К основному контенту

Իննաբան ղողանջ՝ խոսք ավետումի /պոեմ/

 


                                  

  

      ԱՐԱ  ԱԲԳԱՐՅԱՆ                                

 

ԻՆՆԱԲԱՆ ՂՈՂԱՆՋ`   ԽՈՍՔ ԱՎԵՏՈՒՄԻ                                  

                                                                                                          Լույս է տեսել 2002 թվ.-ին      զետեղվել է «Անդորրության  Արարիչը»  գրքում:                                                                                       

                        

                 /Պոեմ/                                             

 

 

ԲԱՆ Ա

 

Ինչպես անհուշ երազ՝ Մայրը Տիեզերքի

Անմեռ ոգորումի Կրակն հանձնեց մարդկանց ...

 

... Եվ ահա պատռվում է վարագույրը լուսնային տարվա,

(Ինչպես վարագույրը հուդայական տաճարի,

Երբ Փրկիչը խաչի վրա լքեց մարմինն իր...),

Ու քո նազանքն է տարածվում գիշերներում անծիր, ո՜վ Ուրանիա...

Եվ մեղմիվ սյուքն է քո ծածուկ հպվում բյուրավոր աստղերին՝

Բյուրեղյա արձագանք թողնելով հոգիներում, որք

Հասել են փութով վախճանին ծնունդների...

Դու անմարմին կարոտ, դու աստղակար շղարշ, որ հյուսում ես անվերջ

Հանց Հարության պատանք, քո կենսահորդ ուղին Հարդագողում դալուկ,

Հոգիներին բաշխում Կաթ մի նվիրական,

Ուր խմորվում է երգն Անեզրության՝ Ամրիտա՜ն ոգու,

Ցողակաթ Սիրո և իմաստության դյութանքն կուսական...

Քառասունիննը Կրակների շրշյունն է զնգում շուրթերին քո Հուր,

Ժպտաբոց  Հույսի թրթիռն է ծորում Աչքերում Անեզրի.

Մա՜յր աստղաբարբառ, քո Ցոլքերում Կենաց ընձյուղվում է Ճամփան՝

Բյուրաստիճան ճամփան, ճամփան վերելքների, ու Բանբերներն Ոգու

Կանչող Բանի հանգույն, Շողն են ավետումի տանում, ծածուկ հանձնում

Բազմաչք ու բյուրամիտ, բազու՜մ աստվածներին...

 

Գիշերային Օրո՜ր, Անդորր անապական...

Շրջանակված Հուրը չի՞ քողարկվում արդյոք,

Հարդագողում դալուկչի՞  շղարշվում  արդյոքմի  վետվետուն  կարոտ

Եվ որոնումի Միտքը ոսկեփայլ` հոգեցայլք մրմունջն այն  աղավնակերպ,

 Չի՞ հասնում էլ տեղ, ու չի՞ մորմոքվում հանգրվանն Հույսի...

 

... Պահը Գիշերային խորհրդով էր բեղուն... Ժամանակ «չկար»,

Կար Անեզրությունից լուսնային Ծովում բեկված Հույսի Շող,

Մի արտացոլանք՝ սրբորեն դալուկ, և՛ խոնարհ, և՛ վեհ, ու կարծես...

Աներևույթի հույժ թելադրանքով Ջրերին բազմեց Կույսն Տիեզերքի...

Ուրանիան կարծես բյուր-բյուր աստղերից  ուղերձներ առավ,

Ու աստղաժանյակ Ուղերձն այդ սփռեց... Մարիամի վրա.

Կացարանն ոգու՝ Արգանդը ոսկե խտղտաց Ծագմամբ Լույս Առավոտի,

Եվ ավետումի Յոթ աղավնիներ ծածուկ ողջույնով դռներն բախեցին...

Ու Ծիրանագույն Մշուշից պոկված Հատիկը լուսե՝ Բյուրեղն ժպտաբոց

Դարձավ Օթևան վեր հառնող Հույսի: Պահը անթեղվեց Անհունի գրկում՝

Կույսը ծոցվորվեց Երկնագույն բոցով...

Գիշերային Օրո՜ր, Անդո՜րր անապական...

Անեզրության մեջ՝ թաքույց-անթաքույց ջե՜րմ մի Մայրություն,

Որ անվերծանելի իր քնքշությամբ չի փոխում երբեք

Նա էությունն իր բազում ձևերում...

Ո՜վ խոնարհություն, սքանչելազարդ Կույսդ, ով, Մարիամ,

Որ երկրում դարձար... Երկնագույն Արգանդ,

Եվ հոգիներին՝ դեպ Որդիդ ձգող Սանդուղք մի հրե՝

Երկրացնորքից մինչ Անվերջություն... Քանզի նա, ով Քեզ

Ավետեց ծածուկ մայրությունդ սուրբ՝

Տիեզերա-առաք բյու՜ր հոգիների հոգեառն Գաբրիել...

Քեզանով բացեց դռներն հար կյանքի՝

Լուսնային քողը պատռվեց իսպառ,

Ու ոսկեճառագ շողն Արեգական բազմեց ուսերիդ...

Ու ՙշողն՚ այդ դարձավ անստվեր լույսի մարմինն խոստացված,

Անմարմին-Մարմինն ոգեղեն հոգու,

Ուր մահն մարմնական պիտ դառնա արդեն

Անպետք մղձավանջ, անհեթեթություն...

Ու ծնունդները կունենան «վախճան».

Թույլ ոգիները էլ չեն ընդվզի կարմիրով օծված աղջամուղջներում,

Ու անծիրներում կբացվի կրկին անընդգրկելի հմայքն կանչազարդ,

Աստղ առ աստղ ծածուկ զնգոցով, հանց Դրասանգներ՝

Աներևույթի Երգը կհոսի Կանացիության նրբանուրբ բույրով,

Եվ Ուրանիան, արդ, կբացի կրկին

Ընկած-բարձրացած բյու՜ր հոգիների հառնումի Ճամփան՝

Աստվածապատկան Դուռն վերելքների...

 

Գիշերային Օրո՜ր, Անդո՜րր անապական...

Անդորրն այդ բնակվում է հոգիներում, որք

Հասել են փութով վախճանին ծնունդների...

Բոցը երկիմաստ էլ չի ընկճում հայացքն հառնողաց,

Ու ծոցվորվում է արևորդաց սրտում կարոտը Ծիրանագույն,

Ու աղավնակերպ Մրմունջն է բացում ճամփան անհունների...

Տիրակա՜լ Սիրո, հուրն է Անհունի Հատիկվել երկրում,

Ու հոգիներն են բյու՜ր եզերքներից գայթելով եկել, ու...

Հմայվելով Երկնագույն Բոցով, հանց թիթեռնիկներ՝

Սիրո անհունում Սե՜ր են երազում,

Զոհաբերության կրակ մի վսեմ...

Տե՜ր Ամենայնի,

Երկիրն այս, հարկավ, չի կաղապարում

Ուղերձն բյուրավոր Ծիր-Կաթինների...

Ու  «թիթեռնիկներն» գավաթից-գավաթ՝

Տենչում են ըմպել Բոցը Քո Սրտի,

Եվ, Աու՜մ-ն է արդ, փայլում Գավաթում...

Եվ Տիեզերքում Եռաստղ ծագմամբ

Աու՜մն է զնգում Հարության թինդով Լույսով Խաչվածի...

Ու Ճշմարտության Ոգին է ահա

Գաղտնիքով օծում իրենից պոկված Հատիկը լուսե...

Անծիրում ահա Հուրն Շրջանակված՝

Միտքը և Ոգին հավերժող Գոյի,

Ժամանակների բեկբեկուն շնչով,

Արթնության ձայնով՝ ժանյակահնար, բազում աստղերի,

Ու անթի՜վ-անթի՜վ մոլորակների խոնարհ Մայրությամբ...

Որպես կանչող Բան ու հրե Ուղերձ՝

Թագն է Երկնագույն պարզում իր Որդուն՝ «Սերմին» ընտրյալ.

Ու Ծիրանագույն Մշուշն է պարզվում.

Էլ չի քողարկվում Դեմքն Աներևույթի,

Զի աղավնակերպ Մրմունջն է ծորում բյու՜ր հոգիներում,

Ու Վարդն է Ոգու ադամանդափայլ ցողով շողշողում

Տիեզերական այն Կենաց Ծառին,

Որ երկրում դարձավ մեկ շիվը նրա,

Իսկ Յոթնյա ճամփան՝ այն ընձյուղները,

Որ շրջանակվում, բայց չեն ամփոփվում...

Ու Անհունն է, արդ, բերկրում անեզերք Մեծ Տիեզերքում

Անվախճան, վսեմ, Հարությունների անհամար տենդով՝

Անհասանելի իր Սիրով Ձոնած Կապու՜յտ Երազով...

 

Ծիրանագու՜յն Օրոր... Կարո՜տ անապական...

Օրորն այդ, Ակաշան՝ Բանով հունցված,

Օրորն այդ Նկրտում, Աու՜մ շնորհազարդ,

Օրորն այդ՝ Լինելության շրջանակված ճամփան,

Եվ ճանապարհն է Որդու միավորում

Կյանքն ու Ճշմարտությունը...

(Ո՜վ  Մարդ, որ փայլատակեցիր Թաբոր սարի կատարին,

Որպես Հարության և Հավերժ Կյանքի ուղերձ անմոռաց...):

Մա՜յր Տիեզերքի, Բանով զարդարված Քո՜ղ Ծիրանագույն,

Քո նուրբ Շղարշի բերկրանքով արբած,

Եվ ընդելուզված ցա՜յլք ղողանջներով իմաստնաբյուրեղ,

Ոգորումներով Քո սուրբ Կրակի,

Բոցավառ սրտերն երկրում կերկնեն անհա՜ս բարձունքներ,

Անհա՜ս անուրջներ կարարչահյուսեն զույգերն սիրավառ,

Ու Այգաբացը Կենաց օրհներգիդ, Մա՜յր Աստվածային,

Կդառնա կրկին զմայլասփոփանք, անվերծանք բարբառ,

Երկնախոկումով, նկրտումների  կանչով կարկառված

Տառապող, փնտրող բոլոր սրտերին...

Նրանց, որք արդեն որդիներն են Քո սու՜րբ Խոնարհումիդ,

Նրանց, որք իրենց աչքի բիբերում

Քո Կրակների ցոլքերն են վառել,

Ու կիսել Քեզ հետ Վիշտն ու Բերկրանքը

Անրջող Գոյի ու լինելիության՝

Կրկին կաղոթեն... Կաղոթեն Քեզ՝ Սու՜րբ ամենավսեմ,

Ու սահմանները աստղամշուշիդ դանդաղ հալվելով,

Քո Կրակները, Մա՜յր Գեղեցկության, Երկրին կձոնեն

Դեպ Աստրաֆայրը, բյու՜ր եզերքները Կաթնածիրների՝

Ոգու Բուրվառներ...

Ով Մա՜յր, և Կու՜յս, Կանացիության հավերժող դյութանք,

Եվ Մա՜յր աշխարհի...

Ամպրոպադղիրդ, կարմրասև մշուշն երբ երկրում ցրվի,

Եվ ճառագայթները Երկբոց Ճաճանչի

Դադարեն հյուսել Ժամը Կուրության...

Մարգարտաժպիտ հոգիներն այնժամ

Քո լույս Փեշերից հանդերձներ կառնեն,

Արարչահանգույց օրերը այնժամ,

Ով Մա՜յր Գթության, կծիածանվեն բյու՜ր հոգիներում,

Եվ արիարփի առավոտները Ոսկե  շքերթով՝

Հանց տիեզերական անխոնջ Բանբերներ

Գաղտնիով օծուն Շրջանակների լուրը կբերեն

Անդորրապատկան, զնգու՜ն սրտերին...

Ու այնժամ, կրկին, երկիրն կվառվի Անհունի Բոցով.

Աստղացնորքից կույս-կույս ժպիտներ

Կվառվեն մարդկանց աչքաբիբերում,

Ու Իմաստության բյուրճառագ թինդով

Ժպտաբոց բյուրեղն, արդ, կբնակվի լու՜յս Գավաթներում,

Ու մարդիկ, այնժամ, կույս-կույս ժպիտներ կցանեն անդին՝

Հար Զվարթությամբ շնչող ու բերկրող Կու՜յս Տիեզերքին...

Ու այնժամ խորհուրդն կբեկվի մահվան,

Եվ քավարանները մարդկային հոգու

Աստրալ ճաճանչի հանդերձի հանգույն,

Չեն խաղա հին դերն Կարմիրով շշմուն Ամֆիթատրոնում,

Ու էլ չեն կապկի թմբիրով թառ-թույն

Գաղտնի պայքարը Արևի-Լուսնի...

Արդ, սքանչացման Դողն ենք Քո փնտրում,

Ո՜վ այս աշխարհի Հույս-Կողակցուհի,

Մեր Համբերություն,

Քո Կույս Անուրջի Մրմունջն ենք ահա սրբազնասփյուռ

Ձգտում վերծանել սպասման տենդով,

Լու՜յս-Կողակցուհի սրբազնաբարբառ,

Մեր Վստահություն...

Ու երբ Օրերում դաժանազազիր, երկիրն հղանա

Տիեզերական բարկ Անդունդների մթնաթույն բոցով...

Դու Կանթեղ եղիր Հավատարմության,

Մա՜յր Սպասումի,

Ու Կարեկցանքի հովանուդ ներքո, կարեկից եղիր

Ոսկեզրնգուն առավոտների հույսով թաթախուն

Քո որդիներին...

Զոհաբերության արցունքներն ըմպիր, ով Կու՜յս Համբառման,

Եվ թող այս երկրում Դողն ամենասուրբ՝ ցանքսով բազմանա...

 

Գիշերային Ժամերգությունն է թնդում Տիեզերքում,

Եվ նրա ձայները հասնում են Երկիր...

Անդորրն այդ ընդգրկում է Ամբողջը,

Անդորրն այդ դրդում է Գործողության...

Անսահման է Անդորրը, զի գոյատևում է

Գոյի ներսում ու դրսում... Ուստի՝

Անդորրը ուժն է Կյանքի,

Որ միավորում է Ոգին ու Մատերիան...

Անդորրը վեհությունն է Ոգու,

Անդորրը զգացիմացությունն է Գավաթի,

Անդորրը խոհեմությունն է Մտքի,

Եվ Հավերժությանն առդեմ՝

Աստվածամարդն է պարզում սուրբ Պենտագրաման...

 

Կաթնածիրների կաթնաոսկեգույն Օվկիանոսներում, ուր կայծկլտում են

Թաքույց-անթաքույց Կրակներն Ոգու և Իմաստության,

Եվ Աստրալային Լույսն արարչագործ,

Ուր չի շիկանում Կարմիր Մշուշում...

Գաղտնի մրմունջով Օրորն է ծորում Լինելության Մոր.

Անդորրե-անդորր Մրմունջն այդ Նինջ չէ, և ոչ էլ՝ Հանգիստ,

Այլ՝ Պատգամ վսեմ և սուրբ Նկրտում,

Պայքարն աննահանջ՝ Հար Կենաց Կյանքի

Կրակին կրկին հասնելու համար...

