ԱՐԱ ԱԲԳԱՐՅԱՆ
ԵՐԱԶԱՄՈՒՅՆ
ՔԱՌՅԱԿՆԵՐ
ԵՐԵՎԱՆ 2012
Քառյակների ու բանաստեղծական քառատողերի այս ժողովածուն Արա Աբգարյան մարդու և անհատականության հոգեգիրն է` արտահայտված բանաստեղծական խոսքի, մտքի ու պատկերի բազմաշերտ և ուրույն մի տիրույթում, ուր խոսքի բովանդակեցումը մտապատկերային տարածականությամբ տիեզերականանում է` ցուցանելով հոգու հավերժական-հավերժարար կերպն ու տարողունակությունը անսահման ու վեհասարսուռ Տիեզերքում:
ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔԸ
Պոեզիան ամենից առաջ համարում եմ ամբողջական կենսաձև, մարդու էության անբաժանելի ուղեկիցը... լիիրավ «տանտերը», որն ամեն անգամ հոգու համար ձեռնարկում է մի հոգեշահ ներսուզում Զգացումի Տաճարի դարպասներից անդին ու անդին՝ վերստին հաստատելու համար Արարածի ու Էության հարատևության և միասնության կապը:
Հիրավի մարդը հասունանում-աճում է իր իսկ էության արամատաընձյուղներին, ու ինքնաճանաչողության ճյուղավերընձյուղումների անընդհատականությունն ի վերջո վերադարձվում է գերաշնորհ Տիրոջը՝ ամբողջական Կյանքին, որն ինքնին շաղախված է Արարչի համադարմանարար՝ Պոետական Ուրախության լուսաթրթիռներով... Այս առումով յուրաքանչյուր մարդ-էակ բանաստեղծ է իր հոգետիրույթում՝ իր փորձառության և ոգու ուժին համեմատ...
Բարեբախտաբար, գրամոլ չեմ... այլապես արդեն ձեռքիս տակ կունենայի բանաստեղծական ժողովածուների տասնյակ անտիպ գրքեր: Գերադասում եմ ստեղծագործել Լռության անապական էջերի վրա՝ մտագրեր հոսեցնելով, որպեսզի ապրածս կյանքի ներավիշային հոսանքներում դրանք արարչախոսեն այն բառ ու բանով, որն ի վերջո բանաստեղծը ո՛չ պարտադրաբար, այլ՝ ինքնաբուխ-սիրահոժար վերադարձնում է... Կյանքին:
Հալվիր բառերի աստղաճյուղերին, լռիր Լռության անհուշ Հուշերում.
Բառիդ հունդերում Հու՞րն է շշնջում, լսի՛ր, սթափվի՛ր, ոչինչ մի՛ ասա...
Մանկան հարցումով քննիր սիրտը քո, երկնիր խոսքը քո
Գաղտնագիշերվա...
Օրդ հասցրի՞ր Տարվան Եզերքի, բառ, բնիցդ ե՛լ, Մարդուն բան ասա...
Իմ կյանքի միայնակության ու դժվար տարիներին են ծնունդ առել այս քառյակները, որոնք գրել եմ, ավելի ճիշտ կլինի ասել՝ սղագրել եմ հախուռն մի ներսուզումով, ասես ամբողջագրային անտես էջերից հափռելով իմ իսկ էությունից առհոսած էագրերը ոչ որպես թե դրանք կարող էին «կորչել», այլև վերապրումով «վերապրեցնելու» դրանք ընթերցողի հոգետիրույթում... Ներկայիս խառնաբարդ, բայց հուսաբեռ իրականության մեջ պոետի «կավաշեն լամպը» (ինչպես կասեր Սեն-Ժոն Պերսը), ինչ խոսք, սրտաարևի լուսառատությունն ունի...
ՏԱՐԱԺԱՄ-ՀԱՐԱԺԱՄ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
***
Փակում աչքերս, անընթեռնելի մի գիր է ասես կոպերիս տակով վարդվում ու հորդու՜մ…
Բացում աչքերս, երկնագույն ծառերն սաղարթների մեջ ասես գրերն են տերևափնջում...
Փակում աչքերս, գաղտնիքն Գիշերվա ո՜նց է փսփսում տառերին ջնջվել...
Բացում աչքերս, հավիտյանս արդեն որսվում են բառերն բի՜լ անտառներում…
***
Աստղափնթո՜ր գիշեր…. սրսփուն մարգագետին…. քնատ
ծաղիկներ…
Երկինքն իր ձեռքը երկարել՝ քաշում է Երկրից մեկին…
Ցայգե՜րգ աստվածային…. սրսփուն հրեշտակներ…. շշմած լուսին…
Երկիրը ձեռքերն իր կարկառել՝ տենչում է մի հու՜ր պոետի…
***
Միլիարդ տարի առաջ, թե եղել է մեկը՝ տիեզերքով օծուն ու
խորհրդավոր…
Թե նա կգա էլի միլիարդ տարի հետո ցնորքներով իր հին…
Այդու եղել է մի այլ Սողոմոն…. գուցե՝ անթագ մեկն ու աղանդավոր խրթին,
Ու վախեցրել մարդոց ունայնության վարգով՝ հար և նման հանգին
պոետ-պարտիզպանի…
***
Նուրբ տուտից անցյալը վեր կենում՝ նուրբ տուտում գնում է մեկնվում…
Քնում է մեզանում ու Այլուր՝ զարթնելու նուրբերազ տուտերում…
Ու պագշոտ մի կնոջ նայվածքով մեզ գերում հազարտուտ հերթերում,
Սպասում է, որ զարթնող մեր տենդով նվաղենք ու հալվենք իր
տենդո՜ղ կարոտում…
***
Ի՜նչ ես նորից թթվել այդպես. հավերժներում, հա՛, թող մի կյանք ձախողվի,
Թող որ մենակ շատ սպասես, ու ոչ-ոք գեթ մի համբույրով քեզ չգերի, չթովի…
Բա՛ց ցանցերդ Ուրախության…. երախտագետ միշտ եղիր,
Ու ահալի խառուխաբկանք Ծովերազում գուցե բռնե՞ս Երազաձուկն, ով գիտի…
***
Օհո՜, էլի դու՜…. տե՛ս, հանդիպեցինք…. էլ մի՛ փախցրու հայացքդ այդքան,
Դու վա՜ղ ընտրեցիր էջքը դեպ Երկիր…. էլի ընտրեցիր հեշտ կյանքի ճամփան…
Ու լու՜յս Գիշերում, հիշու՞մ ես, ասի, եղբա՛յր, խռովքդ չի հասունացել,
Տեսար էն զույգին…. ու ձգվում ես ետ…. Գիշերամուժում լա՜վ չափչփեցի
իմ գաղտուկ ճամփան…
***
Եթերային ու անճոռնի խաչը գրկած տրտմամռութ իջա Երկիր…
Նոյեմբերն էր Շիվա աստծո լինգամները զմրուխտալույս օդամաղով ոսկեզօծում…
Անխոնջ հյուսքերն լուսումութի` հոգուս քնար-ճերմակալույս մի Ութնագիր
Կնքեց հոգիս իմ ուղիի առեղծվածով, որ անընդհատ անծիրներն է հատ-հատ բացում…
***
Ծանրաքա՜րշ, հալածվա՜ծ, ինչպես որ մի լուսին շալակած Եզ-երկիր,
Քաշում եմ իմ կյանքի ճռճռան-աստղահարճ սայլը հին…
Լանջերով վարուվեր՝ սոսկալի, անպատում…. մույթերով վերուվար, անհատնու՜մ,
Տանու՜մ եմ երկնային Հե՜զ-երկրին պահ տալու…. տանում եմ անվախճան Հորս Տու՜ն…
***
Չծերացող բառերն իմ լողում են տարածության միջով, ծնունդ ու մահ ծնող
լուսայգերի միջով…
Անհուշ երազների երակներով կապույտ թակոտում են դռներն անտես ու վեհաշուք…
Հազար տարի հետո…. միլիարդ տարի հետո բառերն իմ սրթսրթահուր
պիտի հոսեն էլի պոետների միջով…
Մանկաց աչուկների երկնափայլքի զվարթ զնգյուններով հարլուր՝
մեն Լռության միջով պիտի հոսեն, խոսե՜ն…
***
Պատահմամբ չեկավ նա աշխարհ…. պատահմամբ չես գնա աշխարհից դու…
Սա սրտով կշռեց ընթացքն իր ոգու…. նա կրքում մոլորվեց, որ մնա հա՜ր անտուն…
Օ՜, սիրտ իմ իմաստուն, չափում ես…. չափվում ես Անվերջում,
ու այսով ամենում կաս ու հար ես,
Հուր թևով անսպառ հպվեցիր Կյանքին ու հլու՝ Ընթացքին
վարգում ես, հա՜ր իմն ես դու…
***
Բարձրաճառագ խոհերում վես-ամենագո, զգում ես, չէ՞ փայլքը
Մտքի անհագուրդ…
Ընդգրկվում ես սրբասլաց Մեն Մտքում ու…. երազախաղ
մուրազներում հուրդ իզուր չի՜ հորդում…
Հազարաբուրգ Տիեզերքում ճախրում ես ու…. չես մոլորվում, տե՛րն ես ոգուդ…
Օ՜, հրաշք է անհատնումը, վարդահուրը միագագաթ բյուր
բուրգերի՝ հարահորդուն քո ոգու…
***
Լռության միջում ամփոփվում կամաց` նուրբհուր հունչերն են
Ամենայն ինչում հանդարտ կարկաչով քիչ-քիչ վարարում…
Լռության միջում աստեղադիրքը փոխվում է կամաց…
Զարթնող Երկրից դեն հյու՜լ աշխարհներն են հունդ-հունդ
արարվում…
***
Չտեսնված արևածագն խու՜լ ծագերում Տիեզերքի…
Դեռ չբովված մի մոլորակ ուղերակում ինչ-որ աստղի…
Կավահողից դեռ չբուսնած մարդասերմը եղերական…
Կին հանելուկն դեռ չառնված…. Հանելուկի՜ց մարդակողի…
***
Մոծակաթռիչք դեգերումներում աստղաթել կծիկն շատ քիչ է հարմար,
Թե որ ուզում ես ամեհի-անհունչ Օրհնանքալույսին հասնել մի օր դու...
Այստեղից Այլուր մեն ակնթարթում հասնելու համար
Զորի՜ր դու լրել բյուր հազարամյա ընթացքն քո հոգու…
***
Բյու՜ր հազարամյա մտերմությամբ անգին հիշում եմ ժպիտը մեկի…
Երկնքոտ շուրթերի մայրանու՜շ շողանքով մի տատիկ փարեց ինձ
շուրթերին Երկնքի…
Շողալուր ու անու՜շ ժպտալով, սրբասյուք ու հուշիկ համբուրեց
իմ հոգին Երկնքով…
Ու գնաց…. ու գնաց հարազատ-մայրալու՜ս ժպիտով փարվելու Երկնքին…
***
Բարդվեցիր-պարզվեցիր…. ու անցար…
Աշխարհը միշտ էլ բաց` Գաղտնիքում պարզուբարդ…
Լլկեցիր-լլկվեցիր…. ու պրծար…
Լուծվեցիր Գաղտնիքում, ո՜վ անկար…
***
Մի մոլագարի՞ հավերժամոլոր, թե՞ ճգնավորի ոգեսավառնյալ,
մի գո՜րշ երազում,
Սրածայր ցցին մի խրճիթ գրկող հին ցանկապատի մի գորտ էր
կանգնել փառահեղ փորով,
Ու դեպի երկինք մռութն իր ցցած մի խռպոտ բասով երգում էր, և ինչ`
մի օրատորիա…
«Բաբելոնն ընկա՜վ…. օ՜, հիա՜…. հիա՜…. Բաբելոնն ընկա՜վ….
