-ի ձայնավորները անցնում են  սահուն հնչյունափոխության, իսկ միջասահմանի Կ բաղաձայնը տարանջատում-միավորում-նժարում է երկու ԷՐ-ը՝ էր-կ-էր, այսինքն՝ այր-կ-այր:  Երկիր բառի մեջ կ-Կայէն անունը կարծես թե այնպես է քողարկված, որ այն հնարավոր չէ հայտնաբերել՝ կայ-(ր)-կայ(էն), որը նշանակում է լինել, կայանել...   Կայէն անունը կարելի է  վերծանել այսպես. կ-կենաց, ա-աստծո, յ-յավիտենական, է-էության, ն-նշան, այսինքն՝ կնիք (կ(է)նիք), որը վերծանվում է՝ կ-կյանքի, է-էության, ն-նշան, ի-իմաստության, ք-քարին:

     Աստվածաշնչում Կայէն բառը թարգմանվում է՝ տրված, ստացված. «ՙՄարդ ստացա Տիրոջից»՚ (Ծննդոց 3,4):   Հովհաննեսի պարականոն ավետարանում, սակայն, «ՙարարչությունը» ՚ ներկայացվում է այլ կերպ. ՙ«Եվ նախաարքոնտը պղծեց նրան (Եվային), և նրա հետ ծնեց երկու որդիներ, առաջինը և երկրորդը՝ Էլոհիմը և Յահվեն, Էլոհիմը արջի դնչով, Յահվեն կատվի դնչով, մեկը արդարակյաց էր, մյուսը՝ անիրավ: Յահվեին նա գլխավոր կարգեց հրի և քամու վրա, Էլոհիմին էլ գլխավոր կարգեց ջրի և հողի վրա: Եվ նրանց խորամանկությամբ անվանեց Կայէն և Աբէլ՚»:   Իր բարեպաշտ եղբորը՝ Աբէլին սպանելուց հետո Կայէնի վրա Աստված դնում է իր ՙ«կնիքը՚».  «ՙՏերը նշան դրեց Կայէնի վրա, որպեսզի նրան գտնող մեկը չմեռցնի նրան»՚ (Ծննդոց 4,5): «Երկիր» բառի մեջ Կայէն անվան ՙ«քողարկվածությունը»՚ կարելի է պարզաբանել տեքստային համադրություններով. հուրը և քամին (օդը), որպես արական սկզբունք ՙ«իշխում է» ՚ ջրի և հողի՝ իգական սկզբունքի վրա, և Կայէնի (արական սկզբունքի), որպես «ՙանիրավ»՚ էությունը կրողի հաստատվելը Երկրում ներկայացվում է Աբէլի (իգական սկզբունքի), որպես ՙ«արդարակյաց՚» էությունը կրողի՝  ՙ«սպանությամբ»՚:    Աստվածաշնչյան տեքստում ՙ«հակամարտ՚» զույգի այլաբանական պատկերը մետաֆիզիկական  հասկացություններով  բնորոշվում է ոգու և բանականության (հուր-(հար-հայր)-օդ) նախասկզբնական տիեզերական հիմքի ՙ«գերակայությունը»՚  մատերիայի  (ջուր - հողմիջանկյալ - դրական  արարչության վրա, և սրանց միասնությունը կամ դրսևորվածությունը բացահայտվում է երկրային օրինաչափություններումԴա  Աստծո  նշանն է ու ՙ«կնիքը»՚, կամ այլ կերպ՝ Աստվածային ՙ«ոգու և բանականության՚»  ամփոփվածությունը՝ քողարկվածությունը երկրային Մատերիայում:*

    *Ի դեպ, նուրբ սուբսանցիոնալ ոլորտում դրախտում ՙ«Ադամ-Եվա»՚ երկվությունը չբացահայտվեց այնքան ժամանակ, մինչև որ նրանք բարու և չարի (աստրալ՝ երկբևեռ համակարգ) իմացության ծառի պտուղները ճաշակեցին և լույսի էպինոյան (մենտալ-գիտակցությունը) դրսևորվեց նրանցում, ապա՝ ՙ«վտարվելով»՚ դրախտից, իրենց երկվությունը հաստատեցին երկրում...

 

 

        Սանսկրիտերեն «կարմա» բառը (որը նշանակում է ՙպատճառա-հետևանքային՚ ինքնատիպ  էներգետիկ պարտք), կառուցվածքային և իմաստային աղերսներ ունի Կայէն անվան հետ. կա(յ)ր-մա, որտեղ «մա» (կամ «ամ») ածանցը իգական խորհրդանիշ է  (մա-տերիա), և հուշում է նրանում արական սկզբունքի օրինաչափ՝ պատճառական-նշանային դրսևորվածությունը...

      Այսուհետև, որպեսզի նմանօրինակ պարզաբանումները տրամաբանորեն հստակեցվեն, հարկ է, որ դրանք ուղեկցվեն թվաիմացական վերլուծությունների զուգահեռ ընթացքով, այսինքն՝ դիտարկվող բառերն ու հասկացությունները մեկնաբանվեն հայոց մեսրոպատառ Այբուբենի՝ Ա-ից Թ, Ժ-իցՂ, Ճ-ից Ջ, և Ռ-իցՔ՝ 1-ից 9-ը թվանշանային (տասնորդական և այլն) համակարգերով:  Քանի որ Օ և Ֆ տառերը դուրս են մնում այս համակարգից, ապա «Օ» տառի թվային արժեքը հավասար է զրոյի, իսկ «Ֆ» տառը հնչյունային առումով մոտ լինելով «Վ»-ին, կունենա թվային նույնական արժեք՝ 3(000):

    «Աստրաֆայր» բառի թվային արժեքը ըստ այբբենական համակարգի՝ կազմում է.

Աստրաֆայր=1+20+4000+5000+1+3000+1+300+5000=17323=1+7+3+2+3=16 (1+6=7,

 Կամ՝ 8+8), այսինքն, երկրաչափական մոդելով՝ 16-ը խորհրդանշում է բուրգը՝ չորս եռանկյունի (4x3=12)  և մեկ քառակուսի (12+4=16):  Մեկ այլ՝ առանց զրոների խմբավորման դեպքում  ստացվում է այսպես.

     Աստրաֆայր=ա (1)+ս (2)+տ (4)+ր (5)=12+ա (1)+ֆ (3)+ա (1)+յ (3)+ր (5)=12, այսինքն,

աստր=12+1=ա+ֆայր=12՝ 12+1+12=25 (=2+5=7), կամ ավելի պարզեցված ձևով. (12=1+2=3) 3+1+3=7, որը նույնական է «անդորր» բառի թվային արժեքի հետ.

 անդորր= 1+400+4+60+5000+5000=10465=1+0+4+6+5=16 (1+6=7), կամ, այլ կերպ՝

ա (1)+ն (4)+դ (4)+ո (6)+ր (5)+ր (5)=25 (2+5=7), որը նշանակում է խաղաղություն, ներդաշնակություն, կատարելություն:  Պետք է ուշադրություն դարձնել, որ  (Աստրաֆայր անվան) բառամիջի ա (1)՝ ՙ«նժար՚» սահմանագիծը (12-1-12, կամ՝ 3-1-3), էր-էլ-ի քողարկված ձևն է և խորհրդանշում է՝ Արարիչ (միջասահման) արարչություն-հավասարակշռություն:  Բառարմատում աստր (աստ(ղ))-աստր-ալ, (աստր-էլ) բառի առկայությունը արդեն իսկ «ՙբացահայտում է՚» անվան ամբողջական իմաստը, որի թվային արժեքը նույնպես 7 է. աստրալ=1+2+4+5+1+3=16 (1+6=7), ինչպես որ 7-է Աբէլ (=1+2+7+3=13=1+3)=4 և Կայէն (6+1+3+7+4=21=2+1)=3 անունների ընդհանուր գումարային արժեքը (4+3=7):  Սա նշանակում է, որ աստրալ բառը իր մեջ ներառում է ՙ«դրական-բացասական՚» հատկանիշների միասնությունը... և խորհրդանշում է երկբևեռ արարչության ՙ«հաշտեցումը՚». ՙ  «Եվ երբ Ադամը գիտեցավ իր կանխագուշականության  պատկերը, նա մարդու որդու կերպը ծնեց:  Էոններում, ծնունդների համաձայն, նա նրան Սէթ անվանեց՚» (ս. Հովհաննեսի պարականոն ավետարան): Սէթ անվան թվային արժեքը՝ Սէթ=2+7+9=18=1+8=9, համարժեք է Էլոհիմ բառի թվային արժեքին. էլոհիմ=7+3+6+7+2+2=27=2+7=9: Ադամը 130 տարեկան էր, որ ունեցավ Սէթին, որից հետո ապրելով ևս 800 տարի, իր կյանքի բոլոր օրերը 930 տարի եղան, այսինքն, 1+3+0=4+8(00)=12, որը խորհրդանշում է կենդանակերպի 12 նշաններով «ՙիմաստավորված»՚ երկրային արարչության լիակատարությունը: Այսինքն՝  ՙ«Ադամ-Եվա»՚ (արական՝ հուր և իգական՝ հող) երկվությունը Երկրում ունենում է ՙ«կատարյալ մարդու»՚ կանխագուշակության պատկերը.

            Ադամ=1+4+1+2=8+Եվա=5+3+1=9+Երկիր=5+5+6+2+5=23=2+3=5, այն է թե՝ 8+9+5=22=2+2=4, որը ՙ«սպանված»՚ Աբէլի անվան թիվն է և արարչական էությունների չորս (հուր, օդ, ջուր, հող) թվային արժեքների ընդհանուր գումարի հետ կերպավորում է աստվածային արարչության (հաշտեցված, կարգավորված) մարդկային  կատարյալ էությունը՝ 7:  Այսպես, ուրեմն՝

            4+հուր=7+7+5=19=1+9=1(0)+օդ=0+4=4+ջուր=9+7+5=21=2+1=3+հող= 7+6+9=22=2+2=4, և կազմում է՝ 4+ (1+4+3+4)= 16=1+6=7:

       Այսպիսով, Սէթը որպես աստվածային ոգեշնչմամբ կերտված կատարյալ մարդու կերպար, 105 տարի ապրելուց հետո է միայն ունենում իր ժառանգորդ Ենովսին. 1+0+5=6, օրը նաև ազգ-գաղափարնիշ-էության կոդավորման թիվն է՝ 10+5+6=21=7+7+7=777:   Սէթը կերպավորում է Երկնքի (այս բառի թվային արժեքը 4-է) և Երկրի միասնությունը՝ 4+5=9, որը համարժեք է «տիեզերք» բառի թվային  արժեքի հետտիեզերք=4+2+5+6+5+5+9=36=3+6=9, այսինքն, Սէթը այն  խորհրդանշական Էակն է, որի շնորհիվ իմաստավորվում է Մարդու՝ Տիեզերքի հետ տրանսֆիզիկական կապի ներդաշնակությունը...

      «Աստրաֆայր» բառի վերծանման և երկրային արարչության հետ վերջինիս առնչակցության թվաիմացական  ըմբռնումները ընթանում են արարչություն-նժար-արարչություն շղթայի հիմնավորվածությամբ, քանի որ Ադամից մինչև Նոյ՝ տասը  նահապետի ամփոփ ՙ«շրջանակով՚» դրվում է արդի մարդկության՝ 5-րդ ռասայի հիմքերը, որը խորհրդանշանաբար կազմում է 01234-5-6789՝  մաթեմատիկական սանդղակի ՙ«միջասահամանը»՚...

      Ադամը, որեմն, 622տ. էր (6+2+2=10, այլ խմբավորմամբ՝ 226=2x26=52=5+2=7), երբ ծնվում է Ենովքը (7-րդ նահապետը), որով էլ դրվում է երկրային ժամանակագրության և տոմար-տիեզերակարգի գրառման սկիզբը...    Ադամի ապրած տարիները (930) մինչև Նոյի ծնունդը, պակասում է ընդամենը 26տ-ով և պիտի կազմեր  956 տարի:  26-ը հանդիսանում է ամբողջացնող, կապակցող օղակ (26=13+13=(1+3)=4+(1+3)=4=8), և այս թվի բացակայությունը ըստ էության, Նոյին ՙառանձնացնում է՚ մնացած իննը նահապետերից:

     Ղամէքը 182 տ. էր, որ ունեցավ Նոյին, ասելով. ՙ«Սա մեզ  պիտի հանգստացնի մեր գործերից ու ձեռքերի  աշխատությունից, որ Տիրոջ անիծած երկրի պատճառով կկրենք՚» (Ծննդոց 5,6):   Ղամէքի  բոլոր օրերը 777տ եղան ու մեռավ:  Սա նշանակում է, որ ինը նահապետների առաքելական գործունեությունը այսպիսով ավարտվեց՝ ազգ գաղափարանիշի կերտման և կարմայական գիտակցականություն ձեռք բերելուց հետո:   Ինը  նահապետների ապրած տարիների ընդհանուր թվային արժեքը կազմում է՝ 7625տ և կատարելով ձախ և աջ զույգ թվերի գումարում, ստանում ենք. 7+6 =13=1+3=4, և՝ 2+5=7, այսինքն, 47...  Ղամէքի արտասանած խոսքերը բացահայտում են տիեզերական օրենքների անտեսումն ու Երկրի վրա տեղի ունենալիք աղետների անխուսափելիությունը. այս առումով. 2-ը (4+7=11=1+1=2), նշանակում է՝ ցածր հոգևոր աստիճանի մարդկության ավարտվածությունը, կամ՝ գոյատևման ընթացքի դադարեցումը, կասեցումը՝ օրինաչափ ու վերահաս աղետի պատճառով:  Բոլոր տասը նահապետների (ներառյալ Նոյը) ապրած տարիների ընդհանուր գումարը կազմում է.

930+912+905+910+895+962+365+969+777+950=8575տ:

     Այս թվի գումարային արժեքը՝ 8+5+7+5=25, նույնական է Աստրաֆայր անվան թվային արժեքին, և այս պարագայում նշանակում է՝ հավասարակշռության և ներդաշնակության հաստատումը կամ նորոգումը ՙկարմայական ախտանիշներով վարակված՚ Երկրում...

    Եվ այսպես, Նոյը, որի անվան թվային արժեքը՝ Նոյ=400+600+300=1300=1+3+0+0=4,  նույնական է Եհովա և Աբէլ անունների թվային  արժեքներին` 500 տ. էր, որ ունեցավ Սէմ, Քամ և Հաբեթ որդիներին:  5(00)-ը կամ 5-ը 01234-5-6789 թվային սանդղակի միջասահմանն է, որ խորհրդանշում է Երկրի վրա մարդկության 5-րդ ռասայի ծնունդն ու սկզբնավորումը:   Տեսնենք, թե ի՞նչ են նշանակում անվան թվային և տառային իմաստները, թվային խմբավորմամբ.

     Ն-400=(1+99)+(1+99)+(1+99)+(1+99)=4(18+18)+4+(18+18)=4+(36+36)=4+72=76= (7+6+13)=1+3= 4, այսինքն.

       Եհովա = 5+70+600+3000+1= 3675= 3+6+7+6= 22 (=2+2=4):

99-ը թիվը, ըստ մեր դիտարկումների, կերպավորում է՝ 47 (ՙբացասական՚) և 52 (ՙդրական՚) աստրալ արարչությունների միասնական արժեքը. 47+52=99:

    Ո-600թիվը:    Ջրհեղեղի ժամանակ Նոյը 600 տ. էր:  6-ը մարդու ծննդյան թիվն է, որն այստեղ իմաստավորում է որպես Աստվածային գործերի նորոգում, սկզբնավորում, վերածնունդ...

    Յ-300 թիվը: Ընդհանուր հաշվարկով, ջուր  տարերքը (ջրհեղեղը) Երկրի վրա իշխեց մոտ 300 օր (10 ամիս):   «Ջուր» և «Արարիչ» բառերի թվային արժեքները 3-է, 3-է նաև 01234-5-6789 թվային սանդղակի աջ՝ 6789 թվերի ընդհանուր գումարային արժեքը և խորհրդանշում է՝ 3-րդ չափման հոգևոր աստիճանով մարդկության սկզբնավորումը:

    Նոյ անունը կարելի է վերծանել այսպես. Ն-նավ-նշանՈ-ոգեկոչ-Յ-յավիտենական: Եվ իսկապես, նավում (տապանում) եղող փրկվածներին Աստված ջրհեղեղից հետո օրհնեց և նրանց ժառանգորդներին յավիտենական կյանք խոստացավ. ՙ«Ա՛լ ասկե յետոյ մարդուն համար նորէն Երկիրը պիտի չանիծեմ, քանզի մարդուն սրտին խորհուրդը իր մանկութենէն չար է, ո՛չ ալ նորէն պիտի ջարդեմ ամէն կենդանի մարմին, ինչպես ըրի՚» (Ծննդոց 8,9):  Աստված խոստանում է ջրհեղեղով «ՙայլևս՚» չկործանել Երկիրը, և այդ յավիտենական ուխտի՝ հաշտության ու խաղաղության նշանը կամարաձև ծիածանն էր (ջուր-օդ՝ միջասահման), այսինքն՝

                   ջուր= 9+7+5=21+օդ=0+4=25 (=7):

    Մինչև Նոյ, Ադամից սերված յոթ նահապետները (բացառությամբ Ենովքի, որը վերցվեց Երկրից), ներկայացնում են երկրային մարդկության՝ աստրալ-չկարգաբերված արարչությունը, որը հետևանք էր ՙ«Կայէն-Աբէլ»՚ հակամարտության նախասկզբնական պատճառականության:  Ս. Հովհաննեսի պարականոն ավետարանում հստակորեն ասվում է, որ վերջիններս սերված լինելով նախաարքնոտից, Երկրում սկզբնավորեցին Կարման, աստրալ-հոգեբանական աններդաշնակությունն ու բոլոր տեսակի  ոգե-մարմնավոր պառակտումները. ՙ«Եվ մինչև օրս մնացել են  նախաարքնոտներից եկած այդ  զուգավորության հետևանքները»՚:   Աբէլ-Էլոհիմը, բարձրագույն՝ 6-7-8 հոգևոր չափումների ՙ«երկրային»՚ ներկայացուցիչը Կայէն-Յահվեի (հակառակ ընթերցմամբ՝ Եվհայ) միջոցով ընդունելով մարմնավոր ՙ«զոհաբերություն»՚, արդար արյամբ միանում է Երկրին, իսկ հոգին իմպուլսային հղումներով Աստծուն ազդարարում է, որ ժամն է Երկրի վրա ՙ«մարդու որդու կերպը ծնել՚»:   Մետաֆիզիկական հասկացություններով, Աբէլին կարելի է նույնացնել ժամանակի հետ, որպես արարչական ոգու կերպավորում, իսկ Կայէնին՝ տարածության հետ (ջուր տարերք), որպես երկրային բանական կյանքի սկզբնավորում - կերպարավորում. ՙ«Երբ Երկիրը մշակես, այսուհետև իր արդյունքը չպիտի տա քեզ, երկրի մեջ աստանդական ու թափառական լինես»՚ (Ծննդոց 4,5):   Սա հուշում է Կայէնի՝ արական - իգական երկվությունը,  ինչպես  Աբէլի դեպքում՝ նույնպես ՙ«արտածին»՚, ոչ երկրային լինելը...   Կայէն  անվան թվային արժեքը նույնական է ջուր բառի թվային արժեքի հետ, այսինքն ջրհեղեղը (մաքրում է) այլասերված, ոչ օրինաչափ քաղաքակրթությունը, ՙ«ջնջվում է» ՚ հետևանքը, բայց պատճառը՝ կարման (կա (յ)ր - (էն) - մա - մատերիա) մնում է, քանզի Աստծո նշանը (կնիքը) ջրով չի ջնջվում...

     Նոյը՝ 3-րդ հոգևոր աստիճանով մարդկության (5-րդ ռասայի) «Հայրը», կերպավորում է ՙ«երկրորդ Սէթին՚», սակայն հանդիսանալով նորոգված մարդկության՝ դեպի յավիտենական կյանքի արարչությունը տանող ճանապարհի սկզբնավորումը՝ իշխում է «ՙհող-ջուր»՚ տարերքների վրա և չի կլանվում աստրալ նախասկզբնական համակարգում հաստատված կարմայի կողմից, այսինքն՝  ՙ«ոգեկոչ յավիտենականությամբ»՚ արժանանում է կենաց ծառ և չարի ու բարու իմացության ծառ տիեզերական մոդելների (ՙնշանի՚) գաղտնիքներին հասու լինելու իրավունքին:

 

 

ՄԱՍ   Բ.    ԲՈՐՈԲՈՒԴՈՒՐ    ՇԻՆՈՒԹՅԱՆ   ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ   ՄՈԴԵԼԸ

 

        Ըստ արիական տիեզերակարգի՝ կշիռը կենտրոնում է, որպես արդար-նժար-արարիչ, որպես նախագո ջուր տարերքի տրոհում, արարչության սկիզբ (դիտարկվող Աստրաֆայր անվան թվային արժեքը՝ 3-1-3 (12-1-12) հուշում է (հաստատում է) կշիռ-նժար թվային գաղափարանիշի ամփոփվածությունն ու լիակատարությունը: Արիական համակարգում, ուրեմն, 365-րդ օրը համընկնում է հինգշաբթի օրվան, այսինքն, 13x28=364=չորեքշաբթի, և սրան գումարած 1 օր՝ հինգշաբթի:  Նոյի 601-րդ տարում, երբ ջրհեղեղն արդեն ավարտվել էր Երկրի վրա, 13-րդ ամսվա*

  

* Ինչպես նշվում է Աստվածաշնչում, երկրորդ ամսվա 27-րդ օրը ջրերը ամբողջովին չորացան և հաջորդ 28-րդ օրը լուսնային ամսվա լրումն է:

 

27-ից հետո տարին ունենում է իր լրումն ու հաջորդ տարվա սկիզբը:  Նոյ անվան թվային արժեքը (463) հակառակ ընթերցմամբ՝ 364=3+6+4=13 (13-րդ ամիս), և այս պարագայում Նոյի հաղորդվելը հողին (Երկրին) համապատասխանում է արարչական միջսահման-սկիզբ-կենտրոն վերոնշյալ մեկնաբանությանը. ար(1+5)+դար(4+1+5)=6+10՝ վերադասությամբ՝ 601, հուշում է արդար, Աստծո արարչական ներդաշնակությունը պատգամող (6+0+1=7) Նոյին ու վերջինիս միջոցով՝ արարչության կենաց վերածնունդը:   Տասներորդ ամսվա առաջին օրը լեռների գլուխները բացվում են, որը 7-րդ ամսվա 17-ից հետո օրերի թիվը կազմում է՝ 30+30+12=72:   Սա կենդանակերպի ազդեցության հատվածում Արևի՝ 72 տարում անցած 1 աստիճանի թիվն է, ուստի՝ 72x6=432, որը հնդկական հաշվարկներով, արարումից մինչև « ՙծնունդ»՚ ընկած  4320  լուսնային  տարվա  ժամանակահատվածն է:



       Ուշագրավ է, որ Ճավա կղզու վրա կառուցված Բորուբուդուր անվամբ շինությունը (տաճարը) հառնում է բրգաձև, քառակողմ-աստիճանաձև ՙ«պատվանդանով՚», որի վրա կենտրոնից տարածվող եռաշերտ շրջանաձև ստուպաների (սանսկրիտերեն բառ է, որ նշանակում է գագաթ կամ քարակույտ) ընդհանուր գումարը 72 է՝ 32+24+16 և`1 (1-ը չի գումարվում, որովհետև այն կերպավորում է սկիզբը, արարչական կենտրոն- գագաթը):   Զանգաձև գագաթից ալիք առ ալիք քառակողմ եզրերով իջնում են ՙ«ջուր տարերքի»՚ ստուպաները և ամփոփում, ամբողջացնում Բրահմի ուղեղը՝  ՙ«չորրորդությունը»՚, սրանից հառնող (տարածվող) 32 ստուպաներով (արահետներով) ու մնացած արարչական թվերով:   Բորոբուդուրի շրջանաձև դասավորված ստուպաները ըստ քանակի միմյանցից հաջորդաբար ավելանում են ութով՝ 16+8=24+8=32+8=40, վերջին թիվը արդեն վերաբերում է ոչ թե բոլորակաձև ստուպաներին, այլև՝ խորհրդանշում է Բրահմի ՙ«ուղեղը»՚՝ կերպավորված քառակողմ եզրերով իջնող հինգ աստիճանաձև ՙ«պատվանդանաշերտերի»՚ կոնստրուկտիվ կառուցվածքում:    Խմբավորելով կառույցի թվերը ներքևից-վերև, ստանում ենք. 4+0=4, 3+2=5, 2+4=6, 1+6=7 և 1, որոնց գումարը՝ 4+5+6+7=22+1=23, համընկնում է հնդիկների ամենամեծ տոնակատարության՝ Շիվարատրիի օրվան, մանավանդ որ, Շիվայի խորհրդանիշը՝  լինգամը իրենից ներկայացնում է հակոտնյա (դրական-բացասական) տիեզերական սկզբունքների ձվաձև բևեռացումը կամ ՙ«միասնությունը»՚:   Ինչպես արդեն ասվեց` կառույցի ներքին, հնգաստիճան բրգաձև մասը մերվում է նույնաձև, ավելի ծավալուն պատվանդանի հետ՝ խորհրդանշելով երկնայինի ու երկրայինի միասնությունը:    Ըստ մեր հայրենակից, կենսահաղորդ Շողեր Ասմարյանի, Երկնքում գոյություն ունեն յոթ ոլորտացիոն համակարգեր և ամեն մեկը Երկրի հետ կապվում է. ՙ«Խաղաղ օվկիանոսը համարվում է առաջին օղակի փոխանցողական աղբյուրը, իսկ երկրորդ օղակի հետ կապված է Բորոբուդուր շինությունը և ՙ«կենդանի»՚ հոգիները երազային պահի մեջ անցնում են այս շինության հատուկ ճանապարհով, որը կոդավորված է, և միայն այս ձևով են հանդիպում ՙ «մահացած՚»  հոգիների հետ: Երրորդ օղակը կապված է բոլոր քրիստոնեական եկեղեցիների հետ, չորրորդը՝ մութ ուժերի ոլորտացիոն համակարգը կապված է բոլոր այն կենտրոնների հետ, որտեղ տեղի են ունենում սև մոգության հավաքաժողովներ:  Հինգերորդ և վեցերորդ օղակները կապված են Բալխաշ լճի հետ, և ապա յոթերորդ օղակն ու իններորդ երկինքը կապված են Արարատի հետ՚» (տես՝ ՙՇողերի աստվածային հայտնությունները՚ 1997թ.):

նկ.1     


     Նախապես կարելի է ենթադրել, որ կառույցի գաղափարական հիմնակմախքում ընկած է տիեզերքի, երկրային արարչության, մարդկային հոգու և մարմնի գոյատևման և այլ օրինաչափությունների (կարդիոգրամային) կամ թվաիմացական սխեման, և հիշեցնում է տիբեթա-լամայական Չորթեն կոչվող սիմվոլը, որում (նկ. 1) նույնպես առկա է մատերիայի չորս արարչական տարրերի և սրան զուգահեռ՝ մարդկային կյանքի աստրալ-մենտալ զարգացման զուգակցությունները:   Հետաքրքիր է, որ

այս խորհրդանիշի կենտրոնում արարչական` ջուր-տրոհում-սկզբնավորում կշիռնժարը պատկերվում է գնդաձև կամ ձվաձև և կերպավորում է Տիեզերքի լիակատարությունն ու ամբողջականությունը:   Իմացության աստիճանները նույնպես հինգն են ու ձգվում են դեպի վեր հիմնական ՙ«պատվանդանից՚», որը խորհրդանշում է ֆիզիկական մարմնի և երկրի (հողի) կենաց միասնությունը:   Փորձության կրակը կամ մարդկային հոգու էվոլյուցիոն անցման կարմայական աստիճանները ինն են և համընկնում են Բորոբուդուրի ստուպաների ընդհանուր գումարային թվին (72=7+2=9): Այն կարելի է վարից վեր դասակարգել այսպես.

ա) մարմնական ցանկությունների հաղթահարման կարմա, բ) աստրալ-հոգեբանական կարմա, գ) դրականի և բացասականի (չարի և բարու) ճանաչողության կարմա, դ) խղճի և զգայականության անալիտիկ կարմա, ե) երկրային կեցության օրենքներին հակազդելու կամ հարմարվելու կարմա, զ) ինքնաճանաչման կամ կեցության իմաստը հասկանալու կարմա,    է) ՙ«ես՚» մենթալ-գիտակցության էությունը բարձրացնելու (վեհացնելու) կարմա, ը) հոգևոր մղումների կամ պարտքի և զոհաբերության կարմա, թ) Տիեզերքի Ոգին ըմբռնելու կամ բարձրագույն կեցության իմաստը հասկանալու կարմա:

      Ամենավերևում՝  մարդկային հոգու, մի կյանքի (կամ բազում կյանքերի) ընթացքում ձեռք բերած Գոյա-գիտակցության խորհրդանիշն է՝ կիսալուսնի կամ շրջանի ներքին մասի (հող-ջուր՝ աստրալ մատերիա) վրա տեղավորված գնդով (օդ-հուր՝ մենտալ-գիտակցական մատերիա):    Սա էլ, ըստ էության, համընկնում է Բորոբուդուրի կենտրոնական մեծ ստուպային, և հիշեցնում է հայկական  ժայռապատկերների կշիռ կենդանակերպի նշանը ():   Այսինքն, մարդկային էության ու գիտակցության զարգացման ցիկլը (պարբերականությունը) անընդհատ է, և այս առումով, Չորթենը նույնացվում է բուդդայա-լամայական ՙ«Կյանքի Անիվի»՚ խորհրդանիշի հետ:

  

նկ.2  


 

     Սակայն, ուրվագծային նմանությունները  Բորոբուդուր շինության հետ այսքանով ավարտվում են, որովհետև «արարչություն-կշիռ-արարչություն» շղթան այս  կառույցում աղերսվում է տիեզերական «կարգ-կառուցվածք-դրսևորում» շղթայի լայնընդգրկուն  «ՙօղակներին»՚:     Փորձենք համադրություններով հաստատել ասվածը, այսինքն, կառույցում առկա թվային հարաբերությունները մեկնաբանել մետաֆիզիկական հասկացություններով:   Նախագո ջուր տարերքից արարչության սկզբնավորումը տիեզերածնական հնագույն գաղափարներից է, և պատահական չէ, որ այն տեղ  է գտել նաև Աստվածաշնչում.  «ՙ...Աստուծո Հոգին ջրերու վրա կշարժվեր»՚: Եթե ջուրը

 

նկ. 3    


 

նույնացնենք տարածությանը, իսկ Աստծո Հոգին (Ոգին) ժամանակի հետ, ապա ստանում ենք քառակուսու և շրջանի հարաբերությունը:    «ՙՋուր՚» գաղափարապատկերում քառակուսու և շրջանագծի հարաբերությունը ստատիկ է (նկ. 2) սակայն, Բորոբուդուրի կոնստրուկտիվ կառուցվածքում (նկ. 3) քառակուսու (քառակուսիների) և շրջանագծի (շրջանագծերի) շրջահոսուն դասավորվածությունը առաջացնում է շարժման տեսողական պատրանք, որոնք 16 ստուպաների (կետերի) (նկ. 3) միացումից առաջացած չորս քառակուսիների եզրագծերով տարածվելով, կենտրոնում ստեղծվում են արարչական (արիական) ՙ«սվաստիկաների»՚ պարույրը: Այսինքն, չորս միահյուսված քառակուսիներ, որոնք եթե մտովի դեպի վեր՝  ուղղահայաց դիրքով շարունակենք, կստացվի մի...  «ՙգլան՚»՝ որպես հնդկական Մերու լեռան խորհրդանիշ, որը համարվում է դեպի տրանսֆիզիկական բարձրագույն աշխարհներ ուղղորդող ՙ«առանցք՚»: ՙ  «Ջրերու մեջտեղը հաստատություն լինի ու ջուրերը ջրերեն զատէ:  Աստված հաստատությունը երկինք կոչեց և իրիկուն ու առտու լինելով՝ երկրորդ օրը եղավ»՚:  Այսինքն, Աստված արարչությունը սկսում է կենտրոնից, միջասահմանից, ջուր` որպես ջուր- (օդ-հուր) - ջուր, և օդ-հուր (մենտալ-բանական) արարչական ՙ«առանցքը»՚ տրոհում է ջուր տարերքը չորս կողմերի վրա: (նկ. 2):

     Արիական տիեզերակարգում արարչական կենտրոն-միջասահմանը ջուր և օդ տարերքների միջև է, այսինքն, համապատասխանում է աստրալ էներգետիկ ոլորտի հետ, որն իհարկե, վերաբերում է ՙ«հորիզոնական՚» բաժանումին, կամ էլ՝ ավարտված, դրսևորված արարչությանը:  Դիտարկվող պարագայում արարչությունը սկսվում է վերևից ներքև (ուղղահայաց)՝ հուր-ջուր, որն է՝ աստվածային Բանականության (հուր) և տարածության (ջուր) 9:4 հարաբերությունը, այսինքն, 9:4=2,2,5:   225 թիվը բազմապատկելով արարչության երկրորդ օրվա թվով՝ 225x48=10800:4=2700, կամ՝ 27, որը ջրհեղեղից հետո երկիրը (հողը) չորանալու և Նոյյան  զարմի՝ հողին ոտք դնելու (հաղորդակցվելու) օրն է:

     Երկու Մասիսների բարձրության թվերի գումարը՝  9090 (առանց զրոների՝ 99), նույնացվում է «ՙառանցքի»՚ կամ՝ երկնայինի ու երկրայինի «ՙհաղորդակցության»՚ գաղափարի հետ, մանավանդ որ, դրանց բարձրությունների թվային արժեքները տրոհելու դեպքում ստացվում է.

                                           5165=51+(6+5=11=1+1=2)=51+2=53,

                                           3925=39+(2+5=7)=39+7=46, ուրեմն,

 (53+46=99), մի դեպքում մեկով ավել, մյուս դեպքում՝ 1-ով պակաս (52+1, 46+1): Փոքր Մասիսը ցածր է Մեծ Մասիսից 1240 մ-ով, այսինքն, 12+40=52, որպես օդ-հուր՝ վերին (դրական) աստրալի խորհրդանիշ, կամ, այլ կերպ՝ 12x4=48, երկրորդ օրվա թիվը, երբ Աստված ՙ«երկնքով՚» զատում է ջրերը իրարից և դադարեցնում  քաոսի իշխանությունը՝ արարչական կարգ ու կառուցվածքի հաստատունությամբ (1+2+4+0=7):   Ջրհեղեղից հետո տասներորդ ամսվա առաջին օրը երևում են լեռների գագաթները, այսինքն, Փոքր Մասիսի բարձրությունը համապատասխանում է «ջուր-օդ» միջասահմանին կամ արարչական ստորին մասի ՙ«հող-ջուր՚» գագաթին, (նկ. 5) (120:4=30, այսինքն՝ 30+30=60), իսկ Մեծ Մասիսի բարձրությունը՝ «օդ-հուր» միջասահմանին, քանի որ, ինչպես վերը նշվեց, յոթերորդ ամսվա 17-ից մինչև 10-րդ ամսվա առաջին օրը կազմում է 72 օր (120-48=72): Այսպիսով, Արարատի երկու գագաթների բարձրությունների թվի հարաբերությունները, մետաֆիզիկորեն, համապատասխանում են Աստվածային Ոգով արարող Մտքի և աստրալ մղումով՝ Գործողության արարչական հարաբերություններին:

 

նկ. 5  


 

 

     Անդրադառնալով Բորոբուդուր շինության գաղափարական մոդելի թվաիմացական համամասնություններին, պիտի նշել, որ այն կառուցված է ոչ միայն «ոսկե հատույթի»  օրենքով, այլև, իր մեջ բովանդակում է Տիեզերքի, արարչության և մարդկային  հոգու գոյատևման (հավերժության) և գիտակցական զարգացման օրինաչափությունների ծածկագրված գիտելիքներ:   Նժարային սկզբունքով, արարչական թվերը նրանում արտահայտվում են 9-1-9 դասավորվածությամբ, բացահայտելով Բանականության՝ Բրահմի ուղեղի, սրանից տարածվող 32  արահետների  արարչության, տարածություն-ժամանակի և Աստվածային Ոգու ամբողջականությունը:   Անկախ նրանից, որ կառույցը կերպավորում է բուդդայական կրոնի փիլիսոփայական ոգին ու իմաստությունը, այն իր մեջ ներառում է նաև հինդուիզմի արիական տիեզերակարգի և աստվածաշնչյան ՙվերախմբագրումների՚ և ծածկագրված գիտելիքների հանրագումարը:   Բորոբուդուրի կոնստրուկտիվ կառուցվածքում Բրահմի ուղեղը կամ  ՙ«չորրորդությունը»՚  ներկայացնում է Աստվածային Ոգու և Բանականության միասնությունն ու տիեզերական Բարձրագույն Սկզբի արարչականությունը, քանի որ այստեղ նույնպես առկա է շրջանագծի և քառակուսու (9:4) հարաբերությունը, որը տրամաբանորեն հանգուցալուծվում  է կենտրոնական մեծ ստուպայի՝ 72 ստուպաների հետ միասին քառակողմ հիմքի հետ ուղղահայաց-առանցքային համադրությամբ:  Այսինքն, ստուպաների ընդհանուր թիվը.