 

ԲԱՆ  Բ

 

 

Լուսնեղեն սոսափյունն հյուսքերով իր անհույս

Դադարեց հյուսել խաբկանքն անդորրում...

..........................................................................

Եվ անապատում, լուսնալույսի տակ բազմաստվեր հույսով

Անրջում էին հատիկներն նինջով. նշաններն թափառ այն հոգիների,

Որոնց  հույսերում սարսուռն Եռաստղյա չէր ծնում կարծես

Կարմրա-ոսկեղեն Դողն Արեգական...

Անապատն անծիր չէր զգում կարծես

Զոհաբերության ցնծումն ավետող վետվետուն-բյուրաչք

Բերկրաշողանքը առավոտների,

Ոչ էլ Երկնագույն Հույսով թաթախուն

Ծիր Կաթինների կանչ-ղողանջներն ու

Սպասումների հևքն զսպանակված...

Անապատը այդ, դարձել էր, ավա՜ղ,

Մահացու նինջով փռված անդաստան.

Ասես լուսինն էր իր մեղսագորով  դեմքը անթեղել...

Անդեմ լռության այդ գաղջ մշուշում,

Ուր սփոփանքը անդադրում ու վես ժպիտներն են սոսկ

Բազմաձեռն-բազմաչք աստղաբույլերի,

Որ սփռվում է անեզրական ու վսեմ մի կարոտ՝

(Ակունքվում-ծնվում, ապա և մերվում կրկին Անհունում),

Ավազաթմբին, լուսնալույսի տակ, գլուխն վեհորեն

Լու՜ռ հատիկներին հեզությամբ հակած՝

Մտորում էր ու նշաններ գծում մի հոգնած Ճամփորդ...

«Նրանց տալու համար... Նրանց տալու համար...

Ահա նշանները ոտքերիս... Ահա նշանները ձեռքերիս...

Ե՞րբ կխաչաձևվեն  Քառակուսիները...

Ե՞րբ ձեռքերիս ու ոտքերիս Հուրը կդաջվի Սրտերում...

Հուր-Շրջանակում ե՞րբ կներառվի

Անստվեր Ոգու հույս-Քառակուսին...

ՙՃշմարիտ եմ Ասում... Ճշմարիտ եմ Ասում...

Ոտքերով ու ձեռքերով մարդկանց

Կկառուցվի Տաճարը Իմաստության,

Եվ Գիտակցությունը նորից կյանք կառնի

Իննաստղ Սիրո Ոգու անդորրում... »՚:

Ապա և՝ ջնջեց նշաններն բոլոր

Հուր ու հնամյա եղեգնափայտով:  Հետո վեր կացավ:

Անհունով փայլող աչքերը հառեց Նա Հարդագողին,

Ու անմահների նշանը տեսավ գաղտուկ ու բոսոր.

(Ձուկը, Մեղքը, Սոման...):

ՙ«Ճամփան Մեզ համար ի՞նչ,- ասաց,-ճամփան մեզ համար ի՞նչ,

Ով Ռասուլ Մորիա, երբ երկիրն է Մեզ ահա սպասում.

Ոտքերով Իմ և ձեռքերով Իմ,

Ոտքերով Քո և ձեռքերով Քո,

Ոտքերով մարդկանց և ձեռքերով մարդկանց...

Ճշմարիտ եմ Ասում... Ճշմարիտ եմ Ասում...

Իմ ոտքերի ու ձեռքերի վերքերով՝

Աչքերով Զոհաբերության

Կտեսնեն մարդիկ ու կշոշափեն անտեսանելին.

Ոտքերը Երկրում, բայց սուրբ ձեռքերով

ԱՈՒ՜Մ-ը կըմպեն գաղտնաշնորհի,

Ու դեպ վեր հառնող ձեռքերով Ոգու

Կգտնեն հարկավ Անհունի ճամփան...՚ »:

 

Այսպես մտորեց: Այսպես խոսեց Նա...

Ու ծիածանն էր յոթնյա տաղերգով

Հանդա՜րտ սաղմոսվում Նրա ուսերին,

Հրեշտակներն էին աստղաբույլերի  թովչանքով արբած,

Մեղմի՜վ սյուքերով շնկշնկան տապի գաղջ օդը լցնում

Խնկաբուրմունքով...  Ու դանդա՜ղ-դանդա՜ղ

Ջնջում հետքերը անխոնջ Ճամփորդի...

Իսկ Առավոտը սպասում էր դեռ:

 

***

Իսկ առավոտը սպասում է դեռ՝

Գանգեսի ափին,

Նեղոսի ափին,

Տիգրիսի ափին,

Եփրատի ափին,

Դունայի ափին,

Ափին...Վոլգայի:

Եվ ՙ«Վարսանդն»՚ Ոգու սպասում է դեռ,

Որ Ճշմարտության ծաղկասերմերը սփռվեն Երկրում,

Ու Սերն ընդերքվի՝ դառնա սրտերում թևավոր կաճառ,

Ու միասնանա կարմրա-Ոսկեղեն առավոտների հառնող թևերում...

Եվ ՙ«Սանդաթակը»՚ գոյ-իմացության սպասում է դեռ,

Որ չթնկթնկան մշուշ Անցյալի հուշ-պատկերները Գավաթում Սիրո,

Ու ՙ«Վարդը»՚ Երկրի ոգեշնորհման նու՜րբ թերթիկներով,

Նկրտումների բերկրանքով բուրվառ, մարդկանց ավետի

Ոգեթիռ Հոգու թրթիռով սնվող հու՜յս-Արեգակի անցնելիք ճամփան,

Ճամփան հառնումի ու և՝ Համբարձման,

Երկնադռներով դեպ Աստրաֆայրը՝ Բուրվառը Ոգու...

Անդրադրում ուղին Գերիմաստության:

 

Իսկ Առավոտը սպասում է դեռ...

Զի Տիեզերական Կրակն է ահա՝

Մաքրագործումի Հոգին Փորձության

Ալիք առ ալիք գալիս հպվելու Երկրի շուրթերին,

Տեսնելու համար՝ Երկբոց Ճաճանչը բա՜րկ հոգիներում

Տվե՞լ է պտուղ... Փնտրող սրտերում պտուղն այդ արդյոք

Հանց կայծոռիկը խավար մշուշում՝

Կրու՞մ է կայծը զգացիմացության,

Կամ սերու՞մ է այն Գիտության Ծառից Չարի ու Բարու.

Զի ցանկալի է, որ կրկին ահա «անշարժի ցեղի» այս որդիների

Կրունկների տակ բացվեն աչքերը բոց-կրակ հոգու,

Որ կարողանան երկրա-ընդերքի սարսումը լսել,

Տեսնել սարդոստայնն խավարացնոր-անկյալ իշխանի,

Ու անգիտությունն սարդոստամանվածք՝

Բանական ոգուն սրտակապանքող, ցասումով պատռել...

Զի ժամն է արդեն, որ ձեռնափերում

Երկինքներ հայող ու փառաբանման օրհներգեր հղող

Աչքերը բացվեն...  Որ կարողանան բռերով ըմպել

Սրբազնադողը Կաթնածիրների,

Կենսաթիռ-թրթիռն առավոտների,

Ու ծիրանագույն շողն Արեգական...

 

Իսկ Առավոտը սպասում է դեռ,

Որ հոգիները զարթնեն տարփանքից մա՜ռ գիշերների՝

Լուսնաընդերքի դիվուհուց խաբված...

Որ պատռեն պատկերն այն անասնական,

Որ ցանկախյուսի թեժ-թեժ կայծերով Լիլիթն է ծածուկ

Ներհյուսում-հունցում ցնորաընդերք ցանքսերով հարբած

Բյու՜ր մարմիններում...

Պահը պահի մեջ, պահը-պահից դուրս

Դողդողու՜մ է դեռ. զգացումներ ու խենթ-անկարգ մտքեր,

Երկչոտ թմբիրի՝ անցյալ հուշերի դառնահոս գետով

Անդունդներ քշված, Հառնու՜մ եք դուք դեռ,

Ու ահագնացած եռում-փրփրում

Այն գարշ օվկիանում կարմրասև մուժի,

Ուր փոթորիկներն են դիվային ոգու անդնդավորվում,

Որ հետո ցասման կրակաթքով ցնկնեն պահի մեջ

Թույն երազների Կրքերով օծված,

Կնքված՝ անդունդո՜վ խավարապատկան,

Որպեսզի նորից գան ու ամրանան

Անկամ ու անկյալ, թու՜յլ-ստրկացած բյու՜ր հոգիներում...

Այն հոգիներում, որոնք պահի մեջ սերմանում են դող,

Ու դողի մեջ պեղում հուշերը՝

Դավաճանության պաղբոց սերմերով երիցս կարծրացած...

Պահը եռում է, և սոսկումն է շատ.

Ինչու՞ թաքցնել դղիրդներն հոգու,

Ապաշխարության բոցը երկնուղեշ

Ինչու՞ շիջանել պահի մեջ մթար... Որպեսզի նորի՞ց

Սնվեն կայծերը պարտք ու պահանջի,

Ու կարմայական գաղտուկ հայելում տեսնվե՞ն նորից

Գալարաժպիրհ ու արնածարավ ռեխները ծուռ

Բյու՜ր հոգիների այն այլասերված...

Իսկ Առավոտը սպասում է դեռ,

Որ ներհայումի ժամը լրանա,

Ու տեսանողը տեսնի պահի մեջ...

Ու լսանողը լսի պահերում ճիչերն բեկբեկուն,

Կամ Ուրախության ձայները վսեմ.

Ով տեսնելու է՝ երիցս տեսնի, ով լսելու է՝ լսի ավելին,

Որ Պահն պահերում չցնդի երբեք ու չանէանա,

Որ կարմի՜ր-կարմի՜ր  Ջրերում երկնի,

Ու Լինելության այս մեծ Օվկիանում

Հատիկն այս փոքրիկ՝ Երկիրն թաքնավեհ

Դուրս հանի սերմերն փառաբանության,

Մարգարիտները վեր հառնող Հոգու՝

Հար Կենաց կյանքի կայծոռիկներն այն,

Որ ծիրանասփյուռ առավոտների Շողն են ամբարել

Ու կիզակետել փոքրի՜կ Բյուրեղում...

Որք խաչաձևել են ոգին մարմնում,

Մարմինը՝ հոգում... Ու միտքը երբեք չի դարձել պատյան,

Այլ՝ նկրտումների բոցն այն երկնագույն,

Որ պիտ զարդարի Ճանապարհն Որդու՝

Թագը Ժամանակների...

Հոգին՝ մարմնում, մարմինը՝ հոգում... Ո՞րն է կարևոր...

Վերջինը հարկավ:   Զի առաջինը սոսկումն է ծնում

Ու դառնում հաճախ ունայնախաբկանք սոսկումի գերին,

Իսկ վերջինն ահա Կրակն է վառման՝ խնկամանն ոգու,

Որ ցուցանում է Ծեսը հառնումի՝ անհունի ճամփան...

Իսկ Առավոտը սպասում է դեռ,

Զի մոլորա-ախտ դողը բեկանման

Արձագանքների քողն է պատրաստում

Բյու՜ր հոգիներում...

Իսկ Առավոտը՝ Յոթնագույն, Յոթնաչք ու Յոթնաբարբառ

Պահի մեջ Երազ և երազներում Յոթնահամբառման

Այն Պահն է հյուսում, որք ապրել են վաղ,

Ու պիտի ապրեն գալիք սրտերում այն իմաստնացած...

 

Իսկ Առավոտը...  Արդ, ո՞վ է տեսնում

Գանգեսի ափին, Տիգրիսի ափին... Քառասունինը երկնային բոցով

Սնված-պատրաստված Մարգարեների երկնային ուղին...

Առավել ևս. ո՞վ պիտի զորի՝

Տեսնել Ճանապարհն Աստվածա-Որդու...

Ծիր Կաթիններում՝ անձև-անստվեր, ու Սիրո հար-հուր

Զոհաբերության ծաղկասերմերն Հոր ցողե-ցող սփռող

Այդ Ոգե-Որդու՝ տառապաոտն ու տաղերգաձեռն,

Ոտքերը Որի հրեսայրերով ստեպ առ ստեպ

Կիզում է, փշրում գոցված դռները

Տիեզերական բյու՜ր անդունդների,

Իսկ ձեռքերն Նրա Շնորհով Վերին

Ձգվում են-մղվում դեպ կանչն Անբարբառ՝

Ոսկեցոլք խորքերն թաքույց-անմատույց Արեգակների,

Որպեսզի Ծոցից, արարչասփյուռ Ակունքից հանի,

Դո՛ղն Սքանչացման,

Ցո՛ղն Սրբագործման,

Շո՛ղը Հարության,

Հո՛ղն Արարումի...

Ու շաղ տա դրանք սրտերում  բոլոր,

Ու շաղ տա դրանք այն Գավաթներում,

Որք մոռացումի անդունդներն հատած,

Ու իմաստնացած արևաշնորհ Յոթնա-բարբառով,

Բռնել են ուղին կարոտնա-բերկրանք...

Ու բարձունքներում ծարաված հոգով

Ձգտում են ըմպել Ամրիտան ոգու՝

Թորելու համար իրենց Սրտերում հար կենաց կյանքի

Խմիչքն երկնային, որ իրենց հերթին Տրվածի հանգույն,

Բաժանեն դրանք արարչա-Ակունքի Գետի եզերքին

Աճող Ծառերի ճյուղերին բազում՝

Դեպ վեր կարկառված ձեռքերին բոսոր.

Օթևան լքող, Օթևան փնտրող հյու՜ր հոգիներին...

Որ Բանը Յոթնյա տիեզերական

Բյուր եզերքների կանչերով բեղուն

Այն հոգիներում վերաընձյուղվի, որք փութով զարթնել,

Ու և անվարան՝ փակել են դռներն

Լուսինապատկան մահվան խորհրդի,

Եվ նվիրումի ձեռքերը պարզել

Դեպ Իմաստնության Յոթնաբուրգերով շողացող Հրին...

 

Իսկ Առավոտը սպասում է դեռ,

Որ արիարփի բոլոր սրտերում վերստին ծաղկեն

Դրասանգները առավոտների...

Որ արիարփի առավոտներում սաղմոսվեն կրկին

Սրտեսիրտ թնդող կույս-կույս ժպիտներն աստղածիրների,

Որ Բանը դառնա... յոթնաբերկրանքով վառվող Շրջանակ,

Ուր արիարփի սրտերը բոլոր կրկին կտեսնեն հառնումի Ուղին՝

Վեհաշնորհի բաղձանքն անկորույս,

Զոհաբերության կանչերը վսեմ...

Իսկ Առավոտը սպասում է դեռ,

Որ արիարփի սրտերը բոլոր

Հար Կենաց կյանքի խինդով վարակված,

Մանկանց պես արդար՝ Սիրո թևերով,

Սրտաճիչերով Մանկազմայլանք,

Զարդարեն Թագը Ժամանակների,

Եվ Իմաստության Լուրը ավետող

Արեգակների Սրտերում բազմեն...