օ՜, հիա՜…. հիա՜...»:
***
Մարդիկ ազատ-բանտարկյալ՝ Տիեզերքում հրվանդակ…
Օրենքներում միշտ էլ ազատ, օրենքներում՝ կապանքյալ…
Հար ծնվում են, հար փոփոխվում օրենքներում բովանդակ,
Մեն Օրենքին Ձգողության՝ ավա՜ղ, միշտ էլ անգիտակ…
***
Գաղտնիքով աշխարհը ծնվում՝
Գաղտնիքում հալվում է ու գնում…
Գնում է գաղտնիքն այն բանա,
Թե Գաղտնիքն Այն որտե՞ղ է ծնվում…
***
Դե՛հ, գրանցեք…. հուր էջերին հար գրանցեք բյուր կյանքերիս
շարժվող ուղին…
Գրանցեք ու տեսեք ո՜նց է կարթն իմ հոգու հեշտ բռնոտում
աստղաձկներն Հարդագողի…
Ու թե իրավ, Կյանքում ոչինչ, ոչինչ նոր չէ՝ ունայնության ցանցը վկա,
Անվերջ կյանքիս կծկաթելի այն հուր ծայրը Աստծո ծոցում`
ետ կծկողը մեկ է՝ չկա՜…
***
Ինչ որ մեկի քունը փախել՝ փորն է դրել բազրիքին…
Հոգու չիբուխն երկարել է՝ ի՞նչ է ուզում էն անճանաչ, կույս աստղից…
Աստղապարի «աղջիկները» թվում է, թե քչփչում են` ափիբերան խնդալով,
Թե ցմփորն էս՝ անբան-անհոգ ե՞րբ կշարժվի իր տեղից…
***
Գորշ պառավներն բամբասարկու ամռան նինջը կսմթեն՝
Գիշերն ամռան թող զկրտա, թող հորանջի մի թեթև…
Թունդ գիշերվա զարզանդ մի հևք ճյուղատ լեզվով հոտվտուն
Ինչ-որ մեկի ապագայում դողի հետքն է օձգալարով չափոտում…
***
«Չեմ հավատա…. մինչև ձեռքն իմ չշոշափի»….
Բազումք են ասում այսպես՝ նյութը պահելով ափին…
Շոշափում են, պեղում ու քանդռտում հազար-հազա՜ր անգամ,
Գնում վերնուրբ աշխարհ, գալիս, ու…. անարգում նյութն արարող Նյութին…
***
Ո՛վ Լուսին, բյուրլաչակ, խարդախ կին…
Քանի՞ անգամ եմ մատ թափ տվել վրադ, երբ
Խորշերում աստեղաց եզերքի բացել ես շեքերդ կրկին…
Ու քանի՜ անգամ աստղոտ իմ ձեռքով ապտակել քեզ, լի՛րբ…
***
Ասորական հուռութքներն են խոցում խցերն…. Լաբիրինթի…
Ամոթահար երազները Շամիրամա խարան եղան աներևույթ գրոց պատին…
Մութ խորշերում ժամանակի ոգեպարսերն խաղում են թունդ պահմտոցի…
Լուսնադևի նետերն տռփոտ դեռ մեխվում են…. փախչողների պարանոցին…
***
Անտես անտառն թավալքներին խառնեց խոհերն անդենածին…
Շավղաթերթիկ հուզագրերը պտտվելիք եզերքներում պապանձվեցին…
Ցայգալույս էր…. կարկամանքի դողը հպվեց ծնունդ առնող հոգիների ծնվող լացին…
Տերևագրերն հրածավի կամ մեղկահար, ովքե՞ր անկեզ անտառներից վար բերեցին…
***
Պոետի վեցթևյա շշուկում տրոփում է աստղը կանխագուշակ…
Ադամական խորին մի հրճվանքին ի՞նչ արժեն դրախտները աղոտածիլ…
Շղարշվող մռութին իր ի տես ժամանակի բազմագուժակ՝
Շրշում է հափռանքում ալքիմիկոս քամու…. հրեշշունջքը բառածին…
***
Օգոստոսն է հրեշտակի իր թևերով նորից կառչում իմ ուսերին…
Վաղնջական մի հնարքով թերթոտում եմ գիրքն իմ հոգու…
Թու՜յլ տուր, Ճամփորդ, ասում եմ ինձ, քո հուր հոգու վերջին էջին
Գրվի այսպես. «Անկե՜զ Արև, արձակի՜ր ինձ գրկիցը Քո»...
***
Աղոթահամբու՜յր…. ծեսն հավերժական…. ծեսն զգայելի…
Ու մարդուցն Աստծո ի՞նչ է պահանջվում,
Եղանակներին հեզ ու հնազանդ մերվելու վարգով
Հար զբոսնում ենք օդեղեն կառքով մեր վերհուշերի…
***
Շրջվում էլի ներքին սինուդ՝ փոխս ես գցում տարերքների խաբկանքը հին,
Կենաց ծառի պտուղներն են, ասես պարում մեր շրջոնքված սրտասինուն…
Խենթուխլիրտ մեղվապարսում մի խոլական սոխակների ի՞նչ ձայներ են մեզ կակազում…
Հրեն էնտեղ….ամառն եկավ…. ու անցյալի մեղկ կոկորդով դեռ ձմեռն է անվերջ հազում…
***
Ալեբաստրե չափումներից թե Դղրդյունն հասնի եթեր՝
Ծովաեթերն դուրս կթքի աքսեոմաներն թունդ հայհոյող բեռնանավեր…
Էս Թատրոնում, դեսպանորդնե՛ր, կեղծամները ձեր պաճուճեք երկինքների խուճուճներից,
Ու պարզեք, թե արժի՞ արդյոք շեքսպիրյան գանգը կախել լինելիքի ճերմակ մազից…
***
Նշողումներն պարզաբանող Մերկությունն է ծառերն վառել
Ձայնատարափ հրվեժներում երկրափերու թափած մաժոր հոգեկաթով…
Անտառներում կանաչլեզվակ ոգիների հու՜յժ իրական հեքիաթն է դեռ հյուսվում թիլ-թիլ,
Ու խլրտուն, կույս գույներում հին երկնքի դեռ մնում է երգի համբույրն էն Լիլիթի…
***
Չղջիկային չանգռտոցով համապատկեր օդը փլվեց ցրցամատամ Պանի բերնում…
Բանն այսպիսով, թե հայտածվեր լայնահորանջ երկինքների մե՜ն դիպվածով,
Կխրտնեին կրունկները քամիների…. այլազեղուն իրողությանց հարբած բերնում,
Ու եղյալը….կճղակահետք պիտ զմռսվեր լուսնախեժից մայրամուտին թափված խայծով…
***
Ժամանակի այլ փեշերին այլ ծղրիդներ են կանչում…
Մայրիների ասեղներին այլ երկինքներ կանաչում…
Մրրկամազ կամուրջներով ոլորտներն են մեզանից մոտ մեզ երազում…
Անտես-օտար կերպարանքներ, երբեմն ասես մեր երազի կողն են բզում…
***
Տարերքների գիշերն եկա՜վ…. էս պուճուրիկ ավազակներն հետքով հոգուս կրունկների՝
Չեն թողնում մի թեթև շրջեմ-շրջվեմ էլի անցյալ- գալիք բանդվող ուղուս կայծակներին…
Դե, ձե՛զ տեսնեմ՝ խոցե՛ք կայծակ խայթոցներով, կույր աստղերը խրեք մարմնիս
գիշերներին,
Խենթուկներիդ վաղու՜ց գիտեմ…. զու՜ր եք կառչել հիշողության իմ մազերին…
***
Վերշուք, վերսուրբ մտքերն բույլ-բույլ աստղանկար հորինեցին,
Առ Տիեզերք վերհոսելով՝ պատրանքները կապկպեցին…
Երազսերմերն բաղձանքներում փաթիլվելով՝ հալհլեցին…
Աստվածն երազն իր հավանեց, կյանքն էլ իրավ՝ խաղ համարեց…
***
Լսելիքիս անտառում կացնահարումն է անվերջ ճյուղախռիվ տարածվում…
Արմատներով ճռռոցները կացնաշեղբով առհոսում՝
Թխկոցներում հորդանում են, կացնահրում կայծակվում…
Ծառերն անտես կացնատվում են…. ստեղներում հա՜ր հատվում…
***
Հափրանամ հափրուկի երկնքոտ կոպերում, հափրանա՜մ,
Մանրանամ, ցողանամ աչքերում…. ննջեմ ու վերանա՜մ…
Հուլիսյան արևի յոթնատաղ ստեղներն մի ումպով բանամ ու
Հազարթիռ-հազարթև Անուրջում լուրթ փերու արթնանա՜մ…
***
Բանաստեղծներն թևավոր, երգիչները պուճուրիկ ի՜նչ են երգում ամեն օր…
«Աստվածուհի՜ս իմ միակ…. թևիկներով երկնքոտ, կտուցիկով իմ շաղոտ,
Թա՜ռ-թրթիռիկ սրտիկով գովեմ պիտի, քեզ բերեմ հու՜ր անդորրը մեղմօրոր…
Ցայգալույսի ճյուղերից աստղաչուկները մեկ-մեկ պիտի շարե՜մ,
աննման, երգիս թելին՝ քեզ նարոտ»:
***
«Բոլոր անձրևներն նույն կերպ են երգու՞մ»,- ասաց մի կաթիլ թափվող ղռռանում…
«Բոլոր քամիներն ինձնով են սնվու՞մ»,-
ասաց մի մոծակ քամու բերանում…
«Բյուր որոտներին կայծակն է սանձու՞մ»,-
քարի կատարին մտորեց մի վիթ…
Կաթիլն վիթի աչքակոպին, մոծակն պոզին, իսկ ծիածանն վիթին թվաց, թե բազմել է
քնարաձև իր պոզերին…
***
Հուր առագաստներն ծփում են ահա Մասսյաց սրբալույս, աննինջ
սնարի քնքուշ փեշերին,
Սուրբ նահատակաց ոգորող շունչը հպվում է ահա հու՜յս Առագաստաց
հարհուր բաշերին,
Ու ոգեբեկյալ, անքուն նավազներն ձգտում են հասնել հրետոգորյալ, սուրբհուր Գիշերին…
Աստղերն անհունից տենդով
գաղտնալույս՝ թափվում են, հալվում
սուրբ Առագաստաց կանչող փեշերին…
***
Էլի ես…. ու լանդշաֆտն Հայկազեան ձգում է ինձ ներքև…
Բուրգ առ բուրգ հալվում են հորիզոններն սրտիս,
Ու հառնում հոգուս դեմ էլի ճեփ-ճերմակ Ստինքներ…
Դե՛հ, եկա էլի…. քարկոծեցե՜ք զիս լյառովն իմ Մասիս…
***
Երբ լինեմ հեռվում…. հայ մանուկների զվարթ ծիծաղը հասնի ունկերիս,
Երբ Հայոց երկրի բյուր եկեղեցյաց զանգերը թինդով ետ կանչեն երկնից հայ հոգիներին,
Զարկյալ ու զրկյալ հայերրը ամեն երբ դառնան-կերտեն երկիրն ավետյաց,
Տիեզերքների լույս հեռուներում թափառող հոգիս թող այնժամ
նորից ետ վերադառնա, Հայր իմ, սիրելիս…
***
Երբ Տավրոսը նորից կապի ամպաքուլա իր
գոտին,
Երբ ցայգահուրն իր մռութը քնքուշ հպի լուրթ տաճարի հուր այտին,
Ու Մուշն անու՜շ իր մշուշում հաշտ օրորի մուշ
գիշեր,
Սու՛րբ Կարապետ, այնժամ կիջնեմ…. հազարահուշ Մուշ-մշուշից անգիշեր…
***
Հայոց մեծ Տան Տանիքում` աստվածահուր երկինքներում երանավետ-փառահուր
Հայոց մեծերն անրջում են Հայոց մեծ Տան հուր հույսերը
ծեքծեքուն…
Պարզվող Հույսի հեռաստաններն հուր մտքերով ու տենչերով վարարուն
Բաց-բացվում են, Հայ Գալիքի եռալույսով իջնում Տու՜ն…
***
Հայոց Բախտի մեծ անիվն է սրտիս խորքում պտտվում,
Հայոց Ճրագն հազարալույս` երկինքներով թափառում…
Ոգեսլաց սրսռում եմ երկինքներում իմ սրտի…
Ո±վ պիտ բերի Հայոց Ճրագն…. Բախտի հուրը ո՞վ վառի…
***
Հայոց ազգի տեսլականն է հեռուներից մեզ կանչում…
Բյուր մամիկներն սրտապատառ…. բյուր-բյու¯ր հայրերն սրտաթունդ
Մեզ կանչում են, ձեռքով անում
գալիք մեծ Տան Այգի՜ն հուր…
Սպասում են, տենչում են մեզ…. մշուշվում են ու հառնում…. ա՜խ,
դեռ լու՜ռ ու
դեռ անլու՜ր…
***
Քարահունջի քարերը մունջ-անտրտունջ, մռութները անհունոտած
մրմնջում են ու ննջում…
Թվում է, թե հինավուրց ու
գիտուն ծերերն աստեղախոս խնջույքում
Ճառ են ասում ու ճառ լսում Լռության մեջ հազարլուր…
Ու երբեմն էլ թվում է, թե դժգոհում են, քրթմնջում. «Հայոց Աստղը
ու՞ր է, այտա՛, ասա՛, ուր…»:
***
Ապուպապիս խենթուկ տաղը ասի սարին ու սարը հանկարծ խենթացավ…
Հասա կատարն սարի…. ուխտաքարին տեսա…. մուրազ գլուխն գառան…
Հույսի կապույտն առած, աչքերն երկնին քսել` մուրազվել էր հանկարծ…
Ու ինձ թվաց հանկարծ, թե սարն ապուպապիս մուրազվել է…. անցավ…
***
Աստեղաց ոսկի թրթիռով թիռթև,
գալակտիկան այս հանց հսկա Թիթեռ
Ճախրել է նախնոց զի՜լ հոգիներում…. թլփել անհունում` Աստծո Քնարին
Զու՜ր սպասելուց…. ու հիմա զառամ Կաթնածիրն այս դեռ
Մնում է դաջված, մնում է խաչված հայոց մի քարին…
***
Ոգորումիս սլացքներում, օրորքներում ձյունեթև,
Բաղձանքահուր կարոտներում երբ հասնում եմ եզերքներին բյուրեթեր,
Օ՜, Հայոց Սիրտ, Հայոց Քնար, Հայոց Ոգի, ես ձեզ հետ
Ոգեսարսուռ սպասումով աղոթում եմ` թող փառքն Հարյաց լինի Երկրում
հարատև…
***
Հին ասմունքով հայոց տառի…. հայոց բառի թաքու՜ն բանով նույնն եմ էլի…
Ձեզ կարկառած սրտածառիս արմատներով, աստղաբարբառ ճյուղերով իմ, նույնն եմ էլի…
Հավերժաստեղն վերհուշերիս տավիղներով բռնելով իմ սրտահետքի անհուն ուղին`
գալիս
էլի,
Քար ծամելու աստղածածան`հրածին ու ծիլ հնարքով
ամբողջական-հարագնա հայն եմ էլի...