       7+2=9+1=10՝ խորհրդանշում է Տիեզերքի ծագումը, սկզբնավորումը 10-ից, 5+5՝  Լույսի և Ստվերի անդրանցական միասնությունը  ՙ«աստրալ-Միջասահմանից»՚ անդին՝ միկրոմետաբրամֆատուրային արարչական տիրույթներում...   Այս տեսակետից, Աստվածային Բանականության և Ոգու՝ արարչական չորս տարրերի հետ ՙ«նույնացվելը»՚, ինքնին հուշում է երկնայինի (տրանսֆիզիկականի) և երկրայինի (մատերիականի)  «հաղորդակցությունը»ՙ՚  կամ տիեզերական օրինաչափությունների նախաստեղծ կարգի, կառուցվածքի և դրսևորվածության  մասին:   Այլ կերպ՝ Բարձրագույն Տիեզերական Բանականությունը գործում է չորս արարչա-աստրալային տարրերի և չորս միկրոմետաբրամֆատուրային էությունների փոխկապակցված շղթայով ու սրանց տարածվող թևերի  ամբողջականությամբ, որն ապահովում է միկրոտիեզերքի չորս գլխավոր սկզբունքների գործունեությունը:   Ահա թե ինչու Բրահմի ուղեղի «ՙքառակուսիացման»՚ գաղափարը զուգորդվում է բուդդայական հինգ սկանդհաների (սանսկ.՝ «ՙկույտ»՚), որպես իմացության հինգ աստիճանների գաղափարի հետ և իր հերթին խորհրդանշում է նաև Աստծո «ՙԻր պատկերով ու նմանությամբ՚» ստեղծած մարդ արարածի 5-րդ սկզբունքը, կամ բանական արտահայտությունը:  Կառույցի հնգաստիճան քարակարկառները տրամագծորեն ավարտվում են հինգերորդ սկանդհայով, իմաստավորելով Բուդդայի ՙ«պայծառացումը»՚ կամ մարդու Գոյա-գիտակցությունը՝ ՙ«32 արահետներով՚», որը միկրոտիեզերքի չորս արարչական էությունները խորհրդանշող թիվն է՝ 8888:    Չորս արարչական էությունների  32 «ՙհատկանիշները»՚ ֆիզիկական աշխարհի աստրալ համակարգում դրսևորվում են դրականի և բացասականի, արականի և իգականի հակադրությունների սինթեզի ու  ներդաշնակության սկզբունքով, և այս առումով, բարձրագույնի կամ աստվածային սուբստանցիայի արտահայտվածությունը մատերիական (հող-ջուր) ներքին, իգական ոլորտներում, բացահայտում է Արարչության իմաստն ու հարատևությունը:   Բրահմի ուղեղը՝   Չորրորդությունը  «ՙթագազարդող»՚ 32 շրջանաձև դասավորված ստուպաները Բուդդայի խորհրդանիշն է և յուրաքանչյուր մարդ-էակին հղված ուղերձը՝ թեկուզ անհաշվելի ժամանակների ընթացքում հասնելու աստվածային գիտակցության ու ոգու պայծառացման աստիճանի (32+(4x5=)20=52 (=7)): Այստեղ արժե հիշատակել հետևյալ հետաքրքիր պատմությունը, որը ըստ իս, լրացնում է կառույցի (մեր կողմից մեկնաբանվող) գաղափարական բովանդակությանը վերաբերող փաստարկներին: ՙ  «Ձանլունդո»՚ սուտրայում, օրինակ, կա այսպիսի մի սյուժե, որում խոսվում է արքայադուստր Մունիի մասին, որին Բուդդան կանխագուշակում է, որ նա հեռու ժամանակներում պիտի լինի Բուդդա Շակյամունի. «Աղջիկ Մունի, ապագա ժամանակներում, երբ անցնի 91 անչափելի կալպա, դու կլինես բուդդա՝ Շակյամունի անունով և պիտի տիրապետես մեծ արարածի 32 հատկանիշներին»ՙ՚:    Փաստորեն՝ 91-ը խորհրդանշական թիվ է՝ 72 ստուպաների և կենտրոնական մեծ ստուպայի հարաբերությունն ու միասնությունը (7+2=9+1=10), այսինքն, 72-ը աստրալ ՙ«երկշերտ»՚ համակարգի թիվն է (52=7, 47=2)՝ արտահայտված Բրահմի ուղեղի և Ոգու՝ կենտրոնական ստուպայի հետ հարաբերություններում:  Վերոհիշյալ 9:4=2,2,5 կամ 225 թիվը բազմապատկելով 72-ով՝ 225x72=1620, որտեղ 16-ը կերպավորում է բուրգ երկրաչափական մարմինը, որը խորհրդանշում է տիեզերական ընդգրկումներով աստրալ-արարչության կարգավորվածությունը, իսկ 20-ը 4x5-ի հարաբերությունն է, ուստի, 16+20=36, այլ կերպ՝ 16x20=320, կամ 32, որը հաստատում է կառույցի մաթեմատիկական-երկրաչափական մոդելի գաղափարական հիմնավորվածությունը:   320-ը 40 օր տևած անձրևից հետո ջուր տարերքի (երկրի վրա) իշխելու ժամանակահատվածն է, որը կառույցում, սակայն, չի ՙծածկում՚ Բրահմայի կամ մարդու միտքը, գիտակցությունը՝ վեր ելնող հինգ աստիճանների մենտալ-բանական հակադրությամբ կամ իշխանությամբ: (320x5=1600=16):

     Քսանչորս ստուպաները խորհրդանշում են ժամանակի և շարժման՝ 24000 աստվածային տարվա և օրվա 24 ժամերի տրանստիեզերական համամասնությունները, քանզի արարչության առաջին օրվա ընթացքում Աստված արդեն արարել էր Լույսը և բաժանել խավարից, այսինքն, կատարվել էր միայն հորիզոնական բաժանումը, որպես Տարածության և Ժամանակի, Ոգու և Մատերիայի ճշմարիտ (9:4) հարաբերակցություն. 225x24=5400, կամ 54, որը  «երկնքի և երկրի»ՙ՚ հարաբերությունն է մատնանշում. 54x40=2160, որը կազմում է մի կենդանակերպից մյուսը ընկած ժամանակահատվածը: Ուստի, 225x16=3600, որը Նոյյան տապանի՝ ջրհեղեղից 150 օր հետո Արարատի գագաթին հանգրվանելու ժամերի թիվն է. (150x24=3600): Մեկ այլ ամփոփիչ խմբավորմամբ՝ 32=3+2=5, 24=2+4=6, 16=1+6=7, այսինքն, 5+6+7=18=9+9 (կամ 99), որոնք հնգաստիճան քառակողմ եզրերի և կենտրոնական ստուպայի հետ հարաբերությունում կազմում են. 9+1=10, 5+1=6, 9+1=10, այսինքն՝ 10+6+10=26, որը 52-ի կեսն է, իսկ 26-ը երկաթի ատոմական համարն է...     Հայկական հնագույն ավանդության համաձայն մայրերը հացի (կամ բաղարջի) մեջ երկաթե փոքրիկ օղակ էին դնում, որպես ՙերկրայինի ու երկնայինի՚ հաղորդակցության նշան, քանի որ արիական տիեզերակարգում երկաթը Արարչի խորհրդանիշն է և օղակի միջոցով կերպավորում է արարչության ամփոփ շղթան, դրսևորվածությունը, ավարտը կամ սկզբնավորումը...   Բորորբուդուրի թվային-չափական կոնստրուկտիվ սխեմայում շրջանագծի և քառակուսու հարաբերությունը հաստատում է արարչություն-նժար-արարչություն տիեզարական մոդելի ճշմարտացիությունն ու դրսևորվածությունը:

 

 

ՄԱՍ  ԳՔԵՈՓՍԻ  ԲՈՒՐԳԻ  ԹՎԱՉԱՓԱԿԱՆ  ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

       Մյուս դիտարկվելիք կառույցը Գիզեհի մեծ բուրգն է, կամ ինչպես ընդունված է ասել՝ Քեոփսի բուրգը...  Այս զարմանահրաշ կառույցի, որպես տիեզերական գիտելիքների ՙերկրաչափորեն՚ արտահայտված ծածկագրությանը վերաբերող Պ. Պետրոսյանի բավականին հմտորեն արված մի շարք մեկնությունների կողքին, տեղ է գտել իր կողմից առաջ քաշած, ըստ իս, ոչ այնքան հիմնավորված այն միտքը, թե բուրգի (կամ բորգերի) չափերը ոչ մի սկզբունքային նշանակություն չունեն: Գուցեև, կարելի լիներ համաձայնել այս մտքի հետ, եթե չլիներ այն  ենթադրությունը, որ ծածկագրության եղանակներից մեկը կարող  է հանդիսանալ չափական թվերի մեջ շեղումներ առաջացնելու դիտավորությունը: Եվ, բնականաբար, պիտի կարծել, որ այդպիսի շեղումներ կամա թե ակամա պիտի ի հայտ գային այդ հսկա կառույցի շինարարական աշխատանքների ընթացքում, որն էլ պիտի հանդիսանար ՙ«գաղտնիքը»՚ քողարկելու յուրօրինակ կերպերից մեկը: Բանն այն է, որ բուրգը արտահայտված է տիեզերաբանորեն և իր մեջ ներառում է թաքնիմացական գիտելիքների դեռևս հնուց հայտնի համակարգերը, որոնք թվաիմացական եղանակներով ասելիքը, ուղերձը կամ գիտելիքը կոծկելու, ամփոփագրելու և հասցեագրելու իրենց  հիմնավորվածությամբ ուղենշում են նաև երկրային էվոլյուցիայի կանխորոշյալ շղթայի օղակները...   Այսինքն, չափական թվերում առկա է (ինչպես Պ.Պետրոսյանն է մատնանշում) ծածկագրությունը ժամանակի տարրերով ներկայացնելու փաստը, որի մասին, իսկապես, իր անմահ երկում հիշատակել է նաև ս. Գր. Նարեկացին. «ՙԻնչպես մի անեղծ արձանի վրա, ժամանակի տարրն ու տարին կազմող իրարահաջորդ թիվը օրերի»՚:   Ծածկագրության «ՙբանալին»՚, ըստ երևույթին գտնվում է բուրգի բարձրության թվի մեջ, որը կլորացվում է՝ տատանվելով 147-ի և 146-ի միջև:  Ինչպես գիտենք, արևադարձային կոչվող տարին կազմում է՝ 365 օր, 5 ժամ, 48ր. և 46 վրկ. տևողություն, որը Երկրի՝ Արեգակի շուրջը կատարած մեկ լրիվ պտույտի ամփոփ շրջանն է՝ գարնանային գիշերահավասարից մինչև հաջորդ գարնանային գիշերահավասարը:   Ինչպես հայկյան տոմարում, եգիպտացիների տարին ևս 1/4-ով պակաս էր արևադարձային կոչվող տարուց, որի պատճառով չորս տարին մեկ, մեկ օրով հետ էր ընկնում արևադարձային տարուց և տարեսկիզբը

 

 

նկ. 6


 

 

տեղափոխվելով՝ վերադառնում էր իր  դիրքին 1460տ. հետո (տես՝ Կ.Մուսայելյան, ՙ12 ճանապարհորդություն դարերի խորքը՚, 1990):

      Այսինքն՝ 365x4=1460, և, 1460-ամյա այս պարբերաշրջանը եգիպտացիները կոչել են ՙ«Սոտիսի շրջան»՚` ի պատիվ Սիրիուսի, քանի որ եգիպտական տարին սկսվում էր հուլիսի 19-ին, ասել է թե այն օրը, երբ երկնքում հայտնվում էր ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը:

   Ուրեմն, 146-ը բաժանելով չորս մասի, ստացվում է՝ (146:4=36,5) 30՝ միմյանց վրա «դասավորված»ՙ՚, ներառված փոքր բուրգերի մոդելը (նկ. 6), որոնցից յուրաքանչյուրի քառակուսի հիմքի երկարությունը կազմում է 58,5մ, այսինքն, 58,5x4=234մ, որը հենց բուրգի հիմնային կողի երկարությունն է, հետևաբար, ուղղահայաց-եզրային կողի երկարությունը (ըստ մանրակերտի) կազմում է 221մ (55,25x4):

     Բուրգի չափական թվերի գումարային միասնական արժեքը հետևյալն է.

       234x4=936, 221x4=884 և 936+884=1820, կամ, առանց զրոյի՝ 182, որը 364-ի կեսն է, այսինքն կազմում է ուղիղ 26 շաբաթ:  Ուստի, տարին կազմում է 52 շաբաթ՝ 52x7=364, որը համարվում է «Ենովքյան»՚ տարի և արևադարձային տարուց պակասում է մոտ 30 ժամով:  Տասներկու պարբերաշրջանով հաշվելու դեպքում, լուսնային տարին կազմում է՝ 28x12=336:7=48 շաբաթ, իսկ իրականում լուսնային տարվա օրերը կազմում է՝ 28x13=354 օր, այսինքն, 50 շաբաթ և ևս չորս օր:  Մեկ այլ՝ 27 օրով հաշվելու դեպքում (Հայաստանի տարածքից լուսինը իր փուլերով դիտվում է 27 օր), ստացվում է՝ 27x12=324 օր, այսինքն 46 շաբաթ և 2 օր: Արիական տիեզերակարգի ըմբռնումներով լուսինը կերպավորում է հող տարերքը, այսինքն, իր գրավիտացիոն-տրանսֆիզիկական ազդեցություններով ՙ«կառավարում է»՚ երկրային աստրալի ստորին ոլորտները (47 շաբաթ՝ 48-ի և 46-ի միջինը), իսկ 52 շաբաթվա բոլորաշրջանը  Արևի՝ վերին աստրալի վրա ունեցած իր օդ-հուր արարչական ազդեցությունների շրջափուլով:

      Այժմ տեսնենք, թե Քեոփսի բուրգի բարձրության թվերում ինչպես են քողարկված Արարատի` ԱԶԱՏՆ ՄԱՍՍԻ երկու գագաթների թվաչափական (կաբբալային) արժեքները.

146=47+52+47, կամ՝ 146=99+47, որտեղ 99-ը մեծ և փոքր գագաթների կապագրային արժեքն է (առանց զրոների), իսկ 47-ը լուսնային ազդեցության կապագրային թիվը: Այլ խմբավորմամբ՝ 99 x 47 =4653, որտեղ 46-ը փոքր գագաթի, իսկ 53-ը մեծ գագաթի վերոհիշյալ արժեքներն են:

     Քեոփսի բուրգում արարչական թվերի դրսևորվածության հիմնական կռվանը բարձրության թվային արժեքի «ՙտարրալուծումն է»՚ հատակագծի չափական թվերում, քանի որ բուրգի անկյունագծային նիստի գագաթային անկյունը 900-ի դեպքում հիմքի կողմերի երկարությունները կազմում են 208մ ( 4x52), որը 26մ-ով պակաս է բուն 234մ-ից, որի դեպքում անկյունագծային նիստի անկյունը կազմում է 970:  Այսինքն, 900-ի դեպքում 30 փոքր բուրգերից յուրաքանչյուրը կունենա.

4 x36,5=146+4 x52=208 =146+208 =354

թվային արժեք, որը լուսնային տարվա օրերի թիվն է:  Բուրգի հիմնային և անկյունագծային կողերի գումարային արժեքը՝  936+884 =1820:26 =70, որտեղ 0-ն արարչական շրջանակն է, իսկ 7-ը՝ նրանում արարչական տարրերի ներդաշնակ-կատարյալ դրսևորվածությունը:  Վերոնշյալ թվերը առանձին-առանձին բաժանելու դեպքում կլինի.

936:26 =36 և 884:26 =34, ինչպես նաև՝ 936:52 =18 և 884:52 =17:

     Տեղին է կրկին հիշել, որ ջրհեղեղը սկսվեց երկրորդ ամսվա 17-ին, այն է թե, գարնանային գիշերահավասարից (մարտի 21) հետո հաշվելու դեպքում, որպես տարեսկիզբ, մինչև երկրորդ ամսվա 17-ը ընկած ժամանակահատվածը կազմում է 26 օր, այսինքն թե, արարչական շրջանակը բացվում է, խախտվում է չորս տարերքների հավասարակշռությունը՝ «ՙնախագո՚» ջուր տարերքի իշխանությամբ:

 

 նկ. 7


 

     Այս առումով, հետաքրքիր գաղափարանշային պատկեր է առաջանում բուրգի հատակագծային չափումների գծանկարում, (նկ. 7) որում շրջանագծի և քառակուսու հարաբերությունների տրոհումից չի խախտվում արարչական  չորս տարրերի կուռ համակարգը...   Համանման գաղափարագիր պատկերներ կան հայ-արիական ոգով ու իմաստնությամբ արված կարպետների ու գորգերի զարդանախշերում (նկ. 8)

 

 

Նկ. 8 


 

որոնցում հաճախ ենք տեսնում նախագո ջուր տարերքը խորհրդանշող՝ հորիզոնադիր, երկգլուխ վիշապօձերի և սրանց ակտիվությունը ՙ«սանձահարող»՚ և օդ-հուր՝ ոգեղեն-բանականը խորհրդանշող թռչունների՝ դեպի վեր ուղղված-թևատարած համադրություններ:   Բուրգի բարձրության չափը տեղադրելով հատակագծի չորս անկյունների և չորս արարչական  շրջանակների 1/4 սահմանագծային կետերում ու գծերը միացնելով, ստանում ենք ութանկյուն, որը իրենով պարփակում-ամբողջացնում է արարվածքը, որովհետև՝ 1/4 սահմանագիծը վերին աստրալի և մենտալ-բանականի հավասարակշռությունն է, Արարատը, որի վրա նստեց-հաղորդվեց կենաց-Սերմ նավը՝ ջրհեղեղից 150 օր հետո, որպես արարչության սկիզբ ու նորոգում-սրբություն, քանի որ այն տարվա (360) արարչական կեսն է, միայն թե կենդանակերպի 11 նշաններով  (բացառությամբ՝ Կարիճի) և 11 ամիսներով...   Ի դեպ՝ մանրակերտում, ութանկյան յուրաքանչյուր կողը կազմում է 111մ, այսինքն՝  111 x8 =888, որը երկու քառակուսիների խաչաձևման կամ օդ տարերք գաղափարանիշի թիվն է:

     Այսպիսով, 150+72 =222, որը ջրհեղեղից հետո մինչև տասներորդ ամսվա 1-ը եղած օրերի թիվն է, երբ լեռների գլուխները երևացին, և այս թվին գումարելով տարվա ՙ«հավելյալ»՚ 3 օրերի թիվը. 222+3 =225՝ ստանում ենք շրջանագծի և քառակուսու հարաբերության (9:4) թիվը, կամ՝ շրջանագծի 1/4 մասը, որը ինչպես երևում է գաղափարապատկերում (ստվերագծված մասերը), լիովին համապատասխանում է վերը գիտակցված ջուր-օդ՝ աստրալ ստորին սահմանագիծ գագաթին, քանի որ ջրերն այնքան էին պակասել, որ հաղթահարվել էր երկու գագաթների միջև եղած 1240մ տարբերությունը` արդեն երևում էր փոքր գագաթը, ասել է թե՝ աստրալ-արարչական շրջանակը վերադարձել էր իր նախկին դիրքին՝ կենտրոնական «ՙքառակուսին»՚ (30-րդ փոքր բուրգը) չի ողողվում  «ՙջրով՚», որովհետև այն արարչական-կենտրոն գագաթն է՝ օդ-հուր, աստրալ-մենտալ սահմանագիծը՝ Արարատի գագաթները...  Այսով հանդերձ, իրավամբ կարելի է ասել, որ ութանկյունը արական նախասկզբի ոգեղեն-բանական խորհրդանիշն է, Ադամի և Նոյի տիեզերանշանը, չորս տարրերի աստրալ-արարչության և մենտալ-գիտակցական արարչության հավասարակշռությունը:

     Արժե հիշատակել, որ բուրգում թագավորական սենյակի չափերը համամասնաբար  հարիրվում են մեր կողմից դիտարկվող թվերի հետ. սենյակը ունի 10,5մ երկարություն, 5,2մ լայնություն և 5,8մ բարձրություն, և բուրգի հիմքից հաշված տեղադրված է 45մ բարձրության վրա:   Ուշագրավ է, որ այս սենյակը 26˚ թեքությամբ միանում է Մեծ սրահին, որը ձգվում է 46մ երկարությամբ, լայնությունը՝ 2,1մ, բարձրությունը՝ 8,5մ հարաբերությամբ:

       Փոքր ինչ դադար առնենք, և փորձենք պարզաբանել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում բուրգ երկրաչափական մարմինը, և այսպիսի տիեզերական մոդելը ի՞նչ է  ցուցանում, ի՞նչ է ուղերձում, կամ ի՞նչ է ուսուցանում մարդկությանը:    Չէ՞ որայդ ՙ«լուռ»՚ քարե ուղերձ-ծածկագրությունը հղում է մարդկությանը. «Ծանիր, ուղղվիր և բարձրացիր...՚ »ՙ:   Առ այսօր եղած բոլոր հետազոտությունները բուրգերի վերաբերյալ կորցնում են իրենց տրամաբանական ուղղվածությունը, քանզի հաշվի չի առնվում այն կարևոր հանգամանքը, որ այդ ուղերձ-ծածկագրությունը Գիտելիք է՝ գրված Արարչի լեզվով, և այդ «ՙլեզուն»՚  իր մեջ համախմբում է գիտականը, կրոնականը, մետաֆիզիկականը, տրանսֆիզիկականը, աստղաբաշխականը, մի խոսքով այն ամենը, որով որ ընդգրկվում են արարչության բաղադրատարրերը...   Եվ իզուր չէ, որ ահազանգում է Աստվածաշունչը. «ՙԿառուցի՛ր տիեզերակարգի օրենքներով, որպեսզի քո շինությունը արժանանա Արարիչ Աստծո օրհնությանն ու քո շինությունը, քո Տունը դառնա Աստծո կնիքով ու զորությամբ սրբագործված տաճար...՚»:

     Ամենից  առաջ հարկ է ասել, որ բուրգ երկրաչափական մարմինը կերպավորում է Երկիրն ու Մարդուն, սրանց Մարմինը, սրանց Հոգին, սրանցում և սրանցով արտահայտված տիեզերակարգը, արարչական բոլոր համամասնությունները, և այսով հանդերձ, Մարդու ուղղվածությունը՝ մուտք դեպի Բանական Տիեզերք... Այսպիսի ըմբռնումների հիմքը արարչական չորս էության տարրերի՝ Հուր-Օդ-Ջուր-Հող ֆիզիկական Մարմինն է բուրգի տեսքով, և նրանում՝ աստրալ, մենտալ, եթերային և ՙ«ես՚»- անհատական էություն՝ տրանսֆիզիկական մարմինների կերպավորումը, որոնք գագաթում միանում են... անքակտելի, հավերժական մոնադային:  Տիեզերական այսպիսի մոդելում բուրգ երկրաչափական մարմինը լիովին համապատասխանում է Կենաց Ծառ կամ չարի ու բարու իմացության ծառ այլաբանություններին, քանզի նման կերպավորման միջոցով հստակորեն ցուցանվում է Մարդու լինելության տիեզերական բանաձևը՝  ոգի-միտք-մղում-գործողություն:

      Մյուս կողմից, բուրգ երկրաչափական մարմինը կերպավորում է աստրալ-քառաչափ տարածությունը, աստրալ-մենտալ հարաբերակցության հավասարակշռությունը, համատիեզերական Միասնական Էներգիայի կենտրոնացված ներդաշնակությունը:  Եվ նման պարագայում տրամաբանորեն հասկանալի է, որ ներկայացվող ծածկագրություն-ուղերձը արտահայտված է չափերով, հաշվարկներով ու ժամանակի տարրերով, որոնք էլ հենց հանդիսանում են ուղերձ-ծածկագրությունը վերծանելու հիմնական բանալիները:

        Ըստ ամերիկացի պայծառատես Է. Քեյսիի, բուրգերում ծածկագրված է ՙ«աշխարհի քարտեզը՚» ներառյալ... 1998 թվականը:  Արտաքուստ պարզ ու հասկանալի թվացող այս թիվը (1+9+9+8 =27), կրկին պահանջում է անդրադառնալ ջրհեղեղի պատմությանը և տեսնել, թե ի՞նչ է ուղենշում նրա ավարտման 375-րդ օրը՝  երկրորդ ամսվա 27-ը: Ուրեմն, գարնանային գիշերահավասարից (մարտի 21) մինչև հաջորդ գարնանային գիշերահավասարը կազմում է մեկ ամբողջական տարի և սրան գումարած 26 օր (երկրորդ ամսվա 17-ը), որպես ջրհեղեղի սկիզբ, և ապա ավարտը՝ մարտի 21+36օր =(26+10օր) =57, որտեղ 5-ը Երկրի կամ Մարդու թիվն է, 7-ը՝ արարչական ներդաշնակության թիվը:   Ուստի, երկրորդ ամսվա 27-ը՝ 27 =21( =777)+6 = մարդու արարում՝ խորհրդանշում է Աստվածային արարչության կնիքը, խորհուրդն ու ուղերձը պահպանող Մարդու Ընտանիքի մուտքը սրբագործված (նորոգված) Երկիր... Այս առումով, 375 =3+7+5 =15 =1+5 =6՝ կրկին ցուցանում է նորոգված, արդարված մարդու թիվը:

 

նկ. 9  


 

 

      Ինչպես ցույց է տրված բուրգի սխեմատիկ գծապատկերում (նկ. 9) կողային-կենտրոնական (բուրգը կիսող) նիստը բաժանելով կենդանակերպի (աղթարքի) ազդեցության 30˚-երով, հատման կետից մինչև հիմքը եղած բարձրությունը 30˚-ի դեպքում կազմում է՝ 46մ, իսկ 60˚-ի դեպքում՝ 85մ:

      Այսինքն, մի դեպքում բուրգի 1/4-րդ մասից ավել է 9,5մ և  մյուս դեպքում բուրգի բարձրության կենտրոնական մասից ավել է 12մ՝ 9,5+12=21,5, որը ճշգրտորեն համընկնում է թագավորական սենյակի չափերի ընդհանուր գումարին. 10,5+5,2+5,8=21,5:

     Պյութագորականների համար պենտագրաման (հնգանկյունը) համարվել է սրբազան նշան, որովհետև նրանում մաթեմատիկական չափերը համապատասխանում են phi-ի հարաբերություններին, որը խորհրդանշաբար՝  ՙ«ոսկե հատույթ»՚  անվանումն է կրում (phi=1:1,61803398):  Չափային այս համամասնությունը, որը տվյալ շինությանը գեղեցկություն և ներդաշնակություն է հաղորդում, արտահայտված է, մեր կողմից դիտարկվող բուրգի երկրաչափական մոդելում: Կողային հենքով բուրգը «ՙկիսող»՚ Ա-Ե-Թ նիստում ներառվող Գ-Է-Ի-Լ ուղղանկյունը ճշգրտորեն կազմում է phi հարաբերությունը՝ անկյունների 32˚ և 58˚ հարաբերություններով, որոնց տարբերության թիվը՝ 58-32=26, պարզապես հուշում է «ՙոսկե հատույթի»՚ ճշգրտությունը...

       Ուշագրավ է նաև, որ Ժ կետից 60˚-ի դեպքում բուրգի կողային նիստը հատող կետից Լ կետը եղող անկյունագիծը, որը ճշտորեն հատում է թագավորի սենյակի՝ բուրգի հիմքից մինչև հատակի հարթությունը (45մ), կազմում է 39˚, այսինքն՝ 85-46=39 (30˚ և 60˚-երի դեպքում), իսկ phi-ի անկյունագծային հարաբերություններում կազմում է՝ 32˚+7˚, կամ՝ 39˚+19˚=58˚, որտեղ 19˚-ը կամ՝ 19,5˚-ը համարվում է «ՙխորանարդային»՚ t հաստատուն արժեք, (19,5˚x2=39˚):  Ուրեմն, էլ ի՞նչ տարակույս եգիպտական պապիրուսներում գտնված հետևյալ տողերի հանդեպ. ՙ«Մենք նրա (Փարավոնի) համար սանդուղք ենք կառուցում, որ կարողանա Երկինք բարձրանալ»՚:

Հայերեն տառերի արժեքներով՝

      բուրգ=2+7000+5000+3=12005=1+2+0+0+5=8, որը Ադամ և Արարատ անունների (ինչպես նաև Արարատի բարձրության) կապագրային արժեքն է, որպես հավերժական Մարդու գաղափարանշան...  Ուստի, պատահական չէ, որ բուրգերի անդորրը «հսկում է»ՙ՚ չորս տարր-էությունները կերպավորող Սֆինքսը, որը հուշում է Մարդու՝ դեպի տրանսֆիզիկական բարձունքներ տանող (ցուցանող) ՙ«սանդուղքը»՚...   Ի դեպ, այս բառի թվային արժեքը նույնական է ՙ«տիեզերք»՚ բառի հայատառ արժեքավորմանը: Բառը նաև իր արմատում հուշում է. սանդ՝ քարե գուռ կամ կնքավազան, որի վրա իջնում է Աստծո օրհնությունն  ու մաքրագործող-պաշտպանիչ էներգիան, ինչպես նաև՝ ս-անդ-անդաստան՝ տրանսֆիզիկական ոլորտ, հոգևոր կեցություն, և ուղք՝ ուղիներ, աստիճաններ...*

 

  * Հինգ կրոնական տրանսմիֆերը, ըստ Դ.Անդրեեվի, պատկերանում են հսկայական բուրգերի տեսքով, որոնք բարձրագույն տրանսֆիզիկական Աստրալը եզրափակելով՝ այս կերպ ամփոփագրում-իմաստավորում են երկրային բրամֆատուրայի միջև եղող ոլորտները՝ բարձրանալու համար յոթ ոլորտներ ընդգրկող Մարդկության Սինկլիտը...

 

      Այժմ տեսնենք, թե ինչպե՞ս է բուրգի չափական թվերում ծածկագրված 1998 թվականը:    Նախ պիտի հիշեցնել, որ բուրգի անկյունագծային նիստերի կազմած անկյունները՝  գագաթայինը 97˚ և հիմնայինը 42˚, և սրանց տարբերությունը՝ 97-42=55՝ վճռում է աստղագուշական հաշվարկներով վերոնշյալ թիվը վերծանելու ելքը: Եվ այսպես, 72 տ. Արևը անցնում է մեկ աստիճան և 30˚-ի դեպքում՝ 72x30˚=2160, կազմում է մի կենդանակերպի զբաղեցրած տիրույթը, ուստի՝ 27,75˚x72=1998(00), այսինքն, 1998 տարվա ընթացքում Արևը անցնում է 27,75˚ աստիճան:   Քանի որ 30˚-ից պակասում է ուղիղ 2,25˚ աստիճան, ապա վստահորեն կարելի է ասել, որ 1998 թ. ներկայացնում է դեպի հաջորդ դարաշրջանը տանող նախադուռը*,

 

  * Այսինքն` հաջորդ կենդանակերպի մեկ ամփոփ աստղային դարաշրջան մտնելու համար «պակասում է»ՙ՚ 162 տարի` 72 x2,25=162, և` 1998+162=2160, այսինքն` Ջրհոսի Դարաշրջանն իրավամբ սկսվելու է 2160 թվականին

 

որը աստղագուշական հաշվարկներով քրմերը մատնանշել են որպես օդ-հուր՝ ոգեղեն-բանական (մենտալ) ժամանակաշրջանի մեկնակետ, մանավանդ, պարզվում է, որ Մարդու Ընտանիքի` Երկրի հետ հաղորդակցվելու օրը (տարին) և 1998թ.-ն իրավամբ գտնվել են Ցուլ կենդանակերպի հովանավորության տակ:  Ինչպես արդեն քանիցս նշվեց, յոթներորդ ամսվա 17-ին Նոյի տապանը նստեց Արարատի գագաթին. Արևը 17˚-ի դեպքում անցնում է՝ 72x17˚=1224+16=1240, որը ինչպես գիտենք, երկու գագաթների տարբերության թիվն է:   Այսինքն, վերոնշյալ պահից սկսած, Արարատը երևան էր հանել իր շքեղ գագաթները, որպես ջրերից հառնող Լոտոս՝ արարչական-անմահական «ծաղիկ»ՙ՚...    Քեոփսի բուրգի կապագրային արժեքներով՝ 36(=936:26)x34(=884:26)=1224+16=1240, և սրան գումարելով բուրգի բարձրության արևադարձային պարբերաշրջանը խորհրդանշող թվի շաբաթներով արտահայտված կապագրային արժեքը՝ 52x4=208, այսինքն, 1240+208=1448, որը 24˚-ում Արևի անցած ժամանակահատվածն է (24˚x72=1448) և՝ 1448:4=362՝ երեք օրով պակաս տարվա օրերի թվից, ուստի, 3x4=12 և՝ 1448+12=1460՝ արևադարձային տարվա ամփոփ ժամանակահատված: Եվ այսպես.

1448+550=1998, որտեղ 550-ը կամ (55x10)-ը բուրգի անկյունագծային նիստերի անկյունային հարաբերությունների տարբերության թիվն է...   Երեք կենդանակերպերի ընդհանուր ժամանակահատվածը Արևի՝ 90˚ անցնելու դեպքում կազմում է՝ 90˚x72=6480 (=3x2160), իսկ 97˚-ի դեպքում՝ 97˚x72=6984-6480=504, և՝ 550-504=46, որը Փոքր Մասիսի կապագրային թվի արժեքն է...   Բուրգի բարձրության թվային արժեքը բազմապատկելով 26-ով՝ 146x26=3796, որը իր մեջ ներառում է Նոստրադամուսի արած բոլոր կանխագուշակությունները՝ մինչև 3797 թիվը...

       Ինչպես երևում է բուրգի սխեմատիկ պատկերում՝ երեք կենդանակերպերի զբաղեցրած տիրույթը վերջանում է բուրգի գագաթի վրա, և սա խորհրդանշում է նոր էոնի անցման մեկնակետ, քանի որ այն կազմում է աղթարքի շրջանագծի 1/4-րդ մասը (9:4):   Այսինքն, ընդգրկում է ՙ«հող-ջուր-օդ»՚ մասը՝  սկսելու համար մենտալ-ոգեղեն՝ բարձր Գոյա-գիտակցական փուլը. 6480-3796=2694, որն էլ կարելի է համարել բուրգի «կառուցման թվականը մ.թ.ա. »ՙ՚:   Այն է թե՝ մինչև 1998 թ. եղած ժամանակահատվածը կազմում է մոտ 47 դար՝ 2694+1998=4692:

     Բուրգ երկրաչափական մոդելի վերը նշված (30 փոքր բուրգերով) տրոհումից ստացված թվերը միմյանց հետ գումարելուց ստացվում է՝ 16+7+9+5+4+3+1= 45, և՝ 45x5=225x4=900(0), քանզի ջրհեղեղի օրերը կազմում են՝ 375x24=9000 ժամ=300x30, որտեղ 300-ը եբրայերեն տառերի արժեքներով նշանակում է հուր՝=chin=ch=300: Սա նշանակում է, որ արարչական շրջանակը լիակատար է և ջուր տարերքը ետ մղվելով (հնազանդվելով), իր տեղը զիջել է հուր տարերքին. 375x4=1500-40=M=Mem=ջուր=1460=արևադարձային տարի:  Այսինքն, ըստ մաթեմատիկական սանդղակի՝

                                                   01234=10+(5՝ միջասահման)+30=6789=45, և՝ 10x30=300x5=1500:  Ինչպես վկայում է Աստվածաշունչը, Նոյի՝ 601-րդ տարվա առաջին օրը ջրերը երկրի վրա ցամաքեցին, որը կազմում է 339 օր + 26 = 365 (+10):

       Կապագրելով 375-ը, ստացվում է. 375=3+7=10+5=1+0+5=6, այսինքն՝ տրոհումից ստացվեց 10, 5, և 6 թվերը, որոնցով կազմվում է եբրայերեն Եհովա անունը:   Ուստի՝ 10+5+6=21=777, և Ազգ=1+6+3=10, այն է թե՝ 777 կոդավորումը բացահայտում է Աստվածային արարչությունը իր բոլոր եզրերով ու շրջանակներով այն ազգի (կամ ազգերիմիջոցով, ում որ Բարձրյալի կամքով տրված է Երկրի վրա իրականացնելիք տիեզերական Կարման:   Այս առումով, լուսնային տարվա օրացույցով հաշվելու դեպքում՝ 354x30=10620-1056 =9564...*

 

* Ըստ Շամբալայի Մեծագույն Ուսուցիչների, սա Ատլանտիդայի վերջին բեկորի՝ Պոսեյդոնիսի կործանման թվականն է մ.թ.ա....

 

       Զրադաշտական տիեզերաբանության մեջ ասվում է, որ հավերժության մեջ գտնվող (Զերվանա Ակարանա՝ ՙ«Անվերջ ժամանակ»՚) Ահուրա Մազդան (ԱՐԱՄԱԶԴ) ստեղծում է նյութական Տիեզերքը՝ փակ ժամանակի մեջ (Զերվանա Կարանա) և նրանում բանտարկելով Չար ոգի Անգրա-Մանյուին (Ահրիման), Չարի ժամանակը սահմանափակվում է 9000 տիեզերական տարով:   Հնագույն դիցաբանական պատկերացումներում ջրերի (որպես Տիեզերքի նշան) անհատակ քաոսում ապրող վիշապները խորհրդանշում են արարչության «հող-ջուր» միջասահմանը, և ինչպես հայկական ժայռապատկերներում է դա ցուցանված, ներկայացնում է մարդու կամ մարդկության ՙ«հակակշիռը՚» օդ-հուր միջասահմանում...

    Ուստի՝ 777= Աստվածային Կամքի դրսևորում արարվածքում՝ Էլոհիմների միջոցով և մարդկության միջոցով՝ աստրալ-արարչության դրսևորում-մաքրագործությունԱյսինքն, Ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ ընդգրկող Փակ ժամանակում 22-րդ արկան այն ՙ«դատարկ»՚ խաղաքարտն է, որի վրա Բարձրյալի կամքով գրվում են ապագան կանխորոշող նշանները:   Ջրհեղեղի պատմության մեջ մատնանշվող թվերը, թաքնատեսական ըմբռնումներով, ներկայացնում են մարդկության «ՙֆիզիկական»՚ փորձությունը՝ արարչական ստորին (հող-ջուր) կիսաշրջանում և  մաջասահամանում աստրալ-հոգեբանական փորձությունը, որը պիտի իր մեջ ամփոփի խարխլում-հավասարակշռություն-վերծանունդ շղթայի օղակները: Արարչական առանցքի (միջասահմանի) կամ տիեզերական առանցքի հավասարակշռության գաղափարը խորհրդանշական  լեզվով ներկայացված է Հին ու Նոր Կտակարաններում, և պատահական չէ, որ Աստծո Խոսքը մարդկանց հղելու համար կոչված մարգարեներին հայտնությունը տրվում էր գետերի եզերքներին, կամ լեռների վրա, ինչպես  ասենք Մովսեսին՝ Քորեբ (=9+6+5+5+2=27) և Սինա(յ) լեռների վրա, կամ թեկուզ՝ արիների առաջնորդ (Ա)րամը, որը Յիմավատ (=3+2+2+1+3+1+4=16) լեռան կատարին Էլոհիմի ցուցումներով ստեղծում է կենդանշանների  աստղային աղթարքը...և այլն, և այլն:

      Գետեզերքն էր, որ Զրադաշտին հայտնվում են յոթ շողարձակ արարածները, որոնց մեջ էր նաև Ահուրա-Մազդան...   Եզեկիելին հայտնություն է տրվում Քոբար գետի մոտ, ինչպես և Դանիելին՝ Տիգրիսի ափին, որի մասին վկայում է. «Ես, Դանիելս՝ տեսա, թե ուրիշ երկու մարդիկ կանգնել էին մեկը գետի մի եզերքին ու մյուսը՝ գետի մյուս եզերքին:   Մեկը ասաց այն կտավ հագած մարդուն, որ գետի վրա կանգնած էր. ՙ«Այս սքանչելի բաների վերջը ե՞րբ պիտի լինի»:   Եվ լսեցի, որ այն կտավ հագած մարդը, որ գետի ջրերի  վրա կանգնած էր, իր ձեռքերը երկինք պարզելով՝ հավիտյան Կենդանի եղողի վրա երդում արավ, որ ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ պիտի լինեն, և երբ սուրբ ժողովրդի զորությունը բոլորովին ցրվի, այս բոլորը պիտի կատարվեն»՚: (Դանիել 11,12):     Գետն ակնհայտորեն խորհրդանշում է համատիեզերական Կյանքի Գետը...