 

 

 

ԲԱՆ  Գ

 

Ու ամեն վայրկյան...

Կարմայապատկան երկսայր նետերն են

Որսում դողացող մտքերն երկրային,

Ու գամում դրանք քաոսա-վտառ վշտի օվկիանում...

Հրաբորբ կայծերն անձնազոհ Ոգու

Ցրում է պատնեշն ունայնախաբկանք՝

Վայրկյան առ վայրկյան

Որսալով նետերն կարմրասև մուժի,

Եվ վառում դրանք ուղեծրում արդար:

Ու ամեն վայրկյան այսպես է լրվում

Շրջանակն անբիծ Զոհաբերության.

Րոպե առ րոպե այսպես է ջանքը

Ընդերքվում, ապա՝ ողջերթով ելնում,

Կեցության որմում դնելու համար

Անպատիրք Սիրո անկյունաքարը՝

Սնող թևերը Մխիթարության...

 

***

Գիշերայի՜ն Մորմոք... Կրա՜կ անանձնական...

Եվ վառումն է Արդար, և Մորմոքն է բեղուն...

ՙ«Բոլոր էությունների զատումն ու

Բոլոր էությունների միությունը... Ո՜վ Հայր...

Բոլոր էությունների զատումն ու

Բոլոր էությունների միությունը...՚»,-

Կրկնում էր անվերջ, կրկնում էր ու...

Աննինջ-աննահանջ Ոգով ընդգրկում

Անհունում տենչող աստղերի Ուղին...

Կրկնում էր ու ... տրտմահոգի խումբը Տասնմեկ

Կաթ-կաթ դնում էր հետքերն լռության

Հարազատ ճամփին,

Ուղեկցում Նրան լեռը Ձիթենյաց,

Այգին  միության, այգին զատումի...

ՙ«Բոլոր էությունները ուզու՞մ են խմել

Միության ու զատումի Հրե բաժակից, Ո՜վ Հայր...

Բոլոր էությունները ուզու՞մ են խմել

Ինձ պարզած Քո Գավաթից, Ո՜վ Հայր...

Ահա հոգնել են ոտքերս երկրային, հոգիս է հոժար,

Ձեռքերս են հոգնել. Ոգուս Ձեռքերը, արդ, ձգվու՜մ են, Հայր...»՚,-

Խորհում էր այսպես Ճամփորդն մեկուսի,

Ու զննող-գաղտուկ հայացքով նայում

Անզույգ-անստվեր Տասնմեկ հոգու

Աչքերում բեկվող մորմոքն ցայլքե-ալք,

Պարզելու համար.

Տառապող Հոգու տխրությունն համակ

Հոգիներում այս... խոստանու՞մ է արդ՝

Ցանքսը Հավատի, հավատարմության...

Ու պահն այս, արդյոք, նանիր-նվաղկոտ,

Որքա՞ն վիշտ ու խոհ, որքա՞ն ընդվզում,

Ու լքվածության դեռ որքա՜ն պահեր

Իր մեջ գալիքում պիտի ամբարի...

Մինչև որ Համբույրն անձև-անստվեր հավերժ Կեցության

Դաջվի վերջապես դեպ Անհունն մղվող Երկրի շուրթերին...

Պահն այդ կարծես թե մահաստվերն էր Ծննդյան Պահի...

Բնությունն էր, արդ, թալկացել կարծես, խռովել կարծես.

Տարերքներն ասես, անտես պարսերով քաշվում էին ետ՝

Թաքչում ու կորչում անկայլք-անայլայլք իրենց բներում...

Լռության ձայնին անհաղորդ չէր սոսկ

Ժպտասփյուռ  Ծի՜րը արեգակների,

Եվ արահետն էր աստղացոլքերի ոտնահետքերով

Ասես ծածանվում դեպ Սփոփանքի Իր միակ այգին...

Եվ լռությունն էր ասես համրացել Անցյալի նինջով՝

Ծփանքն մեղսածոր, անամոք ու թեժ...

ՙ«Նրանց տալու համար... Նրանց տալու համար...

Հա՜յր Ամենայնի,

Երկբոց ճաճանչիդ հուրը թող հպվի

Վշտերով հասուն ոտքերիս հրին,

Որ ոտքերս ահա ինձ առաջնորդեն ...

Հպվի՜ր ինձ, Հայր իմ, որ խաչաձևվեն ... մարմինն ու հոգիս,

Որ Ձեռքերն Ոգուս մղվեն Օրրանին անհաս Ակունքիդ ...»՚,-

Լուռ խորհում էր նա, ու լռության մեջ (որ լռություն չէր,

Այլ՝ սպասումի դողով բեկբեկուն մի համբերություն),

Հալվում էր կաթ-կաթ ո՛ղբը  վարանքի,

Որ մարդկայինում էլ չէր ամփոփում երկնային ափեր,

Թախծահեղձ Ոգու ո՛ղբը  Տաժանքի,

Որ մարդկայինում կապանքում էր դեռ Կրակն համբառման ...

Խո՜լ գալարներով, արդ, պարուրվում էր ցասումն Ընդերքի

Երկրա-մեղքա-դեզն մահառուշտ դողով ուսերին ահա

Հոգնած Ճամփորդի ո՜նց էր ծանրացել...

Հեռաստանն անծիր Կաթնածիրների դարձել էր անզոր.

Արահետն այլև էլ չէր ողողվում ժպտաբոց Հույսի անեզր լույսով՝

Ահա և այգին գայթակղության,

Այգին զատումի,

Այգին միության ... Հանգրվանն առ Հայր՝

Աղոթքը վերջին, աղոթքն դառնահեծ,

Աղոթքը՝  բազմած Երկսայր Ճաճանչին...

Իսկ Տասնմեկը... եռահորդորով  չէր սնվում արդեն.

Ժամն էր ննջելու, ու վեմն հավատի խոստանում էր լոկ

Երկսայր Կրակի նախանշանն այն, որ պիտի դառնար

Ուրացման դողի երեք այրող շիթ...

(Երեք Աստղերի ամոթանքն՝ հղված կույր ու խուլ Երկրին):

Ու այդ Պահի մեջ ամայությունն էր դիզվում Դարերի՝

Լուսնահար Սատուրն-քաոսա-տենդն  էր դողդողում այգում

Մահվան ցնորքի դժնաշուրջպարով. երկրաիշխանն էր

Իր լլկահագուրդ ու մահակռինչ թառ-թունելներում

Բացել կարճատև խրախճահանդես...

(Ու  խոցոտվում էր, ու հոշոտվում էր Բախտանիվն Երկրի

Ծաղրուծանակի փշեպսակով ...):

ՙ«Թե կարելի է, Հա՜յր իմ, հեռու տար բաժակն ինձանից...

Թե կարելի է, Քո Արդար Կամքով, թող որ չպղծվի հուրը ոտքերիս

Անդնդաբոցի մա՜ռ կրակներով...

Ու ճանապարհը Կաթնածիրների Որդին դեռ անցնի

Անհունիդ շնչով բաբախող Սրտի ոտնահետքերով,

Բյուրճառագ Թագով Ժամանակների ...

Թե կարելի է, Հա՜յր իմ, հեռու տար

Անդնդախոցի խոռոչներն մթար, խու՜լ կրակների լեզվակները սև,

Որ մարմինս են արդ, ցնցում դողերով նվաստացումի ...»՚:

Աղոթքը բազմած Երկսայր Ճաճանչին՝

Սնում էր երկրին երկսայր ճիչերով... Կամուրջ էր դա մի՝

Գցված Անդունդից... դեպ Կանչն Անանուն,

Հարությունների ցնծաճիչերով Արեգակների՝

Կանչն հավերժա-Անհուն...

Աղոթքը բազմած Երկսայր Ճաճանչին՝

Կաթ-կաթ հալում էր կարմրամշուշում

Ցայլքաթիռ դողը Աղջամուղջների...

Երկրա-Մեղքա-գինն Տառապող Հոգու Մարմնահյուսքում

Քամում էր կաթ-կաթ Արցունքը Ոգու,

Ու Ողջակեզը Սպիտակ Գառան կաթ-կաթ ցողում էր

Համբույրներ Երկրին՝

Սիրո,

Համբերման,

Զոհաբերության

Կոչնազանգաթիռն բոլոր Օրերի ...

ՙ«Թե կարելի չէ... Հա՜յր, ընդունում եմ՝

Թող Բաժակը իմ օծվի մրասև բոլոր օրերի

Դառն ցնորքներով...՚»:

(ՈՒ կաթ-կաթ Արցունք... ՈՒ կաթ-կաթ Արյուն...

Կեցության անվերջ Աղջամուղջներում,

Որ Ցանքսն ու Բերքը Նժարվեն կրկին,

Նժարվեն կենաց Ոգեհամբույրով,

Որ Միտքը դառնա Գոյա-ճանաչման լույսերով բեղուն,

Որ դողն Վարանքի դառնա վերստին

Արեգակնաթիռ արարումների Դողն Սքանչացման

Որ դողը մահվան  (դողն խաբկանքաքող)

Իսպառ չքանա ... ՈՒ դողն Տաժանքի՝

Անստվեր Ոգու ՙ «ստվերն»՚ երկրային

Էլ չխարխափի Կեցության ճամփին

Երկսայր Ճաճանչի խառնախութերով,

Այլ բերկրա դողով հազարազեղուն՝

Սիրո դողերով ադամանդացող ...

Որ ուրացումի դողը երեքգույն դառնա սուրբ Ցուցում.

Ապաշխարանքի կրակ նկրտուն՝

Երեք աստղերի վեհությամբ հարբած...

Որ մատնագինը՝ դողն դավաճանի

Երկրաիշխանի Մեղքա-օրերում դառնա կրակ մի

Սրբազնակնիք՝ դավաճանության ստվերներն մաքրող,

Դող մի երկնուղեշ՝ նվիրական ու սրբազնահատույց ...):

 

ՙ«Ընդունում եմ, Հայր, թող մարմինը իմ

Արդ, խաչաձևվի Երկրի Մարմնին,

Հոգին իմ մերվի երկրային Հոգուն...

ՍԻՐԵՑԻ՜ նրանց ...՚»:

 

(ՈՒ կաթ- կաթ Արցունք ... ՈՒ կաթ-կաթ Արյուն ...):

 

ՙ«Թող հուրն ոտքերիս սրբազնագծի

Դեպի քեզ բերող Աստիճանների երկնամբարձ ուղին...

Թող միավորվի Երկիրն ինձանով...

Թող միավորվի Երկիրն Ամբողջում

Սիրովն Քո Որդու...՚»:

 

 

(ՈՒ կաթ- կաթ Արցունք ... ՈՒ կաթ-կաթ Արյուն ...):

 

ՙ«Թող Հայր իմ, Հայր իմ, Ձեռքերն իմ Ոգու

Ընդգրկեն Ծի՜րը Կաթնածիրներիդ ...

Արդ, ժամը հասավ ... Թող փառավորվի

Քո Սիրովն Որդիդ, թող խաչաձևվեն

Հուրն իմ ոտքերիս Ոգու՜դ Ձեռքերին ...

Արդ, ժամը հասավ. թող դառնամ երկրում

Խնկամանն Սիրո, Զոհաբերության...՚»:

 

       Ու կաթ-կաթ Արյուն կարմրա-Մշուշում...

       ՈՒ գիշերային Մորմոքն էր կաթ-կաթ խառնվում երկրին,

       Եվ ամբոխելով դառն ցնորքները բոլոր օրերի՝

       Սնում էր թափառ բյու՜ր հոգիներին

       Կենաց կրակով Աղջամուղջների,

       Տենդով փորձության...

       Պայծառացումի սրբազա՜ն դողով ...

 

ՈՒ այնուհետև ... հանգչող աստղերից կաթ-կաթ արցունքներ

Թաքուն հպվեցին երկրի կողերին ու դարձան մրուր:

ՈՒ այդուհետև էություններում Մրուրն այդ դարձավ

Երկնա-երկրասքող թու՜նդ ոգորումի զսպանակված հուր,

ՈՒ այսուհետև Հուրն այդ կդառնա անսքող Բեռը

Զատվող-Միանող Էությունների ...

 

  ԲԱՆ   Դ       

 

ՈՒ  սրտաբուրգերում մարդկանց որդիների

Թող վերարթնանան բոլոր ժամանակների

Վեհասքանչ հղումները...

 

Օ օ օ օ օ՜օ՜          Մ մ մ մ մ մ

 

Ու սրտաբուրգերում մարդկանց որդիների

Թող բուրեն հակինթները Երջանկության...

 

   ՄԱՆԻ

 

Ու սրտաբուրգերում մարդկանց որդիների

Թող բոցավառվեն Յոթ Ոգիների

Երեք հարյուր քառասուներեք էությունները...

 

ՊԱԴՄԵ

 

Ու սրտաբուրգերում մարդկանց որդիների

Թող թագավորի

Ձյան Ղողանջ Ճերմակությունը...

 

ՀՈւՄ

 

Ինը երանիները

Թող

Հավերժանան

Սրտաբուրգերում...

...Թող բոլոր արարածները այս բարիքից հետո

 

ՇԱՆԹԻՄ

 

Ամբարելով ճանաչողությունից ու ծառայություններից

Ծագած արժանիքներն ու Ճանաչողությունը՝

 

ԿՈՒՐՅԵ

 

Ձեռք բերեն երկու կատարյալ մարմիններ

 

ՍՎԱՀԱ

 

Ջահ և Թաս: Կրակ և Ջուր:

Շրջանակ և Քառակուսի:

Ժամանակ և Տարածություն...

Եվ  ճանապարհը տանում  է դեպ  Օդ:

Եվ ճանապարհն այդ քառակուսիացված

Շրջանակ է մի,

Ուստի, շարժումը (կամ այն, ինչը համարվում է Շարժում)

Շարժում չէ, այլ՝ Շրջապտույտ...

Իսկ ավելի ճիշտ՝ ետուառաջի

Ու տեղապտույտի խառնուրդ,

Որն ինքնին ոչինչ է,

Ու չի սրբագրում (կամ քարտեզագրում)

Պատմությունը, Երկրները, Ռասաները...

Ուստի՝ բջիջներում ու ատոմներում,

Եվ ամենուր, ուր բնակվում է Բարձրյալի

Կամքն ու Շնչառությունը,

Կա մի պոտենցիալ մղում,

Որը դրդում է՝

Ապրելով դուրս պրծնել...

Դուրս պրծնելով՝

ԱՊՐԵԼ

Շրջանակ դարձած Քառակուսում...

Ազատությունը (կամ այն, ինչը համարվում է Փրկություն),

Այսպիսով նվաճված կլինի

Տարածությունից և Ժամանակից դուրս,

Եվ Ամենուրեքում (ուր Բարձրյալն է)՝

Կփայլատակի Մեկը՝ Միությունը...

 

***

Բոլոր նրանք (հոգիները երկրային) ովքեր սերտել են

Տարածության և ժամանակի՝ ԵՏՈՒԱՌԱՋԻ կանոնները,

Գիտեն, որ Բարու և Չարի գիտության Ծառը

Դա մի բուրգ է՝ անչափելի ու անթափանցելի,

Եվ որ բուրգն այդ ապրում է մարդկանց Սրտերում...