***
Լեզվիս ծայրին, ինչպես Խոսքն է մարգագետին-տիեզերքում ծլում-ծաղկում,
Վաղնջական օրերից դես մի զուսպ դողով պահում եմ դեռ անհայտ մի բառ…
Հանց մի հատիկ մանանեխի` ծածկագիրն այդ անվերջ հղկում,
Ադամանդյա զուսպ արցունքով…. ձեզ գրկում ու ո՜նց եմ սիրում արայաբար…
***
Տավրոս լեռներում մի մարգագետին…. ու Տիեզերքը…. սևեռված հոգով
մի սրտի բիբում…
Անկեզ Արևներն արարչախլիրտ փայլերով հոսում`
այդ փնտրող
սրտում Հու՜ր էր ամբրոսում…
Աստղոց շքերթում Աղեղնավորը անկեզ իր նետով բացեց հուր աչքը
որոնող հոգու…
Ու կապու՜յտ-կապու՜յտ կարապներն Երկնում անտև սլացքով
ուրվագծեցին Կույս-Գեղեցկուհուն…
***
Աշտիշատի տաճարը հի¯ն, խորհրդավոր, տեսա կանգուն
ապագայի թափուր
գահին,
Կույս աղջիկներն Հայոց մեծ Տան…. Սիրո վառման աստվածաթև
սափորներով իջան ջրի…
Տեսա ինչպես սուրբ աղբյուրի կույս ջրերում հուրն ու խաչը,
ջուրն ու մուրազն համբուրվեցին,
Աստվածածնի ոսկեփրփուր-տիեզերքյա
գրկում տեսա…. Օծյալ
Մանկան
հազարմուրազ երազները ո¯նց ծաղկեցին…
ՄԱՅՐԱԿԱՐՈՏ
***
Գնում էի ես արահետներով` խմելով սարոտ երկնահամբույրն ու
ջուրը սառնահուր…
Ու արահետներն ասես…. մոգական թռչնաչուի պես հանկարծ
շեղվեցին, ինձ տարան հեռու…
Լայնածուփ հոգուս կանչող սարերում…. մի մարգագետին դողում
էր ձեռքում մի աղջնակի…
Առեղծվածային արցունքը հոսեց իմ եթերային այտի վրայով. այդ
աղջնակը մայրս էր լինելու…
***
Հիշու՞մ ես, մայր իմ, այն երեկոն, երբ նստել էինք կողք կողքի ու լուռ…
Աչքներս հառած աստղերի հեռուն` մենք սպասեցինք…. Ու՞մ և կամ՝ ինչու՞…
Անհունում անլուր՝ տխու՜ր էր այնպես այդ պարզ երեկոն…. ու
հիմա մենիվ՝ այդ երեկոն է հոգուս մեջ աճում,
Ու մեղեդալուր աստղանկարում հոգուդ պատկերն է սպասող
հոգուս
հու՜ր սպասումով կանչում ու կանչու¯մ…
***
Սրտիս երկնքում մորս ջինջ հոգու երկինքն է անվերջ գութով փայփայում…
Դեռ Երկիր չիջած՝ մտածում եմ ես, ընտրել եմ մորս ջերմ հոգու հեռուն…
Ծնվել է դաշտում…. սմքասիրտ մայրը լքել է մի պահ նորածին մանկան…
Հոգու աշխարհից անամոք գութով նկատել եմ ես…. ձգվել դեպի նա` օգնելու անկա¯ր…
***
Ծաղիկները հուշահառաչ, չորացած՝ ղողանջում են իմ հուշերի երկնքում…
Ծաղիկները կապտակապույտ, դեղնալույս՝ շարշափում են մեղեդահյուս կարոտով…
Ծաղիկները ոգելույսով թևիթև՝ մորս են կանչում մանկազմայլ,հեքիաթային պատկերում…
Ծաղիկները Մուրղուզ սարից քեզ նվեր՝ մայր, քեզ տենչում,
հառաչում են հավերժական մի տենդով…
***
Մանուկ էի ես…. ու երազային մի սպասումով սպասում էի մորս տունդարձին…
Դժնախաբկանքով թվում էր, թե ես լոկ ապրվածն եմ վերստին ապրում…
Մանուկ էի ես ու…. տենդատանջ հույսով սպասում էի մորս տունդարձին…
Ու թվում է ինձ…. ու թվում է, թե…. մինչև ծնվելս էլ…. սպասում էի
տառապյալ մորս բի¯լ վերադարձին…
***
Օ՜, ներող եղիր, Երկինք սրբաթև…. դեռ չիջած Երկիր,
Այնպե՜ս ուզեցի…. նմանվի մայրս Մորն աստվածածին…
Ով Մայր մայրերի, ի խորոց սրտի շնորհակալեմ, որ չիջած Երկիր,
Այնպես արեցիր, որ զոհողումի բյուր կրակները մորս հոգիից
հոսեն դեպի ինձ…
***
Տխու՜ր օրերիս, երբ հոգուս մաշկից դուրս էի հանում
Չարքաբոց փշերն մութ ու անօրեն, խե¯ղճ մարդուկների,
Մի դրախտային ու նու՜րբ բուրմունք էր շուրջս տարածվում…
Գուցե թե…. մայրս էր հու՜ր ծաղիկներով մխիթարում ինձ…
***
Տիեզերքի գարուններում ոգիս ծաղկեց՝ ընկա ցած…
Կարոտների բարուրներում հոգիս շաղվեց՝ ընկա ցած…
Բյու՜ր մայրեր են կրել սիրտս…. մա՛յր, արդյոք դու իմացա՞ր,
Ինչպես սիրտս սրտիդ դիպավ՝ երկինքներից ընկա ցած…
***
Ծեգալույսը հազիվ դիպած իմ երազի զարթնող տուտին՝
Ճողփյունն էր ինձ հանում քնից՝ նման ճահճում խփված բադի…
Գիշերների լույսերն հավքած՝ էս մեր աստղի տռուզ լույսն էր
Անու՜շ հոգու լույսին խառնած՝ մայրս հունցում….սիրտն իր հուռթի:
***
… Բարձրանամ Երկինք, մորս ապսպրեմ. երբ իջնես Երկիր,
Դու ծածուկ կընտրես քո…. ծնողներն, որ Աստծուց բացի ոչ-ոք չիմանա…
Դու ծածուկ կընտրես քո…. սիրեցյալին, որ իմ մասին նա ոչինչ չիմանա…
Ուզում եմ կրկին մայրը իմ լինես…. միայն պիտ խնդրեմ, որ
քեզնից բացի ոչ-ոք չիմանա…
ՍԻՐԱԿԱՐՈՏ
***
Սրտիս խորքերում հավերժագարնան օրն է զրնգում,
Ու ոսկեճերմակ մեղրն է ասես ծորում երկնքից…
Սրտիս կապույտում ժպտուն շքերթով շրշում-անցնում են դեմքեր
անանուն…
Ու անհուն հեռվից ասես թե մեկն է ջերմորեն կանչում, հար որոնում ինձ…
***
Անմիտ ու անհուր աղջիկներ եք դուք ու թույլ չտվիք
Սրտիս աղբյուրից երազաջրերը աստղեր խմելով՝ մեղմանուշ հոսեն…
Հրի ու ջրի լույս գաղտնիքները սրտումս հանգան հյուսկեն առ հյուսկեն…
Դուք թույլ չտվիք…. ու երազաջրերն իմ մի ուրիշ կյանքում դեռ պիտի
հոսեն, դեռ պիտի խոսե՜ն…
***
_ Կհանդիպենք «էնտեղ»…, - ինձ ասաց մի աղջիկ՝ սեթևեթ ու նազուն…
Հիշեցի խոսքերն իմ հուրհրան, երբ նրան կարոտով անանցիկ ասացի…
Կարոտն իմ հնաբույր ու անհուն դարձավ հույլ, ազազուն, ծաղկացիր…
Լռելյայն ճամփեցի ես նրան ու տխուր, շատ տխուր ժպտացի…
***
Ո՜վ աղջիկ, փափկասուն, աներես…
Քո սրտում գաղտնի վարդն, ա՜խ, ափսոս, չի շողա…
Դու մերժի՛ր, միշտ մերժի՜ր սիրտը իմ…. բայց դե, տե՛ս,
Սրտում իմ թևավոր-վառվռուն` հուր վարդեր, հու՜ր վարդեր կշողան…
***
Երազեցի մեկին…. հովտաշուշան հույսս աստղիս պսպղոցին,
Սրտաբախտիս ճամփին ժամկետուղին հույսիս աստղավազով սորաց…
Ու չընտրելով նրան աշխարհ գալուց առաջ…. չկարգելով նրան
աստվածուհիս միակ՝
Բախտս անճար եղավ հասնել ուղուն աստղիս, աստղիս պսպղոցին…
***
Ո՞վ պիտի լինի աղջիկն այն հոգեհուր, աստվածուհի՜ս մեն,
Ու ոսկելազուր նրա երազում ե±րբ եմ հյուսելու հրաշուշան սե՜ր…
Ա՜խ, լուսատարին դանդաղ է հոսում…. հավերժում ո՞վ է
Սրտիս վարդաթերթ էջերն բացելու…. երազագրերն իմ կարդացողն ո՞վ
է, ո±վ է լինելու…
***
Ավա՜ղ, երազում լսեցի սիրո անթաքույց մի խոստովանանք…
Հայ աղջիկ էր մի՝ սևհուր աչքերով, ու ասաց միայն.
«Ես սիրել եմ քեզ»,-
ու միայն այսքան: Ու մտամոլոր էլ չիմացա թե
Անցյալի՞ց էր նա, թե՞ ապագայից…. աղջիկն այդ սևհուր ու խորհրդավոր…
***
Նվիրում եմ կնոջս` Ազային
Չծնված արցունքներ թույլ տուր ինձ եղյամեմ աչքերիդ վարդերին,
Թույլ տուր ինձ հուրգիշեր աչքերում քո վառեմ վարդահուր շողերով մի կարոտ…
Վարդահուր գիշերում քո հոգու վարդահու՜ր ցնորքով թող շաղվեմ
Ու շաղեմ-շարմաղեմ քո հրում չծնված, շողշողուն արցունքներ…
***
Սիրո ժխտումի տխրությունը դալուկ
Ամփոփվել է ուզում տիեզերքու՜մ հոգուս…
Ու սուրբ մի լռություն, իբր անձուկ,
Սփոփե՜լ է ուզում իմ տիեզե՜րք հոգուն…
***
Լուռ-անսպա՜ռ մի Գիշերում սրթսրթալով ճամփա ընկանք, ի՜մ սիրելի…
Ու աչքներս երազանքի քաշող տուտին` երազախաբ մոլորվեցինք, ի՜մ սիրելի…
Հավերժամոր աստղաշղարշ նուրբ շորերում շուլալվելով` անդարձվեցինք, ի՜մ սիրելի…
Մեկզմեկու կորցնելով` անդարձներում մեկզմեկու հավերժ գտանք, ի՜մ
սիրելի…
***
Երկրի վրա դեռ լուսինը չկար… Եվ օրն էր այնպե՜ս քնքշագունեղ ու վարսերն երկար…
Մի նուրբ մեղեդի ես հորինեցի քո հոգու համար. «Խմի¯ր,– ասացի,–
Երկա¯ր է ճամփան»...