       Հասկանալի է, որ Աստվածային կամքի և իմաստության բանբերների՝ էլոհիմների միջոցով մարգարեներին տրվող ինֆորմացիաները երկու բնույթի  էին, և համապատասխանաբար համընկնում էին աստրալի վերին (օդ-հուր) և ստորին (ջուր-օդ) միջասահամանների հետ:  Ինչպես որ արդեն նշվեց, բուրգի անկյունագծային նիստի 90˚-ի դեպքում 30 փոքր բուրգերից յուրաքանչյուրի թվային արժեքը կազմում է՝

                   52x4= 208, 36,5x4=146 և 208+146=354, որը լուսնային տարվա օրերի թիվն է և հայերեն տառերի արժեքներով համընկնում է գետ բառի թվային արժեքի հետ. գետ=3+5+4 (000)=12, այսինքն, որպես արարչական կենտրոն-միջասահմանգետը խորհրդանշում է անցյալը, ներկան և ապագան, կամ ժամանակ ամփոփ շրջանակի միջասահմանը...   Նոյյան ջրհեղեղի ամբողջ ժամանակահատվածը, ուրեմն, խորհրդանշորեն բաժանվում է երեք մասի՝ գարնանային գիշերահավասարից (մարտի 21) հաշված. 40 օր=Mem=ջուր+110=150=մեկ կիսաշրջան +72+3= աստրալ միջասահման=225+150= մեկ կիսաշրջան=375օր (150+75+150):  Երբ ջրերը այնքան են պակասում, որ բացվում են Արարատի գագաթաները, այսինքն՝ աստրալ միջասահմանը, Նոյը նախ այն փորձարկում է թռչուններով.

225+40=աստրալ նախամուտք օղակ= 265+(4x7=)28(=7+21), երբ սկզբում Նոյը արձակեց ագռավին, որը լինելով օդ-հուր տարերքի խորհրդանիշ՝ այլևս տապան չվերադարձավ, այլև՝ չկարգավորված պտույտներ էր կատարում աստրալ շրջանակում մինչև ջրերի ցամաքելը և ապա յոթ օր հետո արձակում է աղավնուն, որը երեք անգամ փորձարկելուց հետո  վերադառնում է` ազդարարելով Մարդու Ընտանիքին, որ երկրային աստրալ շրջանակը կարգավորված ու մաքրագործված է (40+7+21+4=72օր), և՝ 265+32=297+42=339 (=սահմանագիծ՝ 40=ջուր+300=հուր)+36=375:

 

 

 

նկ.10  


 

    Բուրգի անկյունաչափական թվերը Արևի, մեկ աստիճանում անցած 72տ. թվով արտահայտելու դեպքում, դրանք կազմում են. (նկ. 10)

Գագաթնայինը՝ 97x72=6984,  հիմնայինը՝ 42x72=3024, ուստի սրանց արտադրյալ թվերը՝ 4x72=4608, 58x72=4176, գագաթնայինը՝ 6984-4608=2376, հիմնայինը՝ 4176-3024=1152, և՝  2376-1152=1224, որը կազմում է Արևի անցած ճանապարհը 17˚-ում (17˚x72=1224), ուստի՝ 2376:24=99օր, 1152:24=48օր և՝ 99+48=147օր, այսինքն, 3 օրով պակաս 150 օրվա թվից, երբ Նոյյան տապանը նստեց Արարատի գագաթին, ուստի 147 օրվա ժամերի թիվը՝ 147x24=3528 (=2376+1152), և սրան գումարած երեք օրվա ժամերի թիվը՝ 3528+72=3600:  Կապագրային եղանակով` 1224=12+24=36=12 եռանկյունի, որոնցից կազմվում է Արարատի երկբևեռ գագաթները (նկ. 11):

 

նկ.11  


 

        Ստացվում է երեք շերտով միմյանց ագուցված եռանկյունիների աստրալ «ՙկլիշե»՚, քանզի Արարատը «ծածկվեց՚»ՙ ջուր տարերքով, որպես  ապագա քրիստոնեության մկրտության նախանշան, և այսպիսի յուրօրինակ ՙ«օծումը»՚  խորհրդանշում է մոլորակային Լոգոսի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկության՝ միասնական Ընտանիք կազմելու ի վերուստ նախասահմանված աստրալ մաքրագործության ու հավասարակշռության գաղափարը, քանզի, ինչպես արդեն ասվել է՝ փոքր գագաթը համապատասխանում է ջուր-օդ միջասահմանին, և մեծ գագաթը՝ օդ-հուր միջասահմանին:

     Այժմ արժե հիշատակել հետևյալը . 1993թ. աստղագետներ Քերոլայն և Յուջին Շումեյկերների, ինչպես նաև՝ Դավիդ Լեվիի կողմից հայտնաբերվել է մի գիսաստղորն իրենց հաշվարկներով՝ 19տ. շարունակ դարձել էր Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակ  Յուպիտերի արբանյակը:   Հիշյալ թվականի հուլիսի 7-ին գիսաստղը այնքան է մոտեցել Յուպիտերին, որ ձգողական-մակընթացական ուժերը վերջինիս 21 մասի են բաժանել և մասնատված գիսաստղը նմանվել է 21 ՙ«մարգարտահատիկներով»՚  հաշվիչի, որոնք 1994 թվականի հուլիսի 16-ից մինչև 22-ը հերթով ընկել են Յուպիտերի  վրա՝ օրը երեք բեկոր, իսկ հուլիսի 10-ին մեկ բեկոր արդեն ընկել էր Յուպիտերի արբանյակ Ամալֆեայի վրա, որն էլ (3x7=21) համապատասխանում է Ավեստայի 22-րդ Սրբազան Նասքայի և Տարոյի 22-րդ խաղաքարտին:   Ամալֆեան (հայերենում՝ Ամալթեա), հունական դիցաբանության մեջ հիշատակվող այն այծն է, որի եղջյուրի միջից հավերժահարս Անդրաստեան կերակրում էր փոքրիկ Զևսին:   Ավեստայական աստղագուշակության (ինչպես նաև՝ հայ-արիական) ավանդույթի համաձայն, Յուպիտերը համարվում է Ահուրա-Մազդայի (Արամազդի) մոլորակը, ուստիև՝ Զևսն էլ համապատասխանում կամ նույնացվում է վերջինիս հետ:   Ըստ ավեստայական առասպելի, երբ լրանա Չարի հետ պայքարի համար նախատեսված 9000 տիեզերական տարին, նյութական Տիեզերքը կմաքրվի տիեզերական կրակների մեջ և Փակ ժամանակից Հավերժություն՝ Զերվանա Կարանայից Զերվանա Ակարանայի կանցնի:  Այսպիսով, Չարի ոգի Անգրա-Մանյուն ու նրա դիվային արբանյակները կոչնչացվեն, որը կբերի Ֆրաշեգիրդին՝ Աշխարհի վերջին:   Առասպելում ասվում է նաև, որ Չար ոգուն բանտարկելուց առաջ Ահուրա-Մազդան Ախունվար Մեծ աղոթքն է կարդացել, որը իր բնագիր տեքստում շարադրված է յոթ տողում և կազմված է 21 բառից:  Աղոթքի ընդհանուր իմաստը հետևյալն է. քանի որ աշխարհի ընտրյալն է, ապա հենց ճշմարտությունից ելնող դատողությունները թող աշխարհում բարի մտադրությունն արարքների փոխարկեն, այնպես, ինչպես և Ահուրա-Մազդայի, որը նշանակված է մարդկանց վրա հովիվ:

         Ըստ հանրահայտ աստղագուշակ Պավել Գլոբայի և մեր համոզման, աղոթքում թաքնված (կամ չհիշատակված) 22-րդ բառը համապատասխանում է տարոյի 22-րդ դատարկ խաղաքարտին, և Ամալֆեայի վրա ընկած 22-րդ բեկորը, իրավամբ, համընկնում է օ-ական արկանի հետ:  Այս փաստը միստերիալ նշանակություն է ստանում նաև այն բանի շնորհիվ, որ ՙ«զրոյական՚» բեկորը ընկել է հատկապես Ամալֆեա կոչվող արբանյակի վրա, քանզի, 3797 թվականը համընկնում է Այծեղջյուրի տարվան...    Հայկական ժայռապատկերներում շատ հաճախակի հանդիպող այս կենդանու պատկերը զուգակցվում է լեռան և կայծակի գաղափարի հետ, որպես տիեզերական հաղորդակցության խորհրդանիշ, քանի որ բեզոարյան այծը, իսկապես, իր վեհաշուք ու հպարտ կեցվածքով կարծես թե կերպավորում է լեռների աներևույթ ուժն ու տիեզերական ոգու ներդաշնակությունը...    Կենդանակերպերի աղթարքում Այծեղջյուրը համապատասխանում է հող տարերքին, և տվյալ պարագայում այն կարելի է համարել տիեզերական մատերիայի վերափոխման կամ տրանսֆորմացիայի խորհրդանիշ՝ Աստվածային արարչության տիեզերական մաքրագործություն:    Հայերեն տառարժեքներով այս անվան թվային արժեքը կազմում է.

Ամալֆեա=1+2(00)+1+3(0)+3(00)+5+1=16=չորս եռանկյունի և մեկ քառակուսի=բուրգ: Ամ=մա(տերիա)՝ իգական, հող տարերքի խորհրդանիշ, ալֆ=ալ(ե)ֆ=ալֆա. ՙ«Ես եմ Ալֆան և Օմեան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը»՚ (ս.Հ.Հայտնության, Ի.Բ), Ե(Է)ա=աստվածություն: Իսկ այսպես՝

Այծեղջյուր=1+3(00)+5(0)+5+9(0)+9(00)+3(00)+7(000)+5(000)=47=հող տարերք=Երկիր=Հիսուսի ծնունդը եղավ ՙտեբեթ՚ ամսի 21-ին, որ համապատասխանում է հունվարի 6-ին, այն է թե, այն ամսում, որը գտնվում էր Այծեղջյուր կենդանակերպի հովանավորության տակ:   ՙ«Ընտրյալի»՚ ծնունդը եղավ մի քարայրում, որը լեռնային կենդանիների համար որպես գոմ էր ծառայում, և Նրան առաջինը երկրպագելու եկան հովիվները, որոնք թվով տասնհինգն էին (01234-5=10+5):  Քարայր բառի թվային արժեքը կազմում է. Քարայր= 9+1+5+1+3+5=24=2+4=6, այսինքն, միստերիալ-իմաստաբանական առումով, բառը կարելի է վերծանել այսպես.

 

Քարայր= Ք-Քրիստոս, ար=արարիչ, այր=այրում, կրակ, հուր, ուստի՝ Քարայր= Քրիստոս արարչի հրե կացարան:

      1994-ը Այծեղջուրի տարին էր, և Յուպիտերի վրա թափված 21 բեկորները ոչ միայն խորդանշաբար ցուցանում են մարդկության Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով իրականացվելիք Երկիր մոլորակի տիեզերական Կարման, այլև՝ տիեզերական Հրե մաքրագործությունը կամ տրանսֆորմացիան:   Յուպիտերի արբանյակ Ամալֆեայի վրա ընկած առաջին բեկորը մատնանշում է Հայր Աստծո տիեզերական Կամքը՝ հուլիսի 10=10=Սկիզբ-Ավարտ՝ Հավերժության Շրջանակ, 5 օր հետո՝ 5=միջասահման (=Երկիր), հուլիսի 16-22-ը յոթ օրում օրը երեք բեկոր, որ կազմում է. 3x7=21 (=777), որը խորհրդանշում է երկրային մարդկության Հրե մաքրագործությունը...

       Ինչպես արդեն պարզվեց, բուրգ՝ ուղերձ-ծածկագրությունը իր թվաչափական կառույցներում ներառում է «ՙժամանակի տարրն ու տարին կազմող՚» թվերի մի ամբողջական համակարգ, որն սկսվում է բուրգի «կառուցման թվականով» և ընդգրկում աստղագուշական մի ամբողջ ժամանակահատված:                 

                                                          

                                                            

 նկ. 12 


 

       Սակայն, ակներևաբար, սոսկ մարդկության «ՙպատմությունը»՚  ծածկագրելու համար չէ, որ նախատեսվել է նման քարե հսկաների շինարարությունը, քանզի ինչպես տեսանք, բուրգ երկրաչափական մոդելի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ սրանցով ցուցանվում է տիեզերական Առանցքի կամ արարչական Կիզակետի գաղափարը...   Այնպես, որ, նեղ իմաստով՝ բուրգը Մարդու, իսկ լայն իմաստով՝ Տիեզերքի խորհրդանիշն է:   Այս առումով, Աստրաֆայր անվան թվային արժեքավորումից՝ 12-1-12, կազմվում է յուրաքանչյուր կողմում չորս եռանկյունի, որոնք կենտրոնում  ՙ«նժարվում  են»՚, առաջացնելով արարչական առանցքի և հավերժության գաղափարանշանը, (նկ. 12) որում, սակայն, ի տարբերություն լինգամի սկզբունքի, հակադիր բևեռները ոչ թե տարուղղված են, այլև՝ այդ ՙ«բևեռների»՚ մի կետում միաձուլվելուց է (կիզակետվելուց), որ առաջանում է արարչական առանցքից սկզբնավորվող ու դեպի անսահմանություն տարածվող «ՙհյուսքերը»՚... Թաքնիմացական հասկացություններով, այսպիսի սխեմատիկ մոդելը ցուցանում է տիեզերական գոյացությունների երկշերտայնությունը՝ մատերիա-մետամատերիա փոխհարաբերակցությամբ, որը աստրալ-մենտալ երկբևեռ համակարգի «ՙշփումային»՚ միջասահմանում հանգեցնում է Լույսի և Խավարի ուժերի առճակատման և վերջնական Պայքարի անխուսափելիությանը:   Իրականում, աստրալ-մենտալ՝ դրական և բացասական էներգիաների մասին է խոսքը, որոնք տիեզերական տարբեր մակարդակներում փոխներգործում են մեկը մյուսի վրա և պայմանավորում արարչության կերպն ու լինելությունը, էվոլյուցիան կամ ինվոլյուցիան:

    Հայերեն տառարժեքներով 313 (12-1-12) թիվը կարելի է վերծանել այսպես` 300=Յ=Յավիտենական, 10=1= Աստծո, 3=Գ=Գոյ, և՝ 313x5=1565 (կամ՝ 313:2=156,5), որը հայերեն տառարժեքներով Արարատ անվան գումարային Արժեքն է՝ 1+5+6+5=17=1+7=8, և իհարկե, բարձրության կապագրային թիվը:  Այս կերպ՝ բացահայտվում է Գալակտիկայի կենտրոն Աստրաֆայրի և Արարատ սրբազան լեռան միջև գործող տրանսֆիզիկական-միստերիալ կապը...

 

ՄԱՍ  ԴԱՄՓՈՓԱԳՐՈՒՄ

 

        Աստվածաշնչյան  ջրհեղեղի պատմության առանցքային  վերլուծություններից մինչև եգիպտական ամենամեծ՝ Քեոփսի բուրգի չափական թվերով ուղերձ-ծածկագրության վերծանմանն ուղղված հետազոտությունները նպատակ էին հետապնդում դիտարկվող կրոնա-գիտական գաղափարներն ու կանխադրույթները  հիմնավորել երկրային որոշ արարվածքների և Աստվածաշնչյան կանոնիկ և ՙ «պարականոն»՚  համարվող վկայությունների թվաիմացական օրինաչափություններով: ՙ   «Ամբողջ փիլիսոփայությունը գծագրվում է այն վիթխարի Գրքում, որը մշտապես բաց է մեր հայացքի առջև. ես խոսում եմ տիեզերքի մասին: Բայց որպեսզի այն հասկանանք, սկզբում հարկավոր է սովորել նրա լեզուն ու գրերը: Այն գրված է մաթեմատիկայի լեզվով, իսկ նրա գրերն են՝ եռանկյունիները, շրջանակները և երկրաչափական մյուս  պատկերները, որոնց հետ առանց ծանոթանալու, անհնարին է որևէ բառ հասկանալ, առանց դրանց կարելի է միայն մութ լաբիրինթոսում աննպատակ թափառել՚», - իրավացիորեն նկատել է Լեոնարդո դա Վինչին:

     Աստվածաշնչյան, ինչպես նաև այլ կրոնական ուսմունքներում քողարկված թաքնատեսական գիտելիքները լիակատար կդառնան կամ կբացահայտվեն իրենց համար սահմանված ժամանակում, ինչպես որ դրա մասին հստակորեն ակնարկվում է Դանիել մարգարեի գրքում, թե վերջին ժամանակներում ՙ«Շատերը ուշադրությամբ պիտի կարդան ու գիտությունը պիտի շատանա»՚:   Այսինքն, կանխապես ենթադրելի է, որ երկրային մարդկության էվոլյուցիայի բոլոր ենթափուլ ժամանակաշրջանները ունեցել են իրենց վախճանաբանական ավարտը՝ աստրալ մաքրագործության «ՙջրի և հրի՚»  փորձություններով, որի մասին իր հնախոսություններում հիշատակում է նշանավոր հրեա մատենագիր  Հովսեփ Փլաբիանոսը, ասելով, որ Սէթը իր հոր՝ Ադամից լսած լինելով աշխարհի՝ հրից և ջրից կործանվելու մասին, կարգադրում է երկու արձանների վրա փորագրել և ապագա սերունդներին փոխանցել այն ժամանակվա աստղագուշական և նշագրային- թաքնատեսական գիտելիքների արդյունքները, քանզի արձաններից մեկը, որ պատրաստված էր քարից, պիտի դիմակայեր ջրին, և մյուսը՝ աղյուսից, որ պիտի դիմակայեր հրին*:

 

* «Հայոց պատմություն» իր երկում այս մասին ակնարկում է նաև մեր Պատմահայրը, կոչելով դրանք (այսինքն՝ փորձությունները) ՙ«երկու գալիք դիպվածները»՚:

 

      Ահա թե ինչու բոլոր տեսակի կրոնական առասպելներում ջուրը և հուրը ներկայացվում են ոչ միայն կործանման, այլև՝ արարչության սկզբնավորում-նորոգում-վերածնունդ նախանշաններով:   Այդպիսին է եգիպտական Ատում կոչվող սրբազան լեռը, որ հառնելով քաոսային ջրերից՝ դառնում է առաջին հողը, այդպիսին է հնդկական Մերու լեռը, որի գագաթը կորչում է ՙ «հրե»՚  բարձունքներում...   Այդպիսին էր բրգատեսք կղզի լեգենդար Ատլանտիդան իր կորուսյալ գաղտնիքներով և համանման շատ ու շատ օրինակներ:   Սակայն, միակն է սրբոց-սուրբ Արարատ (ԱԶԱՏՆ  ՄԱՍԻՍ) լեռը, որը արարչությունը մաքրագործելով և նորոգելով իր իսկ կենտրոն-գագաթից, որտեղ Աստվածային ՙ«հրով»՚ մկրտվել էր Մարդու Ընտանիքը՝ դառնում է մարդկության՝ ջրով ՙ «փորձվելու՚»  վերջին նշանը, այսպիսով, խորհրդանշան-ազդարարը հանդիսանալով այն բանի, որ երկրային աստրալ շրջանակը վերադարձել է իր նախասկզբնական կենտրոն-արարչությանը և մաքրագործության-նորոգման վերջին, վճռական փուլին...    Տվյալ պարագայում, ինչպես տեսանք, Նոյյան ջրհեղեղի Աստվածաշնչյան պատմությունը իր թվային գաղտնիքներով ցուցանում է մարդկության աստրալ-մենտալ վերանորոգման այն օրինաչափ շղթան, որը դառնալով Հրե փորձաշրջանի (մաքրագործության) նախանշանը, ուղերձում է մարդկությանը ձերբազատվել Սանսարայի (Կյանքի  Անիվ) շրջապտույտից և միավորվելով՝ դառնալ Աստծո Տուն-Ընտանիք:   Այս առումով, արժե մեկ անգամ ևս ընդգծել, որ Կայէնի «ՙնշանը»՚  դա երկրային մարդկության Կարման է իր բացասական գրավիտացիոն-առանցքային շղթայով, որը ամրագրվել է մարդկության էվոլյուցիայի ողջ պատմության ընթացքում և Աստրալ փորձության (մաքրագործության) ժամանակահատվածից հետո է, որ գտնելու է իր վերջնական վախճանը՝ արարչության մեջ իր տեղը զիջելով ներդաշնակությանն ու հավասարակշռությանը:

   ՙ   «Ադամը»՚, ի տարբերություն ՙ«Սէթի՚»  (որը «իրավամբ»ՙ՚ հանդիսանում է «ՙբոլոր՚» ժողովուրդների հայրը), հավերժական Մարդու խորհրդանիշն է, և իր մեջ կերպավորում է տիեզերական բարձր կարգի Գոյա-գիտակցության նախանշանը, այսինքն մեկը, որ հասու էր երկբևեռ Տիեզերքի գաղտնիքներին, և այդ երկվությունը սկզբում արտահայտվեց ՙ«Կայէնի ու Աբէլի»՚ միջոցով՝  դառնալով նախահիմքը երկրային Կարմայի «ՙդրական-բացասական»՚ ուղղվածության, ապա՝ Սէթի միջոցով դրսևորվեց Մարդու (Ադամի) ՙկանխագուշակության պատկերը՚՝ փոխանցելով ժողովուրդներին այն նշանը կամ տիեզերական կերպի Գոյա-գիտակցության էութենական կոդավորումը (777), որը իր միասնական կերպավորումը պիտի գտնի գալիք աստվածամարդկության Ընտանիքում, ի հայտ բերելով Ոգի-Միտք-Մղում-Գործողություն տիեզերական բանաձևի լիարժեքությունն ու հստակ նպատակաուղղվածությունը...    Գալով ժամանակագրությանը, ապա պիտի նշել, որ կաբբալիստիկայում ընդունված է 6 հազարը ՙ«համարել՚» 60 հազար և այլն, կամ պարզապես՝ 6, քանզի ինչպես վկայում է Տիրոջ եղբայր ս. Հակոբը. ՙՙ «Եվ Տեր Աստված Ադամին տվեց մխիթարության որդի Սէթին, որովհետև Ադամն սկզբում ցանկացավ աստվածանալ, և Աստված խորհեց մարդանալ՝ իր չափազանց գթության ու մարդասիրության պատճառով: Աստված երդում տվեց նախահայրերին, իր միջնորդությամբ գրեց գիրն ու կնքեց իր մատով մագաղաթի ոսկեգիրը, թե. ՙ«Վեց հազար տարի հետո վեցերորդ օրը կառաքեմ իմ միածին որդուն, մարդու որդուն, և քեզ դարձյալ վերստին կկանգնացնեմ առաջին փառքով: Եվ այնժամ դու, Ադա՛մ, կլինես մարմնով անմահ՝ Աստված, միավորված Աստծո հետ, ինչպես մեկը բարին ու չարը ճանաչողների մեջ»»՚՚:   Ահա թե ինչու, վեցը սրբագործված մարդու թիվն է, որն իր սրբազան ծննդով նախ հաստատեց մարդկության Փրկիչը, և ապա՝ ինչպես ս.Հ.Հայտնության մեջ է հիշատակվում, նախքան Փորձությունը, Տերը կնիք է դնում Իսրայելի 12 ցեղերի վրա, յուրաքանչյուրից 12000-ական մարդ, որ կազմում է 144000, և սա ՙանուղղակիորեն՚ խորհրդանշում է արարչության վեցերորդ օրվա թիվը՝ 24x6=144=Մարդու արարում:   Ուստի, ակնարկը պարզ է ու հասկանալի, աստրալ Փորձաշրջանում Աստվածային Կամքի հանդեպ և Փրկչի խոստման հանդեպ հավատարմությունը կպահպանեն (անկախ ազգությունից ու դավանանքից) բոլոր նրանք, ովքեր իրենց հոգում կրում են հավերժական Մարդու ՙկանխագուշակման պատկերը՚, որպես Մոլորակային Լոգոսի կենաց արտահայտություն: ՙՙ  «Եվ դրանից հետո տեսա մի մեծ բազմություն, - որին թիվ չկար, - բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք կանգնած էին աթոռի առաջ և Գառան առաջ՝ իրենց վրա սպիտակ զգեստներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին:  Բարձր ձայնով աղաղակում էին և ասում. ՙ«Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, ինչպես և՝ Գառա՛նը»՚՚» (ս.Հ.Հայտնություն. Է): Այս հատվածը խոսում է Համամարդկային այն Եկեղեցու մասին, որը Փորձությունից (հակաքրիստոսի իշխանությունից) առաջ իր մեջ կմիավորի երկրային մարդկության  բոլոր ազգերին ու ժողովուրդներին, և որոնք հակաքրիստոսի իշխանության ժամանակներում ընդունելով Գառան՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերության խորհուրդը՝ կհամալրեն երկրային բրամֆատուրայի տրանսֆիզիկական ոլորտները (սինկլիտները), որպես գալիք աստվածամարդկության Միասնական Տուն-Ընտանիք:

     Կապագրային թվերով, բուրգ՝ ուղերձ-ծածկագրությունը իր երկրաչափական ձևերի իմաստությամբ և թվային-չափական օրինաչափություններում նաև բացահայտում է. չորս եռանկյուն նիստերի անկյունագծային (եզրագծային) արժեքների գումարը, որ կազմում է՝ 221x4=884:26=34=մարդկության երեսունչորս սինկլիտները, որ բուրգ երկրաչափական մարմնի ձևերում կերպավորում են համաշխարհային ոգին ու բանականությունը, և որոնց վերաբերմամբ Դ. Անդրեեվը իր աշխատության վերջում այսպես է կանխանշում.  ՙ«Սինկլիտները՝ մարդկության բոլոր երեսունչորս սինկլիտները, բոլոր լուսավորյալ հոգիները, որ իրենց վերելքի ճանապարհը սկզբնավորել են Ատլանտիդայի, Գոնդվանայի կամ Եգիպտոսի հնագույն քաղաքակրթություններում և ուշ դարերում համալրել դրանք՝ վերջին դարերում նահատակությամբ հասնելով փայլատակող Արիմոյյա*, բոլորը Փրկիչ Քրիստոսի հետ միասին կմտնեն էնրոֆ, ո՛չ ծնվելով (վերամարմնավորվելով), այլ՝ հայտնվելով և բնակեցնելով երկիրը»՚ (ՙ«Աշխարհի Վարդը»՚, էջ 272):

 

    * Ըստ Դ. Անդրեեվի՝ համամարդկային զատոմիսը, Լույսի ուժերի համախմբման երկնային ստեղծագործական  կենտրոն-կեցավայրը, որը համարվում է համամիասնական Կրոնի և Մշակույթի մետապատմական ակունքը:

 

    Բուրգի հիմքի կողերի գումարային արժեքը՝ 234x4=936:26=36=9999=Տիեզերք=Սանդուղք, քանզի բուրգ երկրաչափական մարմինը լիովին կերպավորում է Աստծո Տուն-Ընտանիքը (աստվածամարդկության 6-րդ Ռասան) երկրի վրա, քանզի ՙ«Նոր Երուսաղեմը»՚, այսինքն, եռաչափ ֆիզիկական աշխարհում (էնրոֆում) Ոգու փորձությունից հետո Աստծո վերանորոգած Տուն-Ընտանիքը, ինչպես վկայակոչում է ս. Հովհաննեսը Հայտնության գրքում՝ կերպավորում է խորանարդ երկրաչափական մարմինը. 4x6=24=2+4=6, որը ինչպես ասվեց, խորհրդանշում է մարդու (մարդկության) նորոգ մարմինն ու հոգին՝ արարչության մնացած տարրերով ու միասնությամբ:

 

***

      Երկրային բրամֆատուրան տրանսֆիզիակական բազմաթիվ թելերով կապված է ոչ միայն մեր Արեգակնային համակարգի, այլև՝ Գալակտիկայի այլ բրամֆատուրաների հետ, որոնք ներգործում և դրականապես են ազդում Աստրալի բարձր շերտերի վրա՝ ներարկելով բարձրագույն տիեզերական կերպի Գիտակցությունն ու խթանելով Երկրի էվոլյուցիան:  Ինչպես նշում է Դ. Անդրեեվը, դրանց մեջ հատուկ տեղ է զբաղեցնում պայծառակերպված Դայյա մոլորակի երեք շերտերով սակուալան, քանզի այս մոլորակը երբևէ պտտվելով Մարսի և Յուպիտերի միջև՝ էվոլյուցիոն երրորդ փուլում (էոնումֆիզիկապես կերպափոխվել է, և այլևս դադարել Էնրոֆում գոյություն ունենալուց:   Այսինքն, մտել է զարգացման այլ՝ տրանսֆիզիկական կերպի լինելության ոլորտներ...    Բնականաբար, հասկանալի է, որ Աստրալ շերտերի (և՛ երկրային, և՛ տիեզերական առումով), գրավիտացիոն ինտերվալը մեծապես կախված է Գիտակցության կերպից, որակից և ընդգրկունությունից, ուստի, որպիսին էլ լինեն տիեզերական ազդեցությունները երկրային ստորին, միջին և բարձր Աստրալի շերտերում, մեծ նշանակություն է  ձեռք բերում այն հանգամանքը, թե ինչպիսի՞ արձագանք-հակազդեցություն է իր մեջ ներառում տրանսֆիզիկական էներգիայի այս փոխկապակցված շղթան, և իր կիզակետում ի վերջո ու՞ր է ուղղորդվում...   Որպես համընդհանուր եկեղեցի, երկրային բարձր Աստրալում փայլատակում է այն հնգաչափ Ոլորտը (Ուսնորմ, Դ. Անդրեեվ, ՙ«Աշխարհի վարդը»՚), որում Տիեզերքը Ստեղծողին հավերժ Փառաբանության ծառայություն են մատուցում ոչ միայն մարդկանց, այլև՝ հրեշտակների այլազան խմբերի, տարերքների և նույնիսկ կենդանիների լուսավորյալ հոգիները. ՙ«Ի՞նչ կարելի է ասել այն լուսային սիմֆոնիաների մասին, որոնց առջև խամրում են նույնիսկ Ֆայրի ճառագայթները: Ինչպե՞ս նկարագրել այդ հոգևոր բուրմունքը, այն գովերգ-խնկարկումները, որ դուրս են գալիս վիթխարի, լողացող-ճոճվող բուրվառներից, որպեսզի բարձրանան հենց Աստրաֆա՞յր...՚ »:   Իսկապե՛ս:   Գալակտիկական կյանքում անհնար է պատկերացնել ավելի բարձր մի Ուժ, որ կարող լիներ իր շուրջը համախմբել միլիարդավոր աստղային համակարգերը, Տիեզերական Աստրալը՝ կենտրոնաձիգ հզոր դաշտերով, և ոգեղեն-կենաց իմպուլսներով իմաստավորեր ու նպատակաուղղեր Ողջ Արարչությունը:   Այսինքն, Կեցության տեսանելի (նյութական) և անտեսանելի (աննյութականտիեզերքների Ամբողջության մեջ այն (Գալակտիկայի  Կենտրոնը) ներկայացնում է Միջասահման-Օղակը, որը հավասարակշռում-ներդաշնակում-ուղղորդում-պայծառակերպում է Լինելության և՛ ֆիզիկական, և՛ տրանսֆիզիկական շերտերը՝ ընդհուպ Իններորդ Երկինք, որ կրոնական տեքստերում մեկնաբանվում է որպես Բարձրյալ Աստծո կամ Ճշմարտության Ոգու Կենաց Հավերժական Ակունք:

      Երկրային էվոլյուցիայի մետապատմական ընթացքը իր սկզբնավորման պահից ի վեր (ինչպես որ ներկայացնում են նաև առասպելները), գտնվել է և՛ դիվային աստրալ-գիտակցական, և՛ լուսավոր աստրալ-գիտակցական բևեռների ազդեցության ու հսկողության տակ, և բնականաբար, հակամարտ ուժերի պայքարը Էնրոֆում, մերթընդմերթ պսակվել է կամ մեկի, կամ մյուսի մասնակի հաղթանակներով:  Այս ամբողջ Պարբերականությունը գտնվելով չափերի ու ժամանակների մեջ, իր ուղղվածությունը (աստրալ-գիտակցական կողմնորոշումը) պահպանել է տիեզերական տարբեր տարածաչափումներից հոգևոր զարգացման տարբեր աստիճաններում գտնվող հոգիների ներմուծմամբ երկրային  բրամֆատուրայի ոլորտներ, Տիեզերական Ծրագրով հոգիների ազատ ընտրության համատեղմամբ՝ սնուցելու երկրային Աստրալը վերականգնող՝ նրբին տիեզերական էներգիաներով: Այս առումով, բարձր կերպի տիեզերական Գոյա-գիտակցությունը, որ ընդգրկում է համապարփակ պատկերացում Տիեզերքի մասին՝ հոգևոր կատեգորիա է, և կախված ոգի-միտք-մղում-գործողություն Կեցության տիեզերական բանաձևի ներդաշն ու ճշմարիտ գործարկումից՝ էնրոֆի աստրալ կենսադաշտը կարող է համալրել տրանսֆիզիկական դրական ու նուրբ էներգիաներով՝  հաղորդելով նրան կարգավորող ու նպատակաուղղող իմպուլսներ:   Հոգիների զարգացման այսպիսի մոդելը երկրային բրամֆատուրայում (և ընդհանրապես՝ Տիեզերքումպիտի հանգեցներ դրական և բացասական ՙ«էներգոբևեռների»՚ վերջնական (վճռական) առճակատմանը՝ մեկի կամ մյուսի լիակատար հաղթանակներով, որպեսզի Արարվածքի բոլոր բաղադրատարրերը միավորելով՝ ընդունեն իրենց նախածին-սկզբնական կերպն ու լիարժեքությունը. ՙ «Ով սրբանալու է, թող սրբանա, ով աղտոտվելու է, թող աղտոտվի՚»:   Հայտնութենական այս տողը հաստատում է, որ Տիեզերքում հոգիները ազատ են իրենց ընտրության գործում:   Ուստի, Աստրալ փորձաշրջանում «կաղտոտվեն»ՙ՚ բոլոր այն հոգիները, ովքեր երկրային բրամֆատուրայում չեն ջանացել հասնել տիեզերական բարձր կերպի Գոյա-գիտակցության, և իրենց պատկերացումների ինտերվալը նույնքան փոքր կլինի, որքան  որ Երկրից-լուսին եղած հեռավորությունն է:   Եվ «ՙկսրբանան»՚ բոլոր այն  հոգիները, որոնք անկախ քաղաքակրթության կերպից ու մակարդակից, ազգային պատկանելությունից ու կրոնական դավանանքից՝ վերամարմնավորումից-վերամարմնավորում պահպանել ու չեն կորցրել տիեզերական էվոլյուցիոն Մոդելի ճշմարիտ գիտակցականությունը:

      Տիեզերական բարձր կերպի Գոյա-գիտակցությունը իր մարմնավորումն  է գտել բուրգերի երկրաչափական մոդելում՝ ամփոփելով ուղերձը և Արարչությունը մատնանշելով դեպի Աստրալ-տիեզերական Կենտրոն՝ Աստրաֆայր:   Այսինքն, մոդելը կանխանշում է երկրային Կարմայից մարդկության անցումը Տիեզերական Կարմայի՝ գալակտիկական Կյանքում անցնելով առավել բարձր կերպի լինելության ու Գործունեության:

      Գալակտիկայի կենտրոն Աստրաֆայրը (ինչպես նշում է Դ. Անդրեեվը) սնուցում է երկրային բրամֆատուրայի բարձր Աստրալը չորս շերտերով, ու թեև դրանց անվանումները օտարածին են, այնուամենայնիվ, հայատառ արժեքավորումներից կազմվում է.

Գրեզուար= 3+5+5+6+7+1+5=32=(3+2=)5,

Մալեյն= 2+1+3+5+3+4=18=(1+8=)9

Վիրուանա= 3+2+5+7+1+4+1=23=(2+3=)5,

Լյուվարն= 3+3+7+3+1+5+4=26=(2+6=)8,

և սրանց գումարային արժեքը՝ 32+18+23+26=99, այսինքն, մեր կողմից դիտարկվող աստրալի կապագրային թիվը, և՝ 5+9+5+8=27 (հակառակ ընթերցմամբ՝ 72), արարչության մեջ նշանակալից դեր խաղացող թվային տարր:

 

 

նկ. 13  


 

     Երկրային բրամֆատուրայի բարձր Աստրալը սնուցող չորս շերտերը ներկայացնում են չորս տարր-էությունները՝ վերևից ներքև՝ Գրեզուար-հուր, Մալեյն-օդ, Վիրուանա-ջուր, Լյուվարն-հող, և ըստ կապագրային արժեքի՝ 5x9=45x5=225, որը կազմում է արարչության 1/4-րդ մասը կամ օդ-հուր միջասահմանը, իսկ՝ 225x8=1800, որը Նոյյան ջրհեղեղի օրերի 1/5-րդ մասի ժամերի թիվն է՝ 1800:24=75x5=375, ուստի, երկրաչափական մոդելով կազմվում է հնգանկյուն կամ հնգաթև աստղ (նկ.13) որը մարդու խորհրդանիշն է, և հայտնի է Պետագրամա անունով:   Հետևաբար, չորս տարր-էություններով երկրային աստրալ համակարգի փորձությունը, որը ներկայացնում է Աստվածաշունչը, կերպավորում է նաև Մարդու (կամ՝ Մարդու Ընտանիքի) աստրալ կառուցվածքի լիակատարությունն ու ամփոփ շրջանակը:  Նշյալ սկզբունքով թվերը տրոհելու դեպքում ստացվում է՝ 150 օր=75+75=140+10, 225 օր=75+75+75=215+10, և՝ 140+215=355= լուսնային տարվա օրերի թիվը և՝ 355=3+5=8x5 =40= ջուր, այսինքն, ստորին աստրալ ոլորտի մաքրագործությունը ջուր տարերքով և երկու 10-ը` Փոքր Մասիսի բարձրության թվի կապագրային արժեքն է՝ 3925=3+9+2+5=19=1+9=10, և ներկայացնում է ջուր-օդ միջասահմանը:

      Գրեզուար=32=8888 (=հուր տարերք)= կերպավորում է Միկրոտիեզերքի կամ չորս տարր-էությունների մետաֆիզիկական ամբողջականությունը, ուստիև՝ առնչվում է հուր տարերքի հետ:

     Մալեյն=18=(9+9=) 99 (=օդ տարերք)= երկրային աստրալի կապագրային արժեքը՝ արտահայտված Արարատի չափական թվերում, որոնց բարձրությունների միջև եղած տարբերությունը համապատասխանում է ջուր-օդ և օդ-հուր միջասահման գագաթների հետ, ուստի անվան թվային արժեքը համընկնում է օդ տարերքին:

        Վիրուանա=23=(ջուր տարերք)= արարչության օրվա թիվը, երբ Աստված «ՙհրով»՚ զատում է ջրերը, և հաստատությունը անվանում Երկինք, այսինքն, շրջանագծի (հուր) և քառակուսու (ջուր) հարաբերությունը՝ 9:4=2,2,5, որ վերաբերում է տարածաչափությունների հաստատմանը...