Սակայն գագաթը նրա, պայծառափայլ գագաթը,

Որին սնում է Մեկն ու Միությունը՝

Գտնվում է կեցության հարթությունից դուրս...

 

 

Բոլոր նրանք, ովքեր սրտաբուրգերում ճանաչել են

Չորս ՙ«աստվածների՚» նզովքն ու օրհնությունը,

Նրանք լավ գիտեն, թե ինչ ասել է

Հիշողության և մոռացության դաջվածք

Բջիջներում և ատոմներում,

Եվ շրջապտույտ՝ գովելի կամ անարգելի...

Ովքեր, ուրեմն, կարողանում են լսել

Կարմայական հոսանքի բզզոցը

(վտանգավոր ու սրտաճմլիկ),

Նրանք գիտեն, որ գագաթը մեկուսի է,

Ինչպես Փրկչի մտահոգ կերպարանքը

Անապատում

 

Բոլոր նրանք, որոնց սրտաբուրգերում հաշտեցված են

Կրակն ու Ջուրը, Ժամանակն ու Տարածությունը,

Օրհնություններն ու նզովքներն ամեն՝

Հարկավ չեն մոռացել (զի՝ անկարելի է...)

Շրջապտույտի բոլոր ՄԵԾ նշանները.

Ջրի և Կրակի՝ ընտրված Սերմի Համբյուրը

Սրբազան լեռան կատարին...

Տասներկու սափոր ջուրը

Կեցության Ողջակեզի վրա՝

Հողի, Ջրի և Օդի լափվելը Կրակով

Եվ Օդ բարձրացած մարգարեին...

Քինախնդրության և մտատանջության

Ապառաժների պոկվելը Սինայի գագաթին՝

ՀՈՂ,

Անհրաժեշտության ու պատժի երկրաշարժը՝

ՕԴ,

Հավատարմության ու փրկության

ԿՐԱԿԸ,

Արարման ու վերաձևումի նուրբ ու բարակ ձայնը՝

ՋՈՒՐ...

Ինչպես նաև՝ պերճաշուք, անմիտ ու անպտուղ քաղաքի

Ջրերի Պտղավորումը իմաստնության աղով...

 

Բոլոր նրանք, ովքեր սրտաբուրգերում ըմբոշխնել են

Ոգու Անապատի վեհությունն ու Անդորրը,

Նրանք լավ գիտեն, թե ինչ ասել է Ակաշա և Գեղեցկություն,

Թե ինչ ասել է անկոտրում ու նվիրական կամք՝

Սֆինքսի չորեքկճղակ (այսինքն՝ Ութ), ոտնաթաթերի տակ,

Ու աստվածամարդու Հայացք՝

Արևագալ-արևամուտ կեցության հարթության

Եվ Արևա-Հանգույց  կիզակետի ՄԻՋԵՎ...

 

Բոլոր նրանք, ովքեր սրտաբուրգերում ամբարել են

Միտքը ՀՆԳԱՉԱՓ, որը գերազանցում է

Երկսայր Ճաճանչի անհրաժեշտությունը՝

Քմայքն ու խնամակալությունը

Կեցության աստվածների,

Անշուշտ գիտեն գործածել ԿԱՄՔԸ

Մղումի և Գործողության միջև,.

Եվ սրբազան հղումների ՀՐԵ-բուրմունքը

Վերընթացի արահետներին... Ցանել:

 

Բոլոր նրանք, ովքեր սրտաբուրգերում կրում են

ՊԱՏԳԱՄԸ, ՆՇԱՆԸ, և ՈՒՂԵՐՁԸ

Սրբազան լեռ-բուրգերի...

Նրանցում մշտապես (անկումներից ու վերելքներից անդին)

Փայլատակում է

Ձյան Ղողանջ Ճերմակությունը,

Եվ,

Անհրաժեշտություն-Փորձություն-Ստուգարքը,

Կամ՝

Արմագեդդոնը

Քարտեզագրում է Ոգու ամփոփիչ

Ճամփորդությունը  և Ծաղկումը մոլորակի վրա,

Բոլոր որոնող ու սպասող սրտաբուրգերի

Տաճարաձև դասավորությունը

Արևածագի և Արևա-Հանգույցի միջև,

Բոլոր էությունների զատումի ու միավորման

Տիեզերահամբույր Ճանապարհը...

 

Օ՜հ, երկրային ճանապարհ՝

Արևա-լուսնային սրտաբուրգերում...

Ընտրության ճանապարհ՝

Հրե զատում, Հրե առանցք, Հրե միություն,

Փորձությունների ճանապարհ՝

Կարմիր ծովի միջով...

 

Գայթակղությունների շրջապտույտ՝

Լուսնային առանցքի շուրջը,

Կարմիր ծովի միջով առաջնորդվող

Լուսնա-գենետիկական մկրտություն,

Եվ շրջադարձ՝ Արևա-ոգեղեն փրկության...

Եռանկյունե՜  Ճանապարհ, որ պահպանում ես

Ճախրանքի հիշողությունը սրտաբուրգերում՝

Վերակերտի՜ր անանձնական Պատկերը

Հավերժական Գեղեցկության...

Ո՜վ Մնեմոսինե,

Վերակերտի˜ր  աստվածամարդու  կերպարանքը

Սրտաբուրգերում...

Ջնյատում, Դրաշտում, Տատտվենա պրավեշտում...

 

 

Ա՜խ հոգու պատեր՝ ժանեկահյուս ու ժամանակահնար...

Ահա միջօրեի ժամին,

Կամ թե կեսգիշերին,

Երբ կհնչի անհասանելիի կանչը Միայնության, ու երբ կզգաս, որ

Անխուսափելիի հետ մտավարժանքելով միանում ես (այնպե՜ս սահուն ու

Քնքշաթև, ինչպես արարող Ոգու Թռիչքը Կեցության Ջրերի վրա),

Գալիքի հյուսքերին՝ դառնահամ կամ սքանչելաբույր,

Այնժամ կհիշես, որ Քնի ու Արթնության նավահանգիստներից

Անդի՜ն ու անդի՜ն, Անցյալում ապրող և ներկայում անընդհատ

Բորբոքվող-մարող անհանգստությունից ու մտադողերոցքներից անդին

Մեզանից յուրաքանչյուրին սպասում է

Համաժամանակյա Սիրո

Ու զոհաբերությունների Ոգեխարիսխ

Առագաստանավը...

Ստու՜յգ իրականություն, որը բացահայտման ենթակա չէ...

Անապակա՜ն Մղում, որը աներևակայելի բարձունքում միավորելով

Հոգե-Մարմնավոր կեցության խորհրդանիշ լեռ-բուրգերի

Արեգակնա-լուսնային գագաթները՝

Դառնում է անճառ Հղում

Հինգերորդ կնիքով ճաճանչաբուրող

Սրտաբուրգերում...

 

 

       ԲԱՆ Ե

 

Ու ճանապարհը տարավ դեպ երկիր... քիչ առաջ, սակայն,

Ցնցվեց այն բոթով ու երկինքները  ոն՜ց արտասվեցին...

 

...Ու շշպռված անձանձիր կախարդանքով թռիչքի՝

Հոգիներն են, արդ, ճանկռում իրենց դեմքերն անարգված...

Արդ, լցոնվա՞ծ են, - խոսեք,- փողրակները ձեր հոգու՝

Ավշանյութով տաժանքի... Ահա ներկան, որին մենք

Որպես կամուրջ իրական, սահմանագիծ մի նրբին,

Չենք վճարում պարտքը մեր...

Զի՝ Ջուրն ու Օդն են ահա ծիածանվում դեպի վեր,

Որ մշտահոս քաոսում մամլակներում Օրհասի

Զանազանվեն դեմքերը, և Հուրն ու Հողը կրկին

Հանապազօր հացը մեր դնեն կենաց նժարին...

Ու... լափում ենք մենք ներկան:  Կափկափյունը Անցյալի

Չի մղում միտքն՝ Ապագա... Մենք լացում ենք ու ոռնում

Կրճտոցով դավադիր. երեք ժամյա խինդը մեր՝

Երեք դարով անիծված,

 Գնաց, մեխվեց լերկ սարին՝ ճռճռոցով Անիվի...

Ու Երկիրն մեր խոնթխոնթաց (ձայնն՝ անընտել Երազին)

Ցեցամաղով Կարիճի...  Աստղալեզվի շուրթերով՝

Ցեղն «անշարժի» կարկամեց...

Ու՞ր է անդունդը Մեղաց... Կափանքաքանդ ճիչն ու՞ր է...

Երկրաճոճքին շնթռկած հոգիների ձեռքերին

Լերկ սարն արդյոք, համրացա՞վ...

Դե՛հ, ահա, տեսեք,

Ահա՜ Երկիրը, որ ցայգալույսից դեն

Շուրթերն է պարզել... դեռ նենգ ու լալկած մեր հոգիների

Պա՜ղ պռունկներին...

Կեսօ՜ր է Արդեն. ուր որ է ահա Ճիչը չմարող

Փնտրելու  է տե՜ղ արձագանքվելու... Ու չի գտնելու... Ու չի գտնելու...

Զի ճանապարհը տարավ դեպի ՀՈՂ: Միտքը չորսաց:

Անդունդն՝ սպասեց... Անհուր սրտերը ողբով կողպվեցին...

Ահա Հողը՝ մեր իսկական պատկերը:  Անդունդը ձուլվեց

Իր իսկ պատկերին, իսկ Աստրաֆայրը՝ երկրամշուշում

Հազիվհազ թևող իր արձագանքին...

Զի ճանապարհը կամրջում է մեզ դեպի... Փորձություն:

Իսկ Ճիչը, ահա, դեռ փնտրում է տեղ՝

Երկրամշուշում լու՜ռ հաղորդվելու...

 

***

Ու՝ կեսօրվա ժամ:  Ժամ՝ անտարաժամ...

Կիզակետ՝  փնջող ժամանակների,

Առէջք սրբազան:  Ճիչ մի քառադյան,

Որ հուժկու տեմբրով ցնցելով ջիղը քառորդ աշխարհի

Երկսայր Ճաճանչի հունձքը պարպելով՝

Ցուցանեց ուղին երկրամարդկության...

Այդպիսով կարծես դեպ երկիր հղված ոգե-պարսերը

Զարթնեցին քնից. սրտաբուրգերը... ոն՜ց խլրտացին:

Ու ասես... ասես... կարմայահոսքի թե՜ժ ուղիները

Գողգոթայի  շուրջ՝ գալար առ գալար զսպանակվեցին...

Ծեղ-ծեղ հյուսքերը խենթ Հարդագողի

Աստղակարոտով սփռեցին Երկրում արեգակնահունց

Ու լուսնահնար արահետների հետադարձ ուղին...

Հարդագողն վառվեց... Երկրա-մեղքա-դեզն հալվելով Ճիչում՝

(Ասես երկնառաք քամուց սոսկահար), շպրտվեց դեպ ետ,

Ու խաչաձևմամբ շրջածիրների՝ Երկիրը... կնքվեց:

...Ու այդ պահից դեն

Սպառվեց խորհուրդն ժամանակների.

Անցյալա-ապագա   Օղակը հատմամբ

Մեջտեղից կիսվեց՝

Խոյն Արեգական դարձավ մի հեզ Գառ

Երկրա-կեցության զոհասեղանին...

Խաչը այդպիսով ցուցանեց մի կետ՝

Անընդհատ-անվերջ միշտ Կա ու ներկա...

Զի Աստրաֆայրից մինչ մի խու՜լ Երկիր

Աստղացնորքներ՝  բազմազարմազան,

Ու այդ ահռելի Արևահանգույց խոյապտույտը

Մեկեն Բանն հատեց...

Վայրկյանը երեք (արդ՝ Ճիչով բեղուն)

Դարձավ երեք ժամ... Ու ժամը երեք՝

Ժամ երեսուներեք... Ու Աստվածային Ոգին այդպիսով

Իջավ Մատերիա... Ու աշխարհն ԵՐԵՔ՝

Միշտ Կա-ներկայի մեկ կետում մերվեց-ներվեց-միացավ,

Զի Ողջակեզը ժամանակների

Ցուցանեց ուղին Զոհաբերության՝

(Ինչպես Մեկն՝ Վեցում),

Խոյն Արեգական ամփոփվեց Գառան

Սիրտ-շրջանակում, որ այդ պահից դեն

Խոյ-Շրջանակում ամփոփվի Գառան

Սի՜րտն Արեգական...

 

Եվ ճանապարհը տանում էր Երկիր...

Եվ ճանապարհը տանում է... Երկիր,

Եվ ճանապարհը տարավ դեպ...Երկիր:

...Երբեմն նայում ես ներսը քո հոգու,

Մտածում. արդյոք, նմա՞ն չէ ժամանակը

Վարսանդի վրա բազմած ծաղկափոշու...

Եվ տարածությունը նմա՞ն չէ վարսանդի,

Որ պահում-քողարկում է մեր հոգու ծաղկասերմերը՝

Զգացմունքները, որոնք բարձրանում էին ոգով,

Զգացմունքները, որոնք իջեցնում էին ոգին՝

Փոքր պատճառներով սնելով մեծ հետևանքներ:

Ողբը թվերի մեջ չէ անշուշտ... այլև ոգին, որ ապրում է

Թվերում և ապրեցնում բուրգը Կեցության,

Սիրտը էությունների...

Ուստի,

Հատված գագաթով բուրգը ամբարում է

Բոլոր ժամանակների ողբը,

Հակաէութենական տաժանքը մշտատև,

Այլասերումը զգացմունքների (օ՜, անարգանք եթերային),

Որին հասու չէ ժամանակի միաչափ պտույտը՝

Անօգնական ու անթև,

Դեգերող որսը ունայնության շրջապտույտների,

Զգուշացնող կռինչը անդրծիածանե...

Եվ ով ուզենա վերծանել ՙ«ինչու» ՚-ի և ՙ«որտեղ»՚-ի

Կորերը  մշտաստվեր, ով որ ուզենա...

Ճանաչել քմայքները ժամանակի և հոգու,

Հասկանա պիտի՝

Միայն ԱՅՍՏԵՂ... Եվ ամբոխված Քառակուսին

Կքավի իր...  Անգիտությունը:

 

...Երբեմն մտածում ես, ու՞ր է այն Սերը,

Որը շողանքով ջի՜նջ մի եթերային, պիտի կախվեր

Մեր սրտերի քիվերից, ապա...ապա...

Ոգեսարսուռ դողանքով եղյամվեր, ապա...

Գնար կաթիլվելու Այլոց հոգիներում...  Չէ՞ որ

Ճանապարհը երբեք չի սխալվում,

Զի իսկական ճանապարհը նման է ծաղկափոշու,

Որ փայփայում է (հանուն գալիքի)

Ոտնահետքերը թափառող հոգու,

Ոգեցոլքերը անպարագիծ...