Քնքու՜շ մատներիդ հալվող մեղեդին հպվեց աչքերիս
Ու իջավ ներքև, շուրթերիս դաջեց խոսքը քո լռին. «Երգիդ համբույրով կգտնենք իրար»...
***
Առավոտ էր…. քեզ գտա մեր այգու խորքերում… ծիրանեծառին հենված…
Աչքերդ փակ էին…. աղո՞թք էիր արդյոք մրմնջում…. ծածուկ մոտեցա…
Ծաղկեցողոտ շուրթերով համբուրեցի…. ու հոսեց սրտիդ կաթիլը….ծաղկեցող
:
«Հավերժում…. էլ ե՞րբ ենք հանդիպելու…. ինչու՞ չես խոսում այդ մասին»,- ասացիր:
***
Հավերժներում ես մի ծաղիկ աճեցրի քեզ համար, ու այն…
Բացվեց քո բոլո՜ր ժպիտների գույներով…. քո բոլո՜ր սեթևեթումների
Մեղեդիով…. ու դրախտաբույր հոգուդ զեփյու՜ռ բուրմունքներով…
«Ու՜ր է այն, սիրելիս»,- ասացիր...
Սրտումս` ասացի…
***
Դու մոռացար գաղտնիքը ճշմարիտ զգացմունքի տևականությհան…
Ու ընտրեցիր մրջյունային ռիթմը քաղաքի… Ես եկա…. քեզ գտնելու,
Քանզի աներևույթ էջերին կարդացել էի… Դու գտար ինձ, բայց….
չճանաչեցիր…
Ավա՜ղ, մի հավերժություն է հարկավոր քեզ ինձ վերագտնելու համար…
***
Նայում էիր աստղերին… Հրաշուշաններով ապագայի էջերին նկարեցի
Քո…. աստվածուհիական ճակատագիրը… Գիշերվա գաղտնիքը բացվեց…
Այն նման էր ծաղիկների սրտերից ծագող անդորրավետ երաժշտության…
Ու…. տեսա՜ր… Հավե՜րժ Կանացիի ձեռքում առեղծվածային Ծաղիկ էի ես
քեզ համար…
***
Երբ լինես առանձին, երբ աշխարհն մտացիր դու վանես հեռու…
Երբ անձայն հեկեկաս…. երբ ցնծաս ցնորքով իմաստուն,
Ես կգամ, ի՜մ անգին, ու սիրով կաթոգին կհպվեմ քո հոգուն…
Կսփոփեմ-կսփոփվենք…. միալուր-անմռունչ մենք կլանք, կցնծա՜նք միալուր…
***
Սրտիդ առավոտում զարթնի գուցե մի երգ` վաղուց- վաղու՜ց երգված,
Մի հուշ գարուն գուցե հեռվից փարվի տաքուկ, անօթևան հոգուդ,
Գուցե հիշես մեկին անու՜շ դյութված երգով հավերժներում հոգուդ,
Երկինքներով հուրսիրտ առավոտում հեռու գտնես գուցե երգն այն՝
վաղուց-վաղու՜ց երգված…
***
… Ու կանգնած էիր կապույտի եզրին…
Ոսկեկարմիրի ծփող զեփյուռը հպվեց կոպերիդ խոնավ շուրթերին,
Ու ծիածանվող սրտիդ մեղեդում խանդող փերիի ժպիտը դողաց…
Օ՜, իմ սիրելի, ես անտես-զվարթ կանգնած էի…. արցումքիդ ու իմ՝
Կապույտի՜ս եզրին…
***
Կսահենք վար դողդողալուր-զվարթահուր Հու՜յս փեշերից Երկնքի…
Զվարթակույս այն Գիշերվա հու՜ր դողերով կբողբոջենք մենք էլի…
Հազարաբույր գարունների հյուսքերով այն հավերժախաղ կու՜յս սիրո
Թու՜նդ կարոտով լուռ կհյուսվենք, կդողդողանք կույս աչքերում Երկնքի…
***
Խեղված աշխարհի հոգսերից հոգնած, երբ քնքշանալ է հոգիս երազում,
Հուշիկ շշուկով հոգուս ականջին մի քնքուշ Էակ բան է շշնջում…
Ու ամեն անգամ, հավերժից հավերժ, ասես Նրան եմ միմիայն փնտրում…
Փերիի մնան գաղտուկ հեռանում՝ կյանքից բյու¯ր կյանքեր հոգուս ականջին
Նա շշնջում է, ինչ- որ բան ասում…
***
Վեհ ու անբասիր երազասյուքով մեղմիվ գգվեցիր տառապյալ
հոգուս ու շշնջացիր. «Ոչինչ դեռ ուշ չէ»...
Զվարթագունեղ մի զրնգոցով բյուր լուսայգերը դրասանգվեցին սրտիս կապույտում…
Ու բյու¯ր կյանքերում, բյու¯ր տենչանքներիս հուր ծաղիկները բույլ - բույլ ծագեցին…
Ու երազներն իմ հավերժագարնան մի ցնծաճիչով թաքու¯ն հալվեցին Քո քնքուշ գրկում…
***
Հրանինջ, հրաբաղձ Գիշերում հուշաբորբ կարոտով շոյեցի
աստղաբույր վարսերը Քո հոգու…
Դու մեղմիվ, անվրդով դյութանքով բացեցիր աչքերդ դիցական,
անվերծանք Գիշերում Քո հոգու…
Կանացի մի հավերժ հմայքով ժպտացիր…. ժպտացի¯ր
կապույտում Քո հոգու…
Ես միշտ մերկ, անանուն, հար մանուկ մի հոգի…. հալվելով
շաղվեցի Գիշերում Քո հոգու…
***
Նրբաշղարշ աշխարհներում թափանցիկ, անուրջների այգիներում լուսակաթ,
Հու¯ր թիթեռթև մի Աղջիկ անանցիկ իր ժպիտով ինձ երգել էր թոնթորում...
Ու թվում է անընդհատ…. այգիներում իմ հոգու այն պատրանքն է Աղջկա
Ու ծիծաղն է հրահրուն՝ թևում-թովում-հորդորու¯մ…
***
Չքնաղագույն…. Դու պարտեզներ հորինեցիր Երկնքում ու ջրեցիր դրանք
Մեզ ներարկած Քո երազահամ արցունքների երջանկությամբ…
Քո Հրճվանքը անդադար աճում է մեր որոնումների ծաղկաղբյուրներում…
Մենք, ըստ երևույթին երբեք չենք ըմբոշխնի Գեղեցկությունը Քո…
***
Շղարշալուր-շաղահամբույր Քո անդորրում շաղանա¯մ…
Կու¯յս աչքերում զվարթահուր արցունք դառնամ, շողանա¯մ,
Հպվե¯լ թույլ տուր սրբազնահուր Քո սնարի անուրջին,
Ա¯խ, ոնց կուզեմ հավերժներում վարդվել Վարդում, վարդանա¯լ…
***
Հրաշուշան դեմքդ տեսա…. սիրտս…. Սրտում կարկամեց…
Հավերժներում որքան ժպիտ ու ծաղկումն ես Քեզ հանդերձել, ո¯վ անտես…
Հրաշուշան Սրտում ինչպե՞ս Նա տեսավ Քեզ, հուրերե¯ս…
Տեսա…. ավա¯ղ, հա¯ր չտեսա, Գեղեցկությու¯ն Դու անտես…
***
Ննջող աշխարհի կանաչ աչքերում Քեզ տեսա կրկին,
Ու ակնթարթը, թե կանգնել զորեր, ա¯յլ կլինեիր…
Ժպիտդ ծաղկեց մի համայնական սրտաբուրմունքով,
Մի սուրբ համբույրով ՙԿ•ա¯մ՚ ասացիր սրտաշուրթերին…
***
Մի քնքուշ երգ է հնչում անդադար Երգոց երգերում…
Կանացիության վերսուրբ եթերում Մեկն սպասում է, որ մենք մեղմաբար
Կանչենք Տենչանքի սրբահու¯ր հեռուն…
Հավերժագարնան ծաղիկներն գուցե Երգի բառերով թափվում էին վար…
***
Այս պտույտով անրջական ի՞նձ եք փորձում խաբել նորից`
Արև , Երկիր, աղոտ լուսին…
Ցերեկային այս հնարքով, Արև՛, լույսդ հպելով մեր Երկրի թուշին`
չե¯ս խաբի ինձ…
Հոգիս ահա…. Հարսանիքում Տիեզերքի տեսավ նորից
զվարթահուր շորով Կույսին,
Հավերժալույս Գիշերում Մեն ու Ծիսական…. տեսա Նրան`
ո¯նց է բազմել արարչագահ Լույսին Հույսի…
***
Երակներում հուշերիդ արդյոք Սե՞րն է բազմանում՝ երակվելով Գիշերում…
Կրակներում խե¯նթ սերերիդ Ո±վ է արդյոք քեզ ծարավում`
դեռ անծարավ գիշերներիդ…
Անսահմանի հավքերն անցան սրտիդ միջով… Գեղեցկատեսն քեզ չբացվեց,
Տենչանքդ հյուլ, ինքդ ձանձիր…. կողքովդ անցավ Սերն
անձանձիր` գիշերներում գիշերներիդ…
***
Դու կգաս հանց Օվկիան Կանացի ու սրտե մակույկներն կգրկես
իրական հեքիաթով,
Սուրբխլիրտ հմայքով կօրորես, ո¯վ Անգին, երկնածուփ Քո Սրտի
կախարդող դյութանքով
Կտանես հոգիներն մեր հեռու` հուրծածան-աստղաշաղ կոհակներն
Քո Սիրո որսալու…
Կգրկե¯ս…. ու Երկիրն Օվկիանում Քո Հոգու բյուրաստղոց
բերկրանքով ինչպե¯ս է լողալու…
***
Սկզբանից…. տեսել եմ Քեզ… Դու տեսե՞լ ես արդյոք ինձ…
Ժամանակի բյուր շյուղերով գործում էիր աստղաժանյակ Քո ուղին…
Ուղին գնաց…. գնաց-հյուսվեց Կու¯յս շղարշիդ անապական Երազին,
Սրբանազու¯ն….
շղարշանուրբ հավերժներում տեսե՞լ եմ Քեզ, ասա՛ ինձ…
***
Կգա մի պահ…. աշխարհային լացն ու ծիծաղն ես կթողնեմ ներքևում…
Հայտնի-անհայտ բյուր անուններս ադամամորթ ես կթողնեմ ներքևում...