       Լյուվարն=26=(հող տարերք)= աստրալ ՙ«շրջանագծի»՚ շառավիղը, կամ կենտրոնը, որը բացում և փակում է արարչության եզրերը, ուստի այն (թիվը) խորհրդանշում է նյութական տիեզերքի հավասարակշռությունը...

      Աստրաֆայրը որպես մետաբրամֆատուրային հզոր Հանգուցակետ և որպես Արարչական Շրջանակի Կենտրոն՝ բյուրավոր աստրալ-շառավղային-տրանսֆիզիկական թելերով սնուցում և միմյանց է ագուցում գալակտիկական բյուրավոր գոյացությունները, որպես Տիեզերական Միասնական Կրակի հավերժական արտահայտություն...

 

 

 

 

ԳԼՈՒԽ  IV

ՀԱՅՈՑ  ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

ՄԱՍ  ԵԱՐԱՐՉԱԿԱՆ  ԹՎԵՐԸ  ՀԱՅԿԱԿԱՆ  ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ

 

        Նախորդ գլխում ներկայացված կապագրային վերլուծությունները ցույց տվեցին, առավել ևս՝  համոզեցին, որ լեռ-բուրգ երկրաչափական մոդելը իր մեջ ամփոփում է  ոչ միայն աստրալ-արարչական համակարգի բոլոր բաղադրատարրերը, այլև, իր սահմանագծային եզրերով բացում է այն տրանսֆիզիկական ոլորտները տանող դռները, ուր աստվածային Ոգու ներդաշնակող և լայնընդգրկուն օղակներն են: Երկրային բրամֆատուրան իր սկզբնավորման ժամանակներից ի վեր ունեցել է իր արարչական  ալետարած ու ալեբախող կենտրոն-առանցքը, որը եռաչափ ֆիզիկական աշխարհում (էնրոֆում) համընկնում է այն տարածքի հետ, որն անվանում են Փոքր Ասիա կամ Հայկական լեռնաշխարհ:    Այս պարագայում, Սրբազան լեռ տիտղոսի հետ միասին Արարատին պիտի վերագրել նաև արարչական հայտնությունների լեռ անվանումը, քանի որ չափական թվերով բյուրեղացած աստվածային էներգիայի այդ զարմանահրաշ զանգվածը ոչ միայն «ՙհամախմբում է»՚ երկրային աստրալ-արարչությունը իր բոլոր օրինաչափություններով, այլև՝ նպատակաուղղում-ցուցանում-ուղերձում է մարդկությանը դեպի առավել բարձր կարգի արարչական կեցության և բանական-մտահայեցողական առավել բարձր ու արդյունավետ ոլորտներ:    Ահա թե ինչու՝ Աստծո Տուն-Ընտանիք ուղերձի ջրհեղեղյան նշան-կնիքը որպես Նոյյան զարմի հետնորդներին ուղղված հիշեցում, բացահայտում է այս լեռան «տիեզերածավալ»ՙ՚ գաղտնիքները, որոնց մասին գիտեին և՛ նախաջրհեղեղյան, և՛ հետջրհեղեղյան նահապետ-իմաստունները, ընդհուպ մինչև Ադամ:   Ահա թե ինչու, դեռևս վաղնջական ժամանակներում Արարատ լեռը հանդիսացել է արարչական գիտելիքների մայրը, և ահա թե ինչու նրան հարող տարածքներում ապրող ժողովուրդների մոտ առասպելաբանական մտածողությունը առավել խորապես ու իմաստալից շերտերով է իր մեջ խորհրդանշականացրել համատիեզերական երկբևեռ համակարգի ակունքների մասին պատկերացումները, որոնք իրենց հերթին հանդիսանում են մետապատմական իրադարձությունների արձագանքներ, այսինքն, աստրալ-տրանսֆիզիկական և աստրալ-ինֆրաֆիզիկական շրջանակների միջև իրագործվող նախապատճառ գործառույթների արարչական և հակարարչական այն շղթան, որի օղակները բնականաբար, ֆիքսվում են եռաչափ ֆիզիկական աշխարհում:

     Ունենալով չափական թվերի աստվածային-արարչական կոդավորում, Արարատը հանդիսանում է Երկնայինը (տրանսֆիզիկականը) և երկրայինը միմյանց կապակցող այն հզոր օղակը, որն ինքնին հավաստում է համաշխարհային Առանցքի գաղափարը, ուստիև՝ աշխարհի ծագման, կառուցվածքի և օրինաչափությունների մասին պատմող բոլոր կրոնական առասպելները իրենց միստերիալ հենքով կապված են Արարատի հետ, և այս կերպ վերստին մատնանշում են աշխարհաշինության կենտրոնը...

 

 

նկ.14  


 

1.

     Հայարիների, կամ պարզապես արիների ծագման և կարմայական առաքելությանը վերաբերող հետազոտությունները, ըստ իս, իրենց միստիկական-կաբբալիստական ըմբռնումներով նոր փայլատակումներ են արձակում այն կրոնահայեցողական ու տիեզերաբանական հիմնահարցերի վրա, որոնց մասին բավականին հանգամանորեն ու ըստ ամենայնի կանխատեսել է Դ. Անդրեեվը, իր աշխատության մեջ:  Սակայն, այստեղ պարզաբանումները հիմնականում կընթանան ճանաչողական հենքի առավել հակիրճ՝ էզոթերիկ վերլուծությունների զուգակցությամբ, որը պատկերավոր կերպով կարելի է համարել որպես մետափիլիսոփայական քերականություն-թվաիմացություն...   Այս առումով ուշագրավ է համամարդկային զատոմիսի անվան հայատառ արժեքավորումը.

     Արիմոյյա=1+5000+20+200+600+300+300+1=6422=14=1+4=5, կամ առանց զրոների՝ 1+5+2+2+6+3+3+1=23=5, որը նախ կերպավորում է արարչության օրվա թիվը, ապա՝ Երկիր բառի թվային արժեքավորումը և 01234-5-6789՝ մաթեմատիկական սանդղակի միջասահմանը:

       Ուրարտական (Արարատյան թագավորության) ՙ«երկիր»՚ գաղափարանշանը (նկ.14) կազմված է երեք եռանկյունիներից (3x3=9), և ներկայացնում է Կենդանակերպերի աղթարք-շրջանակի մեջ չորս տարերքների երեք եռյակները. խոյ-առյուծ-աղեղնավոր (կրակ), կշիռ-ջրհոս-երկվորյակներ (օդ), կարիճ-ձուկ-խեցգետին (ջուր), և չորրորդ եռյակը՝ ցուլ-կույս-այծեղջյուր (հող), որը ՚«մերվում»ՙ - տարալուծվում է շրջանակում, որպես ՙ«Գոյի»՚ նյութականացված չափագրություն...

      Արիմոյյա անվան և ՙ«երկիր»՚ գաղափարանշանի տրամաբանական զուգակցությունը կայանում է նրանում, որ վերջինս ցուցանում է մարդկության պատմության ոգեկան-բանական-զգայական ՙ«դարձդարձությունների»՚ դիալեկտիկական պատճառականությունը.

1.     հակադրությունների միասնության և պայքարի օրենք,

2.     բացասման օրենք

3.      քանակական փոփոխություններից որակականին անցնելու օրենք:

      Այսպիսով, ՙ«թեզ-անտիթեզ-սինթեզը՚» գիտություն-արվեստ-կրոն եռյակում ունենալու է իր ապագա՝ պատճառաբանական հանգուցալուծումը:

      Ռուսերենում Արիմոյյա անվանումը տրոհվում է՝ Ар-и-мой-я, որը բառացիորեն թարգմանվում է՝ Ար-ը և իմ Ես-ը:   Ար-ի պարագան այստեղ պատահական չէ, և խորհրդանշականորեն ցուցանում է մարդու բարձրագույն ԵՍ-ի միասնական ներդաշնակությունը այն ամբողջական համակարգում, որը կոչվում է երկրային բրամֆատուրա՝ տրանսֆիզիկական իր բազում ոլորտներով ու տարածա-ժամանակային չափումներով, քանի որ համամարդկային միասնական կրոնի (մշակույթի և գիտության) գաղափարը այս է ակնկալում մարդկությունից՝  էվոլյուցիայի հետագա ժամանակաշրջանում:

 

        Ըստ Դ. Անդրեեվի, Արիմոյյա-ի հիմնադիրը նա է, ով վերջին անգամ Երկրի վրա վերամարմնավորվել է որպես Զրադաշտ (Զորոաստր), և այս անվան նախնական տարբերակը շումերական Զիադսուդրան է (աքքադական տարբերակը՝ Ուտնափիշտիմ), որպես աստվածաշնչյան Նոյ, որ հիշատակվում է հնագույն Գիլգամեշ էպոսում:   Ի դեպ, շումեր-սումեր անունը բխեցվում է  Արարատի նախկին (Ազատն Մասիս) անվանումից, որը Մասու ձևափոխված տարբերակով հանդես է գալիս վերոնշյալ պոեմում:   Շրջված-վերադասավորված տեսքով՝ Մասու=սու-մա (լատ. cyma= կատար, գագաթ), սումար-սումեր հնչյունափոխական վերաճը իսկապես հուշում է շումերների՝ նախկինում լեռնաբնակ լինելը, որպես նախահնդեվրոպական մեկ միասնական լեզվաընտանիքից տրոհվելու երևույթ*: Ըստ ազգաբան, Է-աբան Ա.

 

 * Ա. Վարպետյան, ՙ«Ովքե՞ր են ի վերջո արիացիները»՚, 1990թ.

 

Վարպետյանի, Արարատի համբավը չէր կարող Հնդկաստան չհասնել (էջ 166), որի վկայությունը ըստ մեզ՝ առասպելական Մերու կամ Սումերա լեռան միջոցով համաշխարհային առանցք-կենտրոնի կերպավորման մեզ ծանոթ օրինակն է:  Այս պարագայում ՙ«Ազատ»՚ մականունը (ինչպես նշում է հեղինակը), իսկապես Asta-ի շրջափոխված ձևն է, որ Րամանայա էպոսում համարվում է որպես սրբազան լեռ, կամ՝ աստվածային լեռ (պարսկ. yarata=սրբազան), քանզի աս-աստ-ազդ-աշտ բառարմատները իսկապես, ար-արդ-արտ ձևափոխության զուգահեռներն են:   Սրա տիպիկ օրինակներն են՝ Արամ-ազդ-ի պարսկական Ահուրա-Մազդան, կամ Արամի-ի հնդկական Րամ ձևերը:  Atsa=star=astr -ալ, կամ՝ ast-րալ (ուրարտական ձևում՝ Ast-iusi=Աստ-ված), որի հայատառ արժեքավորումից ծնվում է բուրգ երկրաչափական մարմնի մոդելը. աստրալ=1+2 (000)+ 4(000)+ 5(000)+ 1+3(0)= 16=չորս եռանկյունի և մեկ քառակուսի, ինչպես և՝

 

Աստված=1+2(000)+4(000)+3(000)+1+5(0)=16:

 

      Բրահմայական ավանդության համաձայն ար-երի առաջնորդ (Ա)Րամը Երկնային Հանճարի (Դեվա Նահուշայի) ցուցումով ստեղծելով կենդանանշանների  աստղային  աղթարքը, իր մի խումբ ընտրյալ առաքյալներով առանձնանում է Այրանա-Վահէիա լեռնային կատարներից մեկի վրա, և սաներին փոխանցելով իր մարգարեությունը, նրանց առաքում է հեռու երկրներ՝ արիների դավանանքը քարոզելու*...

 

* Ա. Վարպետյան, ՙ«Ովքե՞ր են ի վերջո արիացիները»՚, էջ 11-15, 16:

 

      Ինչ վերաբերվում է Այրանա-Վահէիա անվանը, ապա Այրանա-ն տիպիկ հայարիական  բառ է և այր-ար հնչյունային սղմամբ սերվում է Արմանա-ար-մենա-ար-մինայից, ինչպես որ, ասենք՝ ար-հար(ք)-հայ(ք)-հեք-հիք(սոս) ձևերի հնչյունափոխությունը, իսկ Վահէիան հնչյունային աղերս ունի եբրայերեն Եհովա անվան հետ՝ J-H-W-H, որը հնչում է՝ յու-հի-վայ-հի (jod-hi-wai-hi):

     Այրանա=1+3(00)+5(000)+1+4(00)+1=15+Վահէիա=3(000)+1+7(0)+7+2(0)+1=21=36(=9), որը ինչպես նախորդ գլխում ցույց տրվեց՝  Տիեզերք և Սանդուղք բառերի թվային արժեքն է, որից կազմվում է Արարատի երկրաչափական պատկերը, որպես աստրալ-երկվություն գաղափարանշան, ուստիև, Այրանա-Վահէիան իսկապես կարելի է համարել Արարատի անվանումներից մեկը, ինչպես (հեղինակն է նշում), ասենք, Արիա-Վարդա, Հուր-Արտա, Հուայրաս (ըստ արաբների), Հարա-Հարա (Լերինք-լերանց):

      Հար-աստ-ան բառակապակցությունը (յ-ր հնչյուանփոխությամբ), Արամա-արամեա-արահա-յի մեկ այլ իմաստավորման օրինակ է, քանզի հակառակ դասավորմամբ (ան-աստ-հար) և հնչյունային հարստացմամբ հուշում է՝

 

Ա(յ)ն, որ ա(յ)ստ(եղ) հար (է), կամ՝

 

Ա(յ)ն, որ աստ(ղ) է հար(աց):

 

       Հայաստան=7(0)+1+3(00)+1+2(000)+4(000)+1+4(00)=23(=5): Հայտնի է, որ շումերները ունեցել են կրոնական ձևավորված համակարգ, որն աներկբայորեն ապացուցում է աստվածաբանական Երրորդության նախահրեական ծագումը, և ընդհանրապես, այսօրինակ գաղափարի  հնամենիությունը...    Բարձրագույն Աստծո՝ Անուի անունը բառացի նշանակել է «ՙհայր»՚, Նիմախ աստվածուհունը՝  «ՙաստվածամայր»՚ և Թամուզ Աստծունը՝  «ՙիսկական որդի»՚:   Հայերեն տառերի արժեքավորումներով ստացվում է կաբբալայում ընդունված՝ Հայր=10, Մայր=5, Որդի=6 համակարգի մեկ այլ թվաիմացական-իմաստաբանական «ՙստերեոտիպը»՚.

 

Հայր= Անու=1+4(00)+7(000)=12=3,

Մայր=Նիմախ=4(00)+2(0)+2(00)+1+4(0)=13=4,

Որդի=(Թամուզ=9+1+2(00)+7(000)+6=25=7, կամ՝

Հայր=3(00)=հուր (եբր. chin)=Յ=յարութեան,

Մայր=4(0)=ջուր  (եբր.mem) Խ=խաչյալ,

Որդի=7=Է=Էություն, ուստիև՝ 3+4+7=14=1+4=5, կամ այլ խմբավորմամբ, 12+13=25+(25=2+5=)7=32(=3+2=5), որը նույնական է հայոց տոհմաբանական տան անվանումի թվային արժեքավորմանը.

 

Թորգոմա=9+6(00)+5(000)+3+6(00)+2(00)+1=32=3+2=5:

 

2.

     Ըստ Լեհ գրող, հետազոտող Զ. Կոսիդովսկու, շումերական սեպագիր սալիկներից մեկի վրա գտնվել է մի մաթեմատիկական հաշվարկ, որի արդյունքն արտահայտվում է 195 955 200 000 000 թվով:   Բուդդիզմում ՙ«փոքր և մեծ»՚ ժամանակաշրջանները որոշակիացված են մի քանի հասկացություններում՝ կալպա, մահակալպա, յուգա, մահայագա, մանվանտարա և այլն: Այսպես օրինակ.

 

սատյայուգա=172 8000 տարի,

տրետայուգա=129 6000 տարի

մահայուգա= 432 0000 տարի,

կալիյուգա= 432 000 տարի:    Բրահմայի օր ու գիշերը հավասար է 24 000 աստվածային տարվա և համապատասխանում է 864 0000000 մարդկային տարվան:  Մեր կողմից արված հաշվարկների համաձայն, վերոնշյալ թիվը կազմում է Բրահմայի 64 Տարվա (=3110400000000x64), 37 Օր ու Գիշերվա (=8640000000x37) և 220 000 000 տարվա գումարային արժեքը:   Այսինքն, հիշյալ թվից Բրահմայի Օր ու Գիշերվա թիվը ստացվում է՝  195 955 200 000 000:22680=8640 000 000:

 

    Տասը հայկական Ժ տառի թվային արժեքն է, և՝

 

Ժ=ժամանակ=1(0)+1+2(00)+1+4(00)+1+6(0)=16=չորս եռանկյունի և մեկ քառակուսի=բուրգ: Ուստիև՝ Տիեզերական Շարժումը սկիզբն է արարչականության, և Ժամանակը որպես Շարժման արդյունք՝ պայմանավորում է Գոյի հարատևությունը` չափերով, պարբերություններով և այլն:

 

 

նկ. 16 


 

     Պատկերը (նկ. 16) ավելի ՙ«պարզեցնելու»՚ դեպքում, շրջանակի, վեցանկյան և քառակուսու հետ մեկտեղ, կենտրոնում  խաչի նշանը ՙ«պարուրվում է»՚ նաև 75˚/105˚ հարաբերությամբ շեղանկյունով (75x2=150, 105x2=210, 210+150=360):  Իմանալու համար, թե ի՞նչ են նշանակում այս թվերը, հարկավոր է կապագրային եղանակով տրոհել դրանք. 105:2=52,5, 75:2=37,5, 52,5-37,5=15,  և՝ 52+5=57, 37+5=42, 57+42=99, և վերջապես՝ 5+2+5=12+3+7+5=15=27՝ ջրհեղեղի ավարտվելու և Աստծո Մարդու Ընտանիքի՝ Երկրի վրա ոտք դնելու օրվա թիվը:

     Ուշագրավ է, որ շրջանակի 23 միավոր շառավղով չափի դեպքում (կարևոր չէ՝ սմ, մ, թե կմ), ներգծված քառակուսու կողմերի երկարությունը կազմում է 32, եռանկյանը՝ 40, շեղանկյանը՝ 22, փոքր եռանկյունը՝ 19, խաչանշանինը՝ 23/7,  շեղանկյան տրամագծերը՝ 34/26:   Ստացված բոլոր թվերը միմյանց հետ գումարելով` վեցանկյունը=23x6=138, քառանկյունը՝ 32x4=128, մեծ եռանկյունը՝ 40x3=120, շեղանկյունը՝ 22x4=88, փոքր եռանկյունը՝ 19x3=57, շեղանկյան տրամագծերի գումարը՝ 34+26=60, խաչանշանինը՝ 23+7=30 և՝

 

 

նկ. 17 


 

138+128+120+88+57+60+30=621, որը կապագրային եղանակով վերախմբավորելով (6+(2+1)=3=63, հակառակ ընթերցմամբ՝ 36) և միմյանց հետ զուգակցելով, ստացվում է՝ 3+6+(6+3)=9+3+6(6+3)=9+1=գողգոթա=37=3+7=10, որից ծնվում է արփիական խաչի պատկերը (Տաու-Անկխը` հավերժական  կյանքի խորհրդանիշը):   Փոքր եռանկյունի=19x3=57, որը ինչպես որ քանիցս ասվել է՝ գարնանային գիշերահավասարից հաշված, Նոյի՝ հողի վրա ոտք դնելու օրերի թիվն է (21+36=57), ուստի, խաչանշանի երեք եզրերը միավորող և դեպի ներքև ուղղված եռանկյունին խորհրդանշում է Երկիրը (մատերիան), (նկ. 17) որը աստվածային Ոգով մաքրագործում-նպատակուղղում է Ոգեկոչ աստվածամարդ Հիսուս Քրիստոսը:

      Ինչպես ասվում է Ծննդոց 8-9-ում. ՙ«Նոյի կյանքի վեց հարյուր մեկերորդ տարվա առաջին ամսվա առաջին  օրը, ջրերը երկրի վրա ցամաքեցին»՚:   Երկրորդ ամսվա 17-ից մինչև մարտի 21-ը կազմում է 339 օր (=113x3), իսկ մարտի 21-ից մինչև երկրորդ ամսվա 27-ը կազմում է 36 օր, որը նշանավորում է Տուն-Ընտանիքի տիեզերական կոդավորումը, որպես Կեցության տիեզերական բանաձևի (ոգի-միտք-մղում-գործողություն) գործադրում-սկզբնավորում:

նկ. 18 


 

 

    Եթե դրականի և բացասականի նախասկզբնական բևեռացման խորհրադնիշը (նկ. 18) լինգամն է, ապա ԱՈՒՄ-ը համարվում է նախասկզբնական ՙ«Ձայնը՚» կամ երեք Բարձրագույն աշխարհների միասնության խորհրդանիշը. ԱՈՒՄ =Ա=1, ՈՒ=7, Մ=2, այսինքն՝ 172=1+7+2=10=Սկզբնավորում-Արարչություն:

     Ձմեռային արևադարձի (դեկտեմբերի 21) օրվա թվից ՙ«հանած»՚ 27 օր=նոյեմբերի 23, որը հնդարիական Շիվա արեգակնային Աստծուն նվիրված տոնակատարության օրն է Հնդկաստանում (Շիվարատրի), իսկ Շիվայի խորհրդանիշը լինգամն է.

      Շիվա=5(00)+2(0)+3(000)+1=11 (=1+1=2)= երկվություն, 11x3=33՝ Հիսուսի ապրած տարիները (ավելի ստույգ՝ նրա հոգևոր գործունեության տարիները)այսինքն` Երկրի վրա  դրսևորվում է  «ոգեղեն եռանկյունին՚»ՙհոգևոր  ՙ«Սերմի»՚  կատարյալ  արտահայտությունը

   Եվիսկապես` 32+1` Էջմիածին անվան թվային արժեքն է, ուր և իջավ (հայտնվեց) Տիրոջ պայծառափայլ տեսիլքը, որպես լեռ-երկիր-կենտրոն-առանցք ճշմարիտ հիմնավորում, որպես սկիզբ Արդար Լույսի բռնկման ու ճառագայթման.

    Էջմիածին=7+9(00)+2(00)+2(0)+1+5(0)+2(00)+4(00)=32:

    Շումերական ՙ«Գիլգամեշ»՚ էպոսում ՙ «Մեծ լեռը»՚ ընդգրկող  տարածքները հիշատակվում է որպես Արատտա երկիր, ՙ«անմահների երկիր»՚  և  «սուրբ օրենքների երկիր»ՙ՚:

    Արկա բառը կարելի է մեկնել որպես արարչական շրջանակի կեսը (ռուս. арка =կամար=կիսաշրջան, անգլ. arc =հող), որից կառուցվում է մեկ լրիվ փոքր շրջանակ. (նկ.18,1) արկա=1+5(000)+6(0)+1=13, ուստի՝ արկա+արկա=13+13=26=2+6=8:

 

 

նկ. 18.1 


 

 

       Ըստ Աճառյանի, երգ-ը բնիկ հայերեն բառ է (երգ=5+5+3=13), որի սանսկրիտերեն հոմանիշներն են՝  arka=երգ, նվագ և rk-քերթվածը (հայկական բարբառներում անկյունաքարը անվանում են «ռուք»ՙ՚), և սրանք սկզբնապես նշանակել են՝ ճառագայթ, փայլք, ցոլք, հիմն (րիգ-վեդա=րիգ՝ հիմն, վեդա՝ ճանաչողության, գիտելիք, հայերենում՝ ա-վետ=բարի լուր և այլն), ուստի, կարելի է վստահորեն ասել, որ նշյալ գաղափարապատկերը իր մեջ ամփոփում-գաղտնագրում է տիեզերական արարչության նախասկզբնական կերպավորման՝ երկրաչափական - թվաիմացական - բառածնա - տառաստեղծման հարաբերությունների միասնությունը, մի դեպքում՝ Բան=2+1+4(=7)՝ - հնչյուն - բառ - թրթիռ (վիբրացիա) թվաիմացությամբ կիսվում է շրջանակը. ԱՈՒՄ=1+7+2=10(1:0), այսինքն, Բան-բառը (ԱՈՒՄ) կիսում-ամբողջացնում է արարչական շրջանակը թրթիռ - ՙ«երգով»՚:    Չորս կիսաշրջանակների  քառակուսիացումից (նկ.18,2) ծնվում է թվաիմացական և հնչյունային մեկ այլ արարչական վիբրացիա՝  2+2+2+2=8x10=80+2+2+2+2=88 (=44+44, կամ՝ 26+62), որպես Օ-Մ-Մ-Մ-Մ (x10)+Օ-Մ-Մ-Մ-Մ (22x4=88), 88=(8+8)=16, որը օկուլտիզմում համարվում է հարկադրական  արկան (իսկ (1+6=)7-ը՝ հաղթանակի), կամ մարդու (մարդկությանմիջոցով արտահայտվող տիեզերական   երկու աշխարհների՝    ոգեղեն-տրանսֆիզիկականի  և մատերիական-նյութականի՝ տրոհման-փոխմիասնության-հավասարակշռության Արկան:

 

 

                                

նկ.18.2  


 

      Երկրաչափական տրոհումներով վերոնշյալ գաղափարապատկերը ստանում է տառածին  հնչյունների՝ ԱՐ-ՐԱ-ԱՏ-ՏԱ ձևերի շրջված միասնությունը (նկ. 19) որը 8 բաղկացուցիչ մասերով և տառերի թվային արժեքներով կերպավորում է 22 թիվը ((22 արկաններ). Ար=(1+5)+(5+1)+(1+4)+(4+1)=22))՝ ցուցանելով Արարատ լեռան խորհրդավոր տեղադրությունը Երկիր մոլորակի վրա, նրա չափական թվերով արարչության համամասնական օրինաչափությունները, և Պատճառական շղթայի օղակների միավորումը մեկ ընդհանուր Օղակի մեջ, որպես գաղտնագրություն, որի բացահայտումը արդյունավետ կլինի միայն մարդկանց (մարդկության) կողմից Բնության բոլոր ՙ«հարկադրական»՚ օրենքները լավագույն ձևով ըմբռնելու և ի բարիք Գործադրելու դեպքում:   Այսինքն, կբացվի 17-րդ արկանի խորհուրդը (արկան=1+5+6+1+4=17)՝ ճակատագրից (կարմայից) կախված իրադարձությունների կանխագուշակման հնարավոր իմացությունը՝ դրական կարմայի ձեռքբերմամբ և աստրալ- մաքրագործության հանգուցալուծմամբ՝ անհատականից ընդհուպ մոլորակայինը. 22x8=176 (=1+7+6=14=այրատ), որը ինչպես ասվեց, Աստծո Տուն-Ընտանիք խորհուրդի արտահայտությունն է ուղերձի տեսքով՝ հղված ողջ մարդկությանը (176-ը գարնանային գիշերահավասարից մինչև Նոյյան տապանի՝ Արարատի վրա հանգրվանելու օրերի թիվն է):

 

նկ.19  


 

 

3.

     Նոյյան զարմի բնակվելը Հայկական լեռնաշխարհի բարձրավանդակում, ապա՝ T-աձև տարանջատումն ու տարածվելը...  հուշում է շումերա-աքքադա-ասորա-բաբելական քաղաքակրությունների քառյակ շղթայի՝ սկզբնապես աստրալ-արարչական կետրոնից (Արարատ) շեղումը և այդ կենտրոնի կեղծ ՙ «պատճենահանումը»՚  հարավային Միջագետքում՝ զիգզագ վերելք-անկումներով և ապա՝ աստիճանական ռեգրեսիաներով մինչև քայքայում և իսպառ վերացում: Հայկական լեռնաշխարհը գտնվում  է աշխարհագրական  հյուսիսային լայնության 42˚-36˚ միջև ընկած տարածքում, որտեղ էլ կատարվել են երկնային համաստեղությունների բաժանումները, մոտավորապես ճշտվել է նաև աստղագիտական դիտարկումների ժամանակը՝ մ.թ.ա. 2800-2600թթ, որը համապատասխանում է Մեծամորում Շնաստղի (Սիրուսի) դիտումների և տոնակատարությունների սկզբին:

     Ռուսերենում зодиак(=կենդանակերպ) բառի հետ իմաստաբանական աղերս ունի  зодчество  (ճարտարապետություն) բառը, որը կարելի է մեկնաբանել այսպես. կենդանակերպերի աղթարքը= մեկ լրիվ փուլի արարչական շրջանակ=չորս տարր-էություններով մատերիայի աստղագուշական-մետաֆիզիկական կերպավորում՝ իր բոլոր համամասնություններով, զիգ-զագ անկում-վերելքներով և երկվություն-նժար-հավասարակշռություններով:   Հայերենում կա զոդ-ել բառը, որը օգտագործվում է՝ կապել-կապակցել իմաստներով, և ըստ ամենայնի, ճարտարապետությունը իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան արարչական տարր-էությունների ՙ«կապակցում-մոդելավորում՚»՝  արտահայտված նյութական մարմինների երկրաչափական համամասնությունների կառուցվածքային բովանդակությամբ:

      Զիկկուրատները, որպես հին աշխարհի յուրօրինակ կառույցներ, այս առումով, եղել են կրոնական և տիեզերաբանական (աստղագուշական) ըմբռնումների համակարգված նյութականացումներ, ինչպես որ եգիպտական բուրգերը՝ չափական թվերի երկրաչափականացված բյուրեղացում-կոդավորումներ:   Ելնելով սեպագիր աղյուսների վրա գտնված  պատկերից ու տրված նկարագրությունից, կարելի է նախապես ենթադրել, որ զիկկուրատները իրենց նախնական գաղափարական բովանդակությամբ նվիրված են  եղել Արևի աստծուն, կամ պարզապես կոչվել են ՙ «արևային»՚ տաճարներ:   Ըստ Գիրք Ծննդոցի, այդ զիկկուրատներից ամենանշանավորը գտնվել է այն ժամանակների ամենահռչակավոր Բաբելոնում, և բուրգ-աշտարակը ունեցել է 90 մ բարձրություն՝ բաղկացած յոթ խորանարդաձև հարթակներից:   Բարձրության թիվն ինքնին հուշում է կառույցի արեգակնային-տիեզերական էության մասին, իսկ հարկ առ հարկ շուրջանակի՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ (երրորդ հարկից սկսած) դասավորված աստիճանները (սանդուղքները) հատակագծային պատկերում (նկ. 20) առաջացնում են արիական

 

նկ.20  


 

կեռախաչի նշանը, որոնք (այսինքն  յուրաքանչյուր կողմի աստիճանները) համարակալելով ըստ կենդանանշանային աղթարքի հաջորդականության՝ սկսելով Կշիռից, յոթերորդ  հարկում ավարտվում է Խոյով, որպես կրակ-ոգեղինության (նկ.21) խորհրդանիշ, քանզի ըստ գաղափարական մտահաղացման՝ յոթերորդ հարկը նախատեսված է եղել որպես աստծո տուն-կացարան (որը հետագայում վերաիմաստավորվել է երկվության, որպես աստվածային զույգի կացարան):  Այսինքն, խաչաձև սկզբունքով թվերը դասավորվում են. 1-3-5-7 և 2-4-6, իրենց զուգահեռներով. 1=Կշիռ, 3=առյուծ=աղեղնավոր, 5=երկվորյակ=ջրհոս, 7=խոյ, և 2=կույս=կարիճ, 4=խեցգետին=այծեղջյուր, 6=ցուլ=ձուկ: Ստացվում է

 

 նկ.21  


 

կենդանշանային աղթարք-շրջանականի կիսում, որպես շրջանագծի և նրա տրամագծի հարաբերություն, կամ՝ օրգանական կյանքի դրսևորման գաղափարագրում-մոդելավորում:  Համոզված կարելի է ասել, որ կառույցն իր նախնական ըմբռնմամբ  իրականացվել է «ՙոսկե հատույթի»՚   օրենքով,   և   գաղափարական հիմնավորվածությամբ, ուստի՝ վերաիմաստավորման աննշան շեղումներն իսկ բավական կլինեին, որպեսզի վերջինիս ՙ «արեգակնային»՚  էությունը մթագնվեր ու թաղվեր անթափանց  խավարում...   Ըստ Հերոդոտի վկայության, բուրգ-աշտարակի առաջին հարկը ներկված է եղել սև (=հող-ջուր գաղափարանշան), երկրորդ  հարկը՝ կարմիր (=Օդ՝ աստրալ ոլորտ), 3-6 հարկերը՝ սպիտակ (=հուր) և յոթերորդը՝ կապտաոսկեգույն (=Արև+Երկինք գաղափարանշան):  Դատելով կառույցի վերակազմությունից, առաջին հարկի բարձրությունը եղել է 36 մ, երկրորդը՝ 18, 3-4-5-6 հարկերը՝ 5-ական մետր, և վերջինը՝ 16մ, այսինքն՝ 36+18+5+5+5+5+16=90:                                    

նկ.23  


 

      Բաբելոնյան զիկկուրատը իր չափական տարրերի ամբողջությամբ (նկ. 23) բացահայտում է այն բոլոր համամասնությունները,   որոնք  հանդես են  գալիս արարչական   թվերի օրինաչափություններով:

      Ստացված սխեմատիկ պատկերում շրջանակը բաժանվում է 8 հորիզոնական  շերտերի, և աշտարակի վերին  հարթակը համապատասխանելով խաչանշանի գագաթի հետ, իր ամբողջ բարձրությամբ կազմում է 90մ, և իսկապես,կառույցը իր բոլոր հարթակներով համապատասխանում  է  չորս   տարերքների  և   մեկ  տրանսֆիզիկական  շերտի   նախագծման գաղափարի հետ, այսինքն, ըստ սխեմատիկ պատկերի, առաջին  հարկի բարձրությունը կազմում է 36 մ, երկրորդը՝ 18, 3-4-5-6 հարկերը՝ 5-ական մետր, և վերջինը՝ 16միսկ երկարությունները՝

72+62+49+43+37+31+20 =314, 314x4=1256՝ ընդամենը 16-ով ավել Արարատի երկու գագաթների միջև եղած հեռավորության թվից:   Ուրեմն, աշտարակի բոլոր հարկերի երկարությունների գումարային արժեքի քառապատկումից ստացված թիվը (1256-ը) կրկին քառապատկելու դեպքում՝ 1256x4=5024, որը 160-ով պակաս է  Արարատի հարաբերական բարձրության թվից. 5184(=4x1296) - 5024=160, սակայն, առաջին հարկի չափական թվերի հարաբերությամբ կերպավորվում է հիշյալ  բարձրության թվի կեսը. 72+36=432x6=2592(=5184:2) կամ՝ 72x36=2592:

     Շումերական Ութու արևի աստծո անվան թվային արժեքը կազմում է.

     Ութու=7(000)+9+7(000)=(797)=23=5= հինգ աստղագուշական շերտերի միասնական հարաբերություն, քանզի յոթերորդ հարթակի (հարկի) ՙ«արևային»՚ բնույթը բացահայտվում է նաև իր բարձրության և երկարության  հարաբերությունների գումարով. 20x4=80+(16x4=)64=144=9, այսինքն, Մարդու՝ տրանսֆիզիկական բարձրագույն ոլորտների հետ հաղորդակցվելու համար նախատեսված ՙ«կացարան»՚, որը, սակայն, երկվության (Արև-լուսին) պատճառով ՙ«աղտոտվում»՚ է ու թաղվում խավարում...   Այսպիսով, Բաբ-իլու-ն (ՙԱստծո դուռը՚) չի ծառայում իր նպատակներին (Բաբելոն=2+1+2+5+3+6+4=23=5), քանզի այն դառնում է արարչական կենտրոնի կեղծ  «պատճենահանումը»ՙ՚  հարավային Միջագետքում:  Այս մասին էլ հենց ակնարկվում է Աստվածաշնչի Ծննդոց 10,11-ում. ՙ «Եկեք մեզ համար քաղաք և աշտարակ շինենք, որի գագաթը մինչև երկինք հասնի և մեզ համար անուն  շինենք, որ չլինի թե Երկրի վրա ցրվենք՚»:

       Այսինքն, Նոյյան զարմի* սերունդները շատանալով և կազմելով ցեղային մեկ ընդհանրություն, աստիճանաբար Փոքր Ասիայի իրենց բնիկ տարածքներից իջնում են հարավային Միջագետք՝  մտահղանալով արարչական գիտելիքները նյութականացնել տիեզերական օրինաչափությունների համակարգված տեսքով և նոր բնակավայրում վերականգնել ՙ«Երկինք-Երկիր»՚  կապի արարչական կենտրոնը: Նման գաղափարի իրականացման համար, ինչպես արդեն ցույց տվեց, Նոյյան ՙ«ժառանգները» ՚ չէին կորցրել իրենց հիշողությունը, սակայն, ինչպես որ կարելի է դա պատկերացնել, արարչական թվաիմացությամբ կառուցված այդ կրոնա-միստիկական շքեղ տաճարը աստիճանաբար կորցրել է իր սկզբնական ուժն ու վեհությունը՝ ստորին աստրալի «ՙլուսնային»՚  ազդեցությամբ մթագնելով վերջինիս արեգակնային էությունը, և երկվության ավելի ու ավելի խորացող զիգ-զագով (ինչպես որ Դ. Անդրեեվն է նշում), նպաստել մոլորոկային  դևի (Գագտունգրի) ակտիվ ներգործությանը...

 

* Ընդհանրպես՝ Նոյը որպես աստվածաշնչյան կերպար՝ պիտի համարել պայմանական-հավաքական անուն, այնպես, ինճպես որ Վայվասատվա Մանուն՝ հինդուիստական կրոնա-հայեցողական-առասպելաբանական հավատալիքներում համարվում է 14 Մանուներից յոթերորդը՝ 5-րդ Արմատական՝ Արիական Ռասայի Մանուն...   Սանսկրիտերենից թարգմանաբար Վայվասատվա նշ. է՝ «Արևի որդի»...