Ու՞ր է շողանքը ամբոխված Քառակուսու,

 

Ու՞ր է քարոզը կրակե...  Ու՞ր է լեռան քարոզը...

Ասում եք՝ փոխվե՞լ է Երկրի դեմքը...

ՙ«Ճշմարիտ եմ ասում. Զազի՛ր են

Անգիտության դիմակները՝ ներկերը թմրաթույր...

Ասում եք՝ փոխվե՞լ է Երկրի հևքը,-

Գագաթն է պղծվել... բուրգերի,

Գագաթը՜  գլխատված ու անհուր...»՚:

 

...Երբեմն նկատում ես խաչաձևումը ճանապարհների,

Օրվա ու ժամվա, ժամվա ու վայրկյանների միջև առկայծող

Հիշեցումները կեցության դասերի... Անդունդը՝

Կրակե պատժի ու անգիտության հայացքի առջև,

Ուստիև՝ (ավա՜ղ), Սոդոմագոմոր մեղքը անիծյալ

Պիսակված  կապրի բոլոր դարերում...

Այլասերումի ոգին էլ, ուստի, հու՜յժ կբազմանա...

Ահա՜ աղե սյունը, որ զարդարում է

Քիմքը Ստորության,

Ահա ողբերգությունը Թեբեի...

Ահա ճգնումը անդրոգեն էության,

Եվ աղերսանքը չհասկացված աչքերի՜

Անէացած ժամանակի պարույրներում...

Ջուր...   Ջուր...   Ջուր...

Կրակ... Կրակ... Կրակ...

Ահա Նոյյան խարիսխը՝

Երկթերթ ռիթմով ձյունաճերմակ...

Ահա արյունը Աբելի... Ահա բնակավայրերը,

Ուր հանգչում է զոհաբերության ոգին...

Ահա Մարմինը՝ Սէթով ամբողջացած,

Մարմինը՝ վերադարձող ի հող,

Ավերված եկեղեցիները՝ ճանապարհացույց...

Ճանապարհը՝ Երկիր տանող:

...Երբեմն նայում ես, ահա ամբոխված Ոգին

Թոթափելով անեծքը ճանապարհների...

Դեպ Անցյալ բերող՝ զսպում է հաղթական ճիչն իր...

Ներսում Շրջանակի:

Ահա թե ինչու...  Ահա թե ինչու...

Ճշմարիտ անդորրը...  ՍԵՐ է:

Ուրեմն և՝ օրհնյա՜լ է ճշմարիտ Ճիչը

Զոհաբերության Խաչի վրա...

 

Ծիր-Կաթինների հրով շաղախված ծակոտկեն մի գուռ՜

Բյու՜ր երազների մի կնքավազան...

Ու Երկիրն ահա խոստացված մի բույն տնանկ ու թափառ

                                                                                      այն հոգիներին,

Որոնք սիրում են գայթել  ու ելնել, մղվել դեպ Հեռուն ու...

                                                                                          գայթակղվել,

Որոնք սիրում են Մոռացության մեջ այրվել անանուն մի ակնթարթով,

Ու Ակնթարթում մեռնելով կրկին՝ ձգտում հուշերի թևերով  հառնել...

Ու Երկիրն հանց մի փթթող Անրջանք մաքառող Ցլան հեզ

                                                                                                  Եղջյուրներին՝

Վսե՜մ կարոտի ուլունքախաղով ձգտում  է  գտնել իրեն՝ Իրենում,

Էությունների բարդ ու հոգնատանջ քիմիզմ-սինթեզի մի Ալքիմիայով

Դառնալու Երկնի խոստացված Հունը, Բույնն համառության ու

                                                                                                           աքսորանքի,

Բույնն այն կապտաբոց, որ պիտի թառի վաղու՜ց թափառող

Վեհ Անրջանքի Բիբին Ծիր-Կաթնի...

 

 

     ԲԱՆ   Զ

 

Մի ձկնավիշապ ճգնում է Երկրում...

 

Իսկ Արամեան Տունը Գիտության

Դեմքն իր սքողեց...

Ու իջավ Հարավ... Թեժ անապատում

Թվերի ոգին նորից կյանք առավ՝

Ձուլվեց բուրգերին... Ուղերձը, սակայն,

Սրբազան ու վեհ, Մասսյաց լեռներից

Էլ չէր իջնում վար. Հայկազեան երկրում ու նրանից դեն՝

Սրտերում մարդկանց իջել էր համա՜ռ ու նենգ

Բթություն:  Նժարը Ոսկե ավերվել էր խիստ,

Ու ձյունաթրթիռ կանչն անեզրական

Չէր հասնում էլ տեղ...

Արեգակնազարմ ու կարոտնաշուրթ ժողովուրդը էլ

Չէր ըմպում բոցը լու՜րթ կատարներից...

Սրբազնակնիք ու հա՜ր-սրբազան  Կրակն Հայրական

Շողանքով ի փառս...  էլ չէր եղյամվում

Խեղճացած, տկար ու եղեռերգու մարդկանց սրտերում.

Հողը դարձել էր... զսպանակված քար,

Ու քարը՝ արցունք...

Խոյն Արեգական Հայկազեան երկրում դարձել էր, ավա՜ղ,

Պաղսիրտ էություն...

Ջուրը և Հուրը լա՜վ լիզել էին, իրենցը տարել...

Քարը՝ պահպանել...

Ու սպասվում էր, ոն՜ց էր սպասվում,

Որ Ձկնաթրթրիռ Ոգին գար ու Իր համբառնած Մարմնով

Հու՜յժ հանգրվաներ նշանով մի նոր... մոռացված հողում,

Զի Արևորդաց ուղեհանգույցն էր մճճվել-կորել...

Անգիտությունն էր մարած աստղերի բիբերի հանգույն

Թառել մահաստվեր ազգի սրտերում...

(Մհերը՝ քարում... Արտավազդն՝ Մասսում...

Ճգնա՜նք անընտել...):

Հողը, այսպիսով, լալկվել էր, դարձել...

Զսպանակված Քար,

Ու քարը՝ Արցունք...

Օրիոնը ասես վաղուց մոռացվել ու դադարել էր

Հայկյան լինելուց.

Դպրոցն Հայկազեան քանդվել էր իսպառ...

 

Իսկ Արարատը սպասում էր դեռ...

(Իսկ Արարատը սպասում է դեռ...):

Գոցված դռները այս լեռ-բուրգերի

Կամքով մի վերին՝ սպասում են դեռ...

Օ՜, հրաշք Քարեր... Ձեռքը Հայրական

Ասես բռունցքել ու անթեղել է կեսբուռ-լիարժեք

Հառնումի Ոգին... ու ապա դարձրել...

Զգայու՜ն Մարմին, Սրտե՜ր անքնին...

Փոքր կատարը նժարն է Որդու՝

(Հող-Ջուր նշանով), որ ցուցանում է

Էջքա-վերելքի ավարտի ուղին՝ Մարմինը Երկրի,

Կատարը վերին՝

Օրհնա-օղակն է անեզրական Հոր,

(Օդ-Հուր նշանով), որ ցուցանում է

Կոչնազարդ Ոգու ամբոխված Հոգին...

Գագաթներն երկու հանց Հրե Պատգամ

Մատնանշում են Ուղին մարդկության...

Եվ ո՞վ կարող է հաստատել, թե կա

Երկինքներում տրանսֆիզիկական

Մեկ այլ սուրբ մի լեռ... ասենք թե՝

Սինա, Մերու, Հիմավանթ... կամ նույնիսկ՝ Թաբոր,

Որ ունենա իր եթերային կրկնակը նուրբ՝

Լու՜յս կրկնակը շողարբի ցողով...

Չկա, չի եղել, չի լինի հարկավ, մինչդեռ՝

Երկնային Մասիսն է վաղուց, ամպերից էլ դեն

Թառել ուսերին հոգնած Դրախտի...

Ու գագաթներն իր երկնակարկառել

Դեպ հունն ու բույնը Անեզրական Հոր...

Ուրեմն, էլ ինչու՞, Արամեան Տունը Գիտության

Պիտի սքողեր դեմքն իր դարերում... Ու Արևելյան

Լույսը բյուրեղված ինչու՞ դեռ պիտի թափառեր Երկրում...

Էլ ինչու՞ պիտի ալե առ ալիք

Այս սեգ, բայցև՝ հեզ, անհաղթ լեռներից

Ոգեցոլքերը, կրակներն անկեզ հու՜յժ թևածեին

Դեպ վար ու դեպ՝ աջ, դեպ վեր ու դեպ՝ ձախ...

Որ ի՞նչ...

... Հայկազեան  երկրի Տունը երկնային

Պատված էր ինչ-որ անփայլ մշուշով...

Եռաստղ Ոգու նետը լայնալիճ

Պատռել էր կուրծքը Բաբելոնյան Տան,

Իսկ լուսնախաբկանք շողը իրենից՝

Մերժված, հեռացված...  Սակայն,

Մի Հուր էր այստեղ Քառադյան երկրում

Դեռևս պակսում...  Մի Հուր, որ պիտի

Հողն այդ հանգուցեր երկնային դասին...

-----------------------------------------------------

 

Դեռ  ցու՜րտ էր այստեղ

(Ու այնտեղ՝  Երկնում... պաղ էր ու անհուր...):

Քրմական դասը մոգությամբ հարբած

Նման էր հարկավ դեզի մոտի շան... Մինչդեռ՝

Կրակը պիտի, պիտի թափառեր մարդկանց սրտերում...

Հոգին պիտ այրվեր Ոգեղեն հրով,

Սիրտը հողեղեն պիտ կարողանար...

Երկրից դեպ Երկինք...  Երկնից դեպ Երկիր

Հուրն զոհաբերել...  Ու թեև Երկրում

Արամեան Տունը դեռ ուներ Ջահ ու Ընտանիք՝

(Նոյյան օրհնանքով հար ու դեռ բեղուն)

Սակայն, դեռ երկնում չկար Սինկլիտը՝

Հար ու Հայկազեան...

Հոգեկայծերը հայ-արևորդաց

Երկնում սառն էին, անհամբույր-անշուրթ...

Որ ծնվում էին, մի պահ առկայծում, ու...

Ավա՜ղ, կորչում...

Կրկին հառնելու աղոտ մի հույսով:

(Ուրեմն՝ պետք չէ վա՜ղ աղաղակենք.

ՙ«Հին աստվածները շատ էին հզոր...՚ »):

Իսկ Արարատը սպասում էր դեռ,

Որ վերին, անսուտ երկնա-խնկարկմամբ

Ժամանակների ՙ «Թագն»՚ ոսկեզօծվեր

Զոհաբերության անհաղթ կրակով,

Ու ձկնաթրթիռ Ոգով աներեր...

--------------------------------------------------

--------------------------------------------------

...ՙ «Բիրտ, ցուրտ ու համառ»՚ Հայկազեան երկրում

Կամքով Փրկիչի երկու առաքյալ ապաստանեցին...

Ապա, քիչ հետո... նահատակվեցին...

(Քարքարոտ երկրի քարքարոտ ճամփին

Այսպիսով դրվեց հիմքը երկնային...):

Ապա քիչ հետո... Ու ապա, հետո...

Երեսունյոթնյա հոգե-խնկարկմամբ

Բարձրացավ հուրը տենչող սրտերի ջերմացող Երկինք...

Քառադյան հողում այսպիսով ճիչը հոգեսրտերի

Պատնեշներն քանդեց դիվային շնչով քար ու ամրակուռ...

Զոհաբերության վսե՜մ ու անճառ զոհաբերությամբ

Այս ուղեհանգույց հողը ջերմացավ... Ու ճամփան բացվեց...

Համա՜ռ ու անթարթ, աստեղանշխար քարերն Հայկազեան

Վերստին դարձան լու՜րթ կատարների շողերը ըմպող

Դո՜ղ քնար-արցունք...  Ասես թե դրանց հյուլ-բյուրեղներում

Դարերով բանտված ոգիներն բույլով՝ մերվեցին-հանգան

Սրբազան լեռան ձյու՜ն-ղողանջներում...

Քառադյան երկրում ասես թե մեկեն

Ուղեհանգույցը Երկնքով խաչվեց... Լույսով Խաչվածի

Ասես թե Ոգին Անեզրական Հոր

Փորձության ջրերն Հրով պարպելով՝

Իջավ, հանդարտվեց... Աբէլա-արյուն հողը վերստին

Ջերմացավ թաքուն հրեճիչերով...

Միածինն իջավ...

Ու բիբլիական շրջանակն ՚«անհուրՙ»

Ոգու իսկական Հրով ճառագեց...

Ուղեհանգույցը նոր նշան առավ...

Տասնչորսերորդ առաքյալն ապա,

Տասնչորս տարի ճգնելուց հետո

(Ճգնա՜նք ընտելված...),

Հայ-արևորդաց Սերմը նորոգեց

Եփրատ ջրերում...  Ուր ծիրանագույն

Հաղթ բոցն էր բազմել մի Հրեխաչով՝

Արեգակնախոյ սրտակնիքը Արիաց Գառան...

Ուղեհանգույցը ՀԻՆ նշանն առավ:

 

Ու այդուհետև Կնիքն Հինգերորդ...

Դարձավ կոչնազարդ խորհուրդն Հայկազեան.

Եռսունվեցտառյա գրերում թաքչած

Աղոթքը այդու՝

Որպես սուրբ-Կարմա, Ուղերձ-ուղեցույց,

Առ՝ երկրամարդկություն,

Այլևս հարկ է, որ բացեիբաց հղվի սրտերին...

Տիեզերամերձ հրեօղակն այս

Ոն՜ց է բաբախում

Երկրա-երկնային Մասսյաց սրտերում...

Սինկլիտում հայկյան...

Էջքա-վերելքի ուղին ավարտած

(Կամ էլ՝ ավարտող)

Բոլո՜ր սրտերում...

Երկնայի՜ն Մասիս... Անլուր սխրանքի

Ո՜վ ճերմակահուր,

Ակաշե-համբառն

Առագաստանավ...

Մա՜յր Դու աշխարհի...

Երբ երեքժամյա հոգեվարքն Երկրի...

... Դառնա Ստուգարք՝

Հու՜յժ փորձությունը այն երեքդարյա...

Ուր պիտի խաչվեն սու՜ր  բևեռացված

Երկու Կրակներ...

Երկրաընդերքը երբ ցնկնի բոցը իր ժանտացասում...

Այնժամ պիտի որ դարերում թաքույց

Խորհուրդն կատարվի,

Ու միասնացած Երկնքի ներքո

Աղոթակնիք սրտերն ԱՐ-որդաց,

Ճամփով սխրանքի ու նահատակման,

Երկնային Նավի Հրե փեշերով օծումնազօծված՝

Կլողան դեպ Ափ՝ միասնական ՏՈՒՆ,

Դեպ՝ Արիմոյյա...

 

***

Ամառային խաղա՜ղ երեկոներում, ուր խոնջանքն է դարերի

                                                                                        մաղվում ու չքանում

Դաշտում Արարատյան...

Գիշերներու՜մ ոսկեգանգուր, ուր օվկիանն է Ծիրանագույն ծփում

Աստղաչվի բերկրանքով...