Սրբազվարթ Հրեշտակի փեշերն գրկած կթևեմ վեր` Կույսին հյուր…
Հավերժներում կգա մի պահ…. գուցե զարթնեմ Երկրի գրկում կույսաբույր…
ԴԻՑԱԿԱՐՈՏ
***
Անհանգրվան, չգրված իմ ճակատագիր, հեռու¯, հեռու¯…
Տիեզերքի աստղապատրույգ մի ընթրիքում խորհրդավոր,
Մի աստղակույս Հու¯յս-դիցուհի շողով գրեց իմ ճակատին մի ծածկանուն,
Աստղոց գրկից մի անանուն այսպես իջա…. դարձա Երկրինն ու Երկրավոր…
***
Անմահություն հանապազոր, ծաղկի¯ր, ու մեզ հասցրու մեզ…
Օդեղենի սուփրեն փռիր…. բե՛ր Արարչի պահած գինին…
Չեմ հասցնի աչքս էլ թարթել. լցրու՛ սրտիս հուր թասը իմ…
Դե, շու¯տ…. սրվակն արդեն հանեց ծոցից հիշողության
աստվածուհին…
***
Հայկազեան երկրում երբ ինչ-որ քարի երկար եմ նայում՝ հայում-հմայում…
Ասես, թե իրոք, արթուն քնի մեջ՝ Փոքր Մհերի զուսպ կերպարանքն է
Քարի ընդերքից իր եթերային փայլովը ելնում…. մի պահ նայում ինձ,
Ու կաթնածիրաց աստղաբյուրեղներն քարերում գրկում` տխու¯ր չքանում…
***
Ահագնաթափ վիշապները երկինքներով գալարվում`
Քառսուն արև, քառսուն լուսին մի թափով են կլանում…
Ու ործկում են վիշապազուն աստվածները սկզբանից մինչ էսօր՝
Վիշապազուն Տիեզերքի աստվածների վիշապաքաղ սրերն հուր…
***
Սրտաարև ճերմակ սինուն հուր Մանուկներն` ժպտուն-հուրցան,
Ցնծում են ու պարում անվերջ, որպես Աստծո Երգ-ելևէջք, որպես
սուրբ ու պուրպու¯ր ընծա…
Գմբեթները հավերժի Տան հրարբ դողով անհետանում՝ լուրթ
Սեղանին մնում է լոկ Պատարագը ցնծաճարակ…
Ու հրեհավք հազարթևաց ռիթմով պուրպուր իջնում Երկիր՝
Սրտաարև սինին որպես Հացը ճերմա¯կ…
***
Անսահմանաց Հուր Ջրերում Տիեզերքի կա Երեք Ձուկ…
Մեկը անվերջ ձվադրում է զարմանազուն աստղաձուեր…
Մեկն հետևում, որ ցանուցիր աստղաձվերն հաշտ պտտեն իրար ետև…
Երրորդ Ձուկը թաքցնում է տեսլաօծուն աստղաձվերն անվե¯րջ
ձգվող Հրից էլ դե¯ն…
***
O՜, ուրվականներ, հեռավո¯ր, անդա¯վ…. ձեզ համար չէ որ կապուտակ հանգով
Բարու¯ր դեղինում առեղծվածային անտես ձվերն են ներկվում ճերմակով…
Կանխասացության գույնն է փոթորկվում…. ժա՛մն է, որ փշրեք ձվերն ճակատին,
Կարապներն են, արդ, երկրաերկնքե բարդ ուղիներում ջնջում գրերը ոսկեման Հարդի…
***
Հողե աչքերս ճմլկեմ նորից՝ բուռ-բուռ աստղերը թափվեն
անհունում…
Գուցե զարմանամ, գուցե Հորս ասեմ` աստղոտ ոտքերով
ու±ր, ու±ր եմ գնում…
Ու ողկույզներն են Քո այգակաթի հնձանում անվերջ անոթներն
սրտիս,
Աստղացնորք ու հա¯ր աստղագնա էս ճամփեքով, Հա¯յր,
ու±ր, ու±ր եմ գնում…
***
Խռպոտած ու բամբվող ձայնով ոմանք թախծոտ թոնթորում,
Միտք են անում՝ ազգիս Հայոց «Ոսկեգեղմը»
ու՞ր է, ու՞ր…
Որոնում են ու մոլորվում ոլորքներում դարերի, թե լուսընկեց ո՞ր օրում
Մի դյուցազուն աստվածահաճ, կամ ճգնակեց այր մի հուր պիտի
բերի, պիտի ասի` ու¯ր է, ու¯ր…
***
Հազարան հավքի նախշուն տարազով հայոց աղջիկներն քնքուշ ու մեղուշ
Պար էին բռնել…. ո¯նց էին պարում Արագած լեռան քառբոց կատարին…
Ծիածանվում էր հազարագունեղ ճերմակահուրն ու…. ցայլքերը հուրթուշ
Կուսաց ձեռքերից ճախրում էր դեպ վեր ու անու¯շ զնգում բյուր
մանուկների անշեջ Քնարին…
***
Տեսակցությու¯ն անապական…. կաթնալույսն է կաթկաթում,
Կաթնածիրվում ու ծավիով Ստինքներում ծածկվում…
Ծով-ծիրանու¯մ սրբածիծաղ, կու¯յս Ջրերում կաթնահուր
Արարչաբույր պտուկներն են թաքուն պարզվում Մանկանն յուր…
***
Անվերջությունն արդ ինքնյան կլլվեց…. աստղաօձերը արդ
գալարվեցին…
Խավարի փորում խուլ ճմլկալով` Պանն է ասես թե
աստղախուրձերը ծույլ-ծույլ որոճում…
Ոսկեղենիկ-հուր աստղերը մանկիկ արարչագոգի ճերմակ հյուսքերում
տռճկուն պարեցին,
Ու…. Տիեզերքն այս շարժուն անտառ է աստղապահոցի իր խոլ-
խելահեղ խրախճանքներում հար ու հարաճուն…
***
Ճարճատյուն է լսվում հողից. արմատներն են էս ծառերի, երևում
է, թունդ գինովցել…
Մխրճվում են…. ու ասես թե գիրկընդհուսո կվարտետով էս մեր
աստղի փորն են բացել…
Զգայելին թինդմեղեդու անու¯շ պարով դափոտում է ականջները
մեր բացբերան,
Սիրու¯ն Երկիր, զարկերակիդ զի¯լ նվագով տռճկի կտանք,
ո¯նց կպարենք Պանի նման…
***
Մոգական մի անզուսպ հղացքով ձեռքերն իմ բազմաստեղն
Երկարում-երկարու¯մ…. աստղամոմ մատներով վառում են
մեղեդին ամենուր…
Խորիսխվող մեղեդին աստղաշար բարուրվում, դե՛, տեսե՜ք
Մոմաստղաց Մեղեդում ճեփ-ճերմակ հու¯ր Հացը ինչպե¯ս է
մեղրանում…
***
Չգիտես ինչու թվում է, թե ես հար մոլոովել եմ…
Ցորյան աստղերն են տարածվում հոգուս լուրթ երկինքներում,
Ոսկեզրնգուն աստղերի հանգույն անվերջ երգում են, ուրա¯խ հորդորում…
Ու թվում է, թե հավետ կորել եմ, ու էլ չեմ դառնա, չեմ հասնի էլ տու¯ն…
***
Հորանջող Խավարն է երախն իր բացել` զորելով կլլել խավարն իր մութ…
Տիեզերքներում բյու¯ր աստղաչուեր քնատ ու անլույս՝ անգիշեր Լույսին
սպասում են դեռ…
Ողջը պարփակված ննջող Հույսի մեջ` դժոխքներ շար-շար,
դրախտներ պես-պես` հնարքով հմուտ…
Ու բանուկ Ռիթմով Աստծո հնձանում կալսվում են, մաղվում
սևաճերմակից ճերմակին տվող բազմահու¯յս սերմեր…
***
Աստղակորիզ Տիեզերքում կորիզվում են աստղաբույլերն բազում-բազու¯մ…
Մտածում ես. Հուրը Միակ ունի՞ Կորիզ` Կորիզներում աստղակորիզ…
Ընտանիքներն այս աստղահյուս-բյուրակորիզ…. Անեզերքում ունե՞ն Կորիզ…
Չցնորվե՞լ…. հա¯ր անտեղյակ, թե Մեն - Միա¯կ Հու¯ր Կորիզը ու¯ր է, ու¯ր է…
***
Համաթափանց Հուրն անդորր է թվում բյուր անդորրներում
մե¯ն Անդորրության,
Ու ամենայն բան Հար Շարժումի մեջ հար անդորրում է
մե¯ն Անդորրություն…
Ամենայն ինչում` Բանում համա•ո, •երլարված մի Սիրտ
հղում է անվերջ մե¯ն Անդորրություն,
Ու պտույտներում Իր Մեն Պտույտի ամենայն բանում հարաբերում մեզ
մե¯ն Անդորրության…
***
Բանաստեղծելով կկարճեմ ճամփես աստեղապարույր մոլորանների…
Ինչու՞ խռովվել` աստեղաճառոց հի¯ն ճրթճրթոցին ականջ դնելով,
Ես հի¯ն երազիս սնարին թառած՝ կըմպեմ էլի հին երազաջուրն իմ,
Ու հի¯ն պատրանքով, հի¯ն Տիեզերքին մի…. աստղահունձքի
երգով կխաբե¯մ…
***
Հուլիս լինի, գիշեր…. ու լայնաշունչ արտեր` մարող աղջամուղջում…
Վառեմ սրտումս էլի հազարամյա մի հուշ՝ փռված լինեմ արտի
ճամփաներից մեկում…
Երկար-երկա¯ր նայեմ անհունների հեռուն…. ու հավերժող Աչքը
երկա¯ր նայի հոգուս…
Անէ եղած ասես, Լռությունը էլի գերեվարի հոգիս…. անդո¯րր իջնի
հոգուս հավերժներից մեկում…
***
Օ¯, Աստված իմ, երբ լինելու Անհրաժեշտությունը հագեցրեց Տարածությունն Անեզր…
Երբ բովանդակ Լռության մեջ կոկոնվել էր ուզում հավերժավարդը Երաժշտության,
Այնժամ, Երազանքիդ Արևածագում տեսանվեց….
Ծորացող Աստղամեղրի Ուրախությունն իբր մեզ հասանելի…
***
Գնում էի ես…. գողգոթաներով մեռնող աստղերի…
Ու…. Լռության մեջ պաղ քամու նման՝
Քրքիջն էր ահեղ օձագալարով սողում վրայով Դիվահարների…
Ու հազի¯վ հասա կարմայաաստղիս գծին Ութնեման…
***
Գոյության անթիվ կյանքերում ձգտիր վերծանել գաղտնիքն Անսահմանության…
Գաղտնիքին մեկ է չես հասնի երբեք…. մղումիդ ճամփան կլինի երկար,
Ու ամեն անգամ անսկիզբ-անվերջ տիեզերական Մե¯ն Ընտանիքում
Կզգաս` որդին ես…. Անսահմանության, ու հա¯ր ձգտումդ ծիլ կտա
միայն հարաճու¯ն Գրկում…
***
Արարիչդ Ամենագո ու Բովանդակ…. Քո որդին եմ ու…
Կա՞ Գոյության ու Չգոյության Անսահմանություն…
Ու միությա՞մբ է այս Երկուսի տևում Միակ Անսահմանությունն ու…
Գաղտնիքի Միակ Շարժումը հլու…
***
Հեռվանցումի թևերն աճել իմ ուսերին՝ տանում են դեպ չվող Երկինք…
Ու ի¯նչ Երկինք…. Անեզրական իր թևերով Հավք է դա մի,
Որ թռչում է ինքն իրենում…. թռչում է, բայց չգիտի Ու¯ր…
Դե՛, ոգի իմ, թռիր-պարզի¯ր. Արարչաձու-տիեզերքներն ու՞ր են հիմի…
***
Աշխարհաշեն աշխարհներ՝ նրբամշուշ շողերի սրտաբուրմունք հուշերով…
Աշխարհաշեն հոգիներն սրբահուշիկ սրտերում կարոտում են՝ հիշելով,
Թե երբ պիտի հուր լեզվով հրազեղուն աշխարհներն
Միանան մեն Աշխարհում…. Արարելով՝ հա¯ր հուշեն…
***
Տիեզերքի անտակ ծիրում մի դրախտ կար սրբաթաքուն…
Եկավ օրն ու…. այն դրախտի ծաղկասերմը թաքուն ծլեց իմ հոգում…
Ու հավերժներ փութով անցան…. բյու¯ր հավերժներ ծաղկեցին…
Չիմացա թե՝ այն դրախտում ծաղի՞կ էի…. թե՞, դրախտն այն
գաղտնարանվեց իմ հոգում…
***
Հրագուրգուր ծփանքներում աստղօվկիան աշխարհներն են
աստեղանում կարոտով…
Երկիրն ահա Ծիր Կաթինի պռնկին՝ բյու¯ր աստղերի, աշխարհների
աչուկներն է գողանում…
Մտածում ես. աշխարհների բազմաթռիչք կարոտներում, խոհերում
Աստեղացած աշխարհների աստեղասիրտ հոգիներին ո՞վ է
հիշում կարոտով…
***
Աստեղային աշխարհներից հեռավոր բազմակերպար էակներն են
գալիս հյուր…
Փնտրում, գտնում ու զննում են հոգիներին, որոնք եկան Երկրին հյուր...