 

     Իր բոլոր համամասնությունների գաղափարական մտահղացմամբ, ուրեմն, ինչպես, որ ասվեց, կառույցը «կիսում է՚»ՙ կենդանշային աղթարքի շրջանակը, որպես շրջանագծի և նրա տրամագծի հարաբերությունների բյուրեղացում, որպես տիեզերական  ըմբռնումներով՝  խորհրդանշական գողգոթա, կամ, խավարի նվաճմամբ՝ Լույսի բռնկում, և որպես մատերիայի (Երկրի) ապագա պայծառակերպման ՙ«համաքրիստոնեական»՚ գաղափարանշան (նկ. 24):

 

 

նկ. 24


 

 Հայերեն տառարժեքներով՝

     զիկկուրատ= 37(=3+7=10), որն էլ՝ գողգոթա բառի թվային արժեքն է, ինչպես և՝ Էրեշկիգալ=37, որը ստորերկրյա աշխարհի տիրակալ Ներգալի* կինն է՝ ըստ շումերա-աքքադա-ասորա-բաբելական դիցաբանության:

 

 *Ներգալ՝ այսպես է կոչվում ասորա-բաբելական քաղաքակրթության շրաստրը, այսինքն, սատանայամարդկության ստորերկրյա քաղաքը՝ ինֆրաֆիզիկական քառաչափ ոլորտներում. (Դ. Անդրեեվ. ՙ«Աշխարհի Վարդը»՚):

     Նոյյան ջրհեղեղից հետո դժվար կգտնվի այս խորհրդավոր ու արարչական տարածքում մետապատմական առումով մի որևէ նշանակալից իրադարձություն, քան, Նոյյան զարմից Հայկ անունով ոգեշունչ Անհատի ըմբոստացումը խավարի տիրակալներից մեկի՝ Բելի դեմ, որը հարավային Միջագետքում (Բաբելոնում) հասցրել էր սկզբնավորել արդեն իսկ ինֆրաֆիզիկական շերտերում (շրաստրում) իր դիվային շոշափուկները տարածող Ներգալի պահանջներին համահունչ բռնապետություն:   Աստվածաշնչում այս մասին կա ընդամենը մի փոքրիկ հիշատակություն. ՙ«Բելը խոնարհեցավ... »՚(Եսայի 45,46):  Մինչդեռ, տեղի ունեցավ ավելին. մեծ առաքելություն իրականացնող Մարդու միջոցով համախմբվեց, կազմավորվեց  ու Աստվածային  ոգու արարչական լույսով հիմնավորվեց այն ազգի կորիզը, որին Արարիչ Աստծո կողմից վերապահված էր կարմայական  առանձնահատուկ առաքելություն՝ հետագա բոլոր ազգերի ու ժողովուրդների մեջ:  Քիչ է ասել, թե մետապատմականորեն ու պատմականորեն կարևոր այս իրադարձության նշանակետ-առանցքը տապալումն էր կամ խավար ուժերի ՙ «չեզոքացումը՚» եռաչափ ֆիզիկական աստրալ կենսադաշտում, այլև, որ Հայկ (Հալդ) Նահապետի ոգեկոչ առաջնորդությամբ իրականացվեց տարանջատումը կեղծ ՙ«արարչական կենտրոնից»՚, և Վանա լճի հարավ-արևելյան մասում (Արարատ սուրբ լեռան գաղտնագրային իմաստնությամբ)՝ իսկական  արարչական կենտրոնի հիմնադրում-սկզբնավորումը, որը ապագա սերունդներին հայտնի է Հալդյան քաղաքակրթություն անվանումով:

       Հետաքրքիր է, որ աշխարհագրական տեղադրությամբ, Արարատի երկու գագաթները ըստ թեքության ուղղված են դեպի Հյուսիս-Արևելք, և Վան-Տոսպից ուղիղ գծով Արարատի գագաթները մեջտեղից հատելով երկու՝ ուղղահայաց և հորիզոնական կտրվածքներով, ստացվում է արարչական կենտրոնով (Արարատով) շրջանագծի և նրա տրամագծի հարաբերության գաղափարագրում

 

 

նկ.25  


 

նկ. 25) որպես Հարքի (Հայք) նյութականացված կենտրոն-առանցք ու ոգեկոչող Տուն-կացարան: Այսինքն, Վան-Տոսպը Հայկի (Հալդ)՝ նախախնամական խորհրդով կառուցված այն Դարպասն է, որը բացում և փակում էր դեպի ՙ«անմահների երկիր»՚ և ՙ«սուրբ օրենքների երկիր՚»  տանող բոլոր ճանապարհները, քանզի այն դարձել էր Արարատի չափական-արարչական թվերով բյուրեղացած-ոգեղենացած կրոնա-մշակութային կենտրոն:   Եվ իսկապես՝     Վան=3(000)+1+4(00)=8` Արարատ անվան  թվային  արժեքը և   Հայկազունների (Արորդիների)  սրբազան  երկիր  ուղղորդող Դուռ-Դարպասը:        

        Տեղին է հիշել, որ ՙ«Մհերի դռան»՚ արձանագրության մեջ հիշատակվում են 52 աստվածություններ, որոնք համապատասխանաբար ներկայացնում են արեգակնային տարվա 12 շաբաթները՝ գումարած ևս մեկ օր:  

     Դեռևս հայկական ժայռապատկերներից որոշ նմուշներ են հավաստում հների հստակ (անսուտ) պատկերացումներն այն մասին, որ Արեգակնային համակարգը բաղկացած է 12 մարմիններից՝ Արև, լուսին և տասը մոլորակներ կամ՝ Արև և տասնմեկ մոլորակներ (նկ. 28) իսկ Հայաստանի տարբեր վայրերից գտնված որոշ նմուշներ իրենց թվային 3-1-3 խմբավորմամբ (նկ.29):

  

            






                             

                                                                                               

                          նկ.28                                 նկ.29                                           նկ.32

 

      Նույնատիպ սկզբունքի երկրաչափական-ճարտարապետական մոդելավորման օրինակ է Հալդ (Հայկ) աստծուն նվիրված տաճարը Արդինի քաղաքում, որի ուրվագծային համամասնությունները  ծրարում-վերաիմաստավորվում են վեցանկյան տրոհմամբ ՙ«լեռ-երկիր՚» գաղափարանշանի նախնական լուծումը՝ կազմավորելով 3-1-3 թվաիմացությամբ  հարիրվող վեց ուղղահայց սյուների և մեջետեղում դռան (միջասահման) կոնֆիգուրացիան (նկ.32) որպես արարչական Տուն-կացարան, ուր բնակվում կամ թևածում է Արարչի ստեղծագործ ոգին:

       Ըստ Աստվածաշնչի վկայության և ընդհուպ այստեղ բերված հետազոտական արդյունքների՝ Հայաստանը (կամ Հայկական լեռնաշխարհը) իր սրբազան ԱԶԱՏՆ  ՄԱՍԻՍ լեռնագագաթով հանդիսանում է արարչական շրջանակի միջասահման-կենտրոնը, քանզի դրախտի չորս գետերը ևս իրենց անվանումների թվային արժեքներով ցուցանում են մաթեմատիկական թվային սանդղակի միջասահմանը՝

Տիգրիս=4+2+3+5+2+2=18=9,

Եփրատ=5+8+5+1+4=23=5,

Փիսոն=8+2+2+6+4=22=4,

 Գեհոն=3+5+7+6+4=23=5, և՝ 9+5+4+5=23=5:

    Այսպիսով, 5165:5=1033+23=1056:12=176 (=14=Այրատ), որտեղից (Արարատի գագաթից) սկսվում է աստրալ շրջանակի նորոգումը և Նոյյից՝ նոր մարդկության սկզբնավորումը, և քանի որ Արարատի գոգերը համապատասխանում են հող տարերքի տիրույթի հետ, ապա՝ 9090:5=1818-303(=գօգ)=1515, և նժարային սկզբունքով ստացվում է. 1515         7          1515                  

                          արար      է        արար

 

    Եվ  303թ. էր, որ Տիրոջ   մեծախորհուրդ   Լույսի   հայտնությամբ    Էջմիածնում   կառուցվեց Մ. Աթոռ ս. Տաճարը:

 

        

 

5.

   Տաճար բառը հայերենում (իր թվային արժեքով) գաղափարագրում է շրջանագծին ներգծված եռանկյունու հարաբերությունը՝

 

նկ.33 


 

    Տաճար=4(000)+1+1(00)+1+5(000)=12= չորս եռանկյունի, որը միավորվելով մեկ միասնական եռանկյունու մեջ (նկ.33) և եռապատկելով թիվը, ծնում է նոր հարաբերություն. 12x3=36, որից կառուցվում է երկգագաթ Արարատի երկրաչափական պատկերը, որպես չորս տարերքների և աստրալ կապագրային թվի նյութականացված նժար-չափանիշ: Այս առումով, ճարտարապետական մի որևէ կառույց իր լավագույն  լուծումը  գտնում է  հատակագծային և ուղղահայաց  տեսքի համաչափական հարաբերությունների և դրանից բխող գաղափարական բովանդակության համադաշնության շնորհիվ, որի լավագույն ապացույցներից մեկը 7-րդ դարում Ներսես կաթողիկոսի նախաձեռնությամբ կառուցված (Էջմիածնից 3 կմ հարավ գտնվող) Զվարթնոց տաճարն է:  Կառույցում տեղ գտած արարչական տարրերի, թվերի և մտահղացման համաչափական հարաբերությունների շուրջը արդեն խոսվել է*):

 

* Կ.Ավետիսյան, ՙ«Հայ ոգու և իմաստության տաճարը՚», 1998թ.:

 

Գրեթե ավելացնելու ոչինչ չի մնում, բացի մի քանի, ըստ իս, երկրաչափական-թվամիստիկական դիտարկումները, որոնք առնչվում են կառույցի ուրվագծային պատկերի և նրան ներգծված տիեզերական խաչանշանի կամ հայարիական ՙ«տերևի»՚ համամասնական չափանմուշների հետ (նկ.34) Ա-Բ-Գ Կետերով շրջանագծին ներգծված եռանկյունին խորհրդանշում է երեք հիմնական ոլորտների միասնությունը.

1.      Մատերիա (ֆիզիկական մարմին),

2.      Աստրալ աշխարհ (հոգենյութի գործունեություն՝ հոգեբանություն),

3.      Բանական ոլորտ (մենտալ-գիտակցական սուբստանցիա):

     Եռանկյունին իր հերթին կապակցում է միմյանց շղթայակցված չորս փոքր շրջանակները՝ չորս-տարր էությունների արարչական հիերարխիայով և կառույցի ուրվագծային պատկերի եզրագծերով ամբողջացնում մաթեմատիկական սանդղակի՝ 01234-5-6789 թվաիմացությունը՝ արտահայտելով և իմաստավորելով արարչությունը, բխեցված կառույցի երկրաչափական ձևերից և չափական հարաբերություններից:

     Այս առումով, ակնհայտ է, որ առաջին հարկը   համապատասխանում է  հող-ջուր   տարերքին, երկրորդը՝ օդ-հուր, երրորդը՝ տրանսֆիզիկական բարձրագույն՝ բանական-ոգեղեն ոլորտներին, և ըստ նշյալ թվաիմացությունների, կազմում են

 

նկ.34 


 

էությունների 32 մետաֆիզիկական հատկանիշները, որ համընկնում է Բրահմի ուղեղի և նրանից ձգվող 32 արահետների հետ:

     3+4+5+6=18(=99)= աստրալ աշխարհ (հոգեբանություն), որը կառույցում խորհրդանշում է համաշխարհային Աստրալ ոլորտը (այսպիսով, կիսվում է կառույցի ուրվագծային պատկերը):

      5+6+7+8=26(=8)= աստրալ շրջանակի շառավիղ-կենտրոն, որը կառույցում խորհրդանշում է համաշխարհային Աստրալը կառավարող Հիերարխիան (Առաջատարների մոլորակային միություն):

       7+8+9=24 (=888)=6= Մարդու ոլորտ, որը կառույցում խորհրդանշում է Մոլորակային Լոգոսի՝ Հիսուս Քրիստոսի տրանսֆիզիկական բարձրագույն՝ ոգեղեն-բանական ոլորտները, որով էլ ամփոփվում է ողջ երկրային արարչությունը՝ համաշխարհային Տուն-Տանիքը:

     Այսպիսով, մոտ 250 տ. (մինչև 10-րդ դարի վերջը) կանգուն մնացած այս խորհրդավոր ու հոյակապ կառույցը իր ծավալա-տարածական հորինվածքի թվաչափական բյուրեղացումներով, իսկապես, կերպավորել է Աշխարհի իմաստությունը՝ Կենաց-Ծառը, Հոգու և Ոգու արարչական հարատևությունը, քանզի տաճարի անվանումից ստացված թիվը.

     Զվարթնոց= 6+3(000)+1+5(000)+9+4(00)+6(00)+6(000)=40=

     Արարչական շրջանակին ներգծված քառակուսի, որն իմաստավորում է չորս տարրերի (չորս շրջանակների) եռանկյունացումը՝ համաշխարհային Մարմնի, համաշխարհային Հոգուհամա-շխարհային Ոգու և համաշխարհային  Բանականության միասնությամբ:  Թիվը իր հերթին տրոհվում է նաև՝ 40=36+4, որի մոդելավորումից ծնվում է քառակուսու և շրջանակի մեջ  ներառված   Արարատի  երկրաչափական   պատկերըորը խորհրդանշում է  արարչական Մարմնի-Հոգու-Ոգու-Բանականության սկզբնավորում հիմնասյուն-կենտրոնը, որպես միջասահման «լեռ-երկիր»ՙ՚, որպես Իմաստափայլ Զարդը աշխարհի: (նկ. 35)

 

նկ.35 


 

    Վերոնշյալ չափանիշների համադրական ընդգրկումներով, Տաճարը ընկալվում է որպես Երկնային կառույցի երկրային պրոյեկցիա, որը իր վեհության և տիեզերական տարրերի կազմախոսական շինվածքի համեմատ, դառնում է նախահիմք-օղակ՝ Ազգ-համամարդակային Ընտանիք շղթայի եզրերը ամբողջացնելու և տրանսֆիզիկական բարձր ոլորտներ ուղղորդելու իր կրոնամիստիկական մտահղացումներով:      Ազգ=1+6+3=10, որը հիշյալ գաղափարանշանում համապատասխանում է Արարատի ստորին շերտի հետ, հող-տարերք՝ երկրային Մարմին  իմաստավորմամբ, այսինքն, յոթ եռանկյունի՝ 7x3=21=777 կոդավորում, որպես համամարդկային Ընտանիքի սաղմ-բջիջ, երկրորդ շերտի չորս եռանկյունի՝ 4x3=12, որը 12 ամիսների և 12 կենդանակերպերի ցիկլերով իմաստավորում է տարածություն-ժամանակը, և երրորդը՝ երկու շերտերը եռապատկող՝ 21+12=33, որն իմաստավորում է Հայր Աստծո ՙ«Լույս-Բջիջ»՚ մարմնավորումը համամարդկային ընտանիքում, և 33x3=99 թիվը՝ որպես Աստրալի մաքրագործության և վերահառման համար համամարդկային Ընտանիքի ուղղված Մոլորակային Լոգոսի ուղերձ-չափանիշ:

 

 

ՄԱՍ   Է.     ԱՐՄԱԳԵԴԴՈՆ   ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ   ՈՒ   ՀԱՅՈՑ  ԱՅԲՈՒԲԵՆԸ

 

 

 

1.

     Վերջապես եկավ պահը՝ ակնածանքով հետ քաշելու Հայոց Կարմայի (առաքելական Ճանապարհի) խորհրդավոր վարագույրները, այսինքն, բացահայտելու Երկնայինով սահմանված այն գաղտնիքները, որոնք առկա լինելով հայոց մշակույթի բազմադարյան տարրերում և կրոնա-միստիկական գաղտնագրերում, ի հայտ են գալիս նաև ժամանակագրական որոշ թվականներում...   Ասելիքս պարզաբանելու համար ասեմ, որ յուրաքանչյուր թվական կազմված է մի քանի նիշերից, որոնք իրենց մեջ կրում են աստղագուշական, աստղագիտական, Աստրալ և Երկնային այլ ոլորտների կանխավ ծրագրավորված կոդավորումներ, և մանավանդ այն դեպքերում, երբ կատարված (կամ կատարվելիք) իրադարձությունները նշանակալից են, առավել ևս, որևէ պատմականորեն կարևոր եղելություն իր խորհրդավոր եզրերի կապագրային մեկնությամբ միանում է թվաիմացական տարրերը միմյանց հետ կապակցող արարչական Օղակի հետ:

     301 թ. որպես նշանակալիությամբ օժտված տարեթիվ, իմ հետազոտությունների շրջանակում դառնում է «առանցքային», այսինքն, հաշվարկներն սկսելով Նոյյան տապանի՝ Արարատի գագաթին հանգրվանելու օրվանից (176) կամ Նոյյան Զարմի՝ Երկրի վրա ոտք դնելու օրվանից, այս թվականը բացահայտում է խորախորհուրդ օրինաչափություններ: Նախ այսպես. 300=Յ տառի արժեքը, 0-ն Օ տառի արժեքը, և 1-ը՝ Ա տառի արժեքը.

 

Յ=Յավիտենական,

Օ=Օղակ,

Ա=Աստծո,   այսինքն, մ.թ. 0-1 թվականը նշանավորվեց Տիրոջ ծննդյամբ, որպես Աստծո՝  ՙ«Լույս-Բջիջ»՚   մարմնավորում   Երկրում,   և ապա, 300 տանց    Հարք-կենտրոնում ՙ այն առաջինը կազմավորեց ու տվեց Կենաց-Ծառը՝ Յավիտենական Հուրը, Կենարար Ոգին...    Տիրոջ 33-ամյա (30=Լ=Լույսը, 3=Գ=Գառան) երկրային գործունեությունից  մինչև 301 թ. կազմում է՝ 301-33=268=((2+6)+8=16=7=Է=Էություն)), այսինքն՝ արարչական շրջանակ, կամ շառավիղ-կենտրոն (26), հավերժական ընթացքով(8):   Թիվը մոդելավորում է նաև բոլոր արարումների երկրաչափական պատկերը՝ բուրգը. 268=2+6+8=16=չորս եռանկյունի և մեկ քառակուսի:

     301 թ.-ը համընկել է Աղեղնավորին (արարչական հուր, ոգեղեն կրակ, որ զուգորդվում է Հայկի հաղթական վերահառնմամբ և խորհրդանշում է աստրալ աշխարհի մաքրագործությունը Աստվածային Հրով, որպես սկիզբ և ՙ«առանցքային»՚ թվականություն), և որպես խորհրդանշական թվամիացություն, դիտարկվող թվային (ժամանակագրականհարաբերություններում ի հայտ է բերում ոչ միայն Հայոց առաքելական ճանապարհի հետ կապված, այլև՝ արարչական Կենտրոնի (Հարքի) միջոցով մարդկության աստրալ փորձության (մաքրագործության) հետագա ժամանակների հետ առնչվող թվագրային օրինաչափություններ:

Վերոնշյալ սկզբունքով.

                               301+103=404=ս. Մեսրոպի կողմից Հայոց գրերի ստեղծումը կամ վերակազմավորումը. 400=Ն, 0=Օ, 4=Դ, և ըստ թվային կոդավորման, տառերը իմաստվորում են՝ Ն=Նախախնամական, Օ=Օղակ, Դ=Դպրության, և իսկապես՝ 36 տառերը կերպավորում են Տիեզերքի խորհրդավոր պատկերը, և ըստ Յոթնագրեանքի՝ յոթ լույսով պայծառացնում այն արարչական Օղակը, որով միավորվում են Երկնայինն ու Երկրայինը.  ՙ«Այսօքիք՝ ա, ե, է, ը, ի, ո, ու. սոքա են փակեալ տաճար, որով զծաղիկս համապայծառս ճանաչէ և զփական դպրության ճանաչէ»՚,-ասվում է Ա. Շիրակացու թ. 590 ձեռագրի 37 ա էջում. ՙ «Բանալ զախեալ և զկողպանիցն փականս, զոր բացին իմաստասէրքն այս խորհուրդովս զոր ասացինք՝ ա, ե, է, ը, ի, ո, ու՚»:

      Դպրության տաճարի փականների թվային արժեքները, ըստ Մեսրոպյան տառերի հետևյալն են.

ա=1, ե =5, է =7, ը=8, ի=20=2, ո=600=6, ու=7000=7, և՝ 1+5+7+8+2+6+7=36, մնացյալ 29 տառերի գումարային արժեքը հավասար է 144-ի, այսինքն արարչության վեցերորդ օրվա՝ մարդու արարման թիվը, և՝ 144x36=5184, որը կազմում է Արարատի հարաբերական բարձրությունը...

      301+150=451=հանուն Ճշմարտության Ոգու և Արդար Հավատքի՝ Հայոց ամենանշանավոր ճակատամարտը. 150-ը խորհրդանշաբար առնչվում է Նոյյան տապանի՝ Արարատի վրա հանգրվանելու օրվա հետ, որպես հիշեցում մարդկության աստրալ փորձության և որպես ապագա Աստծո Տուն-Ընտանիք՝ աստվածամարդկության գաղափար:

     Քանի որ 1460x6=8760, ապա 8760-301=8459-5840(=4x1460) =2619+4380(=1460 x3)=6999...  Կարծում եմ հավաստի պիտի համարել ձեռնադրյալ ադեպտ Հիլարիոն Սմերդիսի խոսքը՝ ասված իր նշանավոր՝«Նամակ Սուրբ Հովհաննեսի վանքից» նյութում (տպագրվել է 1881 թ.-ին «Թեոսոֆիստ» ամսագրում), ուր ասվում է, որ Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթական ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ. 7000  տարի առաջ...

2.

      Արմագեդդոն հասկացությունը զուտ կրոնական ըմբռնումներով դիտարկվում է որպես Լույսի ու Խավարի ուժերի միջև ՙ«վերջնական»՚ առճակատման խորհրդանիշ, իսկ մեկ այլ՝ օկուլտային ըմբռնմամբ, պարզապես, եռաչափ ֆիզիկական աշխարհի (էնրոֆ) աստրալ կենսադաշտում բացասական ՙ«էներգոբևեռի»՚ ազդեցության չեզոքացման ու ... 4-րդ տարածաչափության հաստատման խորհրդանիշ:  Այս հասկացության մասին թաքնիմացական դատողություններ կան Ե. Պ. Բլավատսկայայի ՙ«Ճակատագրի Կարման»՚ գրքում (Մոսկվա, 1999 թ.), ըստ որի, ՙ«Րամդագոնը»՚  հենց ՙԱրմագեդդոնն՚ է, քանզի՝ «ՙՙԴա օր է, երբ դրուզների ուսմունքի համաձայն ՙպիտի ավարտվի մեծ ոգեղեն պլանը. իմաստունների և ուղղահավատների մարմինները պիտի ողողվեն բացարձակ Աստվածային էությամբ և պայծառակերպվելով՝ հանգրվանեն Միասնականում՚՚»,- ասվում է հիշյալ գրքում:   Այսինքն, ՙ«Րամա-Դագոն»՚ իր հիմքում ունի Արեգակնային Աստծո և ՙ«Դագոն»՚՝ Սրբազան Իմաստություն հասկացությունները, ինչպես նաև՝  ՙ«Րամ»՚-արգանդ և դաշտավայր (տիբեթերեն ՙայծ՚), և ՙ«Դագոնից՚»՝  «Դագ»ՙ՚ - ձուկ, այսինքն՝ մարդ-ձուկ կամ կատարյալ իմաստություն՝ գաղափարային միասնականության տարրերը, որը հալդ-Հայկ-ազունների (Արորդիների) մոտ  կերպավորում է իրենց ՙ «Առաքյալին»՚՝  Օհանեսին, Մարդ-Ձկանը, այն է թե՝  «ՙԱստծո Որդիների»՚ միջոցով բացահայտելու համար Աստվածային Իմաստությունը աշխարհին:

     Այսպիսով, ըստ էզոթերիկ հասկացությունների, «Արմագեդդոնը՚»ՙ  ծածկագրում է մարդու (մարդկության) վերջնական կատարելագործության բանաձևը՝ մաքրագործումը Միասնական Տիեզերքի Կրակով և Աստվածային Իմաստության կամ Տիեզերական Բարձրագույն Գիտությանը հասու լինելու հնարավորության ընձեռում... «հաղթածներին»ՙ՚:     Այդ թաքնիմացական Գիտությանը հասու էին նաև հալդ-հայկազունները (ավելի ճիշտ՝ բարձրագույն քրմական դասը), քանզի այդ «ՙբանավոր»՚ հաղորդվելիք Գիտության թվաիմացական գրառումը, «ՙՀալդյան Թվեր»-ի գաղտնագիրքը՚ որպես Ձեռնադրյալներին Հասու Ուսմունք, չէր կարող մեծամասնության սեփականությունը դառնալ...   Ինչևէ, փորձենք վերոհիշյալ հասկացությունը դիտարկել ըմբռնումների էկզոթերիկ հենքի վրա, բառի՝ հնչյունային ձևափոխությունների վերաիմաստավորմամբ.

     Արմագեդդոն=Արմա=արամա=արամեա, գե(դ)=գետ=(միջասահման)=գիտ(ենալ)-ություն, դոն=տոն=տուն:  Ստացվում է՝ Արամեան գիտության տուն, իսկ թվային արժեքավորումը.

    Արմագեդդոն=Արմա=(1+5+2+1)=9+գե=(3+5)=8+դդոն=(4+4+6+4)=18=1+8=9: Ստացվում է 9+8+9=26: Եբրայերեն Հոր-Իարեդ  բառակապակցությունը սրբազան լեռ իմաստն է կրում և համարժեք է թվանժարային վերնշյալ ըմբռնմանը.

    Հոր=(7+6+5)=18=9+ Իար=(2+1+5)=8+  Եդ=(5+4)=9= 9+8+9, այսինքն, Արարատը որպես Սրբազան լեռ, իր մեջ ամփոփող տիեզերա-արարչա-իմացական թվերի շնորհիվ դառնում է «գՙաղտնիմացական»՚ գիտելիքների կենտրոնը, նահապետ Արամի ՙ«Տունը»՚, Հայկի «Ջահը»ՙ՚, և իհարկե՝ մարդկության աստրալ մաքրագործության նյութականացված չափանիշ-ուղերձըԱյս առումով, Գաղտնագրային գիտելիքները մեծամասնությունից թաքցնելու հիմնավորվածությունը հիշեցնում է հայկական «պրոմեթևսին»՝ Արտավազդին, որի մասին հյուսված այլաբանական տեքստը հաստատում է «տիեզերական»ՙ՚ փականներով Գաղտնագրությունը (արարչական գիտելիքները) Արարատի վիհում, անցքում, կամ «հորում»ՙ՚ պահպանելու, քողարկելու և ծածկագրելու հիշատակության հավաստիությունը:     Տրոհելով անունը և վերակազմավորելով՝

    Արտավազդ=Արտա=(1+5+4+1)=11+վ=3+ազդ=(1+6+4)=11=11+3+11=25, այսինքն՝ համարժեք Աստրաֆայր անվան թվային արժեքին...

     Հայոց տառերի թվային արժեքները՝ ձայնավորների ու բաղաձայների հարաբերությամբ, ինչպես և ս. Մեսրոպյան տառերի քանակով Արարատ լեռան չափական թվերի և երկրաչափական մոդելի բաղկացուցիչներն են թե՛ իմաստային, և թե՛ գաղափարական առումներով:   Բաղաձայները (թվով՝ 29) երկու շարքով՝ 14+14 (=Այրատ+այրատ) դասավորելու դեպքում, թվային արժեքների գումարը մի դեպքում կազմում է 68 և երկրորդ շարքը՝ 67, այսինքն, չհաշվելով վերջին՝ Ք տառի թվային արժեքը՝ 68+67=135:9=15=աբգդե, ըստ որի գաղափարագրելով Արարատի երկրաչափական մոդելը, սկսելով ՙ«հիմքից»՝  աջից-ձախ սինուսոիդ ընթացքով, ստացվում է Ա-ից Խ այբբենական հաջորդականության տեղաբաշխումը 13 կետերում (Տիրոջ և 12 առաքյալների թիվը), որոնց գումարային արժեքը կազմում է 55, այսինքն, 55=5+5=10՝ խորհրդանշում է շրջանագծի և նրա տրամագծի հարաբերությունը... (նկ.39):

 

նկ. 39  


 

     Հիշյալ տրամաբանությամբ՝ 55x10=550, (=275x2), ուստի, թիվը տիեզերաբանական ըմբռնումներով խորիմաստ է, մանավանդ, որ Ջատականերում կան ակնարկներ, որ Բուդդան, իր վերջին մարմնավորումից առաջ ունեցել է 550 մարմնավորումներ:  Նույն գծանիշով տառատեղադրումը շարունակելու դեպքում (13+13+10), Ք տառը համընկնում է «Փոքր Մասիսի»ՙ՚ գագաթի հետ (ՙ«Տաճար»՚ բառազարդ), որպես Երկնային «Տաճարի»ՙ՚ երկրային կերպավորում...   Գագաթից գագաթ, մինչև ՙ«հիմքն»՚ սկզբնավորող Ա տառը ստացվում է՝

Խ-Պ (=4+8=12)=Խաչյալ-Պայծառակերպյալ,

Ժ-Ք (=10+9=19=1+9=10)=(բոլոր) Ժամանակների-Քրիստոս,

     Ա  (=1) = Արարիչ-Աստված, և՝ 12+10+1=23=5` միջասահման  թիվը:  

     Ուշագրավ է, որ ՙ«լեռ-երկիր»՚ գաղափարանշանը իր թվային ընդհանուր (շուրջանակի եզրագծայինարժեքով կազմում է՝ գ-դ-զ-լ-ի-ը=(3+4+6+3+2+8)=26+7(է)=33, որպես ՙ«Լույս-Բջջի»՚ երկրային Բեղմնավորում, և տարվա օրերի գաղափար. Լի=(3+2=)5x7(է)=35, իը=(2+8=)10x7=70, ըգ=(8+3=)=11x7=77, գդ=(3+4=)=7x7=49, դզ=(4+6=)=10x7=70, զլ=(6+3=)9x7=63, և ստացվում է՝ 35+70+77+49+70+63=364=3+6+4=13, այն է թե՝  «ՙլեռ-երկիր»՚ զարդը ՙ«կիսում է»՚ Արարատի երկրաչափական մոդելը՝ 6x3=18 և  6x3=18, կամ՝ 1818=9090:5:

     Ես եմ որ Էն՚= (5+2)+(5+2)=14+(6+5)+(7+4)=22=36՝ ճիշտ 7 ձայնավորների թվային արժեքը:

Ա-ից Խ տառարժեքների տասնապատիկը՝ 55x10=550, և 176x5=880-550=330:

Ուշագրավ է, որ 777x7=5439-5165=274, իսկ 550-274=276, որը կազմում է անդրանկածնության օրերի թիվը:

     Ամփոփելով, ուզում ենք ասել, որ հայերեն տառարժեքներով (Ա-Խ) Արարատի երկրաչափական մոդելի հիշյալ գաղափարագրումը իր տրամաբանական հենքով ու թվամիստիկական ըմբռնումներով կրկին խորհրդանշում է Աստծո Տուն-Ընտանիքի (ապագա աստվածամարդկության) Աստրալ մաքրագործությունը Տիրոջ «ՙԼույս-Բջիջ»՚-Զոհաբերության Երկրային Բեղմնավորում-Կարմայով, որն իր սկզբնավորումը գտնում է... Հարքում (կենտրոնում):   Սրանից ելնելով էլ, ըստ էության մոտենում ենք ՙ«Արմագեդդոն»՚ հասկացության նախասկզբնական ըմբռնման և իմաստաբանական խնդիրների պարզաբանմանը:

3.

       Տարիներ շարունակ ես մտածում էի Հայոց ազգային Կարմայի, Երկիր մոլորակում նրա ունեցած դերի և հատկապես՝ Հայոց Այբուբենում առկա տիեզերական համամասնությունների մասին*:

 

 * Ի դեպ, կա այսպիսի մի տեղեկություն, ըստ որի թեև Տիեզերքը անսահման է, այն գոյություն ունի 36 չափումներով... Այդ են վկայում Հայոց սրբազան Այբուբենի 36 Մեսրոպյան տառերը:

 

    Ուզում էի ինձ համար (և ոչ միայն) բացել Հայոց առաքելական ուղու տիեզերական գաղտնիքները, և էմոցիոնալ-ոգեղեն իմպուլսներ հղելով Երկինք՝ պատասխան էի ակնկալում...    Եվ ահա օրերից մի օր, երբ ես հերթական մտորումների մեջ էի՝ ոգեշնչող էներգիայի հետադարձ կապի իմպուլսները դրսևորվեցին իմ ուղեղում իրենց ողջ հստակությամբ. ՙ«Հայոց այբուբենը Աղոթք է...՚ »:   Անմիջապես թուղթ ու գրիչ վերցնելով՝  սկսեցի Հայոց Այբուբենը վերածել աղոթքի...  Վստահ էի, որ ինքս չէ, որ բացահայտում եմ Այբուբենում   ՙ«գաղտնագրված՚» ուղերձը, այլև՝ առաջնորդվում վերին ուժերի թելադրանքով: (Հետագայում միայն որոշեցի նրանում առկա ողջ ինֆորմացիան բացահայտել նաև թվային իմաստների համակարգով...):

      Սուրբ Մեսրոպը ճգնակեցական տքնությամբ, 40-օրյա պասով և անդադար աղոթքներով էր Աստծուց ակնկալում ազգային ինքնության, Կարմայի, ազգային Ոգու, Հոգու և Մարմնի արտահայտությունը... տառերի տեսքով, որը և նրան տրվեց Տիրոջ լուսավոր Հրեշտակի և հրեշտակների Տիրոջ հայտնությամբ.  «ՙ...զՏերն հրեշտակաց՝ մարգարէական աչօք որ գրեր մատանագիծ ի սալս սրտի իւրոյ չորէքտասան տառ»՚: Սուրբ Մեսրոպի տեսիլքը և Հայոց գրերի «գյուտը» (վերակազմավորումը) տեղի է ունեցել Բալու կոչվող բերդի մոտ գտնվող նեղ քարայրում (Բալու=2+1+3+7=13), և այս բառի տառերի բառային իմաստները բնութագրում են բառին այսպես. Բ=Բանն, Ա=Աստծո, Լ=Լուսո, Ու=Ուղերձ: Ահա այն.

 

 

1.      Աստված Բարերար                                              =40=4

2.      Գալստյամբդ Դատիր Երկիրը                            =72=9

3.      Զատիր  Էությունները                                           =77=14=5

4.      Ընդունիր Թագը Ժամանակների                         =80=8

5.      Իսկական Լույսդ Խաչվածիդ                               =68=14=5

6.      Ծագեցրու Կարոտյալ Հոգիներում                       =102=3

7.     Ձյան Ղողանջ Ճերմակությամբ                           =98=17=8

8.     Մաքրագործիր Յուրաքանչյուր Նվիրյալի          =119=11=2

9.      Շանթերովդ Ոչնչացրու Չարին                             =104=5

10.   Պայծառությամբդ                                                   =47=11=2

11.  Ջախջախիր Ռունգերը Ստության                        =98=17=8

12. Վերադարձիր Տեր                                                   =53=8

13.  Րոպե առ րոպե Ցանիր ՈՒրախություն                 =115=7

14.  Փառքով Քրիստոսի                                                 =60=6

 

Այս ՙ«աղոթքը»*՚ որպես ազգային Միասնական Հոգու Ուղերձ առ Աստված,

 

 * Բառը չակերտների մեջ ենք ներկայացնում, որովհետև այն իրականում պարզ թվացող բառերով արտահայտված կոդավորված ինֆորմացիա է՝ իմաստայինի և թվամիստիկականի խորքային մեկնություններով:

 

աներկբայորեն վերաբերում է ՙ«Արմագեդդոնին»՚՝ ազգային, համամարդկային ու տիեզերական մակարդակներով...   Այն պարունակում է 275 տառ, որը կաբբալային տրոհմամբ իմաստավորում է. 2=47=11=աստրալ «բացասական»ՙ՚ իմպուլսային թիվ, 7=52=աստրալ «դրական»ՙ՚ իմպուլսային թիվ, 5=մատերիայի (Երկրի) «ՙՍաղմ-Բջիջ»՚՝ միջասահման կենտրոն, այսինքն, 2+7+5=14=5, կամ՝ 14x2=28 - (=Այրատ+այրատ), ինչպես որ,  275x2=550=055= արարչական շրջանակ, 5+5(=Երկինք +Երկիր)=10, որով էլ սկզբնավորվում և արտահայտվում են արար Աշխարհի բոլոր օրենքները:

     Նրանում ձայնավորների քանակը 105 է, որը մատնանշում է Սէթի տարիքը, երբ ունեցավ Ենովսին, ու այդ օրվանից սկսեցին Աստծո անունը կանչել (Ծննդոց 4,5): Այսինքն՝ Հայր=10, Մայր=5  (10+5=1+0+5=6), և Որդի=6, ուստիև,ՙ «նիսան»՚  ամսի 16-ից (որը համապատասխանում է ապրիլի 6-ին) մինչև ՙ «տեբեթ»՚ ամսվա մեկը (որը համապատասխանում է հունվարի 6-ին) անդրանակածնական օրերի թիվը կազմում է 276, որը հաջորդում է 275-ին...

      275=105+170= բաղաձայների քանակը, և՝ 170x105=17850-17520=(=1460x12)=330=033= Տիրոջ՝  ՙ«Լույս-Բջիջ»՚ Բեղմնավորումը արարչական շրջանակում:

     Ուղերձ-աղոթքի ընդհանուր թվային արժեքը՝ 4+9+5+8+5+3+8+2+5+2+8+8+7+6=80=8, որը համարժեք է Արմագեդդոն բառին, ինչպես և՝ 105 ձայնավորների գումարային արժեքը նույնպես 8 է, այսինքն, ըստ հարաբերակցության՝ 8x8=16x36=576, որը (ինպես տեսանք), հանդիսանում է Աստրալ կենսադաշտի լիակատար մաքրագործության թիվ-կոդավորումը, և` 576-275=301, որն էլ հանդիսանում է այդ Գործընթացի նախասկզբնական խորհրդանիշ-կենտրոնը՝ Հարքը:

     Ստորև ներկայացնում ենք Ուղերձ աղոթքում առկա բառային և թվային իմաստների մեկնաբանությունը.