Այնտեղ բարձունքում, ով ճամփորդ, ով դու սիրտ Հայկազեան,

                                                                                                        իմացիր,

Ինչպիսի՜ թինդով են  կոչներգում զանգերը երկնային...

Ինչպես են անդորրվում, ու ապա մի հուժկու վանկերգով

Հոգիները նախնյաց, սրտերը նահատակ՝ սխրաբոց հայորդաց

Հղում քո սրտին Ուղերձը այն եռաստղ շուրթերով,

Աղոթքը առ հոգին, առ Սիրտը մարդկության՝

Հանց փրկության Դարպաս...

Ավա՜ղ, աչքերը երկրային զորու չեն տեսնելու

Փառքը քո, ով Սինկլիտ Հայկազեան,

Բիբլիական դու Արցունք՝ աստղերով ճառագուն,

Սրտերում հորդացող խինդ դու անեզրական...

Սակայն, համառող աչքերում, ուր Սրտի սուրբ բոցը

Անձուկով կխայտա, ով ճամփորդ... կհպվեն աչքերիդ

Ղողանջացոլքերը աստղաշուրթ խինդերով...

Ոգեզմա ցայլքերը ափեափ կհորդան քո հոգում,

Ճերմակում... Ճերմակու՜մ ոսկեփայլ, սիրտը քո կճչա...

Ու ապա քո հոգում պահը՝ Դար, վայրկյանը՝ թի՜ռ-կգնա,

Վարանքը, տրտունջը լուսնահար՝ շղարշով ապական

Չեն ջնջի քո հոգուց զմայլանքն այն անծիր, անուրջով

                                                                                     մանկական,

Այն բոցը, որ ապրում, չի կորչում Դարերում արիական...

...Ո՜վ Քաղաք անստվեր, սրթսրթուն ու Ձյունե պատերով,

Ակնաբոց ադամանդ՝  Օղակում երկնային... Քո փայլը եզակի

Չի խամրում, չի  խամրի վիթխարի ու հզոր այս Գրկում համազգու՝

Արիազարդ Անուրջում Ռուսական... Այս լայնշի թևերում վեհասփյուռ՝

Ապագան խոստացող, քո փառքը Հայկազեան

Կցնծա, չի պակսի...

Օրերում Կրակե... Ո՜վ Սիրտ երկնային,

Հղիր ցանքսազանգ ճաճանչները քո

Բյու՜ր հոգիներին...

Անկոտրում ոգին Լուսավորչի,

Մշտատև մրմունջը Նարեկյան,

Մեսրոպյան աղոթքը Հնգաթև...

Քնքշագորով սքանչադողը Հռիփսիմեան՝

Հղի՜ր մեզ...

Ա՜խ, թրթիռ ոսկեթել, կապտերակ դու Անուրջ...

Իջի՜ր ու հանդարտվիր... որպեսզի... համբառնանք...

Հղի՜ր մեզ մշտատև, Մասսարբի դու Անուրջ

Եռաստղ Ղողանջներ...

 

 

ԲԱՆ  Է

 

Ա՜հ, այս դաջվածքները... Նյարդաթելե՜ր այծազարդ,

Քարեվարսանդներ՝ աստղանիշ ու պերճ՝

Ուղեբաժանի վրա... Տաժանք կիսալուսնաձև,

Որ ցնցում ես ջիղը պատմության, և դու՝

Ետուառաջի միջնորմ-սփոփանք՝ խաչված ճանապարհներին...

Մարդկության:

Մենակյաց խիղճ... Ամբոխված խիղճ:  Շրջանաձև սպասում:

Եվ, արդյոք, մեկ բառի համար չե՞ն անրջանքի ցայգալուսե

Թևերով հոգիները վերադառնում Երկիր՝ հանգուցակետ, իրենց           

                                                                                                               վաղանցիկ

Տները հուշաքարե:  Արդյոք, չե՞ն փաթիլվում մեզ համար

Ջրերը Մոռացության՝ հանց դարպասներ ահռելի,

Եվ նույնքան էլ ջերմ՝ կապտադարավանդներում Երկնքի...

Այս կանաչ իրականության մեջ է ծաղկում իմացությունը...

Այստեղ է գիտակցությունը ստանում ավիշներն իր ոսկեթել՝

Հմայումի ու կանխավայելքի մի անվերջ համբերությամբ...

Մենք գովերգում ենք Քարերը, իրոք, հանուն Համբերանքի,

Հանուն ուռճացած նինջի, ուր հանգուցված են տիեզերադյութանքով

Անդորրն ու Պոռթկումը աստվածների...

Այս կշռաքարերը պահած մեր սրտերում՝ վերադարձանք Երկիր:

Ոմանց համար  մի կապույտ Սրտիկ է սա անանց Անդաստանում,

Ոմանց համար փորձանմուշ՝  հոգե-սերմացն աքսորանքի... Եվ, արդյոք,

Կբերվե՞ն ոգիներն ընդվզումի՝ վերջնազգենումն այս ճաշակելու...

Կարոտախտում ցանքսածիր:

 

Ընդվզու՜մ անբարբառ...  Ընդվզու՜մ միջաստղային տարածություններում,

Հանց տիեզերքյա խեցետուփեր՝ քողարկված մարգարիտների համար...

Ընդվզու՜մ, որպես անեծք մի անսպառ՝ լինելության պարույրներում,

Ոչ նվազ, քան վեհության մեջ բարձունքների... Ա՜հ, թագակիր

                                                                                                           քնքշություն,

Որ հմայում ես Կեցության շռյալ դարպասներից ներս, որպեսզի...

Որպեսզի շուրթերով Համբերանքի ըմբոշխնենք փաթիլներն Քո Հուր,

Ազնվազարմ հյուսքերը Քո պեծպեծուն, տարաշխարհիկ...

Անտեսանելիների խնդիրքով, այստեղ են թաղվում մեր հուշերը,

Այստեղ են հառնում դրանք Ձյունե մի մարմանջով, Ա՜հ,

Հուրն այդ ճերմակաթով, ինչպես...  Ճշմարտությունը:

 

***

Դժվար է խոսել կապուտջիղ եզերքների մասին... Եզերքներ,

Որ մոտ են ու հեռու... Եզերքներ՝ ցայգաթիռ ծվենների կայծկլտանքով:

Այստեղ հոսում են Ջրերը ժամանակի, և անդու՜լ խրախճանքն է

Ոգեպարսերի զարդարում զգենումն այս Ակաշե՝

Սրբադողով Ամուսնությանց... Սպասմանց:  Եվ արդյոք,

Սպասումը Տերունական ցողվա՞ծ չէր (և է՛ հար)

Հրեշտակաց  երգերով աստղահմա... Բյուրաչք-բյուրեղապակե ցոլքերի

Ներքո պիտի (և է՛ հավիտյանս) խաչաձևվեն քառակուսիները...

Այստեղ պիտի ցուցանվի Աշխատանքը՝ ոտքերի ու ձեռքերի:

Ո՜հ, զրնգոց մաքրամաքուր, հառաչանքում՝ անդնդող...

Լռի՜ր օրերի ու օրերի, րոպեների ու րոպեների թերթահյուս   

                                                                                                    շրշյուններում,

Թող որ փակվեն կոպերը սգաշուք, և արնածոր հմայանքը

 

                                                                                           Խաչազնահուր,-

Աղավնե-ալք մրմունջներով հալվե-հալվի...  Բոցը սրտի

Թևաբախման այս հնարքով պիտի արթմնի՝ ելնի Եթեր...

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

...Ու հոսում են Ջրերն ահա Մոռացության՝ չորս ծագերից աշխարհի,

Եվ հուշե-սփոփանք փաթիլներն են սոսկ, որ հյուսվում ծածուկ,

(Դանդաղամանվածք կարմայի հանդուգն), այս հոգիների բուրմունքն են

                                                                                                                Դառնում...

Այսպես են ահա ցողվել-փաթիլվել Տերունական այն քրտնարցունքները...

Դրանք աննկատ, ռիթմերով ձյուների,

Հակինթազարմ մի նայվածքով իջա՜ն, իջա՜ն կատարներին

Երկթերթ լեռան... Ու դառնալով աշխարհի Մոր ծածկույթն արդար՝

Բառն Ակաշե, սփոփանքի հանդերձներով իջնում է վար...

Ջրերն այդ, Ջրերն անտեսանելի, Հրե մի համբույրով իջնում են

Արարատի օրհնյալ գագաթից...   Գալիս են դարերի վսե՜մ մի

                                                                                           ուլունքախաղով

Դառնալու Բանը հանապազօր...

Ո՜հ, փաթիլներ իմաստության, իջե՜ք, իջե՜ք...

Տիեզերքյա խանդաղատանք Կանաչ բոցում. լեզվակները նրբաթավիշ՝

Սրտացն փոքրի՜կ աստվածների, արդ, հանեք վեր... Առյուծազարմ-

                                                                                                            ծաղկազարմաց

Երկնի ներքո թող պայթի ճիչն բողբոջների՝ թինդով-ռիթմով

                                                                                                           հավերժազգեստ

Այն Գարունքվա...   Այս օրերով հու՜յժ հագեցած Այն օրերում

Թող որ Ոգին Տերունական համայնական ճիչով թնդա...

Այսպես, ահա, Տերունական ոգեսարսուռ Արցունքները թող իջնեն վար...

Եվ լե՛ր: Եվ լե՛ր փաթիլներն այս Ակաշե՝

Հայրական խինդն այս փոխարինված

Ղողանջ Սիրով Որդիական:  Այսպես ահա Նոյը ցնծաց,

Երբ հրեսիրտ օրհնանքն առած իր շուրթերին, ծիածանված Սի՜րտ

                                                                                           գագաթի լուրը առած,

Բերեց հանձնեց Մոռացության (այն) Ջրերով հու՜յժ մկրտված

Այս հողերին բիբլիական...  Այս հողերին՝ Բանով հունցված:

Իջե՜ք, փաթիլներ Ուրախության...

Րոպե առ րոպե, ինչպես առաջին Օրում, երբ Ոգին էր Անհունով

                                                                                                               Հմայուն՝

Սավառնում Ջրերին...  սրտերով Հարության գուրգուրում. Կրակե

                                                                                                           համբույրով

Բյուրեղներն հարդարում Կեցության Ջրերի...

Րոպե առ րոպե, ինչպես վեցերորդ Օրում, երբ Ջրերն այդ կաթիլքով

                                                                                                                       զրնգուն

Կնքվեցին ու ապա  Դարերով-Դարերի-Դարերում համբառնած՝

                                                                                                   ի խույզ վերհուշի,

Արցունքներ... Փաթիլներ դառնալով՝ հալվեցին աչքերում

                                                                                                   առաջին Մարդու...

Իջե՜ք, դուք փաթիլներ... դուք կայծեր  ցնծումի, և թող սրթսրթուն

Սպասմանց շուրթերն այս փնտրող-մոլորվող-արթնացող սրտերի

Րոպե առ րոպե խմեն Հուրն Որդվո՝

Միասնության մի պարզ ու  բարդ խորհուրդով կնքված այս երկթերթ

                                                                                                                           լեռան

Բո՜ց կատարներից...

 

Օ՜, Արևելյան Դուստրդ, Դու, Տարա... Ով Կաթ անսպառ...

Մայրական սուրբ Կաթ՝ բազմած Անուրջին, խղճանժարին՝

Այս խեղճ ու տկար, մոլոր մարդկության... Հովանիիդ տակ, Մա՜յր

                                                                                                        գագաթների,

Սուրսայր շեղբերն են անվերջ ճռվողում, Ձո՜ն-ղողանջներով,

Առ հոգուց-հոգի... ոգուց-դեպ Ակնունքն, դեպ թնդյունն այս պերճ՝

Եթերամանվածք վե՜հ աստվածների... Եվ ո՞վ կարող է, այդ ո՞վ կարող է

Ժամն Ամենայնի թմրեցնել մի պահ, կամ Հրե-ղողանջ հուշն այս շիջանել

Անբոց ջրերով այն Մոռացումի... Եվ արդյոք... արդյոք, Ծով-Ծիրանիի

Ծովինարը չէ՞, որ անդորրաթիռ կոպերի ներքո շղարշադյութանք

Հուրն անթեղելով... կանչու՜մ-հորդորու՜մ, տանու՜մ է մեզ վեր,

Որ ակունքներում փնտրենք գույները գոց-գոց աչքերի...

Կու՜յս-կու՜յս կայծերի շողերն ըմպելու հրավերքն առնենք... Այստեղ

Սարսռա պիտի մեր ոգին՝ ուրախությամբ քնար-արցունք... Այսպես է ահա

Որ Գեղեցկության քմայքը անհաս, թաքչելով բի՜լ-բի՜լ Բիբերում Երկնի,

Ծավալվի պիտի մեր երակներում...  Աղված ու ցոլքաշաղ

Բյուրեղներն են հավերժական կշռաքարերի այսպես պատանքում

Հուրը մեր Կարոտի՝ կարմրա-ճերմակ ու խե՜նթ արյուններում...

Այսպես մենք պիտի բացենք դռները համայնական Կարոտի...

Հալվեցեք սրտերում, փաթիլներ հառնումի... Այրվեցե՜ք...

 

 

***

Ա՜հ, այս ավերակները՝ կարկառված ձեռքերով...

Քարերն այս մենումենիկ, կախարդված՝ համբերանքի թալիսմանով:

Աքսորանք, որ վեհ է ամեն ինչից...Անտե՜ս արցունքներ, որ Երկնքից...

Հեզանվագ շուքով հպվում են ձեզ, ապա զսպում

Պոռթկումն աննինջ աստվածների...

Այստեղ են ահա սփոփել մեկմեկու

Անուրջի և իրականության դարպասները Ոսկե...

Քարե նժարները, քիվերը՝ ծանրանիստ ու երկնքե...

Ճգնանքի համար բիբլիական, կարոտի համար այս՝

Կողոսկրերը քերող, ո՞վ պիտի հատուցի...

Օ՜, գիշերներ նավասարդյան...  Ինչպե՞ս մոռանալ

Աչքապեծ ժպիտները մանկական, աստղահնարանքը քո վարսանդե,

Ահագնաբոց Բիբը քո խնամակալ... Եվ ինչպես թոնիր մի հավերժական,

Այն արբեցնում է խնկանուշ բուրմունքը

Ծալվե-ծալ Կաթնածիրի...  ու Ջրերն են Հրե շարշափով

Ողոքում սրբազան տենդը աքսորանքի, շուրջառ պտտումը

Բջիջներում արփենի...

Անտե՜ս փաթիլներն են Երկնքից հեզանվագ շուքով, ինչպես շողերը

                                                                                                                        Սիրիուսի՝

Գիշերներում արարատյան, իջնում կատարներին ղողանջող ձյուների...