Հոգիների ձգողության մեն օրենքին, Սրտագրքին անտեղյակ՝
Դեռ գալիս ու հեռանում են` աստղախուրձերն հրատելու
հի¯ն հնարքին լոկ գիտակ…
***
Կենդանակեպի աստղեր, սթրվե՛ք հոգուս լայնծավալ ու աչեղ սինուն,
Հինավուրց հոգիս շա¯տ է թռչկոտել վրայով շար-շար աստղադեզերի…
Աստղաչամիչով էս մեր Բլիթում ի՞նչ անենք, հոգիս…. Անցյալն է պեղում,
Ինչպես…. Ապագան զորեր թե պեղել անտակ հատակը Արարչասինու…
ԱՍՏՎԱԾԱԿԱՐՈՏ. ՁՈՆ ԱՐԱՐՉԻՆ
***
Աստեղաարտերն անդուլ ծփում են լույս գիշերներում,
Ու Լռությունն է մի սրդողալի Բառով մշուշվում Երկրի շուրթերին…
Հավերժից հավերժ Հուրն այդ քննելով անհունի ներքո,
Ես հա¯ր մի Մանուկ՝ սրտհամբառնում եմ, ո՜ վ ամենագո,
Հա¯յր ամենա գո…
***
Մանուկ օրերիս կանգնում էի ես անտանիք Քո Տան տանիքի ներքո,
Ծուռտիկ ու փխրուն ոտքերիս հենված՝ ձգտում էի Քեզ ափեափ գրկե¯լ…
Ու Դու ժպտացիր մի լայնատարած, քնքու¯շ գգվանքով,
Ու մանուկ սիրտս վերստին լցվեց Քո Մանուկ Սրտի անու¯շ պատրանքով…
***
Մարմնի մեջ հոգիանա¯լ, ամեն ինչից հառնել վեր,
Աշխարհ գալուց չձանձրանալ, ու աշխարհից լինել վեր…
Սիրել Երկիրն հոգիացած, բայց միշտ լինել Երկրից վեր…
Ամենագո Հոր Սրտի պես գրկել անհունն ու ամենից լինել վե¯ր…
***
Աստեղային աշխարհների անհուն ծիրում ներսն ու դուրսը
իրար փարվում-հեռանում են…
Աստղանյութում ատոմները անկասելի կարգ ու կամքով
Մերվում-այրվում ու…. մարում են…
Լուսումութի, բարու, չարի հորձանքներում աշխարհները
գաղտուկ ծնվում-մահանում են…
Մենք էլ Քեզ պես, անհուն Աստված, անհուններում երազելով՝
հար այրվում ենք, անմահանում…
***
Հազարաբույր-հազարանուն աշխարհներում նրբաղոտ
ոչինչ անհուշ ու անմոռաց չի մնա…
Բարձունքների հուր փեշերին միշտ կարոտ` հրահամբույր հոգիներում
ոչինչ անհուշ ու անմոռաց չի մնա…
Աստեղային հրահոսուն պարույրներում վիթխարի
ոչինչ անհուշ ու անմոռաց չի մնա…
Սկիզբներից ու վերջերից միշտ անդին՝ աստվածային հուր սերմերում
ամեն բան հուշ ու անմոռաց կմնա…
***
Արարման արարումն արարող Ուրախությունն այս անայլայլ ու վսեմ…
Հոգիներն որոնող իջնում վար, ելնում վեր՝ մնում են միշտ անբավ ու անսեր…
Մինչդեռ Դու…. այդ Հրում անհամբա¯ռն, գաղտնալու¯յս, անգիշե¯րշ
Հար ձգում ես…. ու ճամփում Տիեզերք…. հարադարձ, անկորու¯յս հոգիներ…
***
Հուր Կյանքի անսահման շքերթում աստվածներն հասնում են Մեն Աստծուն…
Հրազարմ մտքերի վերհամբառն խոհերում ամեն բան մերվում է Մեն Բանում…
Ու մարդիկ աստղերդիկ Շինվածքում տուտն իրենց…. որոնում - մոլորվում`
Ոգեթինդ, հուրկարոտ ու անշեջ Մեն Հոգու Պատկերում հար մերվում են, Մերվում…
***
Ուրախությունն իր թևերում Տիեզերքը Բանտարկել՝
Ամենայն բան…. ու մարդուն էլ իր թինդով է պարտակել…
Ու անհունի հունդն ամբարող սրտերում
Տիեզերքի հու¯ր Գաղտնիքն է կտակել…
***
Տափաստաններում բյու¯ր տիեզերքաց երազահուրն է հանդարտիկ ծփում...
Ու բազմասուրու աստղերը, ասես, ոչխարների պես լույս են որոճում
Դանդաղ որոճում Լույսը հուսաբեռ արոտներում Քո միահուր Կա - ի,
Երազ-ջրերում մեն Ուրախության արդ մակաղում են, վկայելով Քեզ` հար-հավետ Կա-ին…
***
Ամենայն ինչ ամեն ինչով չարբեցած,
Դու արբեցած` Ուրախությունն ես ճամփում,
Որ բյուրերազ մուրազներում անեզերք
Ամենայն ինչ վերադառնա դեպի Քեզ…
***
Արարիչդ Մեն – միայնակ՝ բյուր աստվածներն Քո միջում,
Քեզնով - Քեզնում ոգորում են բյուր աշխարհներն ու իջնում…
Ու իջնում են…. որ Մարդն ահա, հար իջնելով աշխարհներն՝
Քո Մեն Հրում արբենալով՝ հար արբեցնի Երազանքիդ արբած չուն…
***
Ու ահռելի մի շաչյունով փշրվեցին ժամանակի օվկիանոսներն հոգուս մեջ,
Ցավերն ամեն, սերերն ամեն բյուր կյանքերում անէացան, չքացա¯ն…
Զուլալ արցունքն Ուրախության մեն վայրկյանում օվկիանոսվեց հոգուս մեջ,
Ու ես նորեն դարձա կաթիլն Ուրախության անափօվկիան Հոգու մեջ…
***
Ամենայն բան իրար կապել՝ կաս-կմանաս Մե¯ն, Ազա¯տ…
Տիեզերքում Քո Անեզերք՝ հար Անեզերք, Մե¯ն Հոգի…
Ամենայնում Քո Սերն է լոկ, որ պիտի հար բորբոքի
Հու¯ր կարոտներն հոգիներում…. Քո Մեն Սրտում հար - Ազա¯տ…
***
Բարձրազեղուն - բազմազեղուն առեղծվածն է երկինքների հուրն
անթեղում առեղծվածով…
Հրահեղուն առեղծվածում ողջ Տիեզերքն գտնում իրեն ու կորչում է
առեղծվածում...
Վարդահրի Քո էջերին հյուլե - հյուլե ոգիներն են հոգիանում
առեղծվածիդ հու¯ր տվածով…
Հավերժներիդ առեղծվածում տեսե՞լ եմ Քեզ…. գնամ ձուլվեմ Քո
Մեն Սրտի առեղծվածու¯մ…
***
Աստվածային բարձունքներում սրտիս համար…. Սերն է դողում…
Շողանքներում Ուրախության Սերն է արդեն իմ օղակվող
սրտի համար Նետն իր հղում…
Բյուր կյանքերն իմ Տիեզերքի…. երկրասրտում օղակ դարձան
հարադարձի փեշերին,
Ես այստեղ եմ, հուրսիրտ Երկիր…. ոգիս, սակայն տենչում է
հար մեն Անդարձի Գիշերի¯ն…
ՀԻՍՈՒՍԱԿԱՐՈՏ
***
Գեթսեմանիից մինչ դրախտն անծիր՝ սերմեր ցանեցիր, գաղտնաշու¯ք սերմեր…
Ու կաթնածիրներն գաղտուկ շրշեցին Սերմերն գաղտնաշուք…
Արդ հավիտենից ճամփեքով լազուր դեպ հա¯ր լազուրներ՝
Լազուր սրտերում սերմերդ են անու¯շ շրշումով թակում գաղտնաշուք դռներ…
***
Գաղտնածես է հուր ծիրերում անծիրների…
Երկրագունդը մի հատիկ լույս Գաղտնածեսում մու¯թ ծիրերի…
Մութ թակարդներն Տիեզերքի ու լիահույս ճամփան այս մեր
Զվարթ - թաքու¯ն Գաղտնածես է հուր ծնանող հոգիներում հար ծիրերի…
***
Կբարձրանամ հի¯ն սանդուղքով վարուվերի…. կբարձրանա¯մ…
Նուրբ աշխարհի նուրբ սրտերին կպատմեմ հին, անու¯շ երազ…
Ու երբ Երկիրն գաղտուկ քնի Աստծո Սրտում երազահամ,
Նրա գաղտու¯կ մի երազում ես կզարթնեմ՝ երազներում ձեզ պատմելով
գաղտու¯կ երազ…
***
Խոցոտում են Նրան, գանակոծում…. արհամարհում էլի ճամփան Սրտի…
Մինչ՝ գողգոթան դարձավ ծագող հույսը միակ սրտայգ Առավոտի…
Հուր Կարոտում բարուր Մանկանն այս ճերմակ ու ոսկեհուր
Թույլ չեն տալիս Սրտայգ ու բի¯լ Առավոտում պարի¯, զվա¯րթ պարի…
***
Երկնագույն տաճարում արևվում՝ Դու տխուր ես արևում Քո Հոգու…
Սերովբաց բազմությունն անդադար Քեզ գովում` Դու տխու¯ր
սրբարև Քո Սրտում…
Ոսկեհու¯ր Դու Մանուկ, հուրկարոտ Դու Մանուկ Ցնծության,
Արևներն անիվվում անհունում` սրտաթև թևերով ե¯կ, գրկի¯ր
Երկիրը Հարության…
***
Անձրևվում են աչքերն հոգուս անձրևումով ցայգաթև,
Աղբյուրաց հյուսքն հարահյուսում աստղավարսով հազարթել…
Գիշերն է արդ զարթնում էլի իր Գիշերվա գիշերներում բարդատև,
Փաթիլվում են աչքերն հոգուս հեշտակաց սաղմոսներում Երկրից դե¯ն…
***
Գնում եմ,- ասացիր,- մխրճվեմ Գիշերվա գաղտնիքում…
Գնա,– ասացի,– բայց, նախ փնտրիր, թե որտեղի՞ց են սկսվում
ճամփաները Ուրախության…
Գուցե վերադառնալ չկարողանամ,- ասացիր,- սիրտս է հուշում…
Է՛հ, եղբայր,- ասացի,- ուրեմն գտնելիք Գաղտնիքդ չի կարող
համեմել Ուրախությունը
չճանաչյալ…
***
Ծննդյան աստղը ուղեբեռի պես կախվել Երկնքում՝
Ոսկեկարմիրի պտղունց լույսերով համբերությունն էր որսում –որոճում…
Ու ձյունն էր այնպե¯ս հանդարտիկ մաղվում, հալվում Մարիամի
տաքուկ մեղեդուն…
Այնքան էլ ցուրտ չէր…. Մանուկը Օծյալ մատիկով օդում գրում էր
Սե¯ր…. Սե¯ր…
***
Պատվաստիդ կապույտ շիթով ընձյուղի¯ր…. Ընձյուղվի¯ր,- ասաց,-
ծերուկ այս կոճղին…
Փտել եմ արդեն…. ու սպասումս է մարմնեփայտում իմ սնկեր
աճեցրել տմույն օրերի…
Խեղճ Սիմեոնիս արժանի արա, ո¯վ Տերդ փառաց, Քեզ ընձյուղելու
Ջախջախված…. ծառիս վերջի¯ն ճիգը իմ…
***
Համբարձումից դեռ առաջ, վերջին անգամ ո՞վ տեսավ
Գեթսեմանի այգիում Քո ժպիտը կաթնածիր ու աչքերդ ծո¯վ –ծավալ…
Մտորում եմ անդադրում, թե դեռ քանի հուդաներ պիտ համբույրով մոտենան,
Ու հեռանան մութ հեռուն` Քո աչքերում չտեսած երկինքները ծի¯ր - ծորուն…
***
Աստեղաց թունդհու¯ր Քո Հարսանիքում, մտածում եմ, թե
Ի¯նչ անեզրական երկինքներում ես թագադրվելու…
Ու սրտահամբառն ձեռքերդ հուրթև ծավալվեն եթե՝
Հու¯յս մատնեմատիդ ո՞ր Մատանին է աստեղապարույր փառավորվելու…
***
Ցողը վարդին լքում՝ անծիածան վարդը ինչպե՞ս ցնծա,- ասեք,-
արևացող գրկում…
Սրտակերը սրտալքուն…. անվարդահուրն ինչպե՞ս ցնծա
հավերժավարդ Սրտում…
Գիշերվա վարդը բացվում՝ սրտաբեռով մի ոգի է լքում Երկիրն,
գնում հեռուն…
Հուրծիածան Ոգին թե որ լքի Երկիրն…. Չե՞ք թոշնի դուք
անծիածա¯ն - անվառվռու¯ն…
***
Աստվածային մի արցունք է սրտիս ծովին համ տալիս,
Հազարաթերթ գիշերներում կորած մի հույս ինձ է փնտրում ու լալիս…
Անհու¯ն Ոգի…. ոգիս մի ցող - բյուրեղարցունք Սրտավարդիդ թերթերին,
Անափօվկիան Քո Երազում…. երազարցունք սիրտս անվերջ Քեզ
կարոտում է, լալիս…
***
Սրբակեցիկ - զվարթազարմ շշուկներով հոգիների երթն երգեցիկ
Սաղմոսահամ օդի միջով, արցունքախոս ջրալեզվով աստվածահամ,
Հանդարտանազ - դրախտասերմ մոմալույսով կավաբարբառ Սե¯րն ընկեցիկ
Դրախտաձյուն - ձայնադրախտ շրթունքներից հրեփաթիլք թափում է ցած…