1. տողըհամատիեզերական Արարչի կամ Լոգոսի էությունը...   Սակայն, ներկա ժամանակների աստրալ փորձաշրջանում (40=4) թիվը ակնարկում է չորս տարերքների «ՙօրինաչափ»՚ դրսևորումները ողջ աշխարհով մեկ, այսինքն, ըստ բոլոր տեսակի շեղումների՝ աղետների տեսքով:

2. տողըհամեմատական է ս.Հ.Հայտնության Զ գլխի 9-11 տողերինուր խոսվում է   Աստծո խոսքի ու Նրա վկայության համար չարչարվածների (նահատակվածների) արդար պահանջի մասին: Թիվը՝ 72, խորհրդանշում է աստրալ (72=7=52, 47=11=2) մաքրագործության փորձաշրջանը:  Այսինքն, Աստծո Դատաստանը, հանուն էվոլյուցիայի հանգուցալուծում-թույլտվություն է՝ միավորվելու համար Ճշմարտության մեջ:   Տիեզերքի Միասնական Կրակը բախելով մարդկանց Սրտերը՝ տալիս է այդ հնարավորությունը...

3. տողըըստ վաստակած Կարմայի՝ մարդկային էությունների ՙ «վերջնական կոդավորումների»՚  ամփոփագրումը՝ ընդգրկելու համար Ջրհոսի (Սուրբ Հոգու կամ արդարների իշխանության) Դարաշրջանում. (77=14=5)=(2+7+5):

4. տողը - ակնարկում է Հիսուս Քրիստոսի համաժամանակյա Արդար վաստակը, որպես Մոլորակային Լոգոս: (80=8)՝ խորհրդանշում է հավերժական մարդու՝ Ադամի, ՙ«նորոգումը»՚ ապագա աստվածամարդկության Միասնական Ընտանիքում:

5-6 տողերը - ակնարկում է «վերջին»ՙ՚ ժամանակները, երբ Միասնական Կրոնի հետևորդների թիվը պիտի խիստ պակասի ու հոգևոր ՙ«ամայությունն»՚ ու կարոտաբաղձությունը խիստ ակնառու դառնա... ՙ  «Իսկական»՚ բառը թվում է թե հավելյալ է, բայց այն աներկբայորեն հուշում է (զգուշացնում է) հակաքրիստոսի՝  «ՙմոլորության ոգու»՚  հնարավոր գալու մասին... (68+102=170՝ բաղաձայների քանակը, որը նույնպես ակնարկում է ամենայն ոգեղենի (105) և ամենայն սոցիալական-նյութականի ՙ«հանգուցային՚» հարաբերակցության մասին):

7-8 տողերը - ակնարկում է Աստրալ մաքրագործության աստիճանական փուլերը, երբ Աստծո հավատարիմներն ու նրա անվան համար չարչարվածները, և ընդհանրապես՝ հանուն էվոլյուցիայի և Ճշմարտության համար տքնածները կընդունեն հոգևոր 4-րդ տարածաչափության պայծառակերպությունը (8+2=10=5+5):

9. տողըհամեմատական է ս.Հ.Հայտնության ԺԲ գլխի 7-12 տողերին, երբ մոլորակային դևը «ՙերկնքում՚» այլևս տեղ չունենալով՝ հանգրվանում է երկրային ինֆրաֆիզիկական շերտերում ... (104 (=5)=99+5` խորհրդանշում է արդարների դարաշրջանից հետո հակաքրիստոսի իշխանությունը... և ապա՝ կործանումը):

10-11 տողերը - ակնարկում է Մոլորակային Լոգոսի լիակատար հզորությամբ ՙ«բացասական էներգոբևեռի»՚ (մոլորության ոգու) չեզոքացումն ու արտաքսումը (47=11=2)... քանզի պայծառակերպված մարդկության մեջ (աստվածամարդկության Միասնական Ընտանիքում) դրա գոյությունն արդեն անիմաստ ու անհնարին կդառնա (98=17=8):

12-13-14 տողերը - ակնարկում է Տիրոջ պայծառափայլ «հայտնությունը» (53=8), և Աստրալ փորձաշրջանի վերջնական հանգուցալուծումը... ՙ «Րոպե առ րոպե»՚ արտահայտությունը խորհրդանշում է Մարդու թիվը (60x24=1440x100), որը խորհրդանշաբար ներկայացվում է ս.Հ.Հայտնության մեջ. 144000-ը ակնարկում է աստվածամարդկության, որպես Աստծո և տիեզերական ճշմարիտ օրենքներին նվիրվածների իշխանությունը եռաչափ ֆիզիկական աշխարհում:   «Ուրախությունը՚»ՙ Անդորրության մոլորակային արարչի՝ Հիսուս Քրիստոսի իմպուլսային էներգիան է՝ միավորված աստվածամարդկության սրտերում...   Տիրոջ փառքը Հայր Աստծո կամ Ճշմարտության Ոգու (Տիեզերական Քրիստոսի) Փառքն է, ուստի՝ ներդաշնակության հաստատումը Երկրում (115=7=99+16)՝ առաջնորդում է աստվածամարդկությանը դեպի անմահություն...

 

4.

    Ինչ վերաբերում է Արմագեդդոն հասկացությանը, ապա բառի թվային արժեքն արդեն իսկ ցուցանում է արարչական շրջանակի շառավիղ-Կենտրոնը (9+8+9=26), որպես հայերեն տառարժեքներով «լեռ-երկիր՚»ՙ գաղափարանշանի թվային կերպավորում, քանզի Արարատ լեռը իր չափական թվերով, հատկապես աստրալ հարաբերակցության թվային կոդավորումով և իհարկե Նոյյան ջրհեղեղի փորձության Աստծո Տուն-Ընտանիք խորհրդանիշ ուղերձով վկայում է այս իսկապես հատուկ տարածաշրջանում անցյալում կատարված և ապագա ժամանակներում կատարվելիք պատմական ու մետապատմական իրադարձությունների նախնական դրսևորումների մասին:   Արարչությունը և արար աշխարհի օրենքները արտահայտվում են թվերով և Արարատ սրբազան լեռը այս առումով հանդիսանալով աստվածային արարչական էներգիայի բյուրեղացած-նյութականացած չափանիշ, բնականաբար, և օրինաչափորեն համախմբում-կենտրոնացնում և ապա բաշխում է տիեզերական իմպուլսային էներգիայի հիերարխիկ օղակները...   Կենաց Ծառի ճշմարիտ վերընձյուղումը կայացավ իսկական կենտրոնում՝ Հարքում, ուր 301 թ. ըստ Ճառագող Լույսի հայտնության՝ Հայոց ազգային Կենաց-Ծառ Հոգում սկիզբը դրվեց բոլոր ժողովուրդների համար կարմայական ալիքների Կենտրոնը՝ Զոհաբերության, Վերահառնումի և Պայծառակերպության համընդգրկուն օղակներով:  Այստեղ են հատկապես հնչեցվում Երկնային ուժերի նախազգուշական փողերն ու զանգերը...

     1988 թ. դեկտեմբերի 7-ի հայոց «երկրաշարժը» իրավամբ կարելի է համարել այն ազդանշան-նախանշանը, որով մարդկությունը մուտք գործեց աստրալ փորձության սկզբնական շրջանը: Սա այն դեպքն է, երբ հայ ինքնության հազարամյակներով բռնադատված ոգեղեն կրակները փոխարկվելով բացասական իմպուլսային էներգիայի արտաժայթքումների՝ խախտեց տարածաշրջանում աստրալ դաշտի հավասարակշռությունը՝ անդրադառնալով եռաչափ ֆիզիկական աշխարհի տեկտոնիկ-սեյսմիկ հավասարակշռության վրա...

     Կաբբալային ըմբռնմամբ, թիվը խորհրդանշում է աստրալ-արարչական շրջանակի     շառավիղ-կենտրոնը. 1988=1+9+8+8= 26, իսկ դեկտեմբերի 7-ից մինչև  ձմեռային արևադարձի օրը՝ դեկտեմբերի 21-ը կազմում է 13 օր, մինչև Տիրոջ ծննդյան օրը (հունվարի 6-ը)՝ 28 օր :   

     Իհարկե, Հայկական լեռնաշխարհը հայտնի է բազում (մեծ ու փոքր) երկրաշարժերով, և բոլորը չէ, որ կարելի է խորհրդանշական համարել, սակայն, տեղին ենք համարում հիշատակել հետևյալ փաստը. Մասիսի կատարամերձ Ակոռի գյուղը եղել է հայկական հնագույն բնակավայրերից մեկը:  Այն կործանվեց 1840(=1+8+4+0=13) թվականի հունիսի 20-ի երկրաշարժի ժամանակ:  Այդ երկրաշարժի հենց առաջին հարվածից Մեծ Մասիսի գագաթից և կիրճ կազմող ժայռոտ թեքությունից՝ մոտ երկու կիլոմետր բարձրությունից պոկվել են սառույցներով ու դարավոր ձյունով ծածկված հսկայական քարեր և կայծակի արագությամբ լցրել կիրճը. սառույցների ու քարերի զանգվածների տակ անհետանում են Ակոռի գյուղը և նրա կողքի Սուրբ Հակոբ եկեղեցին:   Զոհվում են Ակոռի գյուղի բոլոր բնակիչները՝ մոտ 2000 մարդ:

      Գերմանացի ճանապարհորդ, աշխարհագրագետ ու բնագետ Մորից Վագները այդ երկրաշարժից երեք տարի անց (1843թ.) Խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Ակոռի գյուղի տեղանքը:   Նրանց զարմացնում է մի բան. երկրաշարժն Ակոռիից ոչ մի հետք չի թողել, բայց ահա գյուղի հռչակավոր այգում կանգուն է մնացել 13 ծիրանենի :

    «ՙԱյսպիսի հրաշք կարող է միայն Հայոց աշխարհում լինել,- զարմացած  բացականչել է Մ. Վագները,- ամեն ինչ կործանվել է, համարյա բան չի  մնացել, բայց այդ ամենակարող շարժը  չի կարողացել գետին տապալել հայկական ծիրանենիները:  Չէ, Խաչատուր, սա մեծ խորհուրդ ունի:  Ծիրանը հայկական երկրի խորհրդանիշն է:  Այս կանգուն ծիրանենիները կարծես թե ուզում են ասել, որ ինչ արհավիրք էլ լինի՝ Հայաստանը հուր-հավիտյան կանգուն կմնա:   Խուրհուրդ ունի նաև 13 թիվը, որը հավաստում է, թե ոչ մի պատահականություն չի կարող աշխարհի երեսից վերացնել հայ ժողովրդին*»՚:

 

* Հանրագիտակ օրացույց, 1990թ, Երևան:

 

 

 

 

 

 

ՄԱՍԸ   Ը.    ԱԶԳ  ԲՋԻՋ-ԿԵՆՏՐՈՆԸ   ՈՐՊԵՍ   ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ    ՏՈՒՆ-ԸՆՏԱՆԻՔԻ    ԳԱՂԱՓԱՐ

 

1.

   Արարատը իր հզոր ու ներդաշն էներգետիկ դաշտով և Աստծո Տուն-Ընտանիք ուղերձ-նշանով արդեն իսկ ցուցանում է երկրային մարդկության խորհրդավոր ու տիեզերահրավեր Կարման:   Հետևաբար, իսկապես կարելի է համարել, որ Աստվածաշնչյան ջրհեղեղի պատմությունը հանդիսանում է արարչության Կենտրոնի, արարչության Նորոգման, աշխարհի մաքրագործության և մարդկության Կարմայի խորհրդանիշ-Առանցքը, կամ երկրային մարդկության Կարմայի տիեզերական մոդելը՝ արտահայտված արարչության երկրային  օրինաչափություներով:

ա) Աստվածային Ոգու պայծառատեսական իմպուլսային  էներգետիկ կապով Նոյը տեղեկանում  է երկրային մարդկության խոտորման և Աստծո մտադրության՝ Ջուր տարերքով (թաքնատեսական իմաստով՝ ճանաչողա-պարտադրական փորձության արկան) ողջ արարչությունը ծածկելու և վերաշինելու ծրագրի մասին:

բ) Աստվածային Բանականության խորհրդով ու ցուցումներով Նոյը կառուցում է նավ-տապանը, որը նախ պիտի դառնար համամարդկային ընտանիքում ազգային կարմայի ՙ«Սերմ-Բջիջ»՚, իսկ հետագայում, մարդկության աստրալ մաքրագործությունից հետո՝ Աստծո Տուն-Ընտանիք խորհրդանիշը...

գ) Աստվածային Կամքով Նոյյան նավ-տապանը երկրային աստրալ կենսադաշտը մաքրագործող ջրերի վրայով մղվում է դեպի յոթերորդ և իններորդ Երկնքի հետ իմպուլսային էներգետիկ  կապի երկրային Առանցք-կենտրոնը և հանգրվանում Արարատի հրե գագաթի վրա՝ խորհրդանշելով ՙ «ազգային»՚  կարմայով համամարդկային Կարմայի սկզբնավորման և ապա՝ Մոլորակային Լոգոսի միջոցով տիեզերական Առաքելության անցնելու Աստվածային նախանշված Ծրագիրը:

  դ) Ջրհեղեղի օրերը լրանալուց հետո Նոյը իր գերդաստանով իջնում է«ՙՀուր-Ջուր»՚ արարչական երկվություն  մոդելը խորհրդանշող Արարատի գագաթից և դառնում Երկրի Սերմը...   Տապանը մնում է գագաթի վրա, քողարկված ՙ«ձյան ղողանջ ճերմակությամբ՚», որպես մարդկության աստրալ փորձություն-մաքրագործությամբ դեպի հոգևոր բարձր քաղաքակրթության, դեպի ոգեղեն-բանական տրանսֆիզիկական ոլորտներ ուղղորդող՝ Աստծո Տուն-Ընտանիք խորհրդանիշ:

    Այսինքն՝ ոգի-միտք-մղում-գործողություն:  Սա ուղերձ է  մարդկությանը, ամենից առաջ յուրաքանչյուր անհատի, այստեղ, եռաչափ ֆիզիկական աշխարհի աստրալ  կենսադաշտում հղկելու, ներդաշնակելու և տրանսֆիզիկական բարձր ոլորտներ ուղղորդելու... Սիրտը, էությունը:   Մի տիեզերական օրենք, որն իր գործընթացով նպատակաուղղված է ապագայում մարդկությանը ներառելու մեկ ամբողջական Մարմնի, Հոգու, Ոգու և Բանականության գաղափարի շուրջը, որպեսզի մինչ տիեզերական Եղբայրությանը անդամագրվելը կամ տիեզերական «ՙքաղաքացիության» ՚ կոչումին արժանանալը նախ կարողանալ ճանաչել, գնահատել ու սիրել Բարձրագույն տիեզերակարգի արտահայտությունը Երկրի վրա, որպես Տիեզերական անխախտ ու անշրջանցելի օրինաչափություն, որը միմյանց է կապակցում անհատականը ազգայինին, ազգայինը համամարդկայինին և վերջինս՝ տիեզերականին...

     Աստծո կամքով Արարատի ստորոտում կազմավորվում է ապագա մարդկության (5-րդ ռասայի) նորոգ Սաղմ-Բջիջը, որը երկրում բեղմնավորելու գործողություն-կարման որպես առաքելություն իրականացնում է Արամ նահապետը՝ Ջրհեղեղից* հետո այս տարածաշրջանում առաջին համայնքային ու հոգևոր առաջնորդըվեհությամբ, իմաստնությամբ ու իսկական հավատքով օժտված մի մարդ, որը մեզանից շուրջ 5600-5500 տարի առաջ համերաշխություն, սեր ու տիեզերակարգի իմացություն է քարոզել (երկնային ՙ«Ջահ»՚=ոգի, և Կյանքի ՙԹաս՚=գիտակցություն) ՙ«միջասահմանից»՚ մինչև Արևելք, ապա՝ հյուսիսային Ասիայով հարավային Եվրոպա ընդգրող տարածքներում:

 

* Ըստ Ե.Պ.Բլավատսկայայի՝ այսպես կոչված «համաշխարհային» Ջրհեղեղը վերաբերում է Ատլանտիդա մայր ցամաքի ջրասույզ լինելուն, որը տեղի է ունեցել մեզանից 850 000 տարի առաջ...  Այս մասին բազմիցս խոսվում է նրա հեղինակած՝ «Գաղտնի Վարդապետություն» աշխատության մեջ:

  

     Արարատ լեռան և աստրալ մաքրագործության «ՙՀուր-Ջուր»՚ գաղափարանշանով մոդելը՝ կենսակերպային-բարոյական, ծիսական-կրոնական և աստղագուշական-աստղագիտական երկվությունների համակարգով ու ներդաշն կազմախոսությամբ դառնում է մարդկության կարմայական ընթացքի այն լուսեղեն օղակը, որը խորհրդանշաբար ապագա ժամանակներում կարմայական վերաճով ու օրինաչափ հանգուցալուծմամբ պիտի դրսևորվի բոլոր ժողովուրդների մեջ՝ Միասնական Կրոնի, միասնական մշակույթի և գիտական-տիեզերահայեցողական միասնական համակարգի տեսքով:   Այս առումով, շատ հավանական է, որ առաջին ՙ«սերմերը»՚ ծլարձակեն այն տարածքում, ուր տեղի է ունեցել «արարչությունն»ՙ՚ ու առաջին մարդու (Ադամի) պայծառացումը, վեհացումն ու երկրային կարման ճանաչելու, ՙտեսնելու՚ և հասկանալու գիտակցականությունը:   Նույն տարածքում է տեղի ունեցել ազգ - ՙ«Բջիջ-կենտրոնի՚» կազմավորումը  Հայկ նահապետի առաջնորդությամբ՝ հազարամյակներ հետո ընդունելու համար Աստծո ՙ«Լույս-Բջիջ»՚  իսկական Բեղմնավորումը՝ Երկրի վրա (ազգերի ընտանիքում) հայտնութենական ու տիեզերական կերպի գիտակցության նախանշան-կոչնակը և ՙ«Հինգերորդ Կնիքը՚»  լինելու՝ Զոհաբերվելու և Վերահառնման խորհրդանշական առաքելությամբ:

     Կարևորելով Ազգ-Բջիջ կենտրոնի առաքելական ՙ«Լույս-Բջիջ»՚ Բեղմնավորումը, աճն ու հետագա ընթացքը, այնուամենայնիվ, հնարավոր չէ երաշխավորել, որ համամարդկային ընտանիքում ազգային կարման (առաքելությունը) ենթակա չէ այս կամ այն կարգի շեղումների (դրական կամ բացասական) ու փոփոխության, որ տրանսֆիզիկական բարձրագույն ոլորտներից սնուցվող ազգային Միասնական Հոգին (հայկական Սինկլիտ) միշտ էլ լիարժեքորեն կդրսևորվի ազգային (գենետիկական) Մարմնում, ու երբեք չի ամլանա կամ էլ կերպափոխվի հոգեկան-գենետիկական առանձնահատուկ որակի ազգային մղումներն ու մենտալ-ոգեղեն գիտակցականությունը:

   

2.

ՙ    «Արմագեդդոն՚» հասկացությունը կարելի է նաև ընկալել որպես Արարատի չափական թվերով աստրալ-արարչության կառուցվածքի և հարաբերակցության մասին իմացություն, որն էլ ենթադրել է տալիս, թե Արարատը ոչ միայն երկրային եռաչափ լանդշաֆտում հանդիսանում է բոլոր լեռների մայր նախատիպ-կենտրոնը, այլև պատասխանատու է երկնային բարձրագնա ոլորտների և վերին աստրալի հատկապես որոշ կենտրոնների ձևավորման ու մետամշակութային զարգացման համար:   Երկնային արարչագործ ուժերի ընտանիքում արդեն կանխորոշվել է այդպիսի մի կենտրոնի ծնունդն ու առաքելությանը (Արիմոյյա՝ համամարդկային  զատոմիս), որը ըստ Դ. Անդրեեվի, պատմության մեջ նշանավորվելու է քրիստոնեական հենքով համաշխարհային մեկ միասնական կրոնի, մեկ միասնական մշակույթի և գիտա-հայեցողական մեկ միասնական համակարգի հիմնադրմամբ:

     Կարծում ենք, անվան մեջ (Արիմոյյա) Ար-ի առկայությունը, անվան թվային արժեքը (23=5), ինչպես նաև ռուսերենից թարգմանված (տրոհվածձևը՝ Ар-и-мой-я` ար-ը և իմ ես-ը, արդեն իսկ շատ բանի մասին են խոսում, խորհրդանշաբար մատնանշելով մարդկության մետապատմական հնագույն ակունքների, մշակութային և դավանանքային ատրիբուտների միասնությամբ երկրային ողջ բրամֆատուրան՝ արարչական սկզբնավորումից մինչև աստրալ-հակամարտության վերաճը ներառող տիրույթներում լուսավորելու և դիվային աղբից ձերբազատելու անհրաժեշտությունը:

    Երեք բառերում` Արմագեդդոն, Արիմոյյա, Կարմա, ար-երի գոյության փաստը իմաստային մեկնաբանություն է գտնում տրոհումներում. արմա=շումերերեն մա=ծին՝ արիածին, ամ=տարի, արիական ժամանակ, ուստիև, կարմա բառը՝ կա=ակ=շրջանակ՝ արարչական շրջանակ կամ օղակ և  հասկացվում է՝ ար-իածին պատճառական շղթայի օղակներով կառուցված-ամր-ացված և միավորված մեկ ամբողջական արարչակարգ կամ արարչական-պատճառակցական շրջանակ:

      «Հուր-Ջուր»ՙ՚ (Ջահ-Թաս) երկվությունը դիտելով որպես ջրհեղեղից հետո նորոգ արարչության և մարդկության ծննդի խորհրդանիշ, ցուցանում է նաև երկգագաթ (երկվություն) Արարատի երկրաչափական-թվաիմացական մոդելով լեռ-նավ, լեռ-տաճար (Այրանա-Վահէիա), երկնային-երկրային շրջանակների միասնությունը, որպես նախասկզբնական արարչական կերպի հետագա վերաճ-հանգուցալուծում: Այս առումով, նշված մոդելով, ֆիզիկական կենսադաշտում բոլոր էներգետիկ կենտրոնները անկախ ժամանակից, երկրային օրինաչափություններից և այլ հանգամանքներից՝ մետապատմական դրական կամ բացասական թելերով գտնվում են մշտական կապի մեջ տրանսֆիզիկական այլ չափումներով ոլորտների հետ:  Տվյալ պարագայում, արժե հիշել Մ. Խորենացու հետևյալ զրույցը.  ՙ«...Մարաստանի արքա Աժդահակը (աժի-դահակա՝ վիշապ, հրեղեն օձ), երազում տեսնում է ծիրանագույն զգեստով ու երկնագույն քողով մի գեղեցկատես կնոջ, որը Հայկազյան երկրում, բարձր լեռան կատարին ծննդաբերում է երեք աստվածազարմ էակներ, որոնցից մեկը՝ առյուծի վրա սլանում էր դեպի Արևմուտքերկրորդը՝ հովազը սանձած դեպի

Հյուսիս, երրորդը՝  հսկա վիշապը հեծած դեպի Մարաստան, ընդդեմ Աժդահակի»՚:

      Արտաքուստ առասպելաբանական թվացող այս պատկերը իրականում խորհրդանշում  է մետապատմական-մետամշակութային անցյալ և ապագա եզրերի միասնական, կանխատեսորեն ամփոփ շրջանակը, որպես բարձրագույն աշխարհներից տրված  նախանշան-կոչնակ-ուղերձ:   Ինչպես չշշմել՝ մտահայելով արփիա-արիական ծիրանագույնի և քրիստոնեական  երկնագույնի համադրությունը, որը հուշում է համամարդկային  միասնական կրոնի օրինաչափ ծնունդը ֆիզիկական կենսադաշտում, մեկնաբանվելով, սակայն, Արարատի գագաթից՝ մարդկության աստրալ-արարչական նժար-կենտրոնից...   Առյուծը խորհրդանշում է Արևելիքի՝  ոգու և Արևմուտքի՝ բանականության միասնությունը, ընձառյուծը կամ հովազը, որպես միջին, բայց ակտիվ գործող մակարդակ՝ միավորում է ոգու և բանականության ձեռքբերումները հոգու աստրալ կրակներով, և վիշապը՝ բացասական-աստրալի դիվային-զգայական մակարդակը...

     Հիշյալ նշան-ուղերձի հիմքում դրված է նաև աստրալ-արարչական կենտրոն-նժարից (ջուր-օդ, օդ-հուր միջասահման) ուղղահայաց-հորիզոնական ՙ«կրակները՚» տարածելու և նախանշված մոդելով որևէ էներգետիկ կենտրոնում տրանսմուտացնելու (փոխակերպելու) գաղափարը, որի իրականացման համար իրենց ողջ կարողությունն ու ջանքերն է գործադրում մարդկության մեծագույն Ուսուցչները՝  Շամբալայի Հիերարխ-առաջատարները...  Բառի՝ Հայոց այբուբենի տառերով իմաստային բնութագրմամբ՝

      Շ=շրջանակ, Ա=արարչական, Մ=մարդկության, Բ=բանական, Ա=աստրալ, Լ=լույսի, Ա=աղբյուր, և իսկապես, եռաչափ կենսադաշտում Շամբալան հանդիսանում է աստրալ դրական ուժերը համախմբող և երկնայինն ու երկրայինը միավորող՝ բարձր ոգեղեն-բանական էներգետիկ արարման Օղակը, դրական էներգիայի բաբախող-տարածվող Լույսի այն աղբյուրը, որի Ակունքը փայլատակում է Հիմալայներում...  Տեղին է նշել, որ ԱՐ-ՐԱ-ԱՏ-ՏԱ (=22) գաղափարանշանով արարչական բանաձևը նույնական է Տիբեթ և Արա-արագատ անվանումների թվային արժեքներին, քանզի վերջինս համարվում է հոգևոր այն երեք ուսուցիչներից մեկը, (Թօթ, Րա), որը ՙ«աստրալ-արարչական կենտրոնից՚»  եկել-հանգրվանել է  Հիմալայներում:

    Այսպիսի սխեմայի նախնական ըմբռնումների հենքն է հանդիսանում Աստրաֆայր և Արմագեդդոն բառերի թվաիմացական համադրույթները, որոնցից ծնվում է նաև եգիպտական Արևի աստծո՝ Րա-ի թվանիշը.

(12+1+12)=25+(9+8+9)=26=51, կամ՝ 7+8=15=ԱՐ=Շամբալա=5+1+2+2+1+3+1=15(=6)= երկրային Աստրալ կենսադաշտի կառավարման Օղակ:  

                                                     

3.

    Արդյո՞ք, մի յուրօրինակ խելացնորություն է, արդյո՞ք մի «բյուրեղացած»ՙ՚ միֆ է, որը ժամանակ առ ժամանակ իր ողջ շքեղությամբ ու իր ողջ ոչ երկրային փայլատակումով պատկերանում է իմ գիտակցության անդրանցական տիրույթներում, և իսկապես, արժե՞ հավատ ընծայել և չհամարել դա մտքի և երևակայության մի թափանցիկ ու խաբուսիկ, նույնիսկ ինչ-որ դյութական, անմիտ խաղ...   Հնարավո՞ր է արդյոք, որևէ մեկի համոզել, որ տրանսֆիզիկական երկինքներում, Հայոց Սինկլիտից էլ վեր, մետաեթերային շղարշ ալիքների վրա կարծես թե թեթևորեն հառնում-ճառագում է ճերմակի ու մանուշակագույնի երանգներով շողշողուն մի...ՙ «Առագաստանավ»՚, որը կարծես թե ստորին եզրով հպվում է իր ողջ երկնային շքեղությամբ փայլող մի վեհ ու  սքանչատես գագաթի վրա՝ Արարատ լեռան նմանությամբ, սակայն, աննկարագրելիորեն հոյակապ, տիեզերականորեն ընդգրկուն և ավելի ոգեշունչ... Այո, թեկուզև ընկալման առումով բարդ, բայցև՝ այդօրինակ տրանսֆիզիկական երևույթի լինելությունը ամենից առաջ պայմանավորված է տիեզերական բարձրագույն ոլորտների, Աստվածային բարձրագույն Երկնքի (Իններորդ Ոլորտ) հետ անմիջական՝ անդրժամանակային և անդրանցական (տրանսցենդենտալ) կապվածությամբ, քանզի բնական տարերքի ոգիների (տվյալ դեպքում՝ լեռների տրանսֆիզիկական կերպավորումը պայմանավորող) և մարդկային  հոգեբանա-էներգետիկ-մենտալ ճառագայթումների շնորհիվ որոշ լեռներ, որոնք հատկապես իրենց մեջ կրում են արարչական թվային կոդավորումներ, և կարծես թե, իսկապես, ներկայանում են որպես  Աստվածային էներգիայի նյութականացված չափանիշներ, էներգո-իմպուլսային և հոգե-էներգետիկական փոխհամալրման սկզբունքով, երկնային աստրալ (երբեմն շատ բարձր) ոլորտներում ՙ «պրոյեկտում-ֆիքսում են»՚  իրենց մեկ այլ՝ եթերային լինելությունը:   Համենայն դեպս, այդպիսի լեռներից մեկն է... Արարատը՝ տիեզերական բարձր ոլորտներից եկող էներգիայի այդ ալեհավաք Ջահը...  

     Հայ ժողովուրդը համաշխարհային պատմության մեջ առաջինը ընդունեց մարդկության Փրկչի՝ Զոհաբերության-Վերահառնման լուսե և հավերժական խաչանշանը, իր հավաքական, ազգային Հոգում պահպանելով այն առաքելական «կրակները»ՙ՚, որոնք ժամանակ առ ժամանակ պիտի առավել ուժգնությամբ բոցկլտան այստեղ՝ եռաչափ ֆիզիկական աշխարհում, մարդկության հոգևոր-գիտակցական հայացքները սևեռելով այն ամեն երևույթների և իրադարձությունների վրա, որոնք իրենց մեջ ուղենշային նշանակություն ամփոփելով, կսկսեն տարածվել աշխարհագրական այլ եզերքներում և այլ ժողովուրդների մեջ...  Ազգ-Բջիջ-կենտրոնի գաղափարը այստեղ ստանում է այնպիսի հիմնավորվածություն, որը հենվում է ոչ թե ազգային էթնիկական կերպի վրա, այլ՝ ոգեկան-հոգեկան կերպի տիեզերական գիտակցականության այնպիսի ուղենշող ասպեկտների համաձույլ համակարգի վրա, որը համարձակվում ենք համարել հայ ազգային առաքելություն ժողովուրդների համամարդկային ընտանիքում:

ՙ     «Հինգերորդ կնիքը՚»  խորհրդանշական լեզվով մատնանշում  է ողջ մարդկության՝ ազատ կամքի ընտրությամբ հանուն երկրային էվոլյուցիայի ու Բարօրության, հանուն Ճշմարտության Ոգու՝ Զոհաբերության կարման աստրալ փորձաշրջանում (ս.Հ. Հայտնության Զ):   Հայ ժողովուրդը արդեն վաղուց ընդունել է այդ կարմայական առաքելությունը... և այն, ինչը համարում եմ Երկնային Արարատ՝ գագաթի վրա կերպավորում է Միասնական Տիեզերքի Կրակը՝ ճառագայթող «առագաստանավի» տեսքով...   Կընկալվե՞ն արդյոք, տիեզերական ուղերձները, երկրային մարդկանց Սրտերում կփայլատակի՞, արդյոք, ողջախոհության, համընդհանուր Սիրո և Եղբայրության ՙ«Առագաստանավը»՚...

      Որքա՜ն կուզեի, որ հայ ժողովուրդը դառնար ավելի կազմակերպված ու կենտրոնացած ազգ, դառնար այն ուղենշող կենտրոնը, ուր ըստ ավանդության, Ջրհեղեղից հետո առաջին անգամ ոտք է դրել Նոյ նահապետը և ՙ«ծածուկ»՚ աշխարհին փոխանցել Աստծո Տուն-Ընտանիք տիեզերական խորհուրդ-ուղերձը:

 

ԳԼՈՒԽ  V

ԱԶԱՏ  ԿԱՄՔԻ  ՀԱՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ  ՕՐԵՆՔԸ  ԵՐԿԲԵՎԵՌ  ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

 

ՄԱՍ   Թ.   ՄՈՒԹ   ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ   ՏԻԵԶԵՐՔՈՒՄ

 

1.

Պակաս արդյունավետ է մանավանդ հիմա՝ Նոր էվոլյուցիայի շեմին կամքի ազատ ընտրության համատիեզերական օրենքը դիտարկել սոսկ որպես Բարձրագույն Լինելության ներշնորհումի սուբստանցիոնալ նախասահմանվածություն, քանզի Բացարձակը կամ այլ կերպ՝ համատիեզերական բոլոր մոնադաների և լինելությունների Երկնային Հայրը պարփակ (ներամբողջական) համակարգում ՙ«չէր կարող»՚ ներհայել-նախասահմանել անսահման Տիեզերքի արարչության Գաղափարը, եթե ծնվելիք (առաջացող) Տիեզերքը իր վերջնական արդյունքում պիտի հակասեր նախասկզբնական կերպի Բացարաձակ Լինելությանն ու Լինելության նպատակաուղղվածության տրանսցենդենտալ՝ հավերժական Մղումին:   Տրվածի, արտահայտվածի և արտահայտվելիքի բոլոր մակարդակներում Տիեզերքը չի կորցնում իր ամբողջականությունը և Միասնական Տիեզերքի Կրակը*

 

* Առաջնաստեղծ Սուբստանցիան՝ Ակաշան:

 

բոլոր աշխարհները սնուցում-գոյավորում է անընդհատ և հավասարաչափ, սակայն, բանական էներգիայի  դրսևորվածությունը կազմավորվող և նրբացող աշխարհներում միշտ էլ ունենում է անհավասարաչափ, զիգզագ բաշխվածություն, կախված այն բանից, թե ըստ տիեզերական Փոխհակադարձության օրենքի՝ մատերիան իր նրբացվածության համեմատ որքանո՞վ կարող է իր մեջ՝ արարչական համակարգում ներմուծել-ներդաշնակել Տրանսցենդենտալ Ոգու նպատակաուղղող, կեցուցիչ էներգիան:

     Կրոնահայեցողական չափանիշներով՝ Կատարյալ Լիությունը (Պլերոմա), Ոգեղեն արարումների Հավերժական Միավորը իր մեջ անընդհատ գոյավորում է դրսևորված կամ դրսևորվելիք բոլոր արարումների վերջնական արդյունքը՝ Տրանսցենդենտալ Ոգու Համընդգրկուն Կեցությունը, որը մարդկային սովորական ըմբռնումներով բնութագրվում է Տիեզերական Սիրո և Բանականության արարումների անընդհատականությամբ, պայմանավորելով առկա Տիեզերքում բոլոր լինելությունների տրանսցենդենտալ  մղումը:  Գնոստիկական տեքստերում ազատ կամքի համատիեզերական արտահայտությունը այլաբանորեն ներկայացվում է որպես Լինելիության տարբերակման օրինաչափ պայման, առ Կեցությանն ուղղված ՙ«երկբևեռ՚» Մղումների նախապատճառ-Ծրագրավորում:  Ազատ կամքի համատիեզերական այդպիսի դրսևորումներից մեզ հայտնի են երկուսը. Սոֆիան՝ Աստվածային Իմաստության Դուստրը, նյութական Տիեզերքի Մայրը, Տիեզերքի նախախնամական Շարժման Նպատակաուղղող մղումների Աղբյուրն ու Արդարացումը:  Մյուսը՝ Լյուցիֆերն է, որի խորհրդավոր դերը արտահայտված Տիեզերքում  ՙ«ոչ պակաս կարևոր է»՚, սակայն, Կեցության ոլորտներում այն ունի տրանսցենդենտալ մղումների այլ ծրագրավորում, հիմնավորվածություն:  Առայժմ փորձենք քննարկել այս երկրորդի սուբստանցիոնալ պատկերը, քանզի սա (ըստ կրոնական տեքստերի), միակն է աստվածածնյալ մոնանդաներից, որն օգտվելով ազատ կամքի նախախնամական օրենքից՝ հակադրվում է բարձր Գոյա-գիտակցությամբ իմաստնացած ու վեհացած սեփական մոնադայի բնույթին և վերջինիս տրանսցենդենտալ նպատակաուղղվածության Աստվածային Մղումին...

     Լյուցիֆերյան ուժի գոյությունը Տիեզերքում բավականին շոշափելի երևույթ է ոչ միայն բացասական էներգիան համախմբող-կիզակետող-գործադրող մեխանիզմների ամբողջական համակարգով, այլև՝ այն ծրագրավորում-նպատակաուղղում է բացասական ոգե-սուբստանցիայի (մութ բանականության) գործունեությունը՝ Սև եղբայրության տեսքով...   Սակայն, լյուցիֆերյան «ՙապստամբությունը»՚ չպիտի համարել կանխորոշյալ երևույթ՝ նախասահմանվածության օրինաչափ դրսևորումների Շղթայում (թեև, մարդկային բանականության տեսակետից, իսկապես, անըմբռնելի է աստվածածնյալ մոնադայի նախախնամական Տեսքի նման ՙ«տիեզերամասշտաբ՚» աղավաղումն ու անկումը), քանի որ այսպիսի մի բացառիկ երևույթի «ՙծրագրավորումը՚» կհակասեր բուն ազատ կամքի դրսևորման տիեզերական նախասահմանվածությանը. Արարիչը առաջադրում է, և ոչ թե պարտադրում...   Այս տեսակետից, բացասական ոգե-սուբստանցիայի մութ բանականությունը Տիեզերքում դառնում է ոչ թե Անհրաժեշտություն, այլև՝ հակաարարչական մղումների տրանսցենդենտալ արդյունք: Մյուս կողմից, տարամետ բանականություններով ծրագրավորվող տիեզերական երկբևեռ համակարգը հենց ազատ կամքի դրսևորման արդյունքն է, և միայն այսպիսի նախախնամական ազատության շնորհիվ է, որ համատիեզերական հոգիները կարող են ոչ միայն ճանաչել և իմաստավորել, այլև, բարձրագույն իմաստով՝ արդարացնել Տիեզերքի Լինելությունը:

       Տրանսցենդենտալ առումով, բացասական ոգե-սուբստանցիան ազատության անընդհատականություն չի նպատակաուղղվում, և դա հնարավոր էլ չէ, եթե նկատելու լինենք, որ մետա-տիեզերական ըմբռնումներով ու հայեցողությամբ սև խոռոչները (կոլապսի ենթարկված աստղերը), իրենցով սկզբնավորում են մատերիայի հակաէվոլյուցիան, քանի որ այսպիսի գոյացությունները զրկվելով ժամանակի և էներգո-ինֆորմացիոն Տրանսցենդենտալ իմպուլսների առաջատար, կենսատու ազդեցություններից, իրենց լինելությունը հաճախ պահպանում են բացասական ուժերի կենտրոնաձիգ-դիվային կամքի շնորհիվ, որոնք դրանցում ՙ«ներարկում են»՚ Մութ հավերժության խաբուսիկ պատրանքը...   Այս տեսակետից, լյուցիֆերյան ուժը Տիեզերքում ձեռք է բերում հարաբերական կայունություն և որոշակի  հզորություն, որը հիմնականում կարելի է բնութագրել երկու ասպեկտներով.