Ու ձայները երկնամբարձ հոգիների, հանգերգով հորդացող Ջրվեժի՝

Ձուլվում են ճերմակին երկնահուր, և որպես ուղերձ մի,

Եվ որպես Աղոթք մի՝

Փլվում են, դեռ կորչում՝ անհաղորդ սրտերին, աստղերին խավարող,

Կապույտում երկրային սփռելով Ողջակեզի արյունը աստղազարդ,

Համբերանքն աննինջ ու սարսռահուր Կշռաքարերի:  Հանց քարացած

Խարույկներ, սրանք ճամփում են նվազներին մոլորյալ,

Ու որպես Ստինքներ սրբազան՝ սնում կարոտները որոնող հոգիների...

Օ՜, սքանչադող անմարելի, հանց գրգիռներ Տիեզերքյա,

Փոթորկահյուս կարոտ՝ արփիազարմ սրտերի: Եվ ո՞վ է զորու

Ամբարտակել հորդացումն այս եթերային Ջրերի, փետրակավե

                                                                                                       թպրտումն այս

Ճերմակող արյուններում...  Փերթ-փերթ շատրվանումը երկնային

                                                                                                         Դարպասների...

Հողն այստեղ իր նշանն ունի... Ջրերը հորդում են Հյուսիս-Արևելքից:

Կրակը՝ նույն: Ու անտես փաթիլներն են հուշիկ ու քնքշազեղուն

(Հանց համանվագը զոհացյալ սրտերի) իջնում այս պապակ Շուրթերին...

Շուրթերին, որ գիտեն...   ՍՂԱԳՐԵԼ...

ԱՈՒ՜Մ-ը շնորհառատ, որպես մի ահագնաբոց ԱՄԵ՜Ն...

Օ՜, Հյուսիս-Արևելյան ամոքանք, ուր համբուրվում են

Կրակն ու Ջուրը... Օ՜, ամոքանք Խաչազնահուր, որ սրտերին ճգնացյալ

Բերում ես Համբերանքի հորդացումն այս

Կրակաքարե...

Եվ լե՛ր, սխրանքն այս Համբերանքի:

 

ԲԱՆ    Ը

 

...Կայծակնաբոց ելևէջքով տարածվում են երակները Գիշերների՝

Երկինքները հեղեղելով Վերջնահամբավ Բանով Արդար:

Զանգակահնչյուն ու ձյունափրփուր Հոլովույթներում անտե՜ս-անբասի՜ր,

Կենաց ողջերթի շրշյունն է հյուսում մի շարահյուս Բառ,

Ու ապա դանդա՜ղ, Կանացիության վսեմ ու անճառ մի սեթևեթով

Ցողվում շուրթերին կապուտկող Երկրի...

Տերունական Առագա՞ստն է, արդյոք, թովում թափառական հոգիներին՝

Հավաքվելու Պատարագվող-Այրվող Բառի պռունկներին...

Իրոք, Տիեզերքը Երաժշտություն է Անբարբառ՝

Բազմած Տառապանքի մարո՜ղ ստվերներին:

Արբեցումի սուրբ նժարին, կամ թե անքնին

Հավերժության համար՝ միշտ ԿԱ,

Պետք չէ անշուշտ կերտել Սֆինքս՝

Հանգուցակետն   Պարեկության:

Ոտնահետքերով բոլո՜ր Գարունների, բոլո՜ր Ձմեռների

Հյուսիսափայլը ըմպելով... Ցողասյուքերով անթա՜րթ Ամառների,

Էլիպսակող Աշուններով պայծառացած՝

Շողաց-Շողին, աստղաց-Աստղին հուշ ու բերկրանք բուրվառելով...

Իջան նրանք...   նիրհող Երկիր:

(Մեկ երրորդի Սրտերն այսպես

Պիտի տքնեն Պարեկության ճամփաներին):

Ինչու՞ ննջել, երբ կրքաթույն անդունդներում Տիեզերքի

Դեռ կա մի Դող՝

Անծիր Ծիրը Շրջածիրի մահով ծյուրող ու աղտոտող:

Ինչու՞ սոսկալ, երբ Թիվը էլ չունի համրանք,

Եվ Անդորրն է Տերունական սերում Ոգին

Աստվածորդաց...

 

Օ՜, Բառը Սուրբ, որ բերում է հմայանքը Անսահմանի

Եվ Ակնթարթ մի, որ նույնական է անլու՜ր Տքնանքին Մեծ Տիեզերքի.

Հարաբեր  Հարաբերումն  Հարաբերականության:

 

Ընդվզումներից-ընդվզումներով-Ընդվզումների ճանապարհը լոկ

Զգաստությունն է կերտում մեր հոգու, որպես... ալվեալվող

Մի հրովարտակ՝

Հանց Կվարտետը արարչական...

Եվ այնքա՜ն տքնանք՝ արտահայտելու խաչասերումը

Կարոտների... սերերի... էությունների... ու ամենի՝

Ինչը պիտանի է Զատումի ու Միասնության համար:

Ու անհամար ճիգե՜ր...  ճիգե՜ր...  հանց ՙ«եղիցի»՚-ն

Ամենայնում:

Եվ արդյոք, սա՞ չէ կացարանը խառնամբոխ հոգիների,

Որպես բամբի՜ռ մի նվագակցություն՝

Կեցության թավ ստեղներին...

Սա՞ է տենչը Այծամարդու, որ զորելով՝

Անտեսեինք Ժամանակ ու Տարածություն...

Որ զորեինք...

Մանկան պես պարզ գուրգուրանքով պահել գրկում

Մեն մի հատուկ Ուրախություն՝

Սուրբ  Ծննդյան ու...  Հարության պահերը բիլ

Վերապրեինք հանց...  Արբեցում:

Սա՞ չէ երգը Այծամարդու, որ զորեինք

Յոթնատավիղ հևքով պարել

Կայլակահոս ու բանբերքով գեղահրաշ

Ակունքներում...

Ու այնքա՜ն տքնանք՝ վայելելու համար հաշտ

Շրջածիրը Արքայական:

(Օ՜, ոգիներ փոքրագնդիկ, մթազեռուն...):

Եվ ինչու՞ ենք փնտրում

Ակունքները բոլոր Ջրերի,

Երբ Ողջակեզն է մեր առժամույն սպասում

Արբեցման վերջի՜ն խնկարկումին:

Եվ ինչու՞ ենք խմում քմայքոտ վարսերը Ջրերի,

Երբ աստեղասայր շրշյունն է Ուրանիայի հյուսում առհավետ

Շրջանակվող քիմքերը Կարոտանքի...

Ու կվարտետն այս

Մեղմանուշ ջրերի վրա Եփրատ գետի,

Ուր արձակումը հրեշտակաց...

Պիտի բերի մենումենիկ ամոքանքը...

Զոհաբերման:

 

Օ, Ժամ Հատուցումի, ավելի անթարթ, քան աքսորանքը երկրային,

Քան մրմունջները տիեզերքյա...  Որպես ճամփաներ աննինջ՝

Քննող ու անգիշեր Գիշերների...

Որպես ձյունատավիղ Ակնթարթ՝ զատված էությունների շուրթերին...

Որպես... մի կայծակնաբոց  Հիշեցում՝ խլացած հոգիների

Աղաղակները սանրավարսող:

 

***

Որպես մի տրանսցենդենտալ Արկան...

Կամ որպես մի Մագաղաթ՝

Ծալվե-ծալվող երկինքներով Արքայական,

Մի անհու՜ն Շառաչ է երգեհոնային

Ծայրերն իր կպցնում

Պայծառացող-թևատարած, հալվե-հալվող Երկրին...

Ու Քաոսում...

Ուր ամեն մի Գնդափոշի կցված է իր համակ

Փոշեացն Ձայնալարին,

Հոգիներից-հոգիների-Հոգիներով տքնանքն է լոկ,

Որ բերում է վար ու վերի եզերքներին

Համազսպող մի հաշտություն:   Օ, շառաչն այս,

Հանց մի Մղում բազմաղողանջ...

Որ հար տենչով անգոյության ու գոյության՝

Տարածում է Ոսկեսարսուռ Գիշերներում

Միա՜կ Երգը Տերունական:

Միակ Երգը Անմահների, ուր զորու չէ էլ սողոսկել

Մաղվե-մաղվող, ոռնահառա՜չ  ակորդները

Անդունդների...

Օ՜, Շառաչն այս արարչական, որ բերում է...  հոգիներին

Միակ Մարմինը հաղթական...  Հանց աստղահալ

Մի բալասան ու Սրբադող մի...  Ըմպելիք՝

--------------------------------աստղախնջույք Մեծ Ընթրիքին...

Ու հանց ծյուրվո՜ղ հոգիների, հանգչող աստղաց

Սպեղանի,

Երգն այս այնպե՜ս պիտի հպվի

Ստեղներին վերելքների...  Այնպե՜ս պիտի դառնա

Բուրվառ՝

Կարոտածիր երկինքներում համատարած...

Ու դեռ այնպե՜ս պիտի դյութի

Ակունքներին բյուրեղացոլք,

Որդուց դեպ Հորն՝

Երկինքներում սրբազարդվող...

Գուցե սրա համա՞ր պիտի

Շիջվեն կրակները բամբիռ,

Որ ցանքսածիր կարոտախտում ընդմիշտ վառվի

Ոգիներովն ակնաբոց՝

Շենշող Թագը Ժամանակների...

 

Խաչազնահու՜ր-աղավնեալք մրմունջներով Որդի՜ Աստծո,

Գիշերներում Մենումենիկ, երբ տեչերն մեր խոսեն բազու՜մ

                                                                                    Ղողանջներով...

Երբ երգերն մեր հնչեն հանու՜ն...  Տիեզերքի,

Ու ոգին մեր հանց ակունքված աղբյուրներով

Հառնող Սիրո մի Շատրվան՝

Թռչե՜լ զորի...

Հպվի՜ր այնժամ Քո ձեռքերով Ակունքաբոց

Վեհաթրթիռ-սրբազնագործ տենդով վառվող

Հոգիների խե՜նթ շուրթերին...

Թող կարոտն այս սրտահալած

Ընդմի՜շտ հալվի արփիազարմ ակունքներում...

Թող խնկարկվի՜ հոգին-ոգում,

Որ դողն Սիրո զորի պապակ  այս շուրթերին

Երգել երգը Մենումենիկ...  Ու Երկիրն այս

Սուրբ նշանով Միասնացած, դառնա հանգե՜րգն

Բյուրացնոր ու պաղպաջու՜ն Գիշերների,

Ու՝  ԸՄՊԵԼԻՔՆ Խաչազնահուր... որ Քո ձեռքով

Պիտ մատուցվի աստղախնջույք Մեծ Ընթրիքին...

 

ԲԱՆ  Թ

 

Ու եղյամվում են... քրտնարցունքները  Զոհաբերության

Ռիթմերով ձյունաճերմակ Ղողանջների...

 

Որպես թելը Արիադնեան, որ ժամանակի քմայքից թաքուն

Սկիզբն ագուցում է անմեռ Վախճանին,

Արիածին հոգիներում Գոյը հավերժ լինելության

Թանձրանում է որպես կարոտ, և Մղումը վեր հառնումի

Դառնում է սոսկ Մոռացումի մի սանդղակ, որ վերհուշի բարկ թևերով

Պատռում է անվերջ խաբկանքն սփռյալ...

Եվ պայքարն թաքույց Արևի-լուսնի, դառնում է ահա

Խաղ  Զոհաբերման, Խաղ Ճանաչումի և Խաղ Ընտրության...

Ժամանակն լրվեց:  Եվ ժամանակի նրբաթերթ հյուսքում՝

Երկրային Հոգու վեհացող Ոգում թրթռաց Ոգին... Աստրաֆայրի...

Արդ, ինչպես Հնում, երբ արարող Աղջամուղջում...

Տձև ու խարկյալ Երկիրն էր հղկվում լուսնադյութանքով մեծ

                                                                                                 Պիտրիսների...

Ինչպես արարչացոլանքը Արիավարդայի, ուր Դարերում

Հունդն է իր պատրաստել Փրկիչը մարդկության...

Ինչպես սրբազան քարերի ճգնումը լեռնալանջերին,

Ուր Հիերոֆանտներն  էին ողջունում մեղմիվ խայտանքը Սուշումնայի,

Դաշնեդաշն թևածումը փոքրիկ աստվածների,

Ձայներն ու բույրերը Բնության ոգիների...

Ինչպես առաջին Մրմունջը Տիեզերական...

Ինչպես առաջին փառաբանումը

Առաջին մարդու...

Կամ էլ, երբ ինչպես

Լայնալիճ հույսի Եռաստղ Ոգին Հալդյան տարերքով,

Իր ավետումի լեզվով բոցաժայթք,

Թրծում էր Պատգամը արփիական,

Նվիրական խորհուրդը լեռ-բուրգերի...

Ժամանակն լրվեց:  Եվ Պահն իմաստուն խորհուրդն իր սփռեց

Հոգիներում տիեզերաառաք...

Եվ մոռացությունն ու մեղսալի ճգնումը երկրային կյանքի

Փութով ընկրկեց...

Ու Երկիրն, ասես, ցնծաց ողջերթով մեծ Ավետումի.

Արդ՝ ժամանակն է հղել Արարչին բուրվառն Հնգաթև,

Ատրուշանն Ոգու, ուր ագուցվում են արահետները Երեսուներկու՝

Միտքը բյուրաստեղն Մեծ Տիեզերքի...

Օ, Տիրակալ, վերակերտիր Պատկերը սրբազան՝

Շրշյունահյուս Հուշն ու հուշաշղարշ Շողն Ծիրանագույն,

Առաջին մարդկանց Միտքը դրախտային...

ԱՐ-ՐԱ-ԱՏ-ՏԱ...  Arath...  Արատտա... Տարա...

Հաշվարկն արված է. անհիշելիից հառնում է կարծես

Իմաստուն ժպիտը Ասուրամայայի ու թևածում ծածուկ

Դրախտների միջով...

Իսկ թափառումին Անկեզ Կրակի

Հատուցումն է այս՝ Կնիքն Հինգերորդ...

***

Գիշերային Կրա՜կ...  Անանձնական Կարո՜տ...

Նախօրեին հյուսվող անրջական դու հևք,

Որ սրտերն ես Երկրի փութով բոցավառում...

 

Պատմությունն երկրի, արդ, սանրավարսեց գիտակցություններ,

Մետապատմությունն հղկեց ու հղեց հոգիներ բազում

Երկրներն ահա վերընձյուղեցին հոգե-սերմացն՝

Հանձնարարականն անընտել Սիրո վեհ հաղթարշավի,

Իսկ Ռասաները՝ մեկ հատիկ Ցուցում.

ՙ«Պահպանել Կրակն ձեռքերում... ոգու,

Որ սրտաբուրգի Ուղին չաղարտվի...

Որ էլ չաղարտվի գիտակցությունն քո՝

Հողը ոտքերիդ շտապ թոթափիր,

Որ էլ չաղարտվեն ոտքերը հոգուդ՝

Երկրային Ջրով (որ փորձությունն է), մկրտվե՜լ զորի...

Որ սրտաբուրգիդ Ուղին չաղարտվի՝

Շաղափվիր Օդով (կարոտն առ Երկինք),

Եվ որ չամլանան ձեռքերն քո ոգու՝

Սիրտդ թաթախիր անդորրաթրթիռ

Առավոտներում...՚ »:

 

Տիրակա՜լ Սիրո, ահա շրջվել են դեմքերն երկրային

Հորիզոններից դեպ կիզակետը Արևա-Հանգույց...