***
Անցավոր, հիշի՛ր. հավատի սերմը գցիր սրտիդ մեջ ու…. գնա, անցի¯ր…
Էլի եկ աշխարհ…. ծլե՞լ է սերմդ…. զգու¯յշ փայփայիր ու նորից անցիր…
Թե երազն անծիր չի երազանում ելևէջքում քո, դու գնա, անցի¯ր…
Ծառը հավատիդ, տե՛ս, Անսահմանի դռներն է թակում…. ուրեմն անցի¯ր…
****
Անկեզ փայլքովը հասնում են սրտիս երկնագույն դողերն
բյուր հրեշտակաց…
Մոխիրներն անտիկ շրշյուններ վառում ու անթեղում են դողերը կամաց…
Կարմիր մի երկինք…. ու նրա լանջքին սարսափի ճայթման
սուրն է ճարճատում` դեռ սանձում Հրին…
Լազու¯ր սրտերում էլ ի¯նչ Ազրայել…. համբարձման հողը մոխիր
է մաղում երկյուղած դարին…
***
Քո համբերության օվկիանոսից մի հուսակաթիլ արցունք է դառնում
հոգուս երակում…
Ու մրրկաբեր քամիներդ էլի…. ու աշխարհավեր անձրևներդ էլի
չծիածանվող արցունքների պես
Ապսպրում են, հորդորում էլի…. Նոյ նահապետին կառուցել տապան
միմիայն սրտում…
Ու մահատեսիլ լուսնադողն էլի քո համբերության դռներն է բախում,
օ¯, Մայր իմ Երկիր, բախում ու խաբու¯մ…
***
Աշտարակներն լպիրշ - շարեշար՝ պոզահարում են Երկնքին էլի…
Ու Երկիրն շնչահեղձ մի լանդշաֆտ՝ հևում է անմռունչ հեղձուկից…
Փոթորկվում է Հռհռոցն ամեհի մթամած սրտերի խորքերից…
Առ Անդունդն դեպ Երկիր՝ գալիս է ու գալիս Անխուսափելի՜ն…
***
Թևաբախումի այրող հևքն արդեն հասնում ականջիս՝
Ճչալ է ուզում սիրտս հին ցավի կաղապարներին աքացի տալով…
Մտածում ես, թե սոդոմագոմոր ժա՞հրն է հոսում բիճ լուսնահողից,
Ու աղեարձանն անարի կնոջ, կճչա՞ գոնե, մեղաց սմբակին էլ չպայտվելով…
***
Պատմությունն է կոճղ առ կոճղ հատում գլուխներն հաստավիզ…
Իսկ մարգարեի գլուխը սինուն թվում է նռերով նատյուրմորտ…
Մռնչում է օրը…. ուզում եմ կտտացնել ճակատիդ, քառմռութ Պիղատոս…
Ու թերթված էջերիդ, պատմությու՛ն, տեսնում եմ Կնիքը Հինգերորդ…
***
Ու հեղումն Ոգվո այնժամ կանգ կառնի…. ծնած մայրերն էլ ահից կդողան…
Մութի թևերը ամեհի լայնքով փեշերն Երկնքի մեկդի շպրտած՝ ո¯նց կհռհռա…
Ու՞մ հուսալ…. Ինչու՞…. կամ էլ ու՞մ գթալ…. խղճի ամոթում
խիղճը կամոքվի՞…
Ու հեկեկոցդ սիզիփյան քարի անհույս հառաչով անդունդի բիբում
կմեխվի էլի…
***
Ու ահեղ ժամը վրա կհասնի…. խղճիդ ջրհորում նետված դույլի պես
Կսահմռկեն դեռ սրտերը անկար…. ու կաթիլ արցունք, քի¯չ երազաջուր
ոչ - ոք չի հանի,
Ու ոչ - ոք չի¯ տա…. խփված աղավնու ընկնող թմփոցում սիրտդ չի զորի
թպրտալ այնպես,
Ինչպես որ Նա էր աստղարցունքներով համեմում աղը մե¯ն Մեռյալ ծովի…
***
Վերջին ցն ցումն առնելուց ետ՝ կգամ նորից ձիթաց ճյուղով ավետելու…
Այլ կլինեն ժամն ու տարին…. գարունն այնժամ գուցե ցանկա
Մանկան գրկում խանդաղոտվել…. ինձ չե¯ք փնտրի, այլ կգտնեք
ամենու¯ր ու….
Ուրախությունն ամենագո այժամ արդեն Հոր Սրտի պես կզգա¯մ, կզգա¯մ…
***
Ճակատագրի գրերն են մութ գրվում անվերջ հույսի լուսեղ էջերին,
Մութ դիպվածի չարքերն են դեռ զարնում փշերն լույս դիպվածի քաջերին…
Բայց լինելիքն կանխավ զգալն ու տեսնելը ավա¯ղ, ոչինչ չի փոխում,
Մոռացումի չարքը լարեց աղեղն ու…. լույս դիպվածի աչքը հանեց նետը խու¯լ…
***
Ատելության դողը տեսա մարդակերպի չարքաժպիրհ աչքերում…
Անցան դարեր…. զոհողումի սիրո շողը արցունքվում էր նրա զոհի աչքերում…
Ու…. այ քեզ բա¯ն…. Աստծո օրաց մի օրում նորից տեսա
Ատելության նու¯յն դողը, որ…. արցունքվում էր այն նու¯յն զոհի աչքերում…
***
Մի դղրդյուն պոկվեց սրտից ապագայի. լսեցի՞ր դու, հրեշտակ իմ…
Տիեզերքի հեռու ծիրում ծնվեց մի նեռ…. մի մոլորակ կորավ անհետ...
Մեկի սրտի կանչող ծիրում սրտաչուից մեկը խփվեց. զգո՞ն ես դու,
հրեշտակ իմ…
Մեռյալ ծովից թող դառնաղի կյանքս լինի…. խփված սրտի խեղճ երազում
ինչպե՞ս ծնվեմ, հրեշտակ իմ…
***
Ամառվա տոթն է սրսփում դողով անիմանալի…
Կոկորդն անցյալի քերծոտում է մի…. քարացած որոտ…
Խռպոտած ձայնով երկինքն է հրեն քսմսում շուրթերն Երկրի կողերին...
Ահալի ցնցմամբ պրկվում է դողը սուր պահած ձեռքում մի հրեշտակի…
***
Հեռավոր մեկի սրտի մի շողից զրկվեցի անդարձ. ատելության իր
ամպրոպում ո՞վ խլացավ…
Ցնցվեցի հանկարծ թմփոցից մի խուլ. անճանաչ սրտի իր երկինքներից
գահավիժեց ո՞վ…
Անդունդները լափլիզելով՝ Նեռը հանկարծ մի չարք ործկաց. ու՞մ
որովայնում ահը դող առավ…
Նոյի թևքը մնաց օդում ու օրհնանքը սառավ կամաց.
խաչից ելնող ի՞նչ մշուշում սիրտը նրա դաջվեց ճիչով…
***
Անմեղ, տաքուկ հոգիներ…. հույսով իջաք այս աշխարհ,ուր սոդոմն է գոմորվում…
Հողե սրտերն դուք տեսաք…. ու տեսաք, թե ինչպես է սևակարմիր
մշուշում թույնի որդը գլորվում…
Տիեզերքի հուր Սրտում էությունները բազում արդ զատվում են ու զտվում…
Մենք դեռ այստեղ փոթոթվում, բայց գալիքում ենք ասես, ուր սոդոմն է գոմորվում…
***
Աստղաժպիտ ու հուրսիրտ մանուկներն են սպասում մի աշխարհում, ուր չկանք…
Տենչանքների հուր լեզվով հոգիներն այդ անցյալից ապագան են մեզ ձոնում
Ապագայի որդինե՛ր, մեր մեջ եղող անցյալով մենք էլ այդտեղ բարձրանում՝
Սպասում ենք, որ լրվի տիեզերքի մեծ Տարին, ու սպասենք աշխարհում,
ուր դեռ չկանք, դեռ չկանք…
***
Մի՛ բանտարկվիր հրում քո դու, սրտիդ ձեռք տուր, մի բան ասա…
Գալիքներին շռնդալից մի խոհ բաց թող, որ գնալով` հասնես նրան…
Որքա¯ն երգեր կան չգրված…. որքա¯ն սրտեր դրախտները ծաղկազարդող…
Երկրաերկին պարտեզները թե ուզում ես, որ մեկտեղվեն՝ սրտիդ ձեռք տուր, մի բան ասա…
***
Ապագայի հավքերն ամեն խինդով թռան-հավաքվեցին իմ սրտում…
Անցյալ - գալիք պոետների երգերն ամեն բուրվառեցին իմ սրտում…
Ու արարման ուրախությամբ սիրտն իմ ճչաց,- Հորս տա¯նն եմ ես հիմի
Այսքան հավքն ու հուրքն ամենի ինչպե¯ս թռան - թռվռացին իմ սրտում…
***
Դեռ օգոստոսն չի բոլորել Սիրիուս աստղի գահակալման նոր օրն վսեմ,
Աշնան սյուքն է գալիքների վարագույրներն տեսնող սրտին քիչ - քիչ բացում…
Դաշն են ամեն խինդ ու երազ…. խորքն անհունի մարդու սրտին է հասել,
Դրախտասիրտ շրթունքները հող ու ծիլին, բյու¯ր աստղերին Խոսք են
ասում…
***
Ինչ - որ անորոշ, հարբած հոգիներ պսակ են հյուսում ընձյուղվող Մութից…
Լույսի առանցքում հրեշտակային դողն է սրսկվում փայլերով հուռթի…
Թող ձմեռային օրով չլինի սարսումդ, Երկի՛ր, երբ գան սրթսրթուն օրերը տոթի.
Հյուսիսափայլի սրբադողը հենց, որ կայծակնացայտքն իր անարգյալների սրտերն պիտ խոթի…
***
Անորոշ հավքը անդունդներ քշված՝ պիղծ թևերը արդ շարժում է տեղից,
Հուսահատության մրափը ահա նորից նոր թառեց մարդկանց ուսերին…
Կտցում է, տեսե՛ք, գարշ նվաստացման- դառնության գարին տրոր սրտերից,
Կտցում է անգութ խնամքով, այնինչ՝ հոնորար չկա¯ խաղի տերերին…
***
Մի անտես որդ է քչփորում էլի պտղամիսն երկնի,
Ու…. պարանոցիդ լիալուսնի պես քսվում է էլի
Աչքաբացվելու ու մոռացումի մու¯թ խնձորը հին…
Դու…. պիտ սրթսրթաս Մերկ երկնի ներքո ադամամութին…
***
Բառաքա¯ղ է պարտեզներում Ապագայի, ի¯նչ բառաքաղ…
Դեռ չգրված երազածառ - տոհմածառերն ո¯նց են հառնում
Երազաբեռ - բառաուլունք ծածկագրերից երկինքների…
Հյուլեն պայթեց…. ու լուսավոր քաղցկեղի պես Սերն է մարդկանց
սրտերն առնում…
***
Երասանները դե՛ն շպրտեցեք թմբիր սայրերից օր - ասեղների,
Արյաց Արևի անկեզ փեշերին ո¯նց է շողշողում Աղջնակն Աստղիկ…
Ո՛չ, եղիայական կառքեր պետք չեն մեզ՝ հալվելու ժպտում այդ աստղանկար,
Դարն այս չի խոցի ետ քսան խոցից…. ընդունե¯լ զորենք Մերկ պսպղոցի անրջանքը վառ…
***
Հովտաշուշան մի Խոսք երկինքների փեշից քաղել՝ սպասում է …
Նրբաշղարշ օրորներում երազների սպասում է կրկին հոգուն նվագածու…
Աստղաճամփին Հորենական միշտ անընտել ու միշտ հլու,
Հուր հայացքին Բանաստեղծի սպասում է…. Հրեշտակը մատաղացու…
***
Դժոխային ծաղրալպիրշ քամիներում երբ ճկվում է իմ հոգին,
Երբ իմ սիրտը վարուվերից, նվաղումից թպրտում է հալածված…
Թվում է, թե ամենագո Ուրախությանն միշտ անհաղորդ ու միշտ հին՝
Իմ խեղճ սրտում տխու¯ր ժպտում է…. Աստված:
***
Կարոտների անտակ ծիրում դեռ փնտրում են մեկմեկու…
Բազմաերանգ անուրջներում դեռ մաշվում են հոգիները այդ երկու…
Սերմի պես պարզ ու անքնին աշխարհներում հար տենչում՝
Հրե ծիրում կարոտների դեռ փնտրում են մեկմեկու…
***
Չզարդարյալ, անշուք կյանքն է բաժինը ձեր, մեծ հոգիներ…
Միայնության կրակներում այրվում եք լուռ, թողնում - գնում…
Տիեզերքի հուր կանչերին ականջալուր՝ երկրավորաց խորթ եք թվում,
Եղերական ու անսփոփ, ձեր հրերում լու¯ռ փոթոթվում՝ հար գալիս եք,
թողնում-գնում…
***
Չարանենգ նետերով ցանուցիր՝ հուր սիրտս ձեզ ընծա, միշտ ընծա…
Սրբապիղծ, դավադիր մտքերի գարշ մուժում հուր սիրտս ձեզ ընծա,
միշտ ընծա…
Թե նույնիսկ սիրտը իմ վարանի խորքերից իր անհուն հանի հուր՝
Մարդուկներ մոլորյալ ու անգութ…. հուր սիրտս ձեզ ընծա, միշտ ընծա¯…
***
Օրերից մի օր կանխատես մի կին ինձ այսպես ասաց.