ա) Մերժելով Աստվածային Կամքի ծրագիրը մակրոբրամֆատուրայի շրջանակներում, Տիեզերքի խորախորհուրդ լինելությանը հասու այս գերբնական սուբստանցիան գաղտնաթաքուն պատճառներով մերժում է աստվածաստեղծյալ մոնադաների՝ բրամֆատուրաներում տեղաբաշխման և համատիեզերական բանական-կենարար էներգիայի համալրման Նախախնամական Գործընթացը, որը մեծամասշտաբ (գալակտիկական մակրոբրամֆատուրա) պլանում սկզբնավորում է տիեզերական էվոլյուցիային հակաուղղված Սև եղբայրության սուբստանցիոնալ միությունը:  Սա նույնպես, ըստ Հակադարձության օրենքի,փոխահամալրման սկզբունքով պահպանում-նպատակաուղղում է Մութ բանականության գոյությունն ու գործելակերպը Տիեզերքում:

բ) Լյուցիֆերյան ուժի Մութ-բանական-հակաարարչական սուբստանցիան մերժելով Տրանսցենդենտալ Աստվածային Ոգու նպատակաուղղող էներգիան և զրկվելով հոգևոր էվոլյուցիայից, պահպանում է սակայն, նախասկզբնական կերպի բարձր Գոյա-գիտակցությունը՝ գալակտիկական մակրոբրամֆատուրայում ձեռք բերած իր հնամենի փորձառությամբ և ունիվերսալ գիտելիքների պաշարով, որն էլ  հնարավորություն է ընձեռում հակաարարչական ուժերին, թեկուզ շատ ավելի սահմանափակ ժամանակահատվածում տիեզերական Էնրոֆում կազմավորելու և զարգացնելու տեխնոկրատական-դիվային, հոգևոր էվոլյուցիայից զուրկ քաղաքակրթություններ...

       Հարցը, որը ուռճանում է մարդկության առջև, տիեզերական կերպի գիտակցության ձևավորման միտումով, հետևյալն է. ներգալակտիկական կյանքում ինչպե՞ս է արմատավորվում և ինչպե՞ս է ընթանում ազատ կամքի համատիեզերական օրենքը այնպիսի մի երկբևեռ տրանսցենդենտալ համակարգում, որը թույլ է տալիս Մութ և Պայծառ տիեզերական բանականությունների արտածմանը մակրոկոսմոսում և միկրոկոսմոսում:  Երկրորդը. նշված երկբևեռ համակարգը Հակադարձության օրենքի համաձայն ինչպիսի՞ էվոլյուցիոն ընթացք է կանխորոշում այնպիսի մի մոլորակում, ինչպիսին  Երկիրն է և 3-րդ չափման քաղաքակրթությունը իրենց բանական համարող արարածների միջոցով ինչպե՞ս է միաչափ ժամանակի հոլովույթում սինթեզում-ֆիքսում-կիզակետում ազատ կամքի դրսևորումները, ուստի, սրանից հետևելով, ո՞րն է դեպի հաջորդ, 4-րդ հոգևոր բարձր աստիճանով ոգեղեն-բանական (6-րդ) ռասային անցնելու պայմանը:

     Ժամանակակից գիտությունը դեռևս ի վիճակի չէ ոչ միայն Տիեզերքում, այլև՝ Արեգակնային համակարգում եռաչափ տարածականության համասեռության ժխտմամբ և նոր, արդյունավետ հայեցակարգի ձևավորմամբ պատասխանել այնպիսի հիմնարար հարցերի, որոնք առնչվում են տարածության, ժամանակի և էներգիայի տարասեռության խնդրին, և համընդհանուր՝ Պատճառականության սկզբունքից ելնելով, բնականաբար, նաև մարտահրավեր նետել Հարաբերականության Ընդհանուր տեսության վրա, որը հասկանալի է, նորովի ձևավորվող աշխարհայացքի պայմաններում այլևս ի զորու չէ մարդկության առջև ծառացած հիմնախնդիրները բացատրելու հավանականություն ունենալ:   Ասվածից հետևում է, որ բնության օրինաչափությունները զուտ մատերիալիստական ավանդական ըմբռնումներով բացատրելու ՙ«անբավարարությունը»՚ գրավիտացիայի (տիեզերական ձգողության) պահպանման օրենքի շրջանակներում այն է, որ վերջինիս մեջ չի ներառվում մտա-էներգիայի՝ մարդկության միջոցով անընդհատ արտազատվող զգայա-մտակերպարների ՙ«մեխանիկան»՚ քառաչափ տարածությունում և այդ՝ ըստ դրական կամ բացասական բևեռացման, վիթխարի ու հավաքական ուժի հակադարձ ուժային ազդեցությունը եռաչափ ֆիզիկական աշխարհում ընթացող նույնակերպ կամ համանման դաշտերի վրա:   Սույն գաղափարը դիտարկելի է էներգիայի պահպանման և հակադարձ ուժային ազդեցության օրենքների սահմաններում, որը թույլ է տալիս մարդկության իմաստակիր էվոլյուցիան համարել Կարմայական, ըստ բացասական ՙ«էներգոբևեռի»՚ հակազդեցության և ըստ իմաստային ընթացքի առաջատար՝ դրական էներգոբևեռի (մոլորակային Լոգոս) ազդեցության նպատակաուղղող Մղումով:

      Ելնելով ընդհանուրի և մասնակիի մասին դիալեկտիկայի համընդհանուր օրենքից, ցանկացած մոլորակ, որի համար ի Վերուստ նախատեսված է էվոլյուցիոն ընթացք, կյանքի կազմակերպման հատկությունը Եռաչափ աշխարհի միասնական կենսադաշտում դառնում է տվյալ մոլորակի  կենսագործունեության արդյունքը այն աստիճանով, որքանով որ նուրբ ոլորտներից օրգանական աշխարհի  խիտ (կոպիտ) ոլորտներ ներմուծվող էներգիան գնալով առավել ինտենսիվորեն է նպաստում հոգևոր-բանական ձևերի ներդաշն-համամասնական զարգացմանը:  Սա վկայում է այն մասին, որ Երկրի վրա օրգանական կյանքի զարգացումը կրում է ոչ թե ինքնակա, ոգեղեն-տրանսֆիզիկական ազդեցությունից զերծ բնույթ, այլև, ընդհակառակը, մոլորակի վրա կենսաբանական գոյաձևերի համակեցությունը արգասիքն է հենց նախասկզբնական արարչական սուբստանցիայի գործունեության, և ի սկզբանե լինելու և արարելու ցանկություն ունեցող էակների (աստվածածնյալ և աստածաստեղծյալ մոնադաների) գիտակցականության կազմավորմանն ու հետագայում՝ ընդլայմանը նպաստող այլ նախապայման չէր կարող լինել, քան վերջիններիս աստիճանական էջքը ֆիզիկական աշխարհի կազմակերպված մատերիա...    Սակայն, երկրային բրամֆատուրայում ինչպես և ողջ Արեգակնային համակարգում ընդհանուրի և մասնակիի կազմակերպման դիալեկտիկական հատկությունը ըստ վերոնշյալ սկզբունքի ենթադրում է մեկ այլ նախապայման. ետընթաց կապի (ինվոլտացիա) համատիեզերական օրենքը, առանց որի տիեզերական բանականության, կամ բանական էներգիայի ներմուծումը բրամֆատուրա անհնարին է, և էներգո-ինֆորմացիոն անընդհատ փոխանակության շնորհիվ է, որ ապահովվում է բրամֆատուրայի ապագա պայծառակերպությանն ուղղված բոլոր արարչական ուժերի ջանքերն ու անընդհատ աճող նպատակաուղղվածությունը՝ թուլացնել կարմայական ալիքուղիների բացասական գրավիտացիայի ազդեցությունը քառաչափ աշխարհում և մոլորակի կենսագործունեությունը, պարբերական շարժումն ու լիովին տեղափոխել ֆիզիկական պլան՝ հանուն բրամֆատուրայի լիակատար մաքրագործության ու Պայծառակերպման...

       Ըստ Դ. Անդրեեվի, Երկրի վրա օրգանական կյանքի ձևավորման սկզբնական փուլում, Մոլորակային Լոգոսի ջանքերով ստեղծվում են Արեգակի և Աստրաֆայրի հետ ետընթաց կապի տրանսֆիզիկական շերտերը, որպես մոլորակի և նրան բնակեցնող արարածների զարգացումն ապահովող երկու արարչական կիզակետեր... Չէ՞ որ մարդը կազմակերպված մատերիայի  ամբողջական համակարգում ներառում է գալակտիկական այս երկու ՙ«կիզակետերից»՚ հորդող էներգետիկ տարրերը, որոնց ճանաչողությանն ուղղված մարդկության համամասնական փորձերն ու ձգտումները, այնուամենայնիվ, մեկ նպատակ է հետապնդում. կիրառելով ազատ կամքի համատիեզերական օրենքը՝ կեցության բոլոր ոլորտներում հասնել բարձր Գոյա-գիտակցության, և ի վերջո, արտահայտված տիեզերական կերպի գիտակցությունը արարող, նպատակաուղղող և վերականգնող բանական-կենարար էներգիայի տեսքով դրսևորել Տիեզերքում:

      Թվում է, թե ազատ կամքի համատիեզերական, Կարմայի կամ Պատճառականության օրենքները ևս ըստ տիեզերմասշտաբ ընդգրկունության՝ դասելի են տրանսցենդենտալ հասկացությունների շարքում, հաշվի առնելով Կեցության երկու կերպերի հակասական ու տարիմաստ բնույթը արտահայտված Տիեզերքում:  Սակայն Բացարձակ Լինելության մեջ բոլոր հակադրությունները հաշտեցված են և նյութի հավերժականությունը արարվում է Անդորրում...   Ուստի, արտահայտված Տիեզերքը պատճառականությունների Շղթայում ոչ թե ինքնավերարտադրության սկզբունքով ապահովում է Դրական և Բացասական էներգիաների սուբստանցիոնալ լինելությունը, այլև, հակադրությունների միջև ծավալվում է հանուն արտահայտվելիքի (արարչական կամ հակաարարչական) Պայքար, ուր Կարմայի համատիեզերական օրենքը դիտվում է որպես արտահայտված և արտահայտվելու միտվող լինելությունների ճանաչելիության հիմնական պայման՝ անհատականից համերկրային և գալակտիկականից՝ համատիեզերական...  Այսինքն, կարմայի օրենքը Տիեզերքում, իսկապես ունի տրանսցենդենտալ (անդրանցական) նշանակություն, այնքանով, որքանով որ հակատիեզերական լինելությունների բացասական (Լյուցիֆերյան) սուբստանցիան առկա Տիեզերքում կարող է պահպանել իր անդրանցականությունը, կամ մարդկային լեզվով ասած՝  ՙ«անձեռնմխելիությունը»՚ նախախնամական ուժերի տիեզերական Մեծ Սպիտակ Եղբայրության հակազդեցության պարագայում, և սա ինչ խոսք, կրկին հաստատում է ազատ կամքի համատիեզերական օրենքի լիարժեք բնույթը՝ Միասնական օրինաչափությունները ներառող արարչական և հակաարարչական լինելությունների ՙ«սահմանածային և ոչ սահմանագծային՚» բոլոր տիրույթներում...

      Բնականաբար, դիվային մութ-բանական էությունների համար ևս գործում է ՙ«ոգի-միտք-մղում-գործողություն»՚ կեցության բանաձևի տիեզերական մոդելը, սակայն տիեզերական մակրոբրամֆատուրայում հակաարարչական ուժերը տարբեր մակարդակներում և հակազդեցության տարբեր ուժային աստիճաններով նախ ձգտում են ՙ«վարձահատույց՚» լինել իրենց գոյության համար այն ուժին, որի անդրանցականությունը կիզակետում-նպատակաուղղում է դիվային էությունների Մղումը՝ հանուն բացասական էներգիայի համալրմանն ու տեղաբաշխմանը հակատիեզերական չափումներում...    Սակայն, ինչպես նշում է Դ. Անդրեեվը. ՙ«Ամեն մի նրան (Լյուցիֆերին) հարող մոնադա միայն նրա ժամանակավոր գործակիցն է ու պոտենցիալ զոհը»՚, ոչ սոսկ այն պատճառով, որ ՙ«ամեն մի դիվային մոնադա՝ մեծագույններից մինչև ամենափոքրը մի երազանք է փայփայում՝ դառնալ Տիեզերքի տիրակալը...՚ », և որ հենց սա է ՙ«պարտադրում»՚ յուրաքանչյուր դիվային էության բացարձակ եսակենտրոն մղումը, և այսով հանդերձ՝ դիվային Միության անհաստատունությունը, այլև, որ լյուցիֆերյան ուժի անդրանցականությունը (և սա էլ գուցե ինչ-որ կերպ բնորոշում է աստվածածնյալ մոնադայի ՙ«ապստամբության»՚ բնույթն ու մտադրությունը), դիվային հակատիեզերական հիերարխիաներում ոգեշնչում է այն մեծագույն պատրանքը, որ բացասական էներգիայի պահպանումն ու համալրումը Տիեզերքի լինելության անքակտելի ասպեկտն է, և համայն Տիեզերքում վերջինիս հզորացման համար մղվող անզիջում պայքարը միայն հակաարարչական ուժերի համար կարող է ՙ«Ապագայում»՚ ապահովել բացարձակ գերիշխանություն... Սակայն, նման գաղափարի ՙ«պատրանքայնությունը՚» հաստատելի է Մութ-բանական սուբստանցիոնալ էլիտան կազմող դիվային ՙ«վերին»՚ հիերարխիաների համար, որոնց գիտակցականությունը, այնուամենայնիվ, զիջում է Լյուցիֆերի Գիտակցությանը... Սակայն, ինքնըստինքյան հասկանալի է, որ դիվային կենսակերպի ավելի ստորին մակարդակներում (ասենք՝ մոլորակային բրամֆատուրա), անհամեմատ նվազում է մութ-սուբստանցիոնալ բանականության ճանաչողական շրջանակները, քանզի նրանցում կարմայի օրենքը դառնում է կենսագործունեության սահմանափակ պայման, որպես բացասական էներգիայի արարում-շահագործում, և ոչ ասենք, վերջինիս տիեզերամիստիկական ճանաչողությանն ուղղված՝ թեկուզ դիվային ոգու և բանականության նպատակադրություն:   Նման բանի անհնարինությունը պայմանավորված է նաև դիվային կենսակերպի հակասականությամբ. բացարձակ եսակենտրոն մղումը և խավարի միաչափ-երկչափ, կամ նույնիսկ՝ քառաչափ ինֆրաֆիզիկական նյութականությունը չի կարող անդրադարձնել Լյուցիֆերյան ուժի անդրանցական իմպուլսները...    Սա հաստատում է այն փաստը, որ մասնակի (մոլորակային) մակարդակներում դիվային ուժերի պայքարն ու հակազդեցությունը համարյա երբեք չի պսակվում հաղթանակով, եթե խզվում կամ ի վերջո՝ բացակայում է կապը տիեզերական մութ-բանական մետաբրամֆատուրային օղակների հետ:   Դ. Անդրեեվի վկայությամբ, երկրային բրամֆատուրայում գոյություն ունի «ՙՇոգ՚» կոչվող այնպիսի մի բազմաչափ, բարձր-դիվային տրանսֆիզիկական շերտ, որի նյութականությունը ստեղծված է բարձրակարգ դիվային ուժերի (մակրոբրամֆատուրայում գործող) կողմից, որում, որպես Գալակտիկայի հակատիեզերք, կենտրոնանում են հենց իր՝ Լյուցիֆերի ուժերը, ինչպես նաև, նրանում ետընթաց (ինվոլտացիոն) կապով հոսում են Տիեզերքի խորքերից եկող աստվածամարտ  Մութ-Բանական ուժերի հզոր ու ներշնչող էներգետիկ իմպուլսները, և  որտեղ, բացի մոլորակային դևից (Գագտունգր) ոչ մեկը մուտք գործել չի կարող, քանի  որ այդ ոլորտը ինքնին անդրանցական է:

      Մասնակիում (մոլորակային բրամֆատուրա) մութ-բանական էներգիայի սուբստանցիոնալ անդրանցականությունը, իսկապես, կարելի է համարել հակատիեզերական ուժերի ՚«վերջին»ՙ հենակետը, այն իմաստով, որ մոլորակային դևը լիովին զրկվելով գործակիցներից   և  մնալով փայլատակող բրամֆատուրայի առդեմ՝ ՙիրենում՚ ընդունելով միայն լյուցիֆերյան ուժի իմպուլսները, կանգնում է անխուսափելի ընտրության առջև. կամ ընդմիշտ թողնել բրամֆատուրան և Տիեզերական այլ լայնություններում որոնել դիվային մղումներին համապատասխան ՙ«հենակետ»՚, կամ էլ, ինչպես Դ. Անդրեեվն է նշում՝վերջապես Քրիստոսին և Աստծուն ասել. «Այո»ՙ՚՚, որը հնարավորություն կընձեռնի սկսելու դիվային էությանը լիովին վերափոխելու, մութ-բանական սուբստանցիոնալ նյութը լինելության բարձրագույն ոլորտներում կազմափոխելու գործընթացը...  Այսինքն, վաղնջական ժամանակներից ի վեր, ողջ մոլորակային  հակաարարչական գործունեությունը սկզբնավորած և ղեկավարած բացասական գերէակ սուբստանիցիայի համար կիրառելի չեն (ընդունայն է) կարմայի այն սովորական օրենքները, որոնք տարբեր աստիճանային սանդղաչափերով գործում են մարդկային  էությունների և դիվային մի շարք արարածների համար, քանզի, որքան բարձր է հակատիեզերական սուբստանցիոնալ օղակում դիվային էության գիտակցա-ճանաչողական ինտերվալը, նույնքանով էլ նվազում է վերջինիս ՙ«անփոփոխունակ»՚ սկզբնակազմի դիմադրողականությունը և բրամֆատուրայում բյուր հազարավոր տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունը մոլորակային դևի մեջ կարող է առաջացնել հնարավոր կասկածն ու վստահության անկումը Մութ Բանականության հնարավորությունների հանդեպ, որը նշանակում է նաև լյուցիֆերյան ՙ«մոդելի»՚ անուղղակի մերժում:   Մյուս դեպքում, ընդգծվում է կամքի ազատ ընտրության ՙ«հիերարխիկությունը»՚ թեկուզ գալակտիկական մակրոբրամֆատուրայում, և ըստ վերջինիս բնույթի, ասենք, մոլորակային դևի էության ՙ«վերափոխման՚» կարևորությունը. անդրանցական ու ՙ«անձեռմխելի»՚ հակատիեզերական ոլորտը (Շոգ) իր լինելությամբ, այո, հաստատում է բացասական էներգետիկ նյութականության ունիվերսալ-տրանսցենդենտալ գոյությունը Տիեզերքում, սակայն, գալակտիկական մակարդակներում վերջինիս կազմախոսությունն ու կերպը  դիտվում է որպես լյուցիֆերյան Մութ-Բանականության մասնակիորեն ՙ«անհրաժեշտ»՚ լինելություն, որը ներգալակտիկական Կեցության մեջ կարծես թե իմաստավոում է ՙ«հակաէվոլյուցիոն»՚ նախասկզբի գոյությունը...  Եթե փորձելու լինենք վերաարժեքավորել առաջին գլխում հիշատակվող «վերականգնողական էներգիա» հասկացությունը, ապա նախևառաջ պիտի կարողանալ պատկերացնել, թե Գալակտիկայի Պայծառակերպման Գործընթացում որքան կարևոր է յուրաքանչյուր մոլորակային բրամֆատուրայի պայծառակերպությունը, և ապա՝ Միասնական  Տիեզերքի համար որքան կարևոր  է յուրաքանչյուր Գալակտիկայի պայծառակերպությունը...  Եվ մի՞թե տրամաբանական չէ մտածել, թե երբևէ, բազում էոններից հետո, Արարիչ Աստծո Կամքի ներքո ՙ«ընտրության»՚ առջև կկանգնի համատիեզերական Սև հիերարխիան առաջնորդող այն աստվածածնյալ մոնադան, որին մարդկային սերունդները անվանում են Լյուցիֆեր*...

 

* Տողերիս հեղինակն այս կերպ էր մտածում սույն տողերը գրելու ժամանակ...  Մեր օրերում, Համբարձյալ Դասերի դեսպանորդ Կիմ Մայքլսի միջոցով տրվել է տեղեկություն այն մասին, որ 1975 թվ.-ին Միքայել Հրեշտակապետին հաջողվել է կապանքել և Երկնային Դատաստանի առջև կանգնեցնել Լյուցիֆերին...    Բոլոր մեղադրանքների արդյունքում ի վերջո կայացվել է վճիռ և նա դատապարտվել է այսպես կոչված  «երկրերդ մահվան»...

 

2.

       Այն, որ արտահայտված Տիեզերքում կան սև խոռոչներ (կոլապսի ենթարկված աստղեր), դա փաստ է, և եթե նրանցում իսպառ բացակայում է ժամանակը, և այն չի դադարում գոյություն ունենալ իր կերպի մեջ, ապա դա չի նշանակում, որ ժամանակը լինելիության պարտադիր պայմաններից մեկն է, կամ պարտադիր պայմաններից մեկը չէ:  Եթե Տիեզերքում ամեն ինչ արարված է Էներգիայից, ապա էներգիայի պահպանման օրենքի համաձայն, ցանկացած բրամֆատուրա, որն իրենում ներառում է դրական և բացասական ոգե-սուբստանցիաների հարաբերակցությունն ու պայքարը, վաղ թե ուշ, պետք է կանգնի մեկ ընտրության առջև, քանի որ բանական-էներգետիկ նյութի գոյատևումը կամ լինելությունը կախված է ոչ թե տարածության և ժամանակի դրսևորման կերպերից, այլև՝ Բարձրագույն Լինելությունից, որն ապահովում է ինֆորմացիաների հարատև հոսքը Տիեզերքում:   Այսինքն, դրականի և բացասականի նախասկզբնական բևեռացումը հիմնավորում է. Հակադարձության Տիեզերական Օրենքը Լինելության գլխավոր պայմանն է, այն տարուղղում և միավորում է դրական-բացասական ոգե-սուբստանցիոնալ անսահմանությունները Մեկ Միասնության մեջ, իսկ Շարժումը պայմանավորում է տարածության և ժամանակի բազմակերպությունը: Այստեղից հետևում է, որ

                                      1. Ժամանակը լինելության կենդանությունն է,

 

                                    2. Տարածությունը ձևավորում է գիտակցություն:

      Բնականաբար, որքան նրբանում է նյութը, նույնքան ընդլայնվում են գիտակցության ընդգրկման տիրույթները, և եթե գիտակցության դրսևորման լավագույն (և ոչ ասենք, միակ) պայմանը շարժումն է և արտահայտված նյութի համակարգված-համակենտրոն ընթացքը, ապա դրական և բացասական ոգե-սուբստանցիոնալ  ինֆորմացիաների տարածման համար անհրաժեշտ է ժամանակ. ուստի, հանգում ենք այն մտքին, որ իմաստավորված էներգիան կենդանացնում է լինելությունը շարժման միջոցով, կամ՝

                                      3. Ոգին կամ գիտակցությունը արտահայտվում է ժամանակի մեջ,

                                      4. Բանականությունը իշխում է տարածությանը:

     Այս պարագայում մարդկային միտքը կարկամում է այն տարիմաստությունից, թե արտահայտված և անընդհատ փոփոխվող Տիեզերքում չի կարող լինել տարածությունից դուրս ժամանակ, և ժամանակից դուրս տարածություն, քանի որ բանական նյութի գոյատևման և դրսևորման համար հարկավոր է թե՛ մեկի, և թե՛ մյուսի փոխմիասնական ու անընդհատական գործունեությունը...   Սակայն Միասնական Տիեզերքի Կրակը կամ Առաջնաստեղծ սուբստանցիան միավորում է Ամբողջը մեկ Միասնության մեջ, և տիեզերական լայնարձակ տիրույթներում գոյավորվող մասնակի պատահույթները (սև խոռոչները), որպես օրինաչափ երևույթներ, ենթակա են կազմափոխման և փոխակերպման:  Այս առումով, ճիշտ կլինի սահմանել. իմաստավորված էներգիան (ինֆորմացիան) ժամանակի հատկանիշներից մեկն է, և ոչ թե բանական նյութի գոյատևման հիմնական պայմանը:

           

ՄԱՍ  Ժ.   ԱՅՍ   ԱՇԽԱՐՀԻ   ԻՇԽԱՆԸ

(կամ եղելություն, որը փաստում է իրողությունը)

 

      Իր հետ կատարված արտասովոր երևույթների մասին ինձ պատմել է հայրենակիցներիցս մեկը (անվան փոխարեն՝ X նշանով), ասելով, որ ամեն անգամ, երբ պատրաստվում էր  շարադրել այն, ինչ-որ տարօրինակ թուլություն և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես կաշկանդում էր իրեն...  Դեպքերը, որոնք կատարվել են 1990թ.-ին, վերաբերում են հիպնոսի դեռևս քիչ բացահայտված գաղտնիքներին, այսպես կոչված՝  «ՙհայելային հոմոպատիայի»՚ մոգական մեխանիզմներին:

     Եվ այսպես, X-ի ասելով, իր նպատակն էր հիպնոսի միջոցով թափանցել իմացության այլ ոլորտներ, ճշտել մարդկային ուղեղի, հոգենյութի և ներշնչանքի գերբնական կապի ուղիներն ու աներևակայելի հնարավորությունները:   Մի խոսքով, հիպնոսային կապի միջոցով հաղորդակցվել ինչ-որ գերբնական գիտակցության հետ...

    Երբ նախապես մշակված ներշնչողական մեխանիզմներով կապը իսկապես կայանում է*,

 

* Հիպնոսային-մոգական հաղորդակցությունը իրականցվել է ինչ-որ մի պատանու միջոցով:

 

արտահայտված ուժը մաքուր գրական հայերենով ու խորքային, ֆշշացող ձայնով հարցրել է. ՙ«Որտե՞ղ եմ ես՚»:   X-ը պատասխանում է.  «Սենյակում»՚:  «Դա որտե՞ղ է»ՙ՚, - հարցնում է անհայտ ուժը:    ՙ«Հայաստանում... Երկիր մոլորակի վրա...՚ », - Իսկ դու ո՞վ ես, -չի հապաղում հարցնել X-ը:

ՙ      «Ես մեծ մարդասպան սև մոգ եմ...  Տիեզերքն ստեղծվել է 400 մլրդ տարի առաջ... Ձեր համաստեղծությունը նման է թիթեռի...՚ », - պատասխանում է արտահայտված ուժը և այսպես թվարկում տիեզերքի մասին գիտելիքների մի ամբողջ շարք, մինչև որ X-ը պահանջում է դադարեցնել, զգալով, որ այսպիսով կորցնում է նրա վրա իր ունեցած հսկողությունը, և ասում, որ ՙ«իրեն՚» կանչել է, որպեսզի կատարի իր ցանկությունները:    Ապա պահանջում է իրեն տալ այնքան էներգիա, որ յոթ կիլոմետր շառավղով տարածքում կարողանա իշխել իրենից ցածր, իր մակարդակի և իրենից բարձր գիտակցությունների վրա:   Խորամանկելով, արտահայտված ուժը նախ փորձում է իրեն դիմողին, ասելով. «ՙԴու պատկանում ես Քրիստոսին, և... »՚, բայց լսելով X-ի հորդորանքը, թե ինքը կնքված չի և այլն, «դժվարությամբ՚»ՙ համաձայնվում է, հիշեցնելով, որ եթե տա պահանջված էներգիան, ապա ինվոլտացիոն կապով պիտի ձգտի շատացնել այն, և այդ ընթացքում շատ մարդիկ կմահանան...  Ավելի լավ է, որ միանգամից տրվի Երկրի վրա հասանելիք ամենաբարձր էներգիան՝ 47 տոկոս:   Փոքր-ինչ լռությունից հետո լսելով X-ի համաձայնությունը, անհայտ ուժը առաջարկում է վերցնել աթոռը և նստել ՙ«իր»՚ կողքին...

      Բռնելով X-ի դաստակը, նախ ստուգում է սրտի աշխատանքը, և ապա սկսում թվարկել ուղեղի բջիջների շարքեր, ԴՆԹ մոլեկուլների թվային արժեքներ...  Հետո, հանկարծակի ընդհատելով, ասում է, որ ՙ«մեկը»՚ խանգարում է իրեն...   X-ը տարակուսանքով նայելով չորսբոլորը, զարմացած հակառակում է, թե ոչ մեկի չի տեսնում...   ՙ«Ասա, թող հեռանա»՚,- պահանջում է անհայտ ուժը:   ՙ«Հեռացի՜ր... »՚,- քշում է աներևույթ վկային X-ը, և ապա... զգում, թե ինչպես են բացվում ուղեղի բջիջները. («Դու կլինես ամենաբարի ու ամենադաժան... »ՙ՚, - էներգիան փոխանցելուն զուգընթաց ներշնչում էր անհայտ ուժը), ինչպես է մարմնում նյութականանում փոխանցվող էներգիան, և ինքնաբերաբար սեղմում է բռունցքները... ՙ  «Առայժմ հանգի՛ստ պահիր քեզ,- սաստում է աներևույթ ուժը, - երեք օր դու  չպիտի օգտագործես այդ էներգիան: Այն պետք է հարմարվի քո մարմնին... »՚: ՙ  «Մեկն էլ էր խանգարում... »՚, -ասում է վերջում, ապա արագ-արագ թվարկելով  ՙ«խանգարողի»՚ գտնվելու կոորդինատներն ու տրված էներգիայի թվային արժեքները՝ թողնում պատանու մարմինը...

      Արթնանալով՝ տղան չռված, վախեցած աչքերով նայում է X-ի ձեռքերին ու դեմքին և խնդրում բացատրել, թե ինչու՞ են դրանք գորշականաչավուն դարձել...  Չլսելու տալով, X-ը նկատում է, որ սենյակի պատերն ու առաստաղն էլ են մթնել ու թրթռուն ճառագայթներ են արձակում... ՙ  «Ասա, ի՞նչ է կատարվել՚»,- անընդհատ կրկնել է տղան: X-ը շեշտակի նայել է վերջինիս աչքերի մեջ և սա բացականչել է. ՙ «Արդեն իմացա, թե ին՜չ է կատարվել»՚, և ականջը հպելով սենյակի անկյունում դրված պահարանի դռանը՝ հայտարարել. ՙ«Երեք օր հետո մի գերէակ-սուբստանցիա պիտի անցնի ԽՍՀՄ-ի սահմանով, և իր հետ մի հոգի տանի...՚ »:   Այս լսելով, X-ը փակում է աչքերը, մտածելով, թե երեք օրվա ընթացքում իր հետ ի՞նչ պիտի կատարվի...    Իրեն, ուրեմն, տեսնում է շրջկենտրոնի ավտոկայարանում, տաղավարի երկաթբետոնե սյունը գրկած, որին փաթաթված ձեռքը ահռելի ուժով փշրելով այն, փորձում էր հասնել կոկորդին...   Ապա խեղդելով ինքն իրեն՝ կանաչագույն  ճառագայթներ էին դուրս գալիս կրծքից ու գլխից: Ապա՝ անշունչ ընկած էր...  Բացելով աչքերը, և զսպելով հոգու խռովքը, պատանուն հարցնում է, թե ուզու՞մ է քնել, և առնելով վերջինիս համաձայնությունը՝ «ՙկանչում է՚» անհայտ ուժին և անմիջապես պահանջում  բացատրել, թե ի՞նչ է նշանակում այս ամենը...    ՙ«Դա Երկրի վրա մի ծերունի է, մի հանճարեղ ծերունի...  Քո սեփական ձեռքերով ուզում է խեղդել ու խլել քեզանից ստացված էներգիան»՚,- պատասխանում է վերջինս և ապա առաջարկում.  «Ուզու՞մ ես քեզ մեռցնեմ, իսկ վեց օր հետո դու կծնվես նոր մարմնում և ամբողջությամբ կպահպանվի քո էներգիան... »ՙ՚:

       X-ը (իր ասելով), կշռադատում է կասկածելի առաջարկությունը, մտածելով՝ բա ծնողնե՞րս...  բա այս տղա՞ն...   Ու՝ հրաժարվում է:   «Կարող եմ քեզ մեռցնել, ու քեզ տրված էներգիայով փոխադրել ուրիշ մոլորակ...՚ »ՙ,- հորդորել է անհայտ ուժը:  Կրկին հրաժարվել է X-ը, և պահանջել, որ երրորդ տարբերակն էլ ասի:   «Երրորդ տարբերակը... Ես արդեն երեք «ՙսև ասեղ»՚ եմ ուղարկել..., -ասել է,- դրանք նա փոխանցել է կնոջը և վերջինս մահացել է:  Հիմա նա իր սգով է զբաղված, և այս ընթացքում դու կարող ես պահպանել ստացված էներգիան:   Ժամանակ չունեմ, մեկ ամիս հետո ինձ կկանչես:   Համարիր, որ այս ամենը հեքիաթ է... »ՙ՚:

     X-ի ասելով, յուրաքանչյուր սեանսից հետո այնպես արագ էր ասում տրված էներգիայի թվային արժեքները, որ ինքը ոչ մի կերպ չէր հասցնում դրանք գրանցել ու անմիջապես մոռանում էր:  Այս անգամ էլ չհասցնելով գրանցել՝ արթնացնում է պատանուն, պատմում կատարվածը և խնդրում իրեն մենակ թողնել:  Վառում է ծխախոտը, մոտենում պահարանի  դռան վրա տեղադրված հայելուն. դեմքի և ձեռքերի գորշականաչավուն գույնը դեռ պահպանվում էր...  Ապա՝ անսպասելի հիշում է տարիներ առաջ մոր պատմած երազը. իբր իր ծնվելու օրը երազում  մորը հայտնվել է սպիտակամորուս մի ծերունի ու ասել. ՙ«Երեխայիդ պիտի տանեմ... »՚:  Եվ ապա, կամաց-կամաց զգացել է մարմինը ցնցող միստիկական վախի տենդալից սրթսրթոցը... Ծխել է գլանակ-գլանակի ետևից, փորձել հանգստանալ տուն գնալուց առաջ: Մթնշաղն ու մենակությունը ավելացրել են վախի զգացումը, և նա փակելով սենյակի դուռը, շշմած ու տենդահար քայլել է դեպի տուն:  Էլեկտրական լարերի տակով անցնելիս  մի լար է կտրվել ու գլխին դիպչելով՝ ընկել ոտքերի տակ...

ՙ    «Ինձ դիվահարի պես էի զգում,- ասում էր X-ը,- էներգիայի կորուստը գերմարդկային վախով կաշկանդում էր հոգիս...   Անասելի տանջվում էի»՚:  Իր ասելով, երեք օր ու գիշեր անընդհատ կրկնել է. ՙ«Սա հեքիաթ է... Սա հեքիաթ է... »՚, որպեսզի չխելագարվի:   «Ձախ ձեռքս,- ասում էր,- անկախ իմ կամքից, դանդաղորեն մոտենում էր կոկորդիս... Մյուս ձեռքով փորձում էի խանգարել, բայց միասին էին մոտենում...   Վերջին պահին  մի կերպ կարողանալով խաչակնքել՝ զգում էի, թե ինչպես են ձեռքերս «հանգստանում»»...   Երեք օր այսպես ենթարկվելով հոգեբանական աներևակայելի փորձությունների՝ հազիվ է կարողացել տիրապետել ինքն իրեն ու պահպանել ողջախոհությունը...   Այնուհետև, աստիճանաբար, մեկ ամսվա ընթացքում մի կերպ վերագտել է հոգու կորսված խաղաղությունը:

      Անցնում է պայմանավորվածության մեկ ամիսը և X-ը  որոշում է կրկին ՙկանչել՚ խորհրդավոր ուժին, որը վերջին անգամ ասել էր, որ առանց պատանու ցանկության չես կարող նրան քնեցնել:   Տղան համաձայնում է...   Երբ ամեն ինչ ընթանում է նախատեսված ձևով, արտահայտված ուժը կրկին հարցրել է. ՙ «Որտե՞ղ եմ ես...՚»:    ՙ«Երկրի վրա, միթե՞ չես հիշում... քո աշակերտն եմ»՚, - պատասխանել է X-ը : ՙ  «Ախ, հա, մոռացել էի»՚,- վերհիշում է սա:    ՙ«Ի՞նչ արիր նրան...՚ »,- հարցրել է X-ը՝  նկատի ունենալով   ՙ«հանճարեղ ծերունուն»՚... ՙ  «Ես նրան կերել եմ»՚,- պատասխանել է անհայտ ուժը, և X-ի ասելով, ինքը սկսել է զգալ, որ արդեն կատակով ու քամահրանքով էր վերջինս իր հետ վերաբերվում: ՙ  «Իսկ դու ո՞ր գիտակցությանն ես պատկանում»՚,- հարցրել է: ՙ   «Որդյակս,- պատասխանել է անհայտ ուժը, - ես ամենուրեք եմ. ինձանից բարձր գիտակցություն ողջ Տիեզերքում չկա: Մեր կենտրոնը գտնվում է  սև խոռոչնեչրում»՚:    ՙ«Իսկ մենք՝ երկրացիներս, ե՞րբ կհասնենք նման գիտակցության»՚,- հարցրել է X-ը: ՙ  «50 հազար տարի հետո, երբ Արևը հանգչի... Ա՜խ, անիրավ է Աստված, ես առաջացել եմ Աստծո սխալից»՚: ՙՙ   «Ո՞րն է այդ ՙսխալը՚՚»,- տարակուսանքով հարցրել է X-ը: ՙ  «Ուղեղի վրա մի սև կետ կա,- պատասխանել է անհայտ ուժը,- բայց դա գաղտնիք է, եթե ասեմ՝ կմեռնեմ»՚:    Հիշում եմ X-ի խոսքերը. ՙՙ«Ես կարող էի բացահայտել այդ գաղտնիքը, ու ՙ«մեռցնել՚» նրան, բայց չէի կարողանում պատկերացնել, թե աշխարհը ի՞նչ փոփոխությունների կենթարկվի... Եվ հարցրի նրան, թե այս մարմնին, որի միջոցով արտահայտվում ես, որևէ բան կպատահի՞:   Բայց ՙ«նա՚» լռեց, ու գլուխը թեքեց ուսի վրա... Այդ ժամանակ ես վախեցա, թե պատանուն վտանգ է սպառնում, և արագ-արագ ասացի, թե լա՛վ...լա՛վ... պետք  չի, մի՛ ասա...՚՚ »:

     Այնուհետև, X-ը  հարցրել է. ՙ«Կարո՞ղ եմ ՙ«քեզ՚» տեսնել»՚:    ՙ«Աչքերդ փակիր,- առաջարկել է խորհրդավոր ուժը,- ինձ կտեսնես լաբորատորիայում՝ փորձանոթը ձեռքիս...՚ »: ՙ    «Փակեցի աչքերս,- ասում էր X-ը, - ու ոնց որ հեռուստացույցի էկրանն է թրթռում, այդպես էլ պատկերը չբացվեց... »՚:   Ապա՝ X-ը  հարցրել է. ՙ«Ինձ այլևս վտանգ չի՞ սպառնում՚»:    Արտահայտված ուժը տվել է իր անունը*

 

* Դա ոչ մի կերպ չկարողացա կորզել X-ից:  Այն, իր ասելով, չորս տառանոց, երեք բառերից կազմված անուն է:

 

և ասել. ՙ«Ծայրահեղ դեպքերում, երբ քեզ մահացու վտանգ սպառնա,արտասանիր անունս, և քեզ կօգնեմ:  Եթե այն ժամանակ դու մեռնեիր, դա ամենասարսափելի մահը կլիներ Երկրի վրա, ու մոտակայքում գտնվող թույլ սիրտ ունեցող մարդիկ չէին դիմանա...   Ես յոթ անգամ ծնվել- մահացել եմ»՚:    X-ն ասում էր. ՙ«Ես հասկացա, որ երկրային սովորական կյանքի ու մահվան մասին չէ խոսքը. դա ըստ երևույթին «նա» ասաց համատիեզերական  առումով: Իմ հարցերին նա պատասխանում էր հակիրճ, բայց բազմակողմանիորեն՝ իմաստնալից:   Որքան նրան հասկացա, Արեգակնային ինչ-որ համակարգում մոլորակի կենսագործունեության ավարտից հետո, թուլացել է նաև Արևի ինտենսիվությունը և աստիճանաբար մարելով, ի վերջո վերածվել...սև խոռոչի, և «ՙիր»՚ ասելով, իբր ինքը կազմում է բոլոր գիտակցությունների (համամոլորակայի՞ն) միասնությունը մեկ «ԵՍ»-ի մեջ, որպես մեկ ամբողջական, բարձրագույն տիեզերական գիտակցություն:  Կարծես թե ՙ«նա»՚ կարևորում էր այդպիսի միասնական գիտակցության գոյությունը, և իբր, ՙ«իրենք»՚ աշխատում են որքան հնարավոր է երկար պահպանել այն... »՚:

       Վերջում անհայտ ուժը պատվիրում է իրեն ՙ«կանչել»՚ ուղիղ մեկ տարի հետո, բայց, ինչ-ինչ պատճառներով, այլևս հաղորդակցություն չի կայանում:

      Պիտի ասեմ, որ այս իր տեսակի մեջ արտասովոր հաղորդակցությունը իրականացրած մարդուն լավ եմ ճանաչում. նա ըստ էության այնքան էլ միստիկ չէ, այլապես, կարծում եմ՝ չէր կարողանա, այնուամենայնիվ, դիմակայել հոգեբանական այսպիսի ծանրաբեռնվածությանը...   Զրույցներից պարզում էի, որ նա  (X-ը) ինչ-որ ափսոսանք էր ապրում կորցրած էներգիայի համար, որը քիչ էր մնում նրան կործաներ:   Այդ էներգիայի հետ սողոսկած գայթակղությունները, ցավոք, չլքեցին X-ին, քանի որ նա շոշափելիորեն ճաշակել էր վերջինիս լինելությունը իր մարմնում*:

 

*Այսպես էր ինձ պատմում X-ը. ՙ «էներգիան տրվելու պահին ինձ շատ ուժեղ էի զգում, ու կարծես թե Երկիրը ինձ համար մի ՙ«տաշեղ՚» լիներ, և թվում էր՝ ոտքով կարող եմ այն մի կողմ հրել...   Ուղեղիս բջիջները ՙ«բացվում էին»՚, և համակողմանի ինֆորմացիան թափանցում էր այնտեղ... »՚:

 

      Ինչ վերաբերում է բուն եղելությանը, ապա, տեղեկատվական առումով այն բավականին խորհրդավոր է, որոշ առումներով, նույնիսկ ՙ «արժեքավոր»՚, և հարկավոր է այն քննարկել հարցադրումների հետևյալ աստիճանական սանդղակով.