Մեծ նախօրեին՝ երկրա-իշխանի Խավար օրերում

Կարո՞ղ ենք ասել...

Ու թե որ ասենք, թե կարողանանք ստույգ բարբառել.

ՙ«Հեռու՜ տար, Տեր իմ, բաժակն փորձության... »՚,-

Ուրեմն, այնժամ, ոտքերն մեր հոգու

Հասած կլինեն երկնային Ճամփին,

Ուրեմն, այնժամ, աղոթքն մեր հոգու

Կբազմի արդեն Երկսայր Ճաճանչին...

Սրտաբուրգերում այնժամ կվառվի

Անանձնական, վեհ, կարոտն Երկնային...

Ձեռքերն մեր ոգու կմղվեն դեպ Քեզ,

Ու կաթ-կաթ բերկրանք ու սուրբ նկրտում

Ցողելով՝ կասենք.

ՙ«Պատրաստ ենք, Ո՜վ Տեր,

Արարումներիդ Բաժակից ահա,

Արարումներով լցված Բաժակից,

Բաժակից՝ լցված ավետումների անսքող Բոցով,

Արեգակնասփյուռ Սիրո ճաճանչով,

Արարումներով Մեծ Հաղթարշավի՝

Տու՜ր, մենք էլ ըմպենք... »՚:

Ու այնժամ, կասենք.

ՙ«Տաճարն Կեցության պատրաստ է արդեն.

Հողով Քո, Ջրով, Օդով, Կրակով,

Արդ, հունցված է, Տեր, Մարմինն ու Հոգին...՚»:

 

[Րոպե առ րոպե Ցանիր Ուրախություն...]:

 

Ոգին մեր գաղտնաշողում է Զոհաբերության կրակով,

Հոգիներն են բերկրում խանդաղատանքով Ընտրության,

Եվ Միտքն է որսում Մեծ Տիեզերքում

Ճանաչողության Ձայները վեհաթնդիռ...

Ո՜վ Տիրակալ Հավերժաճառագ Ներկայության,

Դու տվեցիր մեզ Մոռացություն,

Որպեսզի հուրհրա ու չմարի երբեք կարոտը Անհունի,

Եվ սրտերն մեր պարուրվեն Ծիր Կաթիններով բյուրավոր,

Երբ ոգիներն են դեռ ճգնում Երկրում...

Օրհնյա՜լ են Մոռացության կապանքները, Տեր,

Եվ փառաբանյալ՝ Վերհուշի աստիճանները,

Քանզի, երբ Ոգին տարրալուծվում է Ժամանակի մեջ,

Տարածությունն է դառնում արբշիռ՝ հղի բանականությամբ,

Եվ Խաբկանքն է պատառոտում իր զգեստները,

Երբ Հոգու Խաղն է ավարտվում կարմիր Ամֆիթատրոնում...

Ամեն անգամ, կարմիր աղջամուղջներից հետո,

Երբ հոգիները ըմբոշխնեն Անդորրը անծիր աստղացնորքների...

Ամեն անգամ, երբ հավաքելու լինենք բոլոր առավոտների

Կենսահորդ շողերն ու ցողերը ադամանդափայլ,

Մենք, որպես հրե դրանսանգներ, պահ կտանք դրանք

Մեր հոգու ամրոցում.

Որպեսզի Պահերից ու Գործողություններից անդին՝

Դառնանուն կամ սքանչազմայլ,

Կարողանանք Աղոթել և փառաբանել

Մեկ Երկնքի ներքո,

Ու միավորվել ընդմիշտ Ամբողջում՝

Կերտելով Ոգու անստվեր

Ոսկե Առավոտը...

 

[Րոպե առ րոպե Ցանիր Ուրախություն...]:

 

Գիշերային Օրո՜ր... Խորհու՜րդ սրբազնասփյուռ...

Խաչաձևվո՜ղ Հորիզոններ...

Ու՞ր են արդյոք սահմանները հառնող Ոգու,

Ու՞ր  է  Ծիրը  ճաճանչներիդ, Բանով կնքված Երկնային Դուռ...

Որսո՜րդ դու հոգու, Եռաստղ հույսի Ճամփորդ Երկնային,

Արդ, ժամն է արդեն, վերստին բանա

Ջնջված հետքերը հրե ոտքերիդ,

Որ թմրած-լլկված հոգիներն Երկրի զորեն լսելու

Կանչազանգերը  Հարության Ոգու...

Խու՜լ ու անբարբառ անապատներում բանա՜ վերստին

Երկրա-երկնային նշաններն մտքի՝ Ճշմարտության Հոր,

Որ Ճամփորդները անստվեր Ոգու ոտնահետքերով

Հասնեն դռներին Յոթնաբան Կամքի՝

Ցրելու համար մե՜ղկ մշուշները լույսերով դալուկ Հու՜յս-Հարդագողում,

Ըմպելու համար արարումների գաղտնիքները Հոր՝ Ձեռքերով Քո հուր...

Բանա՜ վերստին նշաններն Ոգու, Հոգու, Մարմնի,

Ո՜վ Եռաստղ Լույս...

Սերմանի՜ր խուրհուրդն Քո Համբերության,

Հու՜յս կապուտաչյա,

Եվ թող Հինգերորդ Կնիքը նորեն

Զարդարի դռներն բոլոր սրտերի...

       Արդ, հալվում են, Տեր, լու՜ռ փշրվում են

       Դառնացած հոգու արցունքները քար,

Երբ ոգին է մեր թախիծով  հրե պարզում հոգու դեմ

Թևավոր Սրտի անսայթաք Ուղին...

Եվ Մոռացումի ստվերներն են արդ,

Երկրա-իշխանի կուզե-կուզ թաքչող չախկալների պես

Չքանում իսպառ, երբ Ոգին է Քո ժպիտով Հրե

Պարզում հոգու դեմ թևավոր ուղին Արևա-Սրտի՝

            Արևա-Ակունք ցողն շղարշափայլ,

            Արևա-Արցունք Սիրտը շողազարդ,

    Արևա-Շնորհ Հոգու թևերում...

                   Հառնող Պատկերը սրբազնակնիք...

Ամեն անգամ, երբ ոտք կդնենք էջքա-վերելքի Քո Սանդուղքներին,

Ամեն անգամ, երբ մեղավոր հոգին ընծա կբերենք

Երկսայր Ճաճանչիդ Զոհասեղանին...

Այնժամ կհիշենք Մեղքա-ցնորքի խու՜լ պտույտներում թափառող հոգու

Ընդվզումները Գոյա-ճանաչման...

Այնժամ կհիշենք, որ Մի ենք եղել,

Ու քնարարցունք Դողն Սքանչացման կրկին կշողա

Ոգու թևերում...

 

Րոպե առ րոպե Ցանիր Ուրախություն

Փառքով Քրիստոսի...

 

 

                                                                               Նոյեմբեր, 1999թ. –օգոստոս, 2000թ.

                                                                                                     

                                                                       ԱՐԱ  ԱԲԳԱՐՅԱՆ

 

 

 

 

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

                               

                                  ԲԱՆ  Ա

                         

                               Շադանակար…. Երկրի տրանսֆիզիկական նրբին ոլորտների միասնական համակարգի ընդհանուր անվանումըԱյն ընդգրկում է բազմաչափ տարածական և բազմաչափ ժամանակային ոլորտներ

                          

                             Ակաշա……առաջնաստեղծ` սրբազան Սուբստանցիա, որի լուսեղեն ամբողջագրային էջերին գրառվում են պատմական, մետապատմական և ընդհանրապես` տիեզերական բոլոր իրադարձությունները

                          

                             Աստրաֆայր…… այսպես է անվանվում Ծիր Կաթին Գալակտիկայի Կենտրոնը

 

                               

                                 

                                   ԲԱՆ  Բ

                                

                               Ամրիտա……..աստվածների կերակուրը հինդուիստական դիցաբանության մեջ:

 

                                

                                ԲԱՆ  Է  

                                 

                                 Սեթ ……..ըստ  ավանդության` Ադամի և Եվայի երրորդ որդին:

 

                                

                                  ԲԱՆ  Ը

                                

                                  Տարա …..սանսկրիտերենից թարգմանաբար` փրկարարուհի

                             Արկան……այսպես կոչված Տարոյի խաղաթղթերը 22-ն են, որոնք  միստիկորեն միմյանց հետ  հարաբերակցվում են  ՙ«հարկադրական արկաններով»՚…  Տեքստում բառը դրդող-պարտադրող իմաստն է կրում… 

                       Տրանսցենդենտալ` անդրանցական

                            Հիերոֆանտներ……գաղտնածիսության առջնորդներ կամ հոգևոր  Ուսուցիչներ

                            Ասուրամայա…….ըստ ավանդության` Ատլանտիդայի  առասպելական  աստղագուշակ ու մեծ մոգ

 

                               

                                 ԲԱՆ  Դ   

                               

                                  Օմ մանի պադմե հում --- բուդդայականների հիմնական աղոթքն է:  Բառացիորեն թարգմանվում է այսպես. ՙ«Փրկությունը Լոտոսի երջանկության մեջ է»՚: Կա նաև այսպեսի տարբերակ. ՙ«Սրբազան քարը Լոտոսի ծաղկի մեջ»՚:

                                   Շանթիմ կուրյե սվահա--- սանսկր.՝ բուն իմաստով թարգմանվում է այսպես. ՙ«Թող լինի անդորր»՚:

Ինը Երանիները ... լեռան քարոզի մասին է խոսքը:

Ջրի և Կրակի՝ ընտրված Սերմի Համբույրը

Սրբազան լեռան կատարին ...  մատնանշում է մարդկության Հինգերորդ Ռասայի ձևավորումը, «Նոյյան Ջրհեղեղից» հետո (ճիշտ կլինի ասել՝ Ատլանտիդա մայրցամաքի ջրասուզումից հետո, որն ըստ Գաղտնագիտության՝ տեղի է ունեցել մ.թ.ա. 850 000 տարի առաջ):

 

Տասներկու սափոր ջուրը

Կեցության  Ողջակեզի  վրա -- այս հատվածը ըստ Աստվածաշնչյան տեքստի (Գ. Թագավորաց, 18.19), վերաիմաստավորվել է՝ այլաբանորեն: Ներկայացնելով (տրանսֆիզիկական իմաստով) Կենաց Միստերիան...

Ջրերի Պտղավորումը իմաստնության աղով ... (Դ. Թագավորաց 2,3): Վերաիմաստավորվել է. Եղիա մարգարեի աշակերտ Եղիսեի հրաշագործության պատմության մասին է խոսքը, քանզի օկուլտիզմում աղը խորհրդանշում է Լուսինը, որպես պտղաբերության սկզբունք, իսկ Մերկուրրի հետ միասնությամբ՝ աստվածային իմաստությունը:

 

ՄՆԵՄՈՍԻՆԵ ...   հիշողության աստվածուհին հունական դիցաբանության մեջ:

 

ՋՆՅԱՏՈՒՄ (սանսկր.) ... սովորելու անհրաժեշտություն,

 

ԴՐԱՇՏՈՒՄ ... մտազննություն,

 

Տատտվենա պրավեշտում ... միասնությունը Բարձրագույնին:

 

ԲԱՆ  Զ

Մի ձկնավիշապ  ճգնում է երկրում .... խոսքը Հայաստանի տարածքում գտնվող ձկան կերպարանքով հսկա քարակոթողի մասին է: Սա այլաբանորեն ակնարկում է ազգային կարման ու դրա հանգուցալուծումը:  Օկուլտիզմում ՙ«Ձուկը»՚ համարվում է Մատերիայի տարրալուծման կամ իր նախասկզբնական վիճակին վերադառնալու խորհրդանիշը...

 

Իսկ Արամեան Տունը Գիտության... - ակնարկում է ՙ«Հալդյան Թվեր»-ի գաղտնագիրք՚-ը, որը որպես հրեական կաբբալայի նախաօրինակ՝ ենթարկվել է փոփոխությունների...  Այսինքն, իր ծագմամբ, կաբբալան համարվում է արամեական:

 

Արիմոյյա -- (Դ. Անդրեեվ ՙ«Աշխարհի Վարդը»՚) - համամարդկային զատոմիսը...  Լույսի ուժերի համախմբման երկնային ստեղծագործական կենտրոն-կեցավայրը, որը համարվում է համամիասնական Կրոնի և Մշակույթի մետապատմական ակունքը:

 

 

ԲԱՆ  Ը

 

 

...Ուր արձակումը հրեշտակաց - ՙս. Հ. Հայտնության Թ. 13,15՚:

 

 

ԲԱՆ Թ

 

 

Այս գլուխը ամբողջությամբ ներկայացնում է Արմագեդդոնի՝ տիեզերաբանորեն օրինաչափ ու անխուսափելի երևույթի մետապատմական ու պատմական էությունը, վերջինիս ՙ«թաքուցյալ՚» անհրաժեշտությունը Կեցության էվոլյուցիոնվճռական փոփոխությունների սահմանագծում:

 

Եվ թափառումին Անկեզ Կրակի ... կրկին խորհրդանշում է ՙ«Հալդյան Թվեր»-ի գաղտնագիրքը՚:

 

 

Հետգրություն:    Պոեմը հեղինակի կողմից ստուգվել-վերախմբագրվել է՝ թեթևակի փոփոխոթւյուններով և կրժատումներով...

 

4.05.2025 թ.:

 

 

 

 

 

 


Комментарии

Популярные сообщения из этого блога

  ԱՐԱ    ԱԲԳԱՐՅԱՆ     ԵՐԱԶԱՄՈՒՅՆ     ՔԱՌՅԱԿՆԵՐ   ԵՐԵՎԱՆ   2012             Քառյակների    ու    բանաստեղծական   քառատողերի    այս    ժողովածուն    Արա   Աբ գ արյան   մարդու    և    անհատականության    հո գ ե գ իրն   է `   արտահայտված    բանաստեղծական    խոսքի ,  մտքի    ու    պատկերի   բազմաշերտ    և    ուրույն   մի    տիրույթում ,   ուր    խոսքի    բովանդակեցումը    մտապատկերային    տարածականությամբ    տիեզերականանում    է `   ցուցանելով    հո գ ու    հավերժական - հավերժարար    կերպն    ու    տարողունակությունը     անսահման    ու ...

Հրե Առագաստանավը

  Հայոց     վերածննդի ,   Միասնական    Հայրենիքի    վառ    ու    նվիրական    տեսլականի    համայնապատկերում     վերահառնում    է    հայ    մարդու    ամբողջական    կերպարը ,   որն    իր    տեսակի    անաղարտությունը     պահպանում    է     ժամանակի     հարաբերական՝     անցյալ - ապագա     չափումներում ,    ուր     ներկան   այս     դեպքում     «ապոկալիպսիսյան»    կամուրջ    է ,   մաքրագործումի    ու     հատուցումի     օղակ՝     կոչված    ասես    թե    ընթերցողի    միտքն     ու    զգացողությունները  ...