Քայլում ես ահա, ու Երևանի մի լայն փողոցում ձեռքերդ տարածած
Աստված ես կանչում…
Եկավ այդ օրը…. ու ես հիշեցի…. մտածեցի` չէ՛, չեմ կանչի, չէ՛, չէ՛…
բայց ինձ մոռացած՝
Հենց հաջորդ պահին ձեռքերս ականա բարձրացրի վեր ու մրմնջացի.
Աստվա¯ծ իմ, Աստվա¯ծ…
***
Ինքդ քեզ դու այդպես խեղճացած մի խղճով մի խղճա…
Տե՛ս, բացվող օրվա պես Սիրտ - աստված սրտերում կշողա…
Անդադրում կյանքերում հուսաբեռ` ինքդ քեզ դու այդպես մի խղճա,
Խեղճացած ու անհուր քո հոգում ինձ էլ դու, ա¯խ, այդպես մի՛ խղճա…
***
Կարոտի Հուր Սրտին միշտ անհաս` կյանքը այս տեսնված - մոռացված
հանց երազ…
Մեր հոգում կարոտներ բազմանինջ, գետերում հրվազան,
կյանքերում հարմուրազ…
Կանխազգա հոգիներն են էլի, տե՛ս, իջնում դեպ Երկիր, հա¯ր իջնում…
Ու կարոտն պահպանած վերելքի մերվում են մուրազին՝ տեսնված-մոռացված հանց երազ…
***
Չե՛մ իջնի…. հուշաթով անուրջի ետևից չեմ իջնի ես Երկիր…
Բարձունքում գաղտնանուն ու անես` կփարվեմ Կարոտի Հուր Սրտին…
Չե՛մ իջնի հուշաթով անուրջի ետևից, քանի դեռ սրտում իմ
Չվարդվեն բյուր սրտերն կախարդող մոգական անուրջներ…
***
Մուրազներն իմ անդարձ շողի պես չու եղան ու անդարձ չքացան…
Հրավարդ կարոտներն իմ սրտից ու՞ր կորան, ո՞ր երկինք վերացան…
Գնացին, մաղվեցին ու անցան…. ու ճամփին միայնակ, հազարցավ`
Հազարցան վշտերս…. ու շողքով հազարան՝ սրտում իմ հավք դարձան…
***
Սիրտս չզորեց Լեթայի ջրից գեթ մի կում անել…
Զի սկզբանից ես մոռացումն եմ անփարատ տենդով ատել ու ատել…
Հրեվարս կամրջով սրանցուկ- հարանցիկ
Ես մոռացումի փշերն եմ մութ - մութ հատել ու հատել…
***
Զորեղ մի Հրեշտակ…. ուղեկիցն իմ կյանքի,
Հոգուս թևերն բացեց Իր թևերի հանգույն…
Ու վարդաթերթ Հրում կապու¯յտ վերելքների
Բառով դիպավ սրտիս…. բանո¯վ հազարագույն…
Մի բառ տրորվեց սրտումս…. մի բառ տրորեց սիրտը իմ…
Գուցե, բա՞ռն այդ ճիշտ չի հորինված, գուցե, հիմե՞րն են սխալ
կյանքի այս հին…
Խռովյալ ու անսիրտ օրերում սխալն ու ճիշտն են բախվում հավետ,
Մտածում ես. Տիեզե՞րքն է, գուցե, ճիշտն ու սխալը խառնում ահռելի
մի խավարի հետ…
***
Խռպոտ ճռնչում է խեղճ սրտերում ժանգոտ կաղկանձը լուսնահաչ,
Ու բոլորվում է ասես ժամեժամ մահվան կռինչը անսանձ…
Մնաք բարով ենք ասում Երկրի վրա իրար`
Մահաձայնին խղճուկ, իբր, ականջ դրած…
***
Մի վերջին անգամ իրար տեսնելու պես, ե՛կ, սրտերն մեր
զարկենք իրարու…
Քանց նռնագինու պղպջակներն ցնծուն կամ թեկուզ խեցիներ ծովաձայն…
Ե՛կ, վերջին մի, վերջին մի հրաժեշտ տալ - չտալու պես անու¯շ մի
ժպտանք իրարու…
Զի լուսնացուլն է դարանից իր զազիր թաքուն մեզ տալիս հարու…
***
Խորհրդավոր - հեռու¯ մի կյանք, կյանք մի` իմս եղած,
Թլսորում է սրտիս երկինքներում հուրսիրտ թռչել, թռչել անվերջ…
Ահա…. ու վերջապես. գունատարափ մի խինդ, սրտթինդ մի ելևէջ,
Ու ինձ տեսա կրկին հավերժամարդ - մանուկ` աչուկները խոհուն
ծաղկի սրտին հառած…
***
Հավերժաբույն մի մուրազում սիրտն իմ ածեց երկու հատ ձու…
Ու ձվադրեց հազարերազ իր մուրազում ձվերն երկու…
Ու բյուր աստղեր անհետ կորան…. ու նորերը ծագ- ծլեցին…
Ու չգիտեմ՝ ձվերն երկու՝ արու և էգ, հազարմուրազ ու՞մ երազում
ձագ տվեցին…
***
Ընկերներ իմ հայտնի - անհայտ…. անցյալ - գալիք հար նորոգվող օրերի,
Ձեզ պես ես էլ հուր թելերով սահքն եմ մանում խաչազնահուր -աղավնեալք թևերիս…
Բարքեր եկան, անցան բարքեր…. ժամանակներ խենթ ու խոհուն, բայց էլի`
Երազանքի երազներում երազեցինք երազների Հու¯ր հեռուն…
***
Էսքան գնացի…. էսքան ետ եկա…. բարձրացա…. իջա….. նորից բարձրացա…
Լա՛վ, մեկը չեղա՞վ` ասի. ա՛յ տղա, սրտիդ անհունից դու բան հասկացա՞ր…
Տիեզերական աստղախորշերում մեղր ուտելով, արի տես…. հասա
էս անուշ Երկիր…
Լա՛վ, Աստված տեսավ…. բա ինչու՞ չասաց՝ սրտիդ մեջ վարդվող
Սրտիս անհունից դու բան հասկացա՞ր…
***
Զարթնի՛ր, ո¯վ սիրտ, աշխարհսասան հուր լեզու…. ասա միայն՝ ամենում կաս - կմնաս…
Սրտաճառագ սահմաններից անդին, հեռու` Սրտ - անսահման Լինելիքում կաս - կմնաս…
Աշխարհներն են խինդով թափվում Մեն Գալիքի պատկերներից ամենքին…
Լինելիքից առաջ կայի՞ր…. Արարչի պես հրածուփծագ սրտով ժպտա ամենքին…
***
Սրտի գովքին եղար անլուր՝ կամքը ոգուդ չհասկացար, ո՛վ անգետ…
Եկար էլի…. գնաս պիտի…. վերադառնաս…. միշտ անգե՞տ…
Լպիրշ ցոլքն է խաղում էլի աչքերում քո սրտադավ.
Ափսոս չի՞, բա, ոգիդ անդավ բարձունքներում, ո՛վ անգետ…
***
Մարդ ես էլի…. բա քեզ չասի՞ն, թե էս Երկրի թխպակարոտ երգը ի՞նչ է…
Մրափեցի՞ր սրտիդ միջում…. բռի հալով էլի¯ ծաղրիր.
խելոքների վերջը ի՞նչ է…
Դե՛հ, ինչ, էլի լեն թափանիդ թմբկահարիր՝ կարգին մարդկանց հոգիները
լափին տալով…
Քեզ ի¯նչ, դու կաս…. համբավավոր…. քեզ ի¯նչ, թե քո անկիրթ հոգու
վերջը ի՞նչ է…
***
Քո քերթության անլուռ ճառին ականջալուր ու անես,
Իմ վես ոգի, աստվածների խորքը չափել՝ Մեն Աստծուն ես դու հասել…
Աշխարհային խենթ խաղերին այլ ես նայում արդեն դու,
Աստվածային բարձունքներում՝ Հորդ Տան մեջ միայն դու ես, ո¯վ անտուն…
***
Իմ բի¯լ արտույտներ, հոգուս ծառերին բի¯լ վերադարձի երգերը
խնդրեմ, աստղաճռվողեք…
Որքա¯ն ճամփաներ կորան անհունում… ու անհուններից որքա¯ն
ճամփաներ խրտնեցին - կորան…
Թող բառը հասնի իր թողած հետքին…. երգը հեղվում է Լռությանն անթարթ…
Սրտի¯ս արտույտներ, սրտիս ճյուղերին հանդարտ ճռվողեք, որ
ծաղիկներս չաստղանան հանկարծ…
***
Սրբազե¯ղ - թափանցիկ աղավնին մտցրեց գլուխն իր սրտիս մեջ հազարլուր…
Թափանցի¯կ - հրացիր սիրտը իմ թպրտաց սրբահուր խուտուտից աղավնու…
Հալվեցի¯ն - չքացան հազարցավ վշտերն իմ աղավնու ղունղունում Հազարլուր,
Ու գաղտուկ…. սիրտս իր թևերում քողարկեց հու¯ր գլուխն Աղավնու…
18 հունիսի - 25 օգոստոսի, 2008 թ.:
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Ամսաթվերը գումարեցի՞ք…. այո, այո, ընդամենը վաթսունյոթ օրում եմ կյանքի կոչել թվով 207 քառյակ:
Սիրելի ընթերցող, միայնության թախիծն ու կարոտի բազմորակությունն է դրդել կյանքիս քառասունհինգերորդ տարում «սղագրել» հոգուս երակներից թափվող «ավշագրերը»...
Իրոք, կարոտաթախծանքի…. յուրօրինակ - պոետիկ ալեկոծությունը պատճառ դարձավ այսքան կարճ մի ժամանակահատվածում գրելու այս…. սրտախոստովանանքը, ապա և` խմբագրելու այն տասներկու մասնաբաժիններում:
Ահա՛ իմ կենսագրությունը:
ԱՐԱ ԱԲԳԱՐՅԱն
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Տարաժամ-հարաժամ մտորումներ………………………………………………….3
Բնազանցական խոհեր……………………………………………………………..13
Հայրենակարոտ……………………………………………………………………...19
Մայրակարոտ………………………………………………………………………...25
Սիրակարոտ………………………………………………………………………….29
Ձոն Հավերժ Կանացիին…………………………………………………….…
..37
Դիցակարոտ……………………………………………………………………….…43
Տիեզերակարոտ……………………………………………………………………...49
Աստվածակարոտ. ձոն Արարչին…………...………………………..................................................................55
Հիսուսակարոտ…………………………………………………………..…………..61
Տագնապներ հույսի ու փրկության…………………………………………............................................……..67
Ձոն սրտին ու միայնությանը……………………………………………...
……75
Երկու խոսք………………………………………………………………………..…85
Комментарии
Отправить комментарий