1.         Արդյո՞ք հաղորդակցումը խորհրդավոր, սուբստանցիոնալ-մութ գիտակցության հետ կայացել է հեռազգայական այնպիսի մի կապով, որի դեպքում տարածական մեծ ինտերվալը հաղթահարվում և որևէ էական դեր չի խաղում:

2.         Կարելի՞ է արդյոք համարել, որ արտահայտված ուժը տիեզերական Սև հիերարխիայի ինչ-որ բարձրակարգ ներկայացուցիչ է:

3.         Քանի որ բոլոր պատահույթները օրինաչափ են, ապա, կարելի՞ է համարել, որ այս յուրօրինակ եղելությունը իր թվային որոշ տվյալներով ու միստիկական կոնտեքստով ունի ՙ «ուղերձային»՚  նշանակություն, և նոր ձևավորվող տիեզերական աշխարհայացքի պարագայում կարո՞ղ է պատասխանել լյուցիֆերյան միֆը լուսաբանող որոշ հիմնարար հարցերի:

      Առաջին հարցի կապակցությամբ հարկ է ուշադրություն դարձնել երկու կարևոր հանգամանքի վրա. գրավիտացիայի կամ ներունակության պահպանման օրենքը և ինվոլտացիայի՝ ետընթաց կապի կամ ետհաղորդակցության պահպանման օրենքը: Գրավիտացիան տվյալ մոլորակի (բրամֆատուրայի) կյանքում ձևավորում է մարդկության՝ առանձին-առանձին վերցրած անհատների աստրալ-հոգեբանությունը, մտածելակերպերի յուրօրինակությունը, ընդհանուր առմամբ՝ կարմայական ընթացքը, պատմությունը, ծրագրավորվածությունը և այլն, ուստի բուն գրավիտացիան գոյություն ունի երկբևեռ՝ դրական (Մոլորակային Լոգոս) և բացասական (մոլորակային դև) ազդեցությունների արդյունքում (եռաչափ ֆիզիկական կենսադաշտ) և նրա յուրահատկությունները, ինքնըստինքյան, կախված են բուն մարդկության հոգևոր-գիտակցական զարգացման աստիճանից:

     Ինվոլտացիան լայն իմաստով, կարելի է համարել տիեզերական գրավիտացիայի շրջանակներում գործող յուրօրինակ օրինաչափություն, այլ կերպ ասած՝ տրանսֆիզիկական ՙ «թելեր՚», որոնք տվյալ բրամֆատուրայի կազմավորման պահից ի վեր էներգո-ինֆորմացիոն փոխկապվածություն են ստեղծում տիեզերական Լուսավոր և Խավար հիերարխիաների հետ, որի հանգուցալուծումը տվյալ բրամֆատուրայում կայանում է նրանում, որ մեկի ազդեցության գերակայությամբ և մյուսի լիիրավ չեզոքացմամբ մոլորակային գրավիտացիան եռաչափ ֆիզիկական կենսադաշտում լիովին վերափոխվում է և բրամֆատուրան... պայծառակերպվում է:

     Մյուս պարագան (ինչպես հաղորդում է Դ. Անդրեեվը), այն է, որ բոլոր բրամֆատուրաների հակատիեզերական շերտերը երկչափ անսահման հարթություններ են, որոնք բոլորը միմյանց հետ  հատվում են մեկ գծով, կարծես թե կազմելով Գալակտիկայի դիվային առանցքը:   Այսինքն, կարելի է համարել, որ Գալակտիկայի ՙ«մարմինը շաղափող»՚ երկչափ տարածաշերտերի բուն նյութականությունը ամենուր նույնական է. բրամֆատուրաներից դուրս այն չի փոփոխվում և դիվային առանցքի հետ միասին պահպանում է դիվային նյութականության (գրավիտացիոն) հաստատունությունը:

    Ինչպես որ մեր բրամֆատուրան ունի միաչափ հատակ, այնպես էլ մեր Գալակտիկայի յուրաքանչյուր բրամֆատուրա ունի նմանատիպ Հատակ, բացի նրանցից, որոնք ազատագրված են դիվային ուժերից, ուստի Գալակտիկայում դրանք միլիոնավոր են*:

 

*Նշված է  «Աշխարհի Վարդը»ՙ՚ («Роза Мира»ՙ՚) աշխատության մեջ:

 

      Այսինքն, երկչափ տարածադաշտերի պես, բոլոր գալակտիկական հատակները նույնպես միմյանց հետ խաչաձևվում են մեկ կետում, որը ըստ Դ, Անդրեեվի, գտնվում է Անտարես (Կարիճի համաստեղություն) կոչվող աստղային համակարգում:  Կարելի՞ է արդյոք հետևցնել, որ մեր Գալակտիկայի Հատակը, ուր չկա ժամանակ, տիեզերական անթիվ գալակտիկաների հետ, որոնցում նույնպես կան նույնատիպ՝ ժամանակազուրկ ոլորտներ, գտնվում են տրանսֆիզիկական յուրահատուկ կապի մեջ, և որոնք (բոլոր գալակտիկաների Հատակները) Մակրոբրամֆատուրայում միմյանց հետ ՙ«Կապակցվում են»՚ տրանսցենդենտալ այնպիսի մետաբրամֆատուրային նյութականությամբ, որպիսին ասենք, «Շոգ» կոչվող հակատիեզերական ոլորտն է Շադանակարում, այսինքն, կրոնա-միստիկական հասկացությամբ պատկերացնել Տիեզերական Լոգոսին հակոտնյա մի հակամետամակրոբրամֆատուրային ոլորտ, ուր կարող է  ՙ«գտնվել»՚ լյուցիֆերյան ուժի հակա-Լոգոսային սուբստանցիան, և ետընթաց (ինվոլտացիոն) կապի մեջ պահելով տիեզերական գալակտիկաների Հատակները և սրանցով՝ մյուս հակատիեզերական շերտերը՝ ծրագրավորել և ապահովել դրանց դիվային (հակաարարչական) գործունեությունը...    Սակայն, Գալակտիկայի Հատակը իր կերպի մեջ գոյություն ունի որպես դիվային հզոր ուժերի մեծագույն տանջավայրը, որը տիեզերական Էնրոֆում նույնացվում է սև խոռոչի հետ, մետաֆիզիկական հասկացությամբ՝  «խոռոչ»ՙ՚ Ժամանակի մեջ, ուստի, նյութականությունը նրանում կարելի է պատկերացնել ծայրահեղ խիտ ու անթափանց, և որում, գերգրավիտացիոն ուժի կենտրոնացմամբ մութ-բանական դիվային էությունները ամփոփվում են «ՙիրենք իրենց մեջ՚», իրենց իսկ տառապանքի էներգիայով պահպանելով սեփական գոյությունը...   Այս կերպ, կարելի է ասել, չի փոփոխվում նաև էութենա-գիտակցական ձեռքբերումների ողջ ինֆորմացիան (ժամանակի բացակայության պատճառով), բայց ինչպե՞ս հասկանալ վերոնշյալ արտահայտությունը տվյալ երևույթի պարագայում. ՙ «Մեր կենտրոնը գտնվում է սև խոռոչներում»՚, չէ՞ որ նույնիսկ բուն ՙ«հակաէվոլյուցիա»՚ հասկացությունը այս դեպքում լիովին իմաստազրկվում է, և այսպիսի գերխիտ, ինֆրաֆիզիկական տիրույթներում հնարավո՞ր է արդյոք ետընթաց (ինվոլտացիոն) հաղորդակցության հնարավորություն, որը կարող լիներ ՙ«կապակցել»՚ տիեզերական էնրոֆում գոյող բոլոր սև խոռոչները:

     Մի բան կարծես թե հասկանալի է. մակրոբրամֆատուրայում դիվային բարձրակարգ էությունները ձգտում են ՙ«երբեք»՚ չկորցնել իրենց նախասկզբնական կերպի գիտակցականությունը, այսինքն, մշտապես պահպանել Տիեզերքում հակատիեզերական օրինաչափություններին վերաբերող, իհարկե նաև՝ Սպիտակ Հիերարխիայի կարգ-կառուցվածք-նպատակաուղղվածություն արարչական Շղթային վերաբերող բոլոր գիտելիքները, որի համար հարկավոր են այնպիսի պայմաններ, որոնք կարող լինեին բացառել թեկուզ կարմայի համատիեզերական օրենքը... Մոլորակային դևի համար կարծես թե բացառվում են կարմայի օրենքները ՙ«բոլոր կերպերում»՚, սակայն, հարկ է այստեղ ուշադրություն դարձնել այն կարևոր հանգամանքի վրա, որ դիվային սուբյեկտը տվյալ պարագայում (բրամֆատուրայում) իրեն դրսևորում է Պիղծ երրորդության տեսքով*

 

*Նույն աշխատության մեջ:

 

և ինչպես վկայում է Դ. Անդրեեվը, դիվային նման եռմիասնության երրորդ դեմքը (Ուրպարպ անվամբ), համարվում է «ՙձևերի սկզբունքը»՚այսինքն, այնպիսի մի ՙ«նախասկզբնական»՚ դիվային գիտակցություն, որը Շադանակարում ծավալում է Լույսի նախախնամական ուժերին հակառակամետ գործունեություն:   Ըստ Դ.Անդրեեվի, գալիք դարերում գրեթե անխուսափելի է հակաքրիստոսի (այլ կերպ` հակա-Լոգոսի) հայտնությունը եռաչափ ֆիզիկական կենսադաշտում, ուստի, Ուրպարպը պիտի նրան զինի այնպիսի գիտելիքներով և ունակություններով, որոնք հնարավորություն կտան վերջինիս լիարժեք դրսևորվելու...    Ըստ նկարագրության՝ հակաքրիստոսի հայտնվելու (ծնվելու), գործելու և ընդհանրապես, դրսևորվելու բոլոր կերպերը գերբնական են, ինչ-որ առումով՝  «հակաբնական»ՙ՚, և ինչպես կանխանշվում է՝ հակա-Լոգոսի կործանումը լինելու է ոչ այլ ինչ, քան, գերբնական  կարողություններով օժտված դիվային արարածի լիարժեք տարրալուծումը եռաչափ ֆիզիկական կենսադաշտում և բրամֆատուրայի Հատակով էջքը դեպի ժամանակազուրկ Գալակտիկայի Հատակ...

     Գաղափարը, որը հասունանում է այստեղ, վերաբերում է ՙ«համանմանության»՚ օրենքներին, որոնք բազմազան կերպերով (գիտակցական, զգայական, ոգեղեն և այլն) դրսևորվում են համատիեզերական բոլոր մակարդակներում ու բոլոր կենսակերպերում:  Կարելի է հետևցնել, որ մասնակիի և ընդհանուրի կազմակերպման գործում այն արտահայտվում է հիմնարար ձևերի ամբողջությամբ, ուստի, հեռազգայությունը որպես այդ ձևերից մեկը, բրամֆատուրայում, մակրոբրամֆատուրայում և ընդհանրապես՝ Տիեզերքում գործում է նույնատիպության սկզբունքով:    Դիվային աշխարհներում բոլոր օրինաչափությունները հակաուղղված են կամ շրջված, ուստի, թեև ոչինչ չգիտենք լյուցիֆերյան ուժի ՙ«երրորդության»՚ գոյության և լինելության կերպերի մասին, սակայն, հիմքեր էլ չունենք, որպեսզի կարողանայինք ժխտել նման մի՝ թեկուզ մեզ համար ՙ«աներևակայելի»՚ երրորդության հնարավոր լինելությունը, այնուամենայնիվ, հաշվի առնելով դիվային օրենքների հակառակամետությունը, կարծում եմ, արժե հիմնավորել, որ լյուցիֆերյան ուժը հակատիեզերական աշխարհներում ձևավորվում է մի այնպիսի ՙ«նախասկզբնական»՚ դիվային-գիտակցական աստիճանակարգություն, որոնք գալակտիկական բրամֆատուրաներում (ըստ դիվային օրինաչափությունների) դրսևորվելով ՙ «նույնատիպ»՚ մոդելով ու անցնելով սկզբունքների ՙնախասահմանված՚ շղթայով՝ երբեք չեն անցնում գիտակցական ավելի բարձր կերպերի աստիճանակարգության*,

 

*Ինչ-որ առումով, դա կհակասեր հենց դիվային՝ հակա-էվոլյուցիոն գործունեությանը:

 

սակայն, բուն դիվային էության մեջ երբեք չի մարում այն մղումը, թե իբր, երբևէ կարող է հաղթահարել-գերազանցել նույնիսկ Լյուցիֆերի գիտակցությանը...   Տվյալ դեպքում, մոլորակային դևը, և համանման մակարդակով բոլոր դիվային մութ-բանական ձևերը երբեք չեն կարող տիեզերական մակրոբրամֆատուրայում հասնել դրսևորման ավելի բարձր կերպի գիտակցականության*,

 

 

* Քանի որ նման դրսևորումների լիարժեքությունն ու վախճանը ըստ կարմայի օրենքի ավարտվում  է  մոլորակային բրամֆատուրայում և սև խոռոչներում:

 

ըստ այդմ էլ, թեև ազատ կամքով գործող, բայց ըստ աստիճանակարգության՝  «սահմանափակ»ՙ՚  նման դիվային (եռմիասնական) սուբյեկտներին կարող է թվալ, թե իրենից ՙ «բարձր գիտակցություն ողջ Տիեզերքում չկա»՚:   Ըստ էության (վերոնշյալ դեպքի առումով), այսպիսի խեղաթյուրված պատկեր կարող է ներշնչել հենց Լյուցիֆերը՝ մակրոբրամֆատուրայում գործող շատ ավելի բարձր դիվային էությունների միջոցով, ինքը սակայն, մնալով ՙ «անհասանելի»՚  ու անդրանցական...

     Հակատիեզերական բոլոր մակարդակներում, ըստ երևույթին, նման հնարավորություն կարող է ունենալ միայն աստվածածնյալ, բայց «ՙհակաուղղված-անկյալ՚» մոնադան:

      Ինչ վերաբերում է ՙ«Մեր կենտրոնը գտնվում է սև խոռոչներում»՚  և՝ ՙ «Ես յոթ անգամ ծնվել-մահացել եմ՚» արտահայտություններին, ապա դրանք կարելի է պարզաբանել այսպես. մոլորակային դևը (իր երրորդ դեմքի՝ Ուրպարպի միջոցով) պատրաստելով հակաքրիստոսին և օժտելով նրան գերագույն կարողություններով, ներարկում-ներշնչում է նրանում*

 

* Իրոլնից IV դարում գողացված և դիվայնացված մարդկային մոնադայի մենտալ-գիտակցական թաղանթում:  Ըստ Դ. Անդրեեվի, նախորդ վերամարմնավորման ժամանակ կերպավորել է Ի.Ստալինին:

 

անմահության,անպատժելիության, կարմայի օրենքներին ՙ «չենթարկվելու»՚  խաբուսիկ համոզվածություն, կարծես թե իր (Ուրպարպի) գիտակցական ես-ը պրոյեկտելով հակաքրիստոսի գիտակցական ես-ի մեջ:  Իրականում, կարմայական օրենքներից ՙ «ձերբազատված է»՚  միայն մոլորակային դևը և ո՛չ հակաքրիստոսի դերը ստանձնած (կամ ստանձնող) այն «ՙխամաճիկ ես-ը»՚,  որն ինչպես ասվեց ՙ«կերպավորումից՚» հետո իջնելու է Գալակտիկայի հատակ (էնրոֆում՝ սև խոռոչ):   Նման ծրագրավորված դիվային սահմանափակ գիտակցական ձևերը ներգալակտիկական էվոլյուցիայում կարող են կրկնվել այնքան անգամ, որքան որ որևէ մի բրամֆատուրայում հակաարարչական գործունեություն կծավալի որևէ  մի մոլորակային դև, և ի վերջո, եռաչափ ֆիզիկական կենսադաշտում կձևավորի ՙ«ինքնաարտահայտման»՚ լիիրավ հնարավորություն...    Այս առումով, վերոնշյալ դեպքի համար գուցե համատեղելի է այն գաղափարը, որ նման բոլոր գիտակցական-ծրագրավորված դիվային ձևերը «նույնատիպության՚»ՙ սկզբունքով, բոլոր գալակտիկաներում, ուր կա ժամանակից զուրկ, գերխիտ  նյութականություն, իրենցում միավորում-անձնավորում են հիշյալ բոլոր ՙ «խամաճիկ-ծրագրավորույթները»՚ մեկ գիտակցական ես-ի մեջ՝ որպես հակատիեզերական եզակիությունները ՙ«կենդանացնող»՚ կենտրոնաձիգ-դիվային ամբողջական ուժ:    Այսինքն, կարելի է ասել, Գալակտիկայի Հատակը որպես այդպիսին, «ՙիրենում»՚ միավորում է մոլորակային դևի (և համանման բոլոր դևերի) միջոցով ՙ «բաղդատված՚» բոլոր գիտակցական այն նույնատիպ ձևերը, որոնք ներգալակտիկական կյանքում բրամֆատուրայից-բրամֆատուրա անցնելու ընթացքում ձևավորել է դրանք (համանման ՙկերպավորումները՚):  Գալակտիկայի Հատակը որպես այդպիսին, կարող է դադարել գոյություն ունենալուց միայն այն դեպքում, եթե Գալակտիկայի ներսում բոլոր բրամֆատուրաները ձերբազատվեն դիվային նման աստիճանակարգության ազդեցություններից, և վերջիններս այլևս չունենան գործելու համապատասխան հնարավորություններ, այսինքն, Մակրոբրամֆատուրայում Գալակտիկան կանցնի Պայծառակերպման Բարեշրջություն...

       Իմ կարծիքով (արդեն ուզում եմ ասել), վերոնշյալ միստիկական արկածախնդրության հեղինակը հեռազգայական-մոգական կապով հաղորդակցվել է հենց... Ուրպարպի հետ:   Այստեղ էական է ընդգծել մի կարևոր հանգամանք. դիվային ուժը ՙ «արտահայտվելու»՚ նման կերպի մեջ կարող է բարբառել ճշգրիտ ինֆորմացիա (նկատի ունեմ թվային տվյալները), կարող է և բարբառել ՙ«ապակողմնորոշող՚» ինֆորմացիա:    Ուստի, բուն եղելությունը պետք է դիտարկել երկու ասպեկտով. արտահայտված ուժը ե՞րբ է բնորոշում Ուրպարպին, և ե՞րբ է բնորոշում Լյուցիֆերին... Պետք է նկատի ունենալ, որ թեև հիպնոսային յուրօրինակ (մոգական), բայց ՙ«միջնորդավորված՚» հաղորդակցությունը կարող է պարտադրել իր պայմանները*,

 

*X-ի ասելով, հաղորդակցման ընթացքում արտահայտված ուժը ինչ-որ իմաստով, կամային-հոգեբանական ՙ«ենթակայության»՚ տակ է գտնվել...

 

այսինքն,արտահայտված ուժը հավանական է, որ դրսևորվի իր խորքային, «ՙնախասկզբնական»՚ տեսքով...    Այսպես, օրինակ. «ՙԵս մեծ մարդասպան, սև մոգ եմ»՚, արտահայտությունը բնորոշում է Ուրպարպին, որը ոչ միայն երկրային բրամֆատուրայի ինֆրաֆիզիկական շերտերում, այլև, եռաչափ ֆիզիկական աշխարհի աստրալ կենսադաշտում բազում կերպերով ու հնարքներով ձևավորում է դիվային ուժի ներգործության ամենատարբեր եղանակներ ու մեթոդներ:   Այսինքն, հաղորդակցության հենց սկզբում, արտահայտված ուժը ներկայանում է հավուր պատշաճի, «ՙչթաքցնելով»՚ իր ով լինելը, սակայն, ըստ էության, կարծես թե դիվային ուժի միջոցով հիմնականում  «ՙխոսում է»՚ լյուցիֆերյան ուժի նախասկզբնական ոգե-սուբստանցիան, որը անարգելով Աստծուն, և մեղադրելով նրան ՙ«արարչության մեջ սխալ թույլ տալու գործում՚»՝  թվում է, թե, մեծ ափսոսանք է հայտնում այն բանի համար, որ ՙ «իր»՚  հնարավորությունները, այնուամենայնիվ, սուղ են (հիշենք. ՙ«Ա՜խ, անիրավ է Աստված...՚ »), Տիեզերքում ՙ «սեփական մոդելի»՚ կենսագործունեությունը տարածելու, զարգացնելու կամ ամրապնդելու համար...   Հիշյալ բոլոր նմանատիպ արտահայտությունները, կարծես թե, ՙ«նախասկզբնական»՚ դիվային գիտակցության մեջ հեռու՜, անհիշելի ժամանակներում Լյուցիֆերի կողմից ներշնչած գաղափարների հեռավոր արձագանքն են...

     Ինչպե՞ս հասկանալ X-ի մարմնում մոգական էներգիան ՙ«նյութականացնելու»՚ միջոցին արտասանված տարօրինակ այս խոսքերը. ՙ «Դու կլինես ամենաբարի ու ամենադաժան...՚» մարդը Երկրի վրա (եռաչափ ֆիզիկական կենսադաշտում):  Սա, իբր, ՙ«միջին»՚ մարդաբանական մոդելը խորհրդանշող արտահայտություն է, և եթե նման աներևակայելի ու անհեթեթ ՙ«մոդել»՚ երբևէ գոյություն է ունեցել, կամ էլ գոյություն ունի Տիեզերքի ինչ-որ մի հատվածում, ապա այն վաղ թե ուշ տվյալ արարչակարգում կհանգեցնի ծայրահեղ սկզբունքներից մեկի կամ մյուսի գերակայությանը (Հիշենք Քրիստոսի խոսքերը. ՙ«Չե՛ք կարող երկու տիրոջ ծառայել...»՚): Իսկ այն հանգամանքը, որ արտահայտված ուժը հաղորդակցության նման կապի իրականացման համար կանխանշում է ազատ կամքի, կամ պարզապես, ՙ«ես-ի»՚ ցանկության կարևորությունը, ապա, դա չի նշանակում, թե դիվային ուժը «ենթակա է»ՙ՚ Աստվածային արարչական համակարգում գործող օրենքներին, կամ էլ՝ կարևորում է դրանք, այլև, պետք է դա դիտարկել այն տեսանկյունով, թե դրանք որքանո՞վ են նպատակահարմար, և որքանո՞վ կնպաստեն՝ առավել արդյունավետորեն ենթարկելու տվյալ ՙ«օբյեկտը»՚ կամ ՙ«սուբյեկտը»՚ դիվային կամքին ու գործունեությանը... Ակնհայտորեն, X-ին տրված (ՙներշնչված՚) դիվային էներգիայի չպահպանվելը ոչ թե Ուրպարպի հնարամտության, իմացության, կամ էլ հնարավորությունների՝ տվյալ պարագայում, սահմանափակ լինելու հետևանքն է, կամ էլ՝  «հանճարեղ ծերունու»՚*

 

*Տեքստում նշված չէ. արտահայտված ուժը X-ին հայտնել է ՙ«հանճարեղ ծերունու»՚ գտնվելու կոորդինատները...   Դրանք, ըստ X-ի՝ «ՙխաչաձևվում են»՚ Տիբեթում...

 

հակազդեցության սոսկ հետևանքը, այլև, որ (ինչպես հակաքրիստոսի պարագայում), մոլորակային դևին եռաչափ ֆիզիկական կենսադաշտում սեփական մտադրություններն ու ծրագրերը իրականացնելու համար անհրաժեշտ են հենց բու՛ն մարդկային մոնադաները, որոնց ՙ «ընդարմացնելով»՚  հակատիեզերական ոլորտներում, այսպիսով, որպեսզի լիովին կարելի լիներ խզել կապերը մարդու հոգենյութային շերտերի, Բարձրագույն Ես-ի և իհարկե՝ Բաձրյալ Աստծո հետ:   Այլապես, եռաչափ ֆիզիկական պլանում մարդու գենետիկ-կոդային համակարգում, ուղեղի բջիջներում և էներգետիկ հիմնակմախքում «ՙներարկել»՚ դիվային էներգիայի ուժ և «ծրագրավորվածություն՚»ՙ, որպեսզի այն պահպանվի կամ դիվային կամքով գործի՝ անհնար է. ահա թե ինչու, թեկուզ ժամանակավոր, բայցև տվյալ կենսադաշտում որոշակիորեն գործարկելու համար դիվային ուժը ներշնչել է.  ՙ«Դու կլինես ամենաբարի ու ամենադաժան... »՚:   Մյուս պարագան վերաբերում է դիվային ուժի կողմից X-ին հրամցված՝ ազատ կամքի և ընտրության հոգեբանական փորձությունը. «ՙԴու պատկանում ես Քրիստոսին... »՚:

    Սա պարզապես կարելի է համարել X-ի նպատակաուղղվածություն և հանուն դրա՝ բոլոր միջոցների հետ համաձայնելու՝ դիվային գայթակղություններին հատուկ ՙ«թեստ՚»:  Ինչ խոսք, Ուրպարպը հիանալի գիտեր, որ ՙ«քիչ էներգիա»՚ փոխանցելու դեպքում Շամբալայի հիերարխների կողմից միևնույն է՝ կասեցվելու էր դիվային էներգիայի մոգական կիրառումները... և ոչ միայն ծիծաղելի է, այլ՝ պարզապես անհեթեթ, որ դիվային ուժը կարող է ՙ«մտահոգվել»՚, թե քիչ քանակությամբ էներգիա տալու դեպքում X-ը պիտի ջանա ավելացնել այն, և այդ ընթացքում շատ մարդիկ կմահանան...   Միայն «ՙբարձրագույն տոկոսաչափ»՚ էներգիայի տրվածության դեպքում կարելի է ֆիզիկական աշխարհի աստրալ կենսադաշտում դրսևորել դիվային մութ-բանական ուժի ծրագրավորվածությամբ լիարժեք գործողություններ, որի մենաշնորհը, իհարկե, պատկանում է հակաքրիստոսին...

      Եթե ՙ«պատահույթը»՚ եզակի է (այսինքն՝ աննախադեպ) իր տեսակի մեջ, ապա, կարելի է համարել, որ ինֆորմացիան ըստ ՙ«թույլատրելիության»՚ աստիճանի ունի ուղերձային նշանակություն:   Դիվային ուժի (Ուրպարպի) հետ մենտալ հաղորդակցությունը կայացել է երկուստեք  ՙ«անսպասելի»ՙ և երկուստեք՝ «ՙակամա*»՚:

 

* X-ը (իր ասելով) հիպնոսային-մոգական մեխանիզմները կիրառել է նախապես «պատրաստ»ՙ՚ չլինելով, այսինքն, չէր կարող նախապես պատկերացնել, թե նման եղանակով ինչպիսի՞ ուժի հետ կկայանա հաղորդակցությունը, և իրականում ո՞վ կարող է արտահայտվող ուժը լինել. թեև, ինչ-որ առումով, սա է պատճառը, որ իրեն չի կորցրել, և գործել է վճռականորեն

 

Դիվային գիտակցության համար ևս, ըստ երևույթին, նույնպես անակնկալ էր նման կերպի հաղորդակցման իրականացումը. ՙՙ«Երբ նա ներկայացավ, ու սկսեց միանգամից բարբառել «ՙտիեզերական»՚ գիտելիքներ, ես սկսում էի ինֆորմացիաների ՙ «լաբիրինթոսում՚»  կորցնել իմ և  ՙ«նրա»՚  վրա ունեցած հսկողությունս, և երբ, սթափվելով, գրպանիցս հանեցի թուղթը, որի վրա գրված էր այն, ինչ-որ պիտի ասեի՝  ՙ«նա»՚ շփոթվեց...՚՚ », - պատմում էր X-ը:    Այսինքն, արտահայտված ուժը հաղորդակցման սկզբում  ՙ«իրեն»՚ դրսևորել է կաշկանդված, ՙ«ենթարկյալի»՚ վիճակով (հիշենք X-ի խոսքերը. ՙ«Ես քեզ կանչել եմ, և դու պիտի կատարես իմ կամքը...»՚), X-ը իրեն պահել է անհողդողդ, հաստատուն, սառը հոգեվիճակում, որն էլ, բնականաբար, էական դեր է խաղացել...   Մյուս պարագան, որը հաստատում է արտահայտված ուժի համար նման հողորդակցման կերպի անակնկալ լինելը, իհարկե, հենց ամենասկզբում գտնվելու վայրի մասին հարցադրումն է:   Երբ X-ը հայտնում է՝  ՙ«Սենյակում... Հայաստանում... Երկիր մոլորակի վրա...՚ »,-արտահյատված ուժը հարցնում է (տեքստում սա չեմ նշել). ՙ «Երկիրը ո՞ր համաստղեության մեջ է մտնում»՚, - X-ը պատասխանում է.  «ՙՉգիտեմ, մեր համստեղությունը կողքից չեմ դիտել... »՚: Ապա՝  ՙ«անհայտ ուժը»՚ ասել է. ՙ «Ձեր համաստեղությունը նման  է թիթռեի, այսուհետև այն կկոչեմ Թիթեռի համաստեղություն... »՚:   Այս հանգամանքը, թվում է թե, կարող է տարակուսանք առաջացնել և դեպքը լուսաբանող մեկնաբանությունների վրա ՙ«սառը ջուր»՚ լցնել, սակայն, չպիտի մոռանալ, որ դիվային մութ-բանական էության միջոցով կարող են տրվել ինչպես ճշմարտանման, այնպես էլ՝ ապակողմնորոշող ինֆորմացիաներ...   Այլապես, վերլուծությունների բուն արդյունքում  կունենաք տրամաբանական-ինտուիտիվ պրպտումների մի անկապ ՙ«խճանկար»՚, որում կարելի կլինի նշմարել միայն... Ուրպարպի հեգնաժպիտը:   Բուն առումով, բոլորովին  կարևոր չէ՝ մեր համաստեղությունը նմա՞ն է թիթեռի, թե՞ ոչ, այլև այն, որ հաղորդակցման սկզբից ի վեր արտահայտված ուժը սկսում է բացահայտել ՙ«իր»՚ գիտակցապես  բարձր, դիվային մութ-բանկան ԵՍ-ի տիեզերական գենեզիսը՝ անցյալ ձեռքբերումների համադրույթը. «Ինձ կտեսնես լաբորատորիայում, փորձանոթը ձեռքիս...՚ »ՙ:    Հաղորդակցության սկզբում արտահայտված ուժը չի կարողացել կողմնորոշվել, որ իր գիտակցության «ՙհեռազգայական արտածումը»՚ տեղի է ունեցել ֆիզիկական աշխարհի եռաչափ պլանում, բացի այդ, իր ծագմամբ կամ գտնվելու առումով արտերկրյա, թեկուզ բարձր գիտակցական զարգացվածությամբ մութ բանական էակը հաղորդակցման ընթացքում չէր կարող միանալ երկրային աստրալ-մենտալ ինֆորմացիոն դաշտին, համապատասխան տեղեկություններ հաղորդելու համար:   Այսինքն, իսկապես, կարելի է հավաստել, որ արտասովոր հաղորդակցումը կայացել է երկրային ինֆրա-տրանսֆիզիկական ոլորտներում ՙ «սատանայական»՚ ծրագրեր մշակող մութ-բանական էակի (Ուրպարպի) հետ, որի համար անսպասելի էր հիպնոսային-մոգական մեխանիզմներով ՙ «միջնորդավորված»՚  նման կապի իրականացումը եռաչափ կենսադաշտում, իսկ վերոհիշյալ արտահայտությունը, ըստ երևույթին, Գալակտիկայի  (կամ, ընդհանրապես Տիեզերքի) ամենալայնարձակ տիրույթներում դիվային էակի «տիեզերական գենեզիսի»ՙ՚ ապացույցը կամ «ՙխոստովանաթուղթը»՚ կարելի է համարել, որը սակայն, տվյալ  դեպքում «ՙինքնաքողարկման»՚ ասպեկտով է ընկալվում:   Այս տեսակետից, հետաքրքիր է նաև չորս տառանոց. երեք բառերից կազմված անունը, որը հավանաբար, Ուրպարպի գաղտնի, տիեզերական անուններից մեկն է...

       Միստիկորեն մշուշապատ՝ «ուղեղի վրա մի սև կետ կա»ՙ՚ արտահայտությունը, պարզապես, դիվային ուժի կողմից  ՙ«իր»՚ լինելիության մութ-բանական կերպը արդարացնելու կամ պատճառաբանելու խորամանակ մաներա է, որպես թե, մութ-սուբստանցիոնալ-բանական գոյության արարչական հիմնավորվածություն Տիեզերքում, որը սակայն, (բարձրագույն իմաստով), գենեզիսորեն անհիմն է և ըստ  սատանայական մաներայի՝ ծիծաղելի...   Այսինքն, ոչ այլ ինչ, քան, Բացարձակ Սկզբունքի և Ճշմարտության Ոգու հանդեպ կասկածամտություն հարուցելու դիվային անհաջող ու տրամաբանորեն անհեթեթ փորձ...

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իննաբան ղողանջ՝ խոսք ավետումի /պոեմ/

                                               ԱՐԱ   ԱԲԳԱՐՅԱՆ                                    ԻՆՆԱԲԱՆ ՂՈՂԱՆՋ `     ԽՈՍՔ ԱՎԵՏՈՒՄԻ                                                                                                                                          ...
  ԱՐԱ    ԱԲԳԱՐՅԱՆ     ԵՐԱԶԱՄՈՒՅՆ     ՔԱՌՅԱԿՆԵՐ   ԵՐԵՎԱՆ   2012             Քառյակների    ու    բանաստեղծական   քառատողերի    այս    ժողովածուն    Արա   Աբ գ արյան   մարդու    և    անհատականության    հո գ ե գ իրն   է `   արտահայտված    բանաստեղծական    խոսքի ,  մտքի    ու    պատկերի   բազմաշերտ    և    ուրույն   մի    տիրույթում ,   ուր    խոսքի    բովանդակեցումը    մտապատկերային    տարածականությամբ    տիեզերականանում    է `   ցուցանելով    հո գ ու    հավերժական - հավերժարար    կերպն    ու    տարողունակությունը     անսահման    ու ...

Հրե Առագաստանավը

  Հայոց     վերածննդի ,   Միասնական    Հայրենիքի    վառ    ու    նվիրական    տեսլականի    համայնապատկերում     վերահառնում    է    հայ    մարդու    ամբողջական    կերպարը ,   որն    իր    տեսակի    անաղարտությունը     պահպանում    է     ժամանակի     հարաբերական՝     անցյալ - ապագա     չափումներում ,    ուր     ներկան   այս     դեպքում     «ապոկալիպսիսյան»    կամուրջ    է ,   մաքրագործումի    ու     հատուցումի     օղակ՝     կոչված    ասես    թե    ընթերցողի    միտքն     ու    զգացողությունները  